«Այնպես չէ, որ շատ երիտասարդ եմ երևում». Ալինա Ավետիսյանը՝ 20 տարուց ավելի եթերում լինելու, անկատար երազանքի ու երգելու միջոցով գումար վաստակելու մասին
Դերասանուհի Ալինա Ավետիսյանը 20 տարուց ավելի է, ինչ եթերում է, բայց թատրոնում երբեք չի խաղացել: Այժմ խաղում է «Խաբկանք» հեռուստասերիալում։ Tert.am Life-ի հետ զրույցում նա խոսել է անցած ճանապարհի, թատրոնում խաղալու անկատար երազանքի, նաև երգչուհի լինելու և երիտասարդ տեսք ունենալու իր գաղտնիքի մասին:
Ալինան սովորել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի Երաժշտական թատրոն բաժնում․ ուսանողական տարիներից նկարահանվել հեռուստատեսային նախագծերում:
«Հիշում եմ, առաջին դերս «Անուշ լինի» մյուզիքլում էր, հարբեցողի կնոջ կերպարում էի: Երկար տարիներ է՝ եթերում եմ, այս տարիների ընթացքում հեռուստադիտողն ավելի բծախնդիր է դարձել, նկատում է ցանկացած տեսակի կիքս, արտահայտում այդ ամենը մեկնաբանությունների տեսքով: Առաջ մարդիկ հեռուստատեսային նախագծերը դիտում և վերլուծում էին ավելի միամիտ կերպով, հիմա ավելի նրբանկատ են: Սա դրական երևույթ է, որովհետև պարտավորեցնում է դերասանին եթերում ավելի կատարյալ երևալ: Շնորհակալ եմ նրանց, ովքեր իրենց թանկ ժամանակը տրամադրում են, դրական կամ բացասական բնույթի մեկնաբանություններ գրում: Իհարկե, կա նաև երրորդ տարբերակը, երբ վիրավորում են դերասանին: Ես չեմ կարդում, բայց ականջիս հասնում է: Չեմ նեղսրտում նման մեկնաբանություններից, որովհետև հասկանում եմ՝ տգիտության հետևանք է»,- ասաց նա:
Դերասանուհին թատրոնում երբեք չի խաղացել՝ չհաշված ուսանողական տարիներին համալսարանում բեմադրված ներկայացումները: «Կյանքիս նվիրական երազանքներից մեկը թատրոնում խաղալն է եղել, բայց ինչ-ինչ պատճառներով չեմ խաղացել: Ուսանողական տարիներից էլ առաջարկներ ունեցել եմ, բայց չեմ աշխատել, նույնիսկ առանձին ներկայացումներում հանդես չեմ եկել,- ասաց նա և հավելեց՝ իր աշխատանքն այնքան է սիրում, որ նույնիսկ չի մտածում՝ որքանո՞վ է իրեն ռեալիզացված զգում,- Իմ աշխատանքն անում եմ մեծ սիրով և նվիրվածությամբ, այն ինձ երջանկություն է բերում: Իհարկե, հանդիպել եմ նաև խոչընդոտների, բայց դրանք հաղթահարելի են եղել: Մասնագիտական ուղիդ հարթելու համար պետք է սիրես աշխատանքդ, անմնացորդ նվիրվես, բոլորովին պարտադիր չէ, որ ճանապարհդ հարթ լինի, շատ ավելի հետաքրքիր է, երբ այն բարդ է: Չնայած բարդություններին՝ մասնագիտական հիասթափություններ երբեք չեմ ունեցել»:
Ալինայի խոսքով՝ գնահատականի չի սպասում, բայց միայն դերասանի մասնագիտությամբ ապրելը բարդ է:
«Պերճախոս գովեստներ պետք չեն, բայց կարելի է դերասանի համար ֆինանսապես ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել, որպեսզի նրա հոգսերը թեթևանան, կարողանա կենտրոնոնալ միայն մասնագիտության վրա: 14 տարեկանից նաև երգում եմ, հիմա երգում եմ ժամանցի տարբեր վայրերում, միջոցառումների, խնջույքների ժամանակ, բյուջեիս որոշ մասը վաստակում եմ այդ միջոցով: Իրականում, երկու մասնագիտությունն էլ ունեմ, երկուսն էլ սիրում եմ»,- նշեց Ալինան:
Դերասանուհին ընդգծեց, որ «Խաբկանք» հեռուստասերիալում մարմնավորած կերպարը տարբերվում է իր նախորդ դերերից: «Թեև գունային առումով ինձ համար մի փոքր թույլ է, կարողանում եմ նրա համար գույներ գտնել: Ցանկացած մայր էլ սկզբնական շրջանում կերպարիս նման տղային կփորձեր զերծ պահել նման ընտրությունից, բայց կոնկրետ ես, երբ հասկանայի, որ ոչինչ փոխել չեմ կարող, չէի խառնվի, կհամակերպվեի,- ասաց նա և շեշտեց, որ գործընկերների հետ կատարյալ, ջերմ հարաբերություններ ունի,- Ոչ ոքի հետ ընդհարում չեմ ունեցել, առհասարակ, խնդիրներ ստեղծող մարդ չեմ՝ չնայած կերպարներս լրիվ այլ են»:
Դերասանուհին 42 տարեկան է, ասում է՝ օրեր կան, երբ իրեն ավելի երիտասարդ է զգում: «Այնպես չէ, որ շատ երիտասարդ եմ երևում, կարծում եմ՝ տարիքիս մոտ եմ երևում: Մարդու արտաքին տեսքն ու դեմքը կառուցվում են ըստ նրա բնավորության: Որքան մարդու ներսը հանգիստ է լինում, այդպես խաղաղ էլ կառուցվում է նրա դիմագիծը: Մարդը շատ շուտ ծերանում է նախանձից, չարախոսությունից: Շատ լավ կլիներ, որ թեկուզ միայն երիտասարդ մնալու համար մարդիկ հրաժարվեին այս վատ հատկանիշներից: Ինձ ներքուստ ամեն օր տարբեր եմ զգում. մի օր ինձ ավելի մեծ եմ զգում, մի օր՝ 16 տարեկան, մի օր էլ հենց տարիքիս համապատասխան»,- եզրափակեց նա:
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
12:50 • 27.03.24 «Ես քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանի շնորհավորանքը՝ հայրիկին
Photographer
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից
TV, կինո
-
14:15 • 22.03.24 HBO-ն թողարկել է «Վիշապի տան» երկրորդ սեզոնի թրեյլերները