«Իմ երկիրը սիրում եմ պարտված, հաղթանակած, տխուր, աղքատ, հարուստ․ սա իմ ազգն է».Անաիս Սարդարյանի «Կամավոր» ներկայացման հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերը
Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի ֆոյեից բեմ բարձրանալու համար դերասանուհի Անաիս Սարդարյանից ամիսներ պահանջվեցին: Պատերազմի առաջին օրերից ի վեր թատրոնը մոտ երկու ամիս Անաիսի և նրա կամավորական թիմի համար երկրորդ տուն էր դարձել․ միասին օգնություն էին հավաքագրում, հոգնում, հուզվում և վերապրում յուրաքանչյուր արցախցու պատմությունը լսելիս:
Այդ օրերին դերասանուհու թիմի անդամները պատմում էին, որ նա ցավում էր յուրաքանչյուր կորստի համար, ուրախանում՝ յուրաքանչյուր արցախցու ծննդի լուրը լսելիս: Պատերազմի ավարտից ամիսներ անց Անաիսը որոշել է իր վերապրած ու լսած պատմությունները հավաքագրել ու լսելի դարձնել ավելի լայն զանգվածի համար: Tert.am Life-ը ներկա է եղել դերասանուհու «Կամավոր» կոչվող ներկայացման առաջնախաղին, ֆիքսել երեկոյի հետաքրքիր դրվագներն ու զրուցել նրա հետ:
Ներկայացման ընթացքում Անաիսը հուզվեց ու հուզեց, ծիծաղեց ու ծիծաղեցրեց ներկաներին պատմելով, օրինակ, թե ինչպես են օգնություն տրամադրողներից Նարինեն և Գրիգորը, գրեթե, բաժանվել, քանի որ ինքը մարդկանց անունները լավ չի հիշում և Գրիգորի հետ խոսելիս պատմել էր Նարինեի ու Սարգսի մասին, մինչդեռ իրականում նկատի ուներ հենց Գրիգորին:) Դերասանուհին կատակեց, որ մարդկանց անունները չհիշելն իր մոտ ժառանգական է, մայրը մինչև հիմա իրենց տարիների հարևանի անունը սխալ է ասում:
Դերասանուհու խոսքով՝ ներկայացման անվան շուրջ երկար չեն մտածել, պատմություններն իրական էին, անվանումը՝ ևս: Ներկայացումը սկսվում է թատրոնի ֆոյեի համար սովորական դարձած իրավիճակով. Անաիսը վազվզում է, հրահանգներ տալիս թիմի անդամներին, հանկարծ մի ձայն հուշում է, որ պատերազմն ավարտվել է, դերասանուհին կարող է հանգստանալ: Հետո նա սկսում է պատմել անհավանական թվացող պատմություններ, որոնք, նրա հավաստմամբ, իրական են:
Ներկայացման ընթացքում Անաիսը ոչ միայն վերապրեց 2020 թվականի պատերազմը, այլև հետ գնաց 90-ականներ, վերհիշեց, թե ինչպես էր ժամանակին «դարձել» իրենց տան հեռակառավարման վահանակը, որովհետև այն ժամանակ հեռուստացույցի ալիքները փոխելու համար պետք էր հասցել սարքի մոտ:
Ըստ Անաիսի՝ ներկայացումից առաջ հուզված էր, բայց ոչ թե երկար դադարից հետո կրկին բեմ բարձրանալու, այլ իր վերապրածը բարձրաձայնելու համար:
«Փորձերի ժամանակ հուզվել եմ, վերապրել պատմությունները, կարծում եմ՝ ներկայացումը երկար չեմ խաղա, ֆիզիկապես չեմ կարող: Իսկապես, սա ներկայացում չէ, պատմություններ են, որոնք հավաքվել էին իմ մեջ, որոնց մասին պետք է բարձրաձայնեի: Տիկնիկային թատրոնի փոխտնօրեն Արտաշես Բաբայանը որոշեց, որ այս ամենը պետք է ներկայացում դառնա, մտքերս հավաքագրել է Լևոն Բեգլարյանը: Այս ներկայացման սցենարը չէր կարող կողքից ինչ-որ մեկը գրել, Լևոնն ինքն էլ պատերազմի ընթացքում կամավոր է եղել, օգնություն տեղափոխել Արցախ,- ասաց նա և հավելեց, որ ներկայացման մեջ խոսում է իր կյանքի լավագույն օրերի մասին, որովհետև մեր ազգին երբեք այնքան միասնական չէր տեսել, որքան պատերազմի օրերին,- Ներկայացումս մարդկանց միասնականության մասին է, որոնք հիմա չարացել են, միմյանց չեն սիրում: Երբեմն, մտածում եմ՝ երանի պատերազմը չլիներ, հետո մտածում եմ՝ եթե չլիներ, իմ ազգին չէի ճանաչի: Մենք այդ օրերին ապացուցեցինք, որ լավագույնն ենք, հիմա թուլացել ենք, չարացել, ինչը ևս նորմալ է, բայց պետք է փորձենք հաղթահարել»:
Անաիսն ընդգծեց, որ ուզում է ներկայացումը խաղալ նաև արտերկրում: «Եթե նման հնարավորություն ունենամ, կգնամ, հերթով կթակեմ մարդկանց դռները, որպեսզի ինձ լսելուց հետո Հայաստան վերադառնան: Հիմա ամենահեշտը Հայաստանից հեռանալն է, երբ ինձ ասում են՝ բարդ է, հայրենիքը թողնում են, գնում, ասում եմ՝ սխալվում են, բարդը մնալն է, պայքարելը: Գնում են նրանք, ովքեր չեն պայքարել, չեմ լսել դեպք, երբ վիրավոր զինվորը գնա Հայաստանից: Ես հասկանում եմ, որ բարդ իրավիճակ է, բայց նույնիսկ նման իրավիճակում գնալն ամենահեշտն է: Մեր երկիրը դատարկված տեսնելը թշնամու երազանքն է: Ամեն օր ամուսնուս ասում եմ՝ ինչ լավ կլինի, որ գյուղում ապրելու հնարավորություն ունենանք, մարդիկ նայեն, տեսնեն՝ Անաիսը բակն է մշակում, կարողանում է իր գոյությունը պահպանել: Մենք կենտրոնացել ենք Երևանի, սրճարանների, լույսերի վրա, բայց պատերազմը ցույց տվեց, որ ամեն ինչ սուտ է: Այնքան կցանկանայի, որ իմ հայրենասիրությունից շատերն ունենային, որովհետև իմ երկիրը սիրում եմ պարտված, հաղթանակած, տխուր, աղքատ, հարուստ ժամանակ, սա իմ ազգն է, մենք միայն իրար ունենք»,- ասաց նա ու հավելեց, որ մորական կողմից արցախցի է:
Դերասանուհին ընդգծեց, որ այս ներկայացումն իր համար վերադարձ չէ բեմ: «Բեմից դուրս գալու որոշումս հստակ է, ինձ այս ասպարեզում չեմ տեսնում: Տղաս արդեն մեծանում է, ես ուզում եմ շատ ժամանակ տրամադրել նրան, իսկ դերասանուհիները չեն կարողանում ճիշտ ժամանակ գտնել, բարդ մասնագիտություն է: Երկու ամիս է՝ փորձերի եմ, այդ ժամանակը երեխայիցս եմ խլել»,- եզրափակեց նա:
Լուսանկարները՝ Գրիգոր Հովսեփյանի
Տեսանյութեր

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո – «Կյանքի ընկեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մերի Հակոբյան և Ավո Ադամյան– «Գնա»

Տեսահոլովակի պրեմիերա. Ռուբեն Հախվերդյան- «Սարերի քամի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Գրիգոր Դանիելյան և Հռիփսիմե Ելինյան – «Սիրո բառարան»

Տեսահոլովակի պրեմիերա․PROJECT LA- «Տուն»

Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինի ելույթը կիսաեզրափակչում

Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե «Իմ Շուշի»

Երգի պրեմիերա․Գոռ Հակոբյան «Ռետրո դիսկո»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի Մխեյան «Էլ պիտի չլռեք»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արման Հովհաննիսյան & Ավրահամ Ռուսսո - «Հանինա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Նանուլ - «Play Tur»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սևակ Խանաղյան- «Քեզ պահիր»

Անժելա Սարգսյանը՝ պոռնո սկանդալի, Հայ Առաքելական եկեղեցուց շեղվելու մասին

Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան - «Կխոսենք»

Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան - «Հակաթույն»

Տեսահոկովակի պրեմիերա․ Արթուր Խաչենց և Ափօ Սահակեան․«Կյասս Քիսս»

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Զիլինա, զիլինա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Գայա Արզումանյան - «Կարոտում եմ»

Տեսահոլովակի պրեմիերա. Շպրոտ - «Պուլպուլակ»

Արսեն Լևոնյանը ներկայացրել է «Մեր թաղի տղերքը» սերիալի սաունդթրեքը

Տեսահոլովակի պրեմիերա. Հայաթ project - «Հորքուրի գանձ»

Տեսահոլովակի պրեմիերա. Աթենա Մանուկյան - Kiss Me In The Rain

Պրեմիերա. Սարո և Սուպեր Սաքո - «Ամենա»

Տեսահոլովակի պրեմիերա. Զարուհի Բաբայան և 3,33- «Ոնց դիմանամ»

Տեսահոլովակի պրեմիերա. Գարիկ, Սոնա և 3.33 - «Դատարկ»

Արթուր Գրիգորյանի և թոռնուհու՝ Կայայի կատարումը. «Արցախ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հայրիկ»

Պրեմիերա․ Խորեն Լևոնյան – «Երդում»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա Ռուբենյան - «Կարոտի Նռնենի»

Մալենայի ելույթը և հուզմունքը «Մանկական Եվրատեսիլ 2021»–ին հաղթանակից հետո

Հայաստանի պատվիրակ Մալենայի ելույթը «Մանկական Եվրատեսիլ 2021»-ին

«Մանթո եմ»․ Սերժոն և Դավիթ Դավթյանը ռեմիքս են արել «Մեր բակի» հայտնի երգը

Տեսահոլովակի պրեմիերա․ Նարե Գևորգյան - «Գարմի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա Ռուբենյան – «Եկար»

Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Итальянские армяне»

Արմինկան` մեքենան այրելու, միայնակ մայր լինելու և եղբոր մահվան մասին

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի Մխեյան և Նիկ Էգիբյան - «Բոց ու հրդեհ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Միհրան Ծառուկյան և Արփի Գաբրիելյան – «Իմն ես»

Տեսահոլովակի պրեմիերա․ Էմմի - «Կամուրջներ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արա Մարտիրոսյան և Սոնա – «Брат Мой»
-
23:43 • 19.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո – «Կյանքի ընկեր»
-
11:39 • 19.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մերի Հակոբյան և Ավո Ադամյան– «Գնա»
-
14:51 • 18.05.22 Տեսահոլովակի պրեմիերա. Ռուբեն Հախվերդյան- «Սարերի քամի»
-
16:00 • 16.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Գրիգոր Դանիելյան և Հռիփսիմե Ելինյան – «Սիրո բառարան»
-
11:10 • 12.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․PROJECT LA- «Տուն»
-
00:55 • 11.05.22 Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինի ելույթը կիսաեզրափակչում
-
20:45 • 08.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե «Իմ Շուշի»
-
10:25 • 05.05.22 Երգի պրեմիերա․Գոռ Հակոբյան «Ռետրո դիսկո»
-
14:09 • 04.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի Մխեյան «Էլ պիտի չլռեք»
-
10:16 • 04.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արման Հովհաննիսյան & Ավրահամ Ռուսսո - «Հանինա»
-
15:27 • 02.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Նանուլ - «Play Tur»
-
14:41 • 29.04.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սևակ Խանաղյան- «Քեզ պահիր»
-
18:35 • 11.04.22 Անժելա Սարգսյանը՝ պոռնո սկանդալի, Հայ Առաքելական եկեղեցուց շեղվելու մասին
-
16:23 • 11.04.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան - «Կխոսենք»
-
15:06 • 11.04.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան - «Հակաթույն»
-
14:06 • 10.04.22 Տեսահոկովակի պրեմիերա․ Արթուր Խաչենց և Ափօ Սահակեան․«Կյասս Քիսս»
-
22:13 • 07.04.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Զիլինա, զիլինա»
-
13:49 • 05.04.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Գայա Արզումանյան - «Կարոտում եմ»
-
13:31 • 05.04.22 Տեսահոլովակի պրեմիերա. Շպրոտ - «Պուլպուլակ»
-
12:22 • 02.04.22 Արսեն Լևոնյանը ներկայացրել է «Մեր թաղի տղերքը» սերիալի սաունդթրեքը
-
12:45 • 01.04.22 Տեսահոլովակի պրեմիերա. Հայաթ project - «Հորքուրի գանձ»
-
12:10 • 01.04.22 Տեսահոլովակի պրեմիերա. Աթենա Մանուկյան - Kiss Me In The Rain
-
15:29 • 29.03.22 Պրեմիերա. Սարո և Սուպեր Սաքո - «Ամենա»
-
14:13 • 08.03.22 Տեսահոլովակի պրեմիերա. Զարուհի Բաբայան և 3,33- «Ոնց դիմանամ»
-
16:32 • 04.03.22 Տեսահոլովակի պրեմիերա. Գարիկ, Սոնա և 3.33 - «Դատարկ»
-
12:58 • 05.02.22 Արթուր Գրիգորյանի և թոռնուհու՝ Կայայի կատարումը. «Արցախ»
-
12:37 • 01.02.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հայրիկ»
-
15:24 • 31.01.22 Պրեմիերա․ Խորեն Լևոնյան – «Երդում»
-
13:15 • 21.12.21 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա Ռուբենյան - «Կարոտի Նռնենի»
-
22:03 • 19.12.21 Մալենայի ելույթը և հուզմունքը «Մանկական Եվրատեսիլ 2021»–ին հաղթանակից հետո
-
19:55 • 19.12.21 Հայաստանի պատվիրակ Մալենայի ելույթը «Մանկական Եվրատեսիլ 2021»-ին
-
22:49 • 14.12.21 «Մանթո եմ»․ Սերժոն և Դավիթ Դավթյանը ռեմիքս են արել «Մեր բակի» հայտնի երգը
-
14:09 • 13.12.21 Տեսահոլովակի պրեմիերա․ Նարե Գևորգյան - «Գարմի»
-
22:08 • 11.12.21 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա Ռուբենյան – «Եկար»
-
11:50 • 06.12.21 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Итальянские армяне»
-
12:44 • 02.12.21 Արմինկան` մեքենան այրելու, միայնակ մայր լինելու և եղբոր մահվան մասին
-
13:45 • 01.12.21 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի Մխեյան և Նիկ Էգիբյան - «Բոց ու հրդեհ»
-
16:25 • 23.11.21 Տեսահոլովակի պրեմիերա․ Միհրան Ծառուկյան և Արփի Գաբրիելյան – «Իմն ես»
-
16:25 • 23.11.21 Տեսահոլովակի պրեմիերա․ Էմմի - «Կամուրջներ»
-
21:13 • 22.11.21 Տեսահոլովակի պրեմիերա․ Արա Մարտիրոսյան և Սոնա – «Брат Мой»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Ժամանց 16:01 • 19/05 3 երեխաների հետ հանգիստ. Գարիկ Պապոյանի և Մարիաննայի ընտանեկան հանգիստը Եգիպտոսում Օրեր առաջ Գարիկ Պապոյանը ընտանիքի հետ միասին մեկնել է Եգիպտոս հանգստի: Նա ինստագրամյան իր էջի սթորի բաժնում պատմում էր, թե ինչպես է «Եվրատեսիլ 2022»-ի մրցանակաբաշխությունը մեկնաբանելուց ժամեր անց ընտանիքի հետ միասին ուղևորվել Եգիպտոս:
-
Ժամանց 16:01 • 19/05 3 երեխաների հետ հանգիստ. Գարիկ Պապոյանի և Մարիաննայի ընտանեկան հանգիստը Եգիպտոսում Օրեր առաջ Գարիկ Պապոյանը ընտանիքի հետ միասին մեկնել է Եգիպտոս հանգստի: Նա ինստագրամյան իր էջի սթորի բաժնում պատմում էր, թե ինչպես է «Եվրատեսիլ 2022»-ի մրցանակաբաշխությունը մեկնաբանելուց ժամեր անց ընտանիքի հետ միասին ուղևորվել Եգիպտոս:
-
Շոուբիզնես 17:01 • 18/05 Նա իմ մեջ սպանեց շատ բան. Գոհար Ավետիսյանի գրառումը նախկին ամուսնու մասին և վերջինիս արձագանքը Ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը միշտ հանրայնացնում է իր գործունեությունը և անձնական կյանքը: Մեկ տարի առաջ Գոհարը գրառում էր կատարել՝ պատմելով, որ բաժանվել է 2-րդ ամուսնուց և պատրաստվում է միայնակ մեծացնել իրենց որդուն՝ Գասպարին:
-
Ժամանց 23:00 • 14/05 ՈՒՂԻՂ. մեկնարկեց «Եվրատեսիլ 2022»–ի եզրափակիչը Վայրկյաններ առաջ Իտալիայի քաղաք Թուրինում մեկնարկեց «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը։ Առաջին կիսաեզրափակչին մասնակցելով՝ մեր պատվիրակ Ռոզա Լինն իր «Սնափ» երգով ելույթ ունեցավ և դուրս եկավ եզրափակիչ: Այսօր Ռոզան ելույթ կունենա 8-րդը
-
Ժամանց 16:01 • 19/05 3 երեխաների հետ հանգիստ. Գարիկ Պապոյանի և Մարիաննայի ընտանեկան հանգիստը Եգիպտոսում Օրեր առաջ Գարիկ Պապոյանը ընտանիքի հետ միասին մեկնել է Եգիպտոս հանգստի: Նա ինստագրամյան իր էջի սթորի բաժնում պատմում էր, թե ինչպես է «Եվրատեսիլ 2022»-ի մրցանակաբաշխությունը մեկնաբանելուց ժամեր անց ընտանիքի հետ միասին ուղևորվել Եգիպտոս:
-
Շոուբիզնես 11:05 • 17/05 Առաջին անգամ միասին չենք․ Սիրուշոն ցույց է տվել, որ Լևոն Քոչարյանը տեսակապով է շնորհավորել որդուն Երեկ երգչուհի Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի կրտսեր որդու՝ Միքայելի ծննդյան օրն էր և երգչուհին ինստագրամյան իր էջի սթորի բաժնում հոլովակների շարք է հրապարակել, որտեղ Լևոնը տեսակապով շնորհավորում է որդուն...
Նորաձևություն
-
11:25 • 03.05.22 Լիքը ես, լիքը դու. Եվա Զոհրաբյանը լուսանկարներ է հրապարակել
-
16:51 • 02.05.22 Մարինկա Խաչատրյանը փոխել է սանրվածքը
-
12:20 • 27.04.22 Դու չես կարող լավը լինել բոլորի համար. Մանո Գրիգորյանի ֆոտոշարքը
Շոուբիզնես
-
12:24 • 20.05.22 Մարինկա Խաչատրյանի արտաքին փոփոխությունը և նոր ֆոտոշարքը
-
11:55 • 20.05.22 Wing-ը նոր ֆոտոշարք է հրապարակել Մալդիվներից
Ժամանց
-
12:48 • 18.05.22 Դովլաթյան Աննայի նոր ֆոտոշարքը
Photographer
-
16:19 • 02.05.22 Միսս ընկերասիրություն. 15-ամյա Մալենայի նոր ֆոտոշարքը
-
16:46 • 14.07.21 «Զգույշ երազեք». Սոֆի Դևոյանի նոր ֆոտոշարքը