«Ամենօրյա աշխատանք պետք է տանես, որպեսզի կողակցիդ հետաքրքիր լինի քեզ հետ». Նարինե Պետրոսյանը՝ ընտանեկան կյանքի, խնդիրների, ամուսնուն գոհացնելու և երեխաների մասին
Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Նարինե Պետրոսյանի և ամուսնու՝ Վահագնի ընտանիքը 13 տարեկան է: Tert.am Life-ի հետ զրույցում Նարինեն պատմել է ընտանեկան կյանքի, խնդիրների, հարաբերություններում միմյանց չձանձրացնելու իրենց տարբերակի և երեխաների մասին:
Նարինեի խոսքով՝ ամուսնության 13 տարին աննկատ են անցել: «Շատ ուրախ երջանիկ տարիներ էին թե՛ ընտանիքի կայացման, թե՛ երեխաների ծնունդների հետ կապված լավ պահեր են եղել: Բարդ է ընտանիքն այսքան տարի ամուր հիմքերի վրա պահել, բայց երբ այդ ամենը սիրով ես անում, դրա մեջ նպատակ, իմաստ տեսնում, բարդությունը հաճույք է դառնում: Պետք է ընտանիքի սկիզբը ճիշտ լինի, երկուսով մեկ ուղղությամբ նայեք, ամեն ինչ անեք, որպեսզի ընտանիքը պահպանվի: Թեև դա երկուսի աշխատանք է, ընտանիքը հաջողություն է ունենում, երբ կինն այդ ամենում մեծ ցանկություն է ներդնում, կնոջից շատ բան է կախված: Ընտանիքում հարգանքն ու սերը կշեռքի նժարների վրա են դրված. երբեմն հարգանքն է բարձրանում, երբեմն՝ սերը, ամեն ինչ իրավիճակից է կախված: Ամեն դեպքում, դրանք մեկը մյուսից են բխում, շարունակում են միմյանց»,- ասաց նա:
Ըստ դերասանուհու՝ իրենց ընտանիքում մեծ խնդիրներ չեն եղել: «Ուղղակի սկզբնական շրջանում սերը, երիտասարդությունը, կիրքը քո կյանքում այնքան են, որ կենցաղային փոքրիկ խնդիրներին ուշադրություն չես դարձնում: Պետք է մտածես, որ դրանք փոքրիկ խնդիրներ են, այդ պահին հասկանաս՝ որքանո՞վ է այդ խնդիրը քո կյանքում կարևոր, համեմատես մեծ խնդիրների՝ առողջական, կյանքի ու մահվան հետ և վերաբերես փոքրիկ, ոչ թե մեծ խնդրի նման: Լարված իրավիճակում ապրել, ձգված հարաբերություններ ունենալ չեմ ուզում: Բոլորի մոտ էլ խնդիրներ լինում են, եթե քեզ դուր են գալիս վեճերը, ամիսներով միմյանցից հեռու ապրելը կամ այլ բան, կարող ես ամեն ինչից խնդիր ստեղծել: Բայց եթե չես ուզում, որ քո կյանքում լարված, նյարդային մթնոլորտ լինի, ամեն ինչ միանգամից հարթում ես, քո գիտակցությունից է կախված, ինքդ ես որոշում՝ ապրե՞լ այդ խնդրով, թե՞ ուղղակի ուշադրություն չդարձնել ու մտածել՝ ամուսնուդ հետ կյանքն ինչպես վայելել, ինչպես չկենտրոնանալ բացասականի վրա»,- նշեց նա:
Նարինեն ընդգծեց, որ միմյանց չձանձրացնելը բարդ է, բայց երբ տարիների ընթացքում ընտանիքն ամրացնելու համար ամեն ինչ անում ես, դա ինչ-որ չափով հեշտանում է: «Ամենօրյա աշխատանք պետք է տանես, մտածես՝ ինչ անել, որպեսզի կողակցիդ հետաքրքիր լինի քեզ հետ, տանն ու հարաբերություններում ձանձրույթի տխուր մթնոլորտ չլինի: Արդեն գիտես, թե դիմացինիդ ինչ է դուր գալիս, ինչն է շոյում, այնպես անես, որ նրան հաճելի լինի: Եթե այս ամենը սիրով ես անում, հեշտանում է, ոչ ոք էլ չի ուզում գալ տուն ու բացասական լիցքեր ստանալ: Երբ զգում եք, որ, ամեն դեպքում, ձանձրացրել եք միմյանց, կարելի է թեկուզ հանգստի մեկնել, դա ընտանիքն ամրացնում է: Եթե ամուսիններն ուզում են պահել ընտանիքը, իրավիճակը թարմացնելու, հարաբերություններում նորություն մտցնելու համար կփորձեն ուղի գտնել»,- ասաց նա:
Նարինեն պատմեց, որ երեխաների դաստիարակությամբ ինքն է զբաղվում, բայց ամուսինը ևս միջամտում է: «Շատ հարցերում ինքս եմ ամուսնուս խնդրում, որպեսզի խոսի աղջիկների հետ, տվյալ հարցի շուրջ իր խորհուրդը տա: Քանի որ տան տղամարդը լուծելու շատ խնդիրներ ունի, երեխաների խնամքի, ուշադրության հարցերը ես եմ կազմակերպում: Դաստիարակության հարցում տարակարծություններ լինում են, բայց խնդիր չի առաջանում: Կարող է՝ ինչ-որ հարցում նախատեմ աղջիկներին, հետո ամուսինս հակառակն անի, բայց նրան չեմ ասի ՝ ինչո՞ւ այդպես արեցիր: Երբ ծնողներից մեկը նախատում է, մյուսը՝ ոչ, երեխան չի նեղսրտի, կհասկանա, որ, ամեն դեպքում, ծնողներն իրեն աջակցում են»,- նկատեց Նարինեն:
Դերասանուհին նաև շեշտեց, որ դուստրերը տարբերվում են իրարից: «Ավագ դուստրս՝ Անին, 12 տարեկան է, ավելի հանգիստ, ինքնամփոփ է, միջնեկ դուստրս՝ Աելիտան, 10 տարեկան է, ակտիվ է, փորձում է թեկուզ կենցաղային հարցերում ակտիվություն ցուցաբերել, իսկ փոքր դուստրս՝ Ադելը, 5 տարեկան է, վազվզում է տանը, երջանկություն է: Անին նկարչություն, դիզայնի հետ կապված բաներ է սիրում: Սկսել է վերնաշապիկների վրա նկարել, ընկերներս ոգևորում են, գնում: Անին դիզայներական մրցույթների է մասնակցում, երբեմն հաղթում է, երբեմն էլ տեսնում է, որ մեծ տարիքի մասնակիցներ են, չի մասնակցում: Աելիտան գիմնաստիկայով է զբաղվում, դասական բալետի դասընթացների գնում, պատրաստվում է ամռանը մրցույթի մասնակցել: Իսկ փոքր դստերս միակ նախասիրությունը բոլորի ուշադրության կենտրոնում լինելն է, այս տարի դպրոց կհաճախի»,- եզրափակեց նա:
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
12:50 • 27.03.24 «Ես քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանի շնորհավորանքը՝ հայրիկին
Photographer
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից
TV, կինո
-
14:15 • 22.03.24 HBO-ն թողարկել է «Վիշապի տան» երկրորդ սեզոնի թրեյլերները