«Ուզում էինք էլի երեխա ունենալ, բայց դերասանի աշխատավարձով 3 երեխայի համար լավ կյանք չես կարող ապահովել». Արաքսյա Մելիքյանը՝ ընտանեկան խնդիրների, լուծման և ժամանակին բաժանման մտքեր ունենալու մասին
Դերասան-ամուսիններ Անդրանիկ Զաքարյանի ու Արաքսյա Մելիքյանի ընտանիքը 13 տարեկան է: Զույգը սովորել է նույն կուրսում, աշխատում է նույն թատրոնում, օրվա մեծ մասն անցկացնում միասին: Tert.am Life-ի հետ զրույցում Արաքսյան պատմել է ընտանեկան կյանքի, խնդիրների, իր ուսերին դրված բեռի, տարիներ առաջ բաժանվելու մասին մտածելու և երեխաների մասին:
Արաքսյան վերհիշեց, որ ինքն ու Անդրանիկը ծանոթացել են լսարանում, սովորում էին նույն կուրսում, թեև նա իրենից մեծ էր: «Անդրանիկի համար դերասանական կրթությունը երկրորդն էր: Նա լսարան մտավ դասական հագնված, ես էլ ասացի՝ ահա և իմ ամուսինը:) Դա ասել եմ առաջին հայացքից, բայց հետո սիրահարվեցի, ու հենց նա դարձավ ամուսինս: Երկուսս էլ նույն շրջանում տարված էինք իրարով, թեև շատ երկրպագուներ ունեի, ոչ ոքի չէի նկատում: Այսքան տարի անց հետ եմ նայում ու մտածում՝ ինչպե՞ս չեմ նկատել նրանց, նույնիսկ, երբեմն, Անդրանիկն է հուշում, որ այս կամ այն տղան ինձ համար գնացել, խոսել է իր հետ, բայց ես չեմ նկատել»,- պատմեց նա:
Ըստ դերասանուհու՝ քանի որ երկուսն էլ նույն բնագավառից են, ավելի հեշտ է մասնագիտական առումով իրար հասկանալը․ «Երբ նկարահանումներն ավարտում են լուսաբացին, ավելորդ բացատրություններ չեմ տալիս, նա էլ է այդ ամենի միջով անցնում: Այս առումով նույն մասնագիտությունն ունենալու հանգամանքն օգնում է, բայց կան նաև դեպքեր, երբ խանգարում է: Տանն աշխատանքային քննարկումներ հնարավորինս չենք ունենում, չեմ ասում, թե որ դերասանի հետ խաղալիս ինձ ինչպես եմ զգում, որովհետև կարծիքս կարող է ազդել Անդրանիկի կարծիքի վրա»:
Արաքսյան անկեղծացավ, որ երկար տարիների ամուսնական կյանքում հնարավոր են նաև պահեր, երբ տղամարդն ու կինն իրարից ձանձրանան: «Երբեմն ինքս ինձնից եմ ձանձրանում, ուր մնաց կողակցիցս չձանձրանամ: Բնությունը մարդուն այդպիսին է ստեղծել․ մենակ մնալու անհրաժեշտություն ունի, որպեսզի կարողանա վերագտնել ու վերագնահատել կյանքի գույները: Մեզ մոտ նման փուլեր լինում են, ես ավելի արտահայտվող եմ, ամուսինս` ոչ այնքան: Ամեն մեկս մեր տարածքն ունենք, մեր առանձին ժամերը, ինքը կարող է իր ընկերների հետ ժամանակ անցկացնել, ես՝ իմ ընկերուհիների: Երբեք չեմ ասի՝ մի գնա, այդպես է ճիշտ գտնում, այդպես է պետք, չափի զգացում ունի,- ասաց նա և հավելեց, որ ընտանիք պահելը բարդ է,- ամուսնությունից դաժան բան չկա:) Երկու տարբեր տեսակի, մշակույթի, արժեհամակարգի մարդ որոշում են ապրել մեկ հարկի տակ. սա է ամենամեծ խնդիրն ու սկանդալը, ինչպե՞ս կարող է այս ամենը նորմալ անցնել: Մարդիկ, իրար հարգելով, հարմարվելով, ընդունելով, տարիների ընթացքում փորձում են շարունակել միասին ապրել: Շատերի մոտ ստացվում է, շատերի մոտ՝ ոչ: Պետք է ինչ-որ հարցերում զիջել և չզիջել՝ սկզբունքային հարցերում, որովհետև եթե ամեն հարցում զիջես, կտեսնես՝ այլևս երջանիկ չես: Գրված օրենքներ չկան, թեկուզ ամենամոտ մարդու խորհուրդները չեն օգնի, պետք է սեփական փորձով հասկանաս՝ որտեղ զիջել, որտեղ՝ ոչ»:
Դերասանուհին շեշտեց, որ կարողանում են վեճից հետո իրար ասել՝ ով էր սխալ, ով՝ ճիշտ: «Եղել է՝ վեճի ժամանակ ամուսնուս այնպիսի խոսքեր եմ ասել, ում պատմում եմ, ասում են՝ ինչպե՞ս է լեզուդ պտտվել: Ամուսինս լսել է, բայց դրանից հետո ոչ թե հրաժեշտ է եղել, այլ գնահատել է իմ անկեղծությունը: Եղել է նաև, որ որոշել եմ ամուսնուս դարձնել այնպիսին, ինչպիսին ես եմ պատկերացրել: Այդ ժամանակ մորաքույրս ասաց, որ չպետք է փորձեմ փոխել նրան, պետք է սիրեմ այնպիսին, ինչպիսին կա: Ու հասկացա, որ Անդրանիկի թերություններն այլ տղամարդկանց համեմատ շատ քիչ են: Ինձ համար խաղ էի հորինել. վերլուծում էի ինչ-որ մեկին, հետո մտածում՝ այնքան թերություններ ունի, որոնք ամուսինս չունի: Հասկացա՝ ունեցածս իմն է, լավն է: Ասում են՝ 7-8 տարին մեկ անգամ ընտանիքում անցումային շրջան է լինում, գուցե, ես էլ նման մի շրջանում եմ եղել»,- պատմեց նա:
Հարցին՝ երբևէ մտածե՞լ է բաժանվելու մասին, Արաքսյան պատասխանեց. «Տարիներ առաջ մտածել եմ բաժանվելու մասին, բայց պետք է շրջահայաց լինել, երբ նայում ես, թե շրջապատումդ ինչ է կատարվում, հասկանում ես՝ քո խնդիրը խնդիր չէ: Զույգեր կան, որոնք, իսկապես, լուրջ խնդիրներ ունեն, բայց միասին են ապրում, երբ իմ և նրանց խնդիրները համեմատության մեջ եմ դնում, բաժանվել բառն ինձ համար ծիծաղելի է դառնում: Ոչինչ իմ կյանքում չեմ հերքում, կարող է վաղն էլ լսեք՝ Արաքսյան բաժանվել է ամուսնուց, ուղղակի այս պահին իմ կյանքում դրա մասին խոսք լինել չի կարող: Երբեմն, վեճի ժամանակ ամուսինս կատակում է, որ երբ դատարանում ասեմ, թե ինչի համար եմ ուզում բաժանվել, բոլորը կծիծաղեն: Մեր վեճերի մեջ րոպեներ հետո ծիծաղ է պտտվում, իրարից նեղացած չենք մնում, արագ հաշտվում ենք: Չեմ հիշում, որ իրարից թեկուզ 3 ժամ նեղացած մնանք»:
Արաքսյան նաև ասաց, որ իր ուսերին ծանր բեռ է դրված, բայց դրանից այլևս չի դժգոհում․ «Եթե մի փոքր «կին» լինեի, հոգսերի մասին շատ չէի մտածի, բայց փորձում եմ ամեն ինչ իմ վերահսկողության տակ պահել: Միշտ եմ այդպիսին եղել, հայրս ամուսնությունիցս չորս օր անց ասաց, որ ամեն ինչ իմ ուսերին չվերցնեմ: Ես պատասխանեցի, որ Անդրանիկին չի ճանաչում, նա էլ ասաց՝ ինձ է ճանաչում: Մի շրջան կար, երբ ուզում էի այդ բեռը գցել ուսերիցս ու առաջ անցնել, բայց հասկացա՝ կարողանում եմ տանել: Ի վերջո, ամեն մեկին տրվում է այնքան, որքան ինքը կկարողանա տանել, հիմա խաղաղ եմ: Իմ ներսում բացահայտել եմ, որ կարող եմ ավելին անել, պարզապես չեմ անում, չեմ ուզում: Երկար տարիներ ինձ առաջարկում էին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում աշխատել որպես դասախոս, բայց մերժում էի, որովհետև կարծում եմ՝ մանկավարժությունն ինձ տրված չէ: Վերջերս սկսել եմ մտածել, որ եթե այդքան շատ են առաջարկում, գուցե պետք է ընդունե՞մ: Ուղղակի կարծում եմ՝ դասախոսի աշխատանքն ավելի մեծ բազա ունեցող մարդու համար է, եթե մի օր այդպիսին դառնամ, կմտածեմ առաջարկն ընդունելու մասին, եթե ոչ, կշարունակեմ աշխատել այնտեղ, որտեղ աշխատում եմ»,- ասաց նա:
Անդրանիկն ու Արաքսյան ունեն երկու երեխա՝ 13-ամյա Գուրգենն ու 8-ամյա Կարինեն: Արաքսյան նշեց, որ օրերս ինքն ու Անդրանիկը խոսում էին երրորդ երեխա ունենալու մասին: «Ամուսնուս ասում էի՝ այնքան օրհնված եմ, կարող եմ երեխա ունենալ, մարդիկ կան, ուղղակի անպտուղ են: Ուզում ես ևս մեկն ունենալ, բայց երկիրը երեխային պահելու հնարավորությունը չի տալիս, եթե ապրեինք ավելի ապահով երկրում, առնվազն 5 երեխա կունենայի: Եկանք այն եզրակացության, որ պետք է մեր երկու երեխային հասցնենք իրենց նպատակին: Մի քանի տարի հետո տղաս համալսարան կընդունվի, հասկանում ենք, որ դերասանի աշխատավարձով շատ երեխայի համար նորմալ կյանք չես կարող ապահովել: Չնայած այս ամենին՝ սիրում եմ իմ մասնագիտությունը, աշխատանքը, չեմ զղջում, որ այն ընտրել եմ: Ունեցածս ինձ բավարարում է, պարզապես երրորդ երեխայի խնամքն այլ է»,- ընդգծեց դերասանուհին:
Անդրադառնալով երեխաներին՝ մայրիկն ասաց, որ նրանք բավականին ինքնուրույն են, կարողանում են առանց իրենց տանը մենակ մնալ ու հոգալ կարիքները:
«Որդիս վերջերս հայտարարեց, որ ուզում է դերասան կամ ռեժիսոր դառնալ, ինչն իմ ու ամուսնուս համար մեծ սթրես էր: Մտածեցինք, որ այդ թեմայով ընդհանրապես պետք չէ խոսել: Առաջիկայում նրա ուղղությունը կթեքեմ դեպի այդ կողմ, որպեսզի հասկանա՝ ինչ է ուզում: Տղաս նաև ֆուտբոլով է տարված, պարապմունքների է հաճախում,- ասաց նա, ապա հավելեց, որ դուստրն էլ երգի պարապմունքների է հաճախում, շատ լավ ձայն ունի,- Ուղղակի չգիտեմ՝ որքանով է հավանական, որ այդ ուղղությամբ կշարունակի, նաև դաշնամուրի դասերի է հաճախում: Կարինեն նկարել ևս շատ է սիրում, բայց դեռ պարապմունքների չի հաճախում, որոշ ժամանակ անց կգնա: Երեխաներս շատ ինքնուրույն են, ես ու ամուսինս օրվա մեծ մասն աշխատավայրում ենք լինում, նրանք տանը միայնակ են: Կարողանում են ճաշել, հետո հավաքել իրենց հետևից, ինքնուրույն հագնվում են ՝ չնայած խնդրում եմ լուսանկարվել և ինձ ուղարկել, որպեսզի տեսնողը չմտածի՝ ով է այդ երեխայի մայրը»:
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)