Project LA-ը Գյումրիում երգի պրեմիերա կունենա․ խումբը պատրաստվում է մենահամերգի
Լևոն Արևշատյանի հեղինակային երգերը ներկայացնող Project LA խումբը գործունեության 6 տարվա ընթացքում հասցրել է մեծ լսարան ձեռք բերել և համերգներ ունենալ անշլագերով։ Խմբի համերգները, սակայն, միշտ Երևանում էին։ Առաջին անգամ Project LA-ը դուրս է գալիս Երևանի սահմաններից և հունիսի 5–ին համերգ կունենա Գյումրու դրամատիկական թատրոնում։
Խմբի պրոդյուսեր Սուրեն Սահակյանը Tert.am Life–ի հետ զրույցում ասաց, որ Գյումրիում բավականին շատ երկրպագուներ ունեն։
«Իր գոյության տարիների ընթացքում Project LA-ը շատ մեծ թվով երկրպագուներ ունի հենց Գյումրիում։ Խմբի անդամների, կոմպոզիտորի կապը երկրպագուների հետ բավականին ակտիվ է, անընդհատ կար այդ խոսակցությունը Գյումրում համերգ ունենալու մասին։ Գոռն էլ իր անհատական համերգներով հաճախ է լինում Գյումրիում, և միշտ պահանջում են կատարել նաև Project LA-ի երգերը։ «Մանուկյան» ընկերության առաջարկով կազմակերպվեց համերգը, որը կկայանա հունիսի 5–ին»,– ասաց նա ու հավելեց, որ գյումրեցիներին կներկայացնեն նաև երգի պրեմիերա։
Պրոդյուսերի խոսքով՝ ամեն համերգի համար անհատական երգացանկ է կազմվում՝ հաշվի առնելով վայրը, հանդիսատեսի հետաքրքրությունները․ «Աշխատում ենք նոր երգերի վրա։ Գյումրիում առաջին անգամ կներկայացնենք դրանցից մեկը։ Այս դեպքում ավելի շատ կհնչեն հայ պոետների հիման վրա գրված երգերը, անգլերեն երգերը կլինեն ավելի քիչ։ Անպայման կհնչի «Ռեքվիեմ»–ը, որը շատ արդիական է»։
Հայաստանում կարծրատիպ կա, որ 6/8 երգելու, հեշտամարս երաժշտություն ներկայացնելու դեպքում միայն արտիստը կամ խումբը կունենա լսարան, որակյալ երաժշտությունը մնում է ստվերում։ Project LA-ը կոտրեց այս կարծրատիպը։ Ըստ Սուրենի՝ սա արդյունք էր այն փաստի, որ իրենք ի սկզբանե կոմերցիոն նպատակ չեն հետապնդել։
«Լևոն Արևշատյանը համեստ մարդ է՝ ճիշտ արվեստագետ, որովհետև արվեստագետը կասկածում է իր արած աշխատանքին։ Ավելորդ մեծամտությունը միշտ խանգարում է։ Նա միշտ ունեցել է կասկած՝ արդյոք նախագիծը կսիրվի, ո՞ւմ է այն պետք։ Սա ստեղծվել է շատ ազնիվ ճանապարհով, քանի որ գումար աշխատելու խնդիր չի դրվել։ Արվեստագետն ինչ-որ բան ստեղծում է իր համար, դա իր հոգու ճիչն է, եթե այն սիրում են նաև այլ մարդիկ, ուրեմն արդեն հաջողվել է, մեծ բան է տեղի ունեցել։ Մարդիկ միշտ 6/8 են լսել, որովհետև ալտերնատիվը չի եղել։ Շատ քչերն են հանդգնել հայ պոետների բառերով երգեր գրել։ Քանի որ Լևոնն այս երգերը ստեղծում էր ինքն իր համար, այստեղ կեղծիքի տեղ չկար։ Լևոնը ֆանտաստիկ գիտի երաժշտության պատմություն, մեծացել է այդ մթնոլորտում, իր ստեղծածը չէր կարող այլ բան լինել։ Ես էլ, իր կինն էլ համոզված էինք, որ նախագիծը հաջողելու է։ Երբ գործն ազնիվ ես անում, կարողանում մարդկանց տանել քո հետևից, դաստիարակել»,– ասաց Սուրենը։
Պրոդյուսերը նկատեց, որ երգերն ուսումնական հաստատություններում օգտագործելու տենդենց են նկատում․ «Դպրոցներից մեկը զանգի փոխարեն դրել էր «Ով կհանդիպի» երգը։ Մեկ այլ դպրոցից իմացանք, որ Չարենց անցնելիս ուսուցչուհին հանձնարարել էր լսել Project LA-ի երգերը, պարզվել էր, երեխաներն անգիր գիտեն երգերը։ Ցավոք, այսօր շատերը չգիտեն հայկական պոեզիա, դժվար են անգիր սովորում, իսկ երգերի միջոցով դա շատ ավելի հեշտ է։ Մինչև այդ չի եղել նման նախագիծ, մարդիկ գուցե չեն հասկացել, որ դրա անհրաժեշտությունը կա»։
Նախագծի հեղինակն իր գործերից որևէ մեկն առանձնացնել չի կարողանում։ Պրոդյուսերը նկատեց, որ արվեստի գործը երեխայի պես է, ամեն մեկին յուրովի ես սիրում․ «Անգլերեն երգերն այլ էմոցիաներ ունեն, հայերենները՝ այլ։ Շատ նուրբ է արվում և՛ բանաստեղծի,և՛ գործի ընտրությունը։ Երաժշտությունը, ի վերջո, ծնվում է դրանց հիման վրա, այսինքն՝ արդեն սիրուց է ծնվում»։
Խումբը ժամանակ առ ժամանակ ակումբային համերգներ է ունենում Երևանում, սակայն արդեն ժամանակն է նաև մեծ մենահամերգի։ Սուրենն ասաց, որ աշխատում են այդ ուղղությամբ, առայժմ ժամկետներ նշել դժվարացավ, սակայն նախնական տվյալներով, աշնանը կունենան մենահամերգ, քանի որ առաջարկները շատ են։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
16:53 • 22.04.24 Նորայր Եղյանը՝ Գևորգ Մկրտչյանի հարսանիքի խաչեղբայր (լուսանկարներ)
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ