«Որդիս հրաշքով պահում է մեր ընտանիքը». Նոնա Թելոյանը՝ ընտանեկան խնդիրների, պարտադրված զոհողությունները հիշելու և որդու ծննդից հետո իսկապես սիրելու մասին
Դերասան-ամուսիններ Դավիթ Հակոբյանի և Նոնա Թելոյանի ընտանիքը 5 տարեկան է: Զույգի որդին՝ Էդուարդը՝ 4,5 տարեկան է: Tert.am Life-ի հետ զրույցում Նոնան պատմել է ընտանիքի հիմքերն ամուր պահելու բանաձևի, միմյանց ձանձրացնելու, խնդիրները որդու օգնությամբ լուծելու մասին: Դերասանուհին նաև խոստովանել է, որ իսկապես սիրել սկսել է որդու ծննդից հետո:
Նոնայի խոսքով՝ կյանքում աշխարհիկն այնքան մեծ տեղ է զբաղեցնում, որ մարդիկ սկսում են հոգևոր արժեքներն ավելի թույլ զգալ:
«Աշխարհի ամենագեղեցիկ զգացմունքի՝ սիրո հետ կապը, կարելի է ասել, կորում է: Շրջապատումս նույնիսկ շատերը սկսել են կասկածել՝ արդյոք սիրո՞ւմ են: Անգամ ընտանիքներում ամուսիններն են նման կասկածներ ունենում, սովորական երևույթ է դարձել ինքդ քեզ, քո սիրտը չզգալը: Օրինակ՝ կարող ենք վերցնել մի տուփ, որտեղ կտեղավորվեն սահմանափակ քանակությամբ իրեր: Մենք ենք այդ տուփի տերն ու ինքներս ենք որոշում ներսում եղած իրերի տեսակն ու բնույթը՝ հոգևո՞ր, թե՞ աշխարհիկ: Անկասկած, առանց աշխարհիկի հնարավոր չէ, բայց պետք է զգույշ լինել, որովհետև այն ինքնին գայթակղություն ու փորձություն է: Հարցն ամբողջովին աշխարհիկից հրաժարվելը չէ, ուղղակի պետք է ողջամիտ լինել ու հասկանալ՝ տուփի պարունակությունը խանգարելու է կամ օգնի մեզ»,- ասաց նա:
Ըստ դերասանուհու՝ կյանքում եղած ցանկացած դժվարության պահին պետք է մտածել, որ միայն ինքներս ունենք այդ խնդիրների լուծումները, ուրիշ ոչ ոք: «Ընտանիքում, իհարկե, կան խնդիրներ, բայց ամուր ընտանիք պահելու համար պետք է ընտրեմ, թե տուփիս մեջ ո՞ր դետալներն են հատուկ ընտանիք ունեցող կնոջը: Ընտանիքում պետք է ամենօրյա սեր լինի, որը կապահովի հաջորդ օրվա ներդաշնակության չափաբաժինը: Երբ գիտակցում ես, որ քո ամեն սխալի համար պատասխան են տալու քեզ համար ամենակարևոր ու թանկ մի քանի մարդ, գիտակցությունդ մեծանում է, չի թողնում, որ սխալվես կամ ինչ-որ բան բաց թողնես: Իհարկե, այս ամենը երկուսի աշխատանք է, չի կարող մեկն անել: Ես շատ օրինակներ ու պատմություններ գիտեմ, երբ մեկը քրտնաջան աշխատում է երկուսի փոխարեն, ոչինչ չի ստացվում»,- նշեց նա:
Հարցին, թե որքանո՞վ են իրենց ընտանիքում կարևոր մանրուքները, Նոնան պատասխանեց. «Պետք է մեր ներսում հասկանանք՝ ինչո՞ւ են մանրուքները կարևոր, եթե դրանք ընդամենը մանրուքներ են: Ինձ համար սերն առանց պայմանների է, ուր մնաց մանրուքներ լինեն, ուրիշ իրական սեր չեմ կարող պատկերացնել ու ճանաչել»:
Դերասանուհու կարծիքով՝ հարաբերություններում միմյանց չձանձրացնելը բարդ է: «Պետք է հիշել, որ մեզ երջանկացնող ցանկացած բանի համար թանկ ենք վճարում, ընտանիք կազմելիս պետք է պատրաստ լինենք թանկ վճարել ամեն օր հաջորդ օրվա համար: Ո՞վ է ասում, որ միմյանց չենք ձանձրացնում և կա բանաձև, որով կարող ենք ապրել առանց խնդիրների: Իհարկե, մեր ընտանիքում եղել են խնդիրներ, որոնցից ամենամեղմ խնդիրներից մեկը միմյանց ձանձրացնելն է: Ուղղակի սովոր չենք խնդիրների մասին բարձրաձայնել, այդ ամենը մեզ մոտ լուռ է անցնում: Ամեն անգամ խնդիրների լուծումը երկար փնտրելուց հետո հասկացել ենք, որ միակ մարդը, ով կարող է դրանց լուծում տալ, մեր որդին է: Որդիս հրաշքով պահում է մեր ընտանիքը, որովհետև բարդ է պահել, պահպանել ընտանիքը»,- ասաց նա:
Նոնան նաև նշեց, որ ընտանիքում զոհողություններ միշտ էլ կան: «Ուղղակի, որպեսզի քո ընտանիքում զոհի կարգավիճակում չլինես, պետք է սպասես այնքան, մինչև այդ զոհողությունն անես քո կամքով: Պարտադրված զոհողությունները սխալ են, երբ դրանք ի սրտե չենք անում, մարդկանց կողմից չեն գնահատվում, պտուղներ չեն ունենում: Ես երբեք չեմ կարողանում մոռանալ իմ կատարած պարտադրված զոհողություններն ու ներել դիմացինիս՝ ինձ դրանց դրդելու համար»,- պատմեց նա:
Դերասանուհին ընդգծեց՝ եթե ոչ բոլորի, ապա ամուսնացող զույգերի մեծամասնության դեպքում, նրանց մտքում չեն կարող լինել գաղափարներ, թե ինչպես պետք է պահել ընտանիքի համերաշխությունը:
«Այս ամենը գալիս է ընթացքում՝ շատ սխալների արդյունքում: Ընտանեկան բոլոր հարցերը սկսվում են սիրուց, իսկ չլուծվող սխալները սիրո պակասից են, այլ տեղում պատճառ փնտրել պետք չէ: Գուցե այդ ժամանակ դեռ չես սիրում այնպես, ինչպես պետք է սիրես: Ես չեմ թաքցնում, որ սիրել սովորել եմ որդուս ծննդից հետո: Խոստովանում եմ՝ մինչև այդ ինձ թվացել է, թե գիտեմ սերն ինչ է: Երբեք ուշ չէ սիրել սովորելու համար, իսկ դրա համար ամենապարզ միջոցն Աստվածաշունչ կարդալն է, հետո՝ երեխա ունենալը: Պետք է չամաչել որևէ տեղ ասել, որ երեխայից հետո ես սկսել սիրել սովորել»,- անկեղծացավ դերասանուհին:
Նոնան շեշտեց, որ աշխարհում գոյություն ունեցող բոլոր սիրային գործերի կողքին պետք է լինեն նաև գեղեցիկ խոսքեր, դա էլ մեր՝ աղջիկներիս թուլությունն է: «Շատ դեպքերում խոսքերը գալիս են բաց թողնված գործերը լրացնելու համար: Կանայք պետք է հստակ հասկանան՝ եթե գործերը շատ են, բացթողնված գործեր կան: Թեև, ամեն դեպքում, գեղեցիկ սիրո խոստովանություններ լսելը միշտ էլ հաճելի է»,- եզրափակեց դերասանուհին:
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
12:50 • 27.03.24 «Ես քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանի շնորհավորանքը՝ հայրիկին
Photographer
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից
TV, կինո
-
14:15 • 22.03.24 HBO-ն թողարկել է «Վիշապի տան» երկրորդ սեզոնի թրեյլերները