«Թանկ խանութներից գնումներ չեմ անում, ինձ համար դա անընդունելի է». Իրինա Թովմասյանը՝ մատչելի հագուստ գնելու պատճառի, իր և դուստրերի ոճի ու հայկական արտադրությանը նախապատվություն տալու մասին
«Միսս Հայաստան 2001» Իրինա Թովմասյանը 3 աղջիկների մայր է, սակայն չի մոռանում նորաձևության և ոճի մասին: Tert.am Life-ի հետ զրույցում Իրինան պատմել է իր ու դուստրերի ոճի, թանկ գնումներ չանելու պատճառի և հայկական արտադրությանը նախապատվություն տալու մասին:
Գեղեցկուհու տիտղոսակրի խոսքով՝ առօրյայում կրում է կա՛մ դասական, կա՛մ սպորտային ոճի հագուստ: «Դասականը կրում եմ մինչև 6-ն ընկած ժամանակահատվածում, երբ գործնական հանդիպումներ եմ ունենում, իսկ սպորտայինը 6-ից հետո, որովհետև երեխաների հետ եմ լինում: Բարձրակրունկներից գրեթե հրաժարվել եմ, նույնիսկ երբ գնում եմ խնջույքների, կրում եմ, բայց ինձ հետ նաև սպորտային կոշիկներ եմ վերցնում: Իսկ նախկինում շատ էի սիրում, Մեգիի ծննդից հետո սկսեցի քիչ հագնել, իսկ արդեն մյուս երեխաներիս ծննդից հետո հաճախականությունն ավելի քչացավ: Սպորտային կոշիկներով ամեն ինչ ավելի արագ եմ անում, իսկ ես չեմ սիրում թեկուզ մեկ վայրկյան ժամանակ կորցնել»,- ասաց նա:
Ըստ Իրինայի՝ միշտ ծիծաղում է, երբ քրոջ՝ «Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանի կամ մայրիկի հետ գնումների է գնում, որովհետև նրանք իրենց համար են գնումներ անում, իսկ ինքն առաջինը դուստրերի համար է ինչ-որ բան գնում:
«Ուղղակի հնարավոր է՝ հետո մի քանի անգամ հետ վերադարձնեմ, որովհետև Ալյան և Մարիան ձևավորված բնավորություն ունեն: Եթե ինչ-որ բան նրանց դուր չգա, չեն հագնի, անհնար է համոզել: Նույնիսկ երբ դիզայների մոտ ենք գնում, բեմական հագուստներն իրենք են ընտրում, հետո ասում եմ՝ որքան տանջեցին նրան, իսկ դիզայներն ասում է՝ իր համար ավելի հեշտ է աշխատել նման երեխաների հետ, ովքեր գիտեն, թե ինչ են ուզում: Ալյան և Մարիան նախընտրում են սպորտային հագուստ, թեև նախկինում սիրում էին թիթիզ շորիկներ, կոշիկներ, հիմա այդ հագուստները պահարանում կախված են: Քանի որ երկար ժամանակ համերգների, միջոցառումների չմասնակցեցին, սովորեցին սպորտային ոճին»,- պատմեց նա:
Իրինան նկատեց, որ ավագ դուստրը՝ Մեգին, Ալյայի և Մարիայի տարիքում այդպիսին չի եղել: «Մինչև 12 տարեկան ես եմ ընտրել, թե ինչ գնեմ, ինչ հագնի: Ուներ իր բնավորությունը, բայց քույրերի համեմատությամբ տարբերությունները շատ են: Հիմա Մեգիի դեպքում մի փոքր այլ է, որովհետև նա իր ոճն ունի, կարող եմ նվեր քարտ գնել, որ ինքն իր ոճին համապատասխան գնումներ անի: Նա ինքնատիպ ոճ ունի, որքան էլ ես կամ Լուսինեն ասում ենք՝ սա ավելի լավն է, մյուսը մի հագիր, ինքն ունի հստակ ոճ, որի համար ուրախ եմ: Մեգին գիտի, թե իրեն ինչ է պետք, կարող է երեկոյան բարձրակրունկներ և զգեստ հագնել, իսկ դրանից մեկ ժամ առաջ սպորտային կոշիկներով լինել»,- նշեց Իրինան:
Գեղեցկուհու տիտղոսակիրը շեշտեց, որ նախընտրում է մատչելի գնումներ անել: «Թանկ խանութներից գնումներ չեմ անում, ինձ համար դա անընդունելի է՝ չնայած երբեք էլ շատ թանկ խանութներից չեմ օգտվել: Տարիներ առաջ ես մանկատուն գնացի, ուզում էի ինչ-որ բանով օգնել: Դրանից հետո հասկացա՝ կարող եմ 10.000 դրամով գնել շատ գուլպաներ, ինքս ինձ խոստացա՝ ոչ մի ավելորդ զգեստ չգնել: Նախկինում կարող էի 6 բլուզ գնել, իսկ հիմա այդպես չէ, գնում եմ ամենաանհրաժեշտը: Մեգիի հագուստներից շատերը պահել եմ և հիմա աղջիկներիս եմ հագցնում: Նույնն էլ իմ դեպքում է, ինձ համար էլ թանկ հագուստ չեմ գնում, թեև փոքր դուստրերիս դեպքում կարող եմ խանութ գնալ, նրանք ինչ-որ բան հավանեն, չկարողանամ համոզել, որ չգնենք: Այդպես հազվադեպ է լինում. վերջերս, օրինակ, ամուսինս ևս մեզ հետ էր, միջնեկ դուստրս 35. 000 դրամ արժողությամբ սպորտային կոշիկ ցանկացավ, գնեցինք, բայց հետո ափսոսում էի: Հարցն այն չէ, որ չեմ կարող գնումներ կատարել, այլ այն, որ այդ գումարը կարող եմ օգտագործել ավելի կարևոր հարցերի համար: Ես զեղչերից շատ եմ օգտվում, պատահում է՝ 1000-5000 դրամով կարողանում եմ հետաքրքիր հագուստ գնել երեխաներիս համար»,- ասաց նա:
Իրինան նաև հավելեց, որ վերջին շրջանում նախապատվությունը տալիս է հայկական արտադրությունը՝ չնայած հայկականը գնով մի փոքր բարձր է, տարբերակներ գտնում է: «Գնումներ եմ անում նաև ոչ հայկական արտադրության խանութներից, բայց առաջինը տվյալ հագուստը փնտրում եմ հայ դիզայներների մոտ և միայն չգտնելու դեպքում փնտրում այլ խանութներում»,- եզրափակեց նա:
Տեսանյութեր

99 ձայն, մեծ արձագանք. Սյուզաննա Մելքոնյանի հրաշալի ելույթը «Ну-ка, все вместе!» նախագծում

Տեսահոլովակի պրեմիերա. Արամե - «Իմ անուշ աղջիկ»

Պրեմիերա. Նորայր Եղյան - «Ձևը սիրելու»

Տեսահոլովակի պրեմիերա. Սիրուշո - First Time

Տեսահոլովակի պրեմիերա. Անահիտ Կիրակոսյան - «Անտանելի»

Տեսահոլովակի պրեմիերա. Հակոբ Հակոբյան, Արմեն Հովհաննիսյան - «Գինի լից»

Պրեմիերա. Շուշան Պետրոսյան - «Ուր ես, եղբայր»

Պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Без тебя не так»

Տեսահոլովակի պրեմիերա. Լադանիվա - «Pourquoi t'as fait ça?»

Տեսահոլովակի պրեմիերա. Գարիկ և Սոնա - «Կաքավիկ»

Տեսահոլովակի պրեմիերա. Կարեն Ասլանյան - «Սիրո երգը»

Տեսահոլովակի պրեմիերա. Քրիստինե Պեպելյան - «Քանի կամ»

Տեսահոլովակի պրեմիերա. Սարգիս Եղիազարյան - «Քույրս»

Տեսահոլովակի պրեմիերա. Գևորգ Մկրտչյան և Իրինա Այվազյան - «Իմ թուլությունն ես»

Տեսահոլովակի պրեմիերա. Ռաֆո և Վարդան Սարգսյան - «Խենթ, խենթ, խենթ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Project LA – «Ռեքվիեմ»․ նվիրվում է նորօրյա մեր գոյամարտում անմահացած հերոսներին

Տեսահոլովակի պրեմիերա. Արա Մարտիրոսյան - «Домой»

Տեսահոլովակի պրեմիերա. «Վերադարձիր»

Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Դու ես իմ հոգին»

Տեսահոլովակի պրեմիերա. Ռաֆայել Երանոսյանը ներկայացրել է «Ճոճանակ» երգի cover–ը

Վարդան Պետրոսյանի ռեփ կատարումը՝ նվիրված զինվորներին

Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան - «Լիալուսին»

Տեսահոլովակի պրեմիերա. Մաշ Իսրայելյան - «Առաջին ու վերջին»

Տեսահոլովակի պրեմիերա. Սիրուշո և Ալեքսանդր Ռիբակ - Stay

Տեսահոլովակի պրեմիերա. Կարեն Ասլանյան - «Քո գալով»

Տեսահոլովակի պրեմիերա. Լիդուշիկ - «Լիքը սեր»

Տեսահոլովակի պրեմիերա. Գևորգ Մկրտչյան - «Սիրում եմ քեզ հետ լռել»

Տեսահոլովակի պրեմիերա. Գոռ Հակոբյան - «Зацепила»

Տեսահոլովակի պրեմիերա. Գրիգոր Դանիելյան և Հռիփսիմե Ելինյան - «Իմ սրտովա նա»

«Իմ Արցախ». WarGonzo-ի և Միշա Գրիգորյանի տեսահոլովակն Արցախյան պատերազմի մասին

Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Ամրոյան - «Հրամանատար»

«Ամենաբարի սրտով աղջիկ» . Ռազմիկ Ամյանի նոր երգը Վարդուհի Վարդանյանի որդու հարսանիքին

Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան - «Սիրտս»

Տեսահոլովակի պրեմիերա. Արամե - «Երազանքս կատարվել է»

Երգի պրեմիերա. Արսեն Գրիգորյան - «Ամենից ամենասիրելին»

Պրեմիերա. Արմենչիկ - «Աստված ուժ տուր»

Տեսահոլովակի պրեմիերա. Շպռոտ և Արմինկա - «Անապատի արև»

Պրեմիերա. Նարե Գևորգյան - «Սիրտս ինչպե՞ս»

Պրեմիերա. Անահիտ Սիմոնյան - «Սիրտս ինչպե՞ս ուրախ լինի»

Տեսահոլովակի պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ հերոս»
-
13:23 • 12.04.21 99 ձայն, մեծ արձագանք. Սյուզաննա Մելքոնյանի հրաշալի ելույթը «Ну-ка, все вместе!» նախագծում
-
23:44 • 09.04.21 Տեսահոլովակի պրեմիերա. Արամե - «Իմ անուշ աղջիկ»
-
12:36 • 09.04.21 Պրեմիերա. Նորայր Եղյան - «Ձևը սիրելու»
-
12:05 • 09.04.21 Տեսահոլովակի պրեմիերա. Սիրուշո - First Time
-
12:10 • 08.04.21 Տեսահոլովակի պրեմիերա. Անահիտ Կիրակոսյան - «Անտանելի»
-
11:24 • 05.04.21 Տեսահոլովակի պրեմիերա. Հակոբ Հակոբյան, Արմեն Հովհաննիսյան - «Գինի լից»
-
10:37 • 02.04.21 Պրեմիերա. Շուշան Պետրոսյան - «Ուր ես, եղբայր»
-
19:04 • 01.04.21 Պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Без тебя не так»
-
17:24 • 26.03.21 Տեսահոլովակի պրեմիերա. Լադանիվա - «Pourquoi t'as fait ça?»
-
11:53 • 22.03.21 Տեսահոլովակի պրեմիերա. Գարիկ և Սոնա - «Կաքավիկ»
-
15:29 • 16.03.21 Տեսահոլովակի պրեմիերա. Կարեն Ասլանյան - «Սիրո երգը»
-
19:48 • 13.03.21 Տեսահոլովակի պրեմիերա. Քրիստինե Պեպելյան - «Քանի կամ»
-
13:08 • 10.03.21 Տեսահոլովակի պրեմիերա. Սարգիս Եղիազարյան - «Քույրս»
-
19:18 • 08.03.21 Տեսահոլովակի պրեմիերա. Գևորգ Մկրտչյան և Իրինա Այվազյան - «Իմ թուլությունն ես»
-
22:21 • 02.03.21 Տեսահոլովակի պրեմիերա. Ռաֆո և Վարդան Սարգսյան - «Խենթ, խենթ, խենթ»
-
17:00 • 23.02.21 Տեսահոլովակի պրեմիերա․ Project LA – «Ռեքվիեմ»․ նվիրվում է նորօրյա մեր գոյամարտում անմահացած հերոսներին
-
11:31 • 23.02.21 Տեսահոլովակի պրեմիերա. Արա Մարտիրոսյան - «Домой»
-
12:31 • 17.02.21 Տեսահոլովակի պրեմիերա. «Վերադարձիր»
-
16:21 • 15.02.21 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Դու ես իմ հոգին»
-
16:18 • 15.02.21 Տեսահոլովակի պրեմիերա. Ռաֆայել Երանոսյանը ներկայացրել է «Ճոճանակ» երգի cover–ը
-
15:15 • 14.02.21 Վարդան Պետրոսյանի ռեփ կատարումը՝ նվիրված զինվորներին
-
21:58 • 13.02.21 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան - «Լիալուսին»
-
21:38 • 12.02.21 Տեսահոլովակի պրեմիերա. Մաշ Իսրայելյան - «Առաջին ու վերջին»
-
18:59 • 12.02.21 Տեսահոլովակի պրեմիերա. Սիրուշո և Ալեքսանդր Ռիբակ - Stay
-
18:42 • 11.02.21 Տեսահոլովակի պրեմիերա. Կարեն Ասլանյան - «Քո գալով»
-
16:57 • 07.02.21 Տեսահոլովակի պրեմիերա. Լիդուշիկ - «Լիքը սեր»
-
21:10 • 05.02.21 Տեսահոլովակի պրեմիերա. Գևորգ Մկրտչյան - «Սիրում եմ քեզ հետ լռել»
-
11:51 • 03.02.21 Տեսահոլովակի պրեմիերա. Գոռ Հակոբյան - «Зацепила»
-
12:14 • 01.02.21 Տեսահոլովակի պրեմիերա. Գրիգոր Դանիելյան և Հռիփսիմե Ելինյան - «Իմ սրտովա նա»
-
16:55 • 29.01.21 «Իմ Արցախ». WarGonzo-ի և Միշա Գրիգորյանի տեսահոլովակն Արցախյան պատերազմի մասին
-
11:40 • 29.01.21 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Ամրոյան - «Հրամանատար»
-
14:35 • 26.01.21 «Ամենաբարի սրտով աղջիկ» . Ռազմիկ Ամյանի նոր երգը Վարդուհի Վարդանյանի որդու հարսանիքին
-
13:47 • 20.01.21 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան - «Սիրտս»
-
14:03 • 16.01.21 Տեսահոլովակի պրեմիերա. Արամե - «Երազանքս կատարվել է»
-
11:25 • 09.01.21 Երգի պրեմիերա. Արսեն Գրիգորյան - «Ամենից ամենասիրելին»
-
11:44 • 08.01.21 Պրեմիերա. Արմենչիկ - «Աստված ուժ տուր»
-
16:36 • 07.01.21 Տեսահոլովակի պրեմիերա. Շպռոտ և Արմինկա - «Անապատի արև»
-
12:01 • 24.12.20 Պրեմիերա. Նարե Գևորգյան - «Սիրտս ինչպե՞ս»
-
13:20 • 22.12.20 Պրեմիերա. Անահիտ Սիմոնյան - «Սիրտս ինչպե՞ս ուրախ լինի»
-
13:06 • 20.12.20 Տեսահոլովակի պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ հերոս»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Մշակույթ 16:14 • 12/04 «Իմ երկիրը սիրում եմ պարտված, հաղթանակած, տխուր, աղքատ, հարուստ․ սա իմ ազգն է».Անաիս Սարդարյանի «Կամավոր» ներկայացման հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերը Tert.am Life-ը ներկա է եղել դերասանուհու «Կամավոր» կոչվող ներկայացման առաջնախաղին, ֆիքսել երեկոյի հետաքրքիր դրվագներն ու զրուցել նրա հետ...
-
Ժամանց 22:16 • 10/04 «1700 մարդ է ներկա այս անհավանական գեղեցիկ հարսանիքին». ռուս հաղորդավարուհի Յուլյա Լիսենկոյի գրառումը Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքի մասին և միջոցառմանը ներկա հայտնիները Tert.am Life-ն արդեն հայտնել է, որ այսօր Գագիկ Ծառուկյանի որդու և Բյուզանդ Ավետիսյանի (Ուֆայի Բյուզանդ) դստեր հարսանիքն է...
-
Շոուբիզնես 16:48 • 07/04 Կարեն Ասլանյանը, Եվա Բաղդասարյանը, Ալեքսանդր Բաբասյանը և այլք՝ Ելենա Արշակյանի նոր հեռուստասերիալում․ առաջին լուսանկարներն ու մանրամասները Նոր նախագծի առաջին մանրամասներն ու լուսանկարները Ելենան վստահել է Tert.am Life–ին ու ընդգծել, որ այս անգամ էլ անդրադարձել են հասարակության համար կարևոր խնդրի...
-
Շոուբիզնես 18:49 • 08/04 «Այդ ժամանակ ուզում էի փախչել քաղաքից, իմ առօրյայից»․ Ժաննա Բուտուլյանը՝ նոր փորձի, ժանրային փոփոխության և Ռաֆայել Երանոսյանի հետ սիրավեպի լուրերի մասին Առաջին սերիաների հեռարձակումից հետո Ժաննան հանդիպել է Tert.am Life-ի հետ զրուցել նոր փորձի, անծանոթ թիմի, նախագծի համար արված ոճային փոփոխության և Ռաֆայել Երանոսյանի հետ սիրավեպի լուրերի մասին...
-
Շոուբիզնես 14:41 • 09/04 «Ամենօրյա աշխատանք պետք է տանես, որպեսզի կողակցիդ հետաքրքիր լինի քեզ հետ». Նարինե Պետրոսյանը՝ ընտանեկան կյանքի, խնդիրների, ամուսնուն գոհացնելու և երեխաների մասին Tert.am Life-ի հետ զրույցում Նարինեն պատմել է ընտանեկան կյանքի, խնդիրների, հարաբերություններում միմյանց չձանձրացնելու իրենց տարբերակի և երեխաների մասին...
-
Շոուբիզնես 15:47 • 10/04 «Այնպես չէ, որ շատ երիտասարդ եմ երևում». Ալինա Ավետիսյանը՝ 20 տարուց ավելի եթերում լինելու, անկատար երազանքի ու երգելու միջոցով գումար վաստակելու մասին Tert.am Life-ի հետ զրույցում նա խոսել է անցած ճանապարհի, թատրոնում խաղալու անկատար երազանքի, նաև երգչուհի լինելու և երիտասարդ տեսք ունենալու իր գաղտնիքի մասին...
-
Ժամանց 21:17 • 10/04 Ծառուկյանի որդու և Ավետիսյանի դստեր հարսանեկան պարը. միջոցառմանը հրավիրված են հայկական և ռուսական շոու բիզնեսի դեմքեր Այսօր Գագիկ Ծառուկյանի որդու և Բյուզանդ Ավետիսյանի Ուֆայի Բյուզանդ դստեր հարսանիքն է։ Զույգն արդեն պսակադրվել է, այժմ նրանք շարունակում են արարողությունը մեծ խնջույքով։ Միջոցառման երաժշտական մասն ապահովում են ոչ միայն
-
Շոուբիզնես 15:14 • 06/04 «Ուզում էինք էլի երեխա ունենալ, բայց դերասանի աշխատավարձով 3 երեխայի համար լավ կյանք չես կարող ապահովել». Արաքսյա Մելիքյանը՝ ընտանեկան խնդիրների, լուծման և ժամանակին բաժանման մտքեր ունենալու մասին Tert.am Life-ի հետ զրույցում Արաքսյան պատմել է ընտանեկան կյանքի, խնդիրների, իր ուսերին դրված բեռի, տարիներ առաջ բաժանվելու մասին մտածելու և երեխաների մասին...
-
Շոուբիզնես 13:04 • 10/04 «Շատերն իրենց նեղ անձական կյանքն են այստեղ ի ցույց դնում․ սիրելիի կողքին լինելով՝ սեր խոստովանում ցանցում»․Լիլիթ Հովհաննիսյանը՝ 7 ամսվա լռության մասին Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն ավելի քան 7 ամսվա դադարից հետո Ապրիլի 7-ին լուսանկար էր հրապարակել իր մայրիկի հետ։ Երեկ Լիլիթը նոր հրապարակում է արել՝ անդրադառնալով այս ամիսների լռությանը...
-
TV, կինո 12:30 • 10/04 «Շատ դերասանների համար ստիմուլ դարձա, որ իրենք էլ կարող են դառնալ այդքան լավը»․ Ալեքսանդր Բաբասյանը՝ նոր կերպարի համար արտաքին փոփոխություն անելու և որդուն սերիալում նկարահանելու մասին Tert.am Life–ի հետ զրույցում դերասանը պատմել է ինչպես կերպարանափոխության, այնպես էլ լավագույն դերերը ստանալու, իր խաղի մեջ տարիների ընթացքում եղած փոոխությունների և բացասական դերերն ավելի հետաքրքրությամբ խաղալու մասին....
Շոուբիզնես
-
19:29 • 10.04.21 Գրիգոր Կյոկչյանի հարսանիքի առաջին տեսանյութերը