«Լազարևը բարկացավ ու այնպես աջակցեց ինձ, կարծես, հարազատս լիներ»․ Սյուզաննա Մելքոնյանը՝ «Ну-ка, все вместе!»-ում հաղթանակի, 2 մլն ռուբլի ստանալու և եզրափակչի օրը ձայնը կորցնելու մասին
Tert.am Life–ն իր ընթերցողներին արդեն հայտնել է, որ ռուսական «Ну-ка, все вместе!» նախագծի հաղթող է դարձել երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը։ Մեզ հետ զրույցում Սյուզաննան խոսել է սպասված հաղթանակի, եզրափակչի օրը ձայնը կորցնելու, ժյուրիի նախագահ Սերգեյ Լազարևի վերաբերմունքի, հայ մասնակիցների հետ հարաբերությունների և մրցանակների մասին։
Հաղթանակից հետո Սյուզաննան առաջին հարցազրույցը վստահել է Tert.am Life–ին։ Նրա խոսքով՝ հաղթանակը շատ սպասված էր, կյանքում առաջին անգամ որպես վոկալիստ ինքն իրեն հավատում էր։
«Շատ մրցույթների եմ մասնակցել, բայց ինչ-որ կետում մտածել եմ՝ գուցե չստացվի, իսկ այս նախագծում այդ «գուցեներ» չկային։ Մոտ մեկ տարի պատրաստվել էի մրցույթին, վերջին ամիսները, հատկապես ծանրաբեռնված էին, ինչը խոսում է այն մասին, որ շատ լուրջ եմ մոտեցել նախագծին։ Հենց դրանով էր պայմանավորված, որ սպասում էի հաղթանակի։ Զգում էի, որ իմ ժամն է հասել, ներսումս այդ զգացողությունը կար՝ չնայած մրցակիցներս ուժեղ էին։ Զարմացած եմ, որ անգամ դա ինձ չխանգարեց, հստակ գիտեի, թե բեմում ինչ պետք է անեի, զգացմունքային առումով ինձ մոտ հասուն վիճակ էր, հոգեբանական տեսանկյունից բեմում ուրիշ Սյուզաննա էր։ Եթե լիներ նախկին Սյուզաննան, գուցե ինչ-որ կետում կոտրվեր ու չկարողանար, բայց, փաստորեն, հոգեբանորեն ինձ հետ այնքան էի աշխատել, որ ստացվեց։ Ինքդ քեզ հետ աշխատելը շատ բարդ է, քեզնից անընդհատ պահանջելը՝ ևս, այդ ամենը առողջության, նյարդերի հաշվին է, բայց այդ ամենից հետո բեմը ցույց է տալիս՝ ով ես դու»,- ասաց նա։
Երգչուհին պատմեց, որ մրցույթի եզրափակչի օրը իր հետ արտասովոր դեպք է տեղի ունեցել։ «Եզրափակչի օրը եկավ մի պահ, երբ կորցրի ձայնս։ Դա չքնելուց, խիտ գրաֆիկից, նյարդերից էր։ Ինձ համար մասնագետ կանչեցին, ով ձայնալարերիս հանգստացնող ներարկեց։ Ստեղծագործական անձնակազմը շատ հոգատար վերաբերմունք ցույց տվեց, կարծես, վաղուց միմյանց ծանոթ լինեինք։ Ժյուրիի անդամներն այդ մասին չեն իմացել, ինձ համար ճիշտ, պրոֆեսիոնալ չէր լինի, եթե նրանք իմանային»,- նշեց նա։
Ինչպես առաջին ելույթի ժամանակ, այս անգամ էլ Սյուզաննան ստացավ ժյուրիի 100 անդամից 99-ի ձայնը, բայց այն երգչուհին, ով նախորդ անգամ նրան ձայն չէր տվել, այս անգամ առաջիններից մեկը կոճակը սեղմեց։
«Եզրափակչի ժամանակ իմ օգտին չքվեարկեց միայն երգչուհի Սաշան։ Նա մեկնաբանեց՝ եթե գոռում ես, չի նշանակում, որ լավ ես երգում, հարգում եմ նրա կարծիքը։ Սերգեյ Լազարևն այդ պահին բարկացավ ու պատասխանեց նրան, ասաց, որ անգամ մեկ սխալ նոտա չեմ երգել։ Որպես վոկալիստ ասեմ, որ այդ երգն օրիգինալ տոնից երգելը շատ բարդ է, այն էլ մրցութային մթնոլորտում։ Անկեղծ ասած, Լազարևի պատասխանը մանրամասնորեն չէի հիշում, դիտելուց հետո երեկ խոսեցի նրա հետ, շնորհակալություն հայտնեցի ինձ այդքան աջակցելու համար։ Այնպիսի վերաբերմունք է ինձ ցույց տվել, կարծես, հարազատս լինի»,- պատմեց Սյուզաննան։
Ըստ երգչուհու՝ եզրափակչի օրը, առհասարակ, շատ գերհոգնած էր, առավոտյան 7։30-ից ստուդիա են գնացել, իսկ 11։00-ից տարբեր նկարահանումների մասնակցել։
«Ես վերջինը ելույթ ունեցա։ Ելույթից հետո «Բաթլ»-ում վերջին ուժերով եմ երգել, ֆիզիկապես սպառված էի, միայն աղոթում էի, որպեսզի Աստված ինձ միայնակ չթողնի։ Միավորներս տեսնելուց հետո ինձ մոտ զգացմունքների տարափ էր։ Շատ հաղթանակներ, մրցանակներ եմ ունեցել, բայց նման լայնամասշտաբ հաղթանակ չեմ ունեցել։ Սա միայն իմ հաղթանակը չէ, բոլորինս է, այն նվիրում եմ մեր հերոսներին,- ասաց նա և հավելեց՝ իրեն շատ են գրում, թե ինչո՞ւ բեմում նման բան չի ասել, ցավոտ թեման չի շոշափել,- Ուզում եմ ասել, որ ես չէի կարող։ Ի սկզբանե ինձ հետ խոսել են ու ասել, որ քաղաքական ոչ մի թեմա չպետք է շոշափեմ։ Գուցե ինչ-որ առումով դա ճիշտ է, եթե հարցազրույց տայի, խոսեի ինձ համար զգացմունքային թեմայի մասին, բեմում ուժեղ ելույթ չունենայի։ Ես այն մարդը չեմ, որը կլռեր այդ թեմայի շուրջ, եթե խոսելու հնարավորություն ունենար»։
Խոսելով եզրափակչում հայտնված հայ մասնակիցների հետ հարաբերությունների մասին՝ Սյուզաննան ասաց, որ բոլորի հետ ջերմ շփում ուներ։ «Մասնակիցներից Գարիկ Զաբելյանն ասես իմ փոքր եղբայրը լիներ, իր ելույթից հետո եկավ, ինձ գրկեց ու ասաց, որ հաղթելու եմ։ Արփիի հետ բեմում ենք հասցրել շփվել, որովհետև այնտեղ գրաֆիկը շատ խիտ էր, նա երրորդ հորիզոնականում էր։ Անահիտ Ադամյանի հետ ծանոթ էի Հայաստանից։ Իմ կյանքում առաջին մրցույթն էր, որտեղ բոլոր մասնակիցներն ինձ գրկում էին, շնորհավորում, աջակցում։ Հաղթելը, փաստորեն, շատ դեպքերում հեշտ է։ Ավելի հաճելի է, երբ քեզ հետ մրցող տաղանդավոր մարդիկ ուրախանում են քեզ համար»,- նկատեց նա։
Անդրադառնալով ստացած մրցանակներին՝ երգչուհին ասաց․ «Մրցանակներից էր գործընկերներից մեկի կողմից 1 մլն ռուբլին, ևս 1 մլն ռուբլի տրամադրեց հեռուստաընկերությունը։ Հենց այս պահին Ռուսաստանում եմ, մեկնել եմ նաև նոր երգ ձայնագրելու համար, որը ևս մրցանակների թվում է, միայն կարող եմ ասել, որ երգը ռուսերեն է։ Նաև կլինեմ մյուս եթերաշրջանի ժյուրիի կազմում, ինչը մեծ պատիվ է»։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)