«Ոճս փոխելուց հետո մարդիկ սկսեցին ինձ սիրել»․ «Սարի աղջկա» Բեթին՝ Անիտա Ավետիսյանը՝ ոճային կտրուկ փոփոխության, ապահոված ընտանիքում մեծանալու և երգչուհու կարիերայի մասին
Երիտասարդ դերասանուհի Անիտա Ավետիսյանը, որը լսարանին հայտնի դարձավ Դիանան Գրիգորյանի «Սարի աղջիկ» հեռուստասերիալից, մինչև նախագծում նկարահանվելը տեսահոլովակ ուներ և ուժերը փորձում էր որպես երգչուհի։ Իր կրթությամբ Անիտան հագուստի մոդելավորող է, ավարտել է Գեղարվեստի ակադեմիան։
Երեք տարբեր ասպարեզում ուժերը փորձած աղջկա հետ Tert.am Life–ը զրուցել է զուգահեռաբար դերասանուհու և երգչուհու կարիերայով զբաղվելու, ֆինանսապես ապահոված ընտանիքում մեծանալու, իր աշխատավարձով ծախսերը հոգալ չկարողանալու և կերպարային փոփոխության մասին, որը նրա դեպքում շատ կտրուկ ստացվեց։
Ապահոված ընտանիքում եմ մեծացել
«Սարի աղջիկ» հեռուստասերիալը շուտով կավարտվի։ Այս ընթացքում Անիտան աշխատում է նոր երգ ձայնագրելու ուղղությամբ։ «Նոր երգս մեղեդային է, սիրային թեմայով, հեղինակն Արման Անտոնյանն է։ Դեռ չգիտեմ՝ տեսահոլովակ կունենա՞մ, թե՝ ոչ»,– ասաց նա։
Սերիալային աշխատավարձերը բարձր չեն, հատկապես նորեկների դեպքում, իսկ ահա տեսահոլովակներին նկարահանումը բավականին լուրջ ֆինանսական միջոցներ է ենթադրում։ Անիտան խոստովանեց, որ ինքն ապահոված ընտանիքից է, ծախսերը հայրն է հոգում։
«Տեսահոլովակների, երգերի համար շատ մեծ գումարներ են պահանջվում։ Կան երգիչներ, որոնք հովանավորներ ունեն։ Իմ դեպքում ֆինանսավորումը հայրիկս է անում»,– ասաց նա, բայց չցանկացավ բացահայտել, թե հայրն ինչ աշխատանքով է զբաղվում։
Նրա խոսքով՝ ընտանիքի անդամները չեն սիրում, երբ իրենց մասին շատ է խոսում, քանի որ այս ասպարեզի հետ որևէ կապ չունեն, ընտանիքում հիմնականում իրավաբաններ են։ Անիտան հիշեց, որ ժամանակին հեշտ չէր հայրիկին համոզել, որ ինքը շոու բիզնես մտնի, բայց հաջողվեց․ «Սկզբնական շրջանում շատ բարդ էր, բայց երբ հայրս տեսավ, որ երազանքս շատ մեծ է, սկսեց աջակցել։ Ընտանիքիս կողմից խոչընդոտներ չեն եղել, թեև իրենք ուզում էին ինձ այլ ոլորտում տեսնել»։
Անիտայից հետաքրքրվեցինք, թե մյուս ծախսերն ինչպե՞ս է հոգում՝ հաշվի առնելով, որ ապահոված ընտանիքում մեծանալը ենթադրում է որոշակի պահանջներ, որոնց սովոր է։ Այս դեպքում էլ դերասանուհին օգտվում է հայրիկի օգնությունից։
«Փորձում եմ ինչ-որ չափով հոգալ ծախսերս, բայց հիմնականում հայրս է օգնում։ Երբ կարողանում եմ ինչ-որ բան, թեկուզ, զգեստ գնել ինձ համար, անում եմ։ Բոլորը կարծում են, որ իմ առօրյան թանկ է, իրականում այդպես չէ։ Ամեն դեպքում, եթե մի բան ուզել եմ, ունեցել եմ»,– ասաց նա, միաժամանակ շեշտեց, որ ինքն այս առումով անհագ չէ, կարող է բավարարվել նաև քչով, թեև չմտաբերեց որևէ բան, որը ցանկացել է ունենալ և չի ունեցել։
Անիտան 19 տարեկանից մեքենա է վարում, որը ևս նվեր է ստացել հայրիկից, հիմա ուզում է նոր մեքենա ունենալ։ Հայրիկն արդեն գիտի, որ դերասանուհի դուստրը վառ գույնի մեքենա է ուզում ունենալ։)
Չէի սպասում, որ ինձ կընտրեն կամ ես կկարողանամ խաղալ
Հարցին՝ իրեն շոու բիզնեսի տարբեր ոլորտներում փորձելով՝ արդյոք ձգտում մեկն էր՝ ճանապարհ դեպի հեռուստատեսություն, նա արձագանքեց․ «Մանկուց շատ էի սիրում դերասանությունը, երգը, բեմը։ Ձգտում էի դեպի այդ ամենը, բայց չէի պատկերացնում, որ կարող եմ համատեղել։ Հիմա հակառակը՝ չեմ պատկերացնում առանց դրանցից մեկի։ Ժամանակին էկրաններին որպես դերասանուհի ներկայանալը պատահական ստացվեց, որոշեցի մասնակցել «Սարի աղջկա» քասթինգին։ Չէի սպասում, որ ինձ կընտրեն, ես կկարողանամ խաղալ, բայց փորձեցի ու ստացվեց»։
Անիտան նշեց, որ ինքը չի ձգտել հայտնիության, իսկ դիտարկմանը, որ իր աշխատանքը ենթադրում է հայտնիություն, այլապես անիմաստ կդառնա, պատասխանեց․ «Ինձ ավելի շատ աշխատանքի ընթացքն էր հետաքրքիր, երբ հանդիսատեսը սկսեց ուշադրություն ցուցաբերել, հասկացա, որ սիրվել եմ, կարող եմ ավելի կատարելագործվել իրենց համար»։
Թեև Անիտան տեսահոլովակ ուներ, ինքն էլ խոստովանեց, որ որպես երգչուհի հայտնի չէր, իրեն հայտնիություն բերեց սերիալը․ «Իսկապես, ինձ հիմնականում չեն ճանաչում որպես երգչուհի, անգամ, անունս չգիտեն, բոլորն ասում են՝ Բեթի։ Սերիալը մեծ ճանաչում ապահովեց ինձ համար։ Այն նպաստեց նաև, որ երգիս դիտումներն ավելանան։ Մինչև սերիալը ես ունեի մոտ 600.000 դիտում, հիմա միլիոնն անցել եմ։ Հիմա փորձում եմ երգեր թողարկել, որպեսզի հանդիսատեսն ինձ սիրի նաև որպես երգչուհի։ Որպես երգչուհի հրավերներ ունենում եմ, բայց նույնիսկ այս դեպքում ինձ որպես Բեթի են հրավիրում»։
Վերջին տարիներին նորաձև է դարձել, որ սերիալային դերասանները սկսում են նաև երգել ու, հատկապես, ճանապարհը տանել դեպի ռեստորան, որտեղից գումար կաշխատեն։ Անիտան նկատեց, որ ռեստորանում դեռ չի երգել, բայց կերգի։ Նրա խոսքով՝ առաջարկ ունեցել է, բայց դեռ այնպիսի առաջարկ չի եղել, որին համաձայնի։
Նախկին կերպարիս դեպքում բոլորն ասում էին՝ գոռոզ է, 30-ն անց է երևում, հիմա դրական արձագանքներ եմ ստանում
Անիտան էկրանին հայտնվելուց հետո կերպարային էական փոփոխություն արեց։ Առաջին հայացքից նա պարզապես մազերի գույնը բացացրեց, սակայն ոճափոխությունից հետո նրա կերպարը սկսեցին այլ կերպ ընդունել։ Եթե մուգ վարսերով, վառ շպարով աղջկա հանդեպ ավելի ագրեսիվ վերաբերմունք կար, բաց երանգի վարսերով, քիչ շպարով աղջկա հանդեպ վերաբերմունքը կտրուկ այլ է։ Նրա խոսքով՝ մարդկանց վերաբերմունքի փոփոխությունը, սերը իրեն ոգևորել են։
«Ոճային փոփոխությունն ավելի շատ արեցի կերպարի համար, սակայն հասկացա, որ հանդիսատեսին այսպես ավելի դուր եկավ, որովհետև արձագանքները շատացան։ Հանդիսատեսի վերաբերմունքի փոփոխություն շատ եմ սիրում։ Նախկին կերպարիս դեպքում բոլորն ասում էին՝ գոռոզ է, հիմա դրական արձագանքներ եմ ստանում։ Ոչ թե ոճիս, այլ անձիս հանդեպ փոփոխություն զգացի։ Ինձ էլ է այս կերպարն ավելի դուր գալիս։ Սա նաև ավելի համապատասխան է բնավորությանս։ Մուգն ինձ կոպիտ էր ցույց տալիս, ես էլ վառ էի շպարվում, մարդկանց մեջ տպավորվել էի որպես գլամուր, թիթիզ ու գոռոզ աղջիկ,– ասաց 22–ամյա դերասանուհին, որին շատ էին ասում, որ իր տարիքից մեծ է երևում։ –Երբ մի քիչ վառ ես շպարվում, տարիքով ես երևում։ Ինձ ասում էին՝ 30-ն անց տեսք ունի, բայց հիմա շատ քիչ եմ շպարվում, որպեսզի թեկուզ ասեն՝ 23-24 տարեկան ես երևում, բայց չասեն՝ 31-32 ես երևում։ Առհասարակ, երբ շպարված եմ, ինձ միշտ մեծ են ընկալում, երբ չեմ շպարվում, տարիքիցս ավելի փոքր են ընկալում»։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)