Գոշի լվացքը, Իննայի և Բենի լողանալու հերթը, Իննայի և Իրինայի միջև անարդարությունը․ ինչպես են դերասաններն ապրում մի հարկի տակ նոր սերիալի նկարահանման ընթացքում
Գոշը լվացք է անում և փռում, Բենն ու Իննան լողանալու հերթ են պահում, Կարենը սուրճ է պատրաստում, Իրինան և ևս 2 աղջիկ 3 հոգով երկտեղանոց անկողնում են քնում, նախագծի տնօրենը վրանում է քնում, նկարահանման հրապարակ գնում են քայլելով, ոչ թե մեքենայով, շունն անձնակազմից մեկի ոտքն է կծել․ սրանք փաստեր են «Կհանդիպենք անտառի տնակում» 24 մասանոց նոր սերիալի դերասանների և նկարահանող անձնակազմի համատեղ կյանքից Լոռու մարզի Քարինջ գյուղում։ Այս ամենը դուք չեք տեսնի հեռուստատեսությամբ, բայց հենց այս պայմաններում ապրելով են դերասանները նկարահանվում նոր նախագծում։
Tert.am Life–ը ևս մեկնել է Լոռի, 1 օր անցկացրել նկարահանող խմբի հետ ու ֆիքսել հետաքրքիր դրվագները ինչպես նկարահանումների ընթացքից, այնպես էլ նրանց կենցաղավարությունից։
Թեև Իննա Խոջամիրյանն ու Իրինա Այվազյանն առաջին անգամ չեն նկարահանվում միասին, այստեղ են հայտնաբերել, որ «կորած քույրեր» են։ Չէ, արյունակցական կապ չունեն, բայց պարզել են, որ չափազանց նման են իրար։
«Իրինային շատ եմ սիրում, սկսել եմ շատ ավելի սիրել»,– ասաց Իննան ու հավելեց, որ իրենք տարբեր իրավիճակներում նույն արձագանքն են տալիս, նույն պահին նույն բանն են ասում, իրավիճակները նույն կերպ են ընկալում և վերլուծում։
Սակայն նրանց միջև մի մեծ «անարդարություն» կա:) Իննան նկատեց, որ նկարահանումները շատ ինտենսիվ են՝ արթնանում է առավոտյան 6–ին, նկարահանումներն ավարտում գիշերը 3–ին։ Այս ֆոնին տեսնում է, թե ինչպես է Իրինան մուշ–մուշ ու երկար քնում։
«Անարդար չի, հակառակը, կարծում եմ՝ իր հանդեպ շատ արդար է։ Պարզապես ինձ տրված չէ զբաղված լինել այնքան, որքան ինքը»,– իրավիճակը յուրովի մեկնաբանեց Իրինան, հետո նա և Իննան ծիծաղելով հիշեցին, թե ինչպես Իննան գիշերը 12-ին պարելով, ոգևորված մտավ սենյակ, չէ՞ որ պետք է շուտ քներ, մեկ էլ զանգեցին ու հետ կանչեցին նկարահանման հրապարակ․ 2 տեսարան մոռացել էին նկարահանել:)
«Իրականում շատ ուրախ եմ, որ Իրինան հասցնում է վայելել այս ամենը։ Շատ կուզեի ես ու Իրինան համատեղ 2 ժամ ազատ լինենք, դուրս գանք թափառելու, որովհետև այս պահն նույն էմոցիաներն ունենք գյուղի, այս կոլորիտի հետ կապված։ Ինչ վերաբերում է 4–ին քնելուն, 6-ին արթնանալուն, հասկանալի է, որ ֆորսմաժորային իրավիճակում ենք, օտար միջավայրում։ Ամեն մեկն ուզում է տուն գնալ։ Այստեղ հավաքվել են 20–ից ավելի տարբեր տեսակի մարդիկ։ Երևանից կտրվելը այն մարդկանց համար, որոնք վերջին 10 տարին այդ աժիոտաժի մեջ են ապրել, սթրես է»,– ասաց Իննան։
Դիտարկմանը, որ իրենցից յուրաքանչյուրը սովոր է մի կենցաղավարության, իսկ կենցաղը միշտ իր հետ բախումներ է բերում, Իննան պատասխանեց իրեն բնորոշ հումորով ու դիվանագիտությամբ․«Ես ամբողջ օրը նկարահանման հրապարակում եմ, կենցաղից Իրինայի հետ խոսիր։ Ես գալիս եմ, լողանում և քնում։ Կարծես իմ բալիկները լինեն, որոնք շուտ չեն արթնանում։ Առավոտյան ես ու դիմահարդարն արթնանում ենք, պաչիկ անում ու գնում, երբ գալիս ենք, արդեն քնած են։ Դե պատասխանիր, Իրինա:)»:
Իրինան Իննայից հետ չմնաց․«Այնպես է, որ նկարահանող ամբողջ կազմը նկարահանման է լինում Իննայի հետ:) Ես ամբողջ օրը սպասում եմ, թե երբ եմ գնալու իմ տեսարանը նկարահանվեմ, հետ գամ։ Իրականում սուտ է, որ ես վայելում եմ, որովհետև ամբողջ օրը սպասում եմ, իսկ ես սպասողական վիճակում չեմ կարողանում վայելել։ Ես էլ այդ տեսանկյունից եմ հոգնում»։
Ի դեպ, գյուղում բոլորը խոսում էին, որ «Էլենի օրագրի» աղջիկն էլ է այստեղ` նկատի ունենալով Իննային, բայց չէին հասկանում՝ ո՞վ է նա։ Մի տատիկ մեզ հարցրեց, թե ո՞րն է Էլենը, երբ ցույց տվեցինք Իննային, ասաց․ «հա՜, նմանացնում չեմ»։ Այս փաստն ուրախացնում է Իննային։ Նոր կերպարի համար սանրվածք է փոխել, լինզաներ դրել և ուրախ է, որ հեռուստադիտողներն իրեն չեն ճանաչում։
Գոշին բռնացրինք լվացք անելուց և փռելուց։ Պարզվում է՝ նրա համար սա շատ անսովոր իրավիճակ չէ։ Չի դժգոհում ոչ պայմաններից, ոչ էլ քաղաքից կտրվելուց։
«Կենցաղս գլխիվայր փոխվել է, բայց ես պատրաստ էի դրան։ Սա առաջին դեպքը չէ ոչ մասնագիտական, ոչ էլ առօրյայի իմաստով։ Ես հենց այսպիսի պայմաններով մանկություն եմ ունեցել Կապանում՝ մինչև 12 տարեկան։ Ինձ կոմֆորտ է ինքնուրույն հոգալ իմ կենցաղային հարցերը։ Սովոր եմ ուրիշին չխնդրել, օրինակ, տարրական ինչ-որ բանն ինչ-որ տեղ դնել։ Սովոր եմ աման լվալուն էլ, հագուստ լվալուն էլ, սուրճի բաժակն ինքս տանելուն և լվացարանում դնելուն էլ»,– ասաց Գոշը։
Դերասանը նկատեց, որ իր կոմֆորտի համար անհրաժեշտ է 3 բաղադրիչ՝ սոված չլինել, մաքուր լինել և կապ ունենալ․ «Այդ երեքն այստեղ կան։ Ես գիտեմ, որ եկել եմ անելու իմ գործն ու այստեղ ավել ինչ-որ բան փնտրելը սխալ կլինի»։
Լոռի մեկնելուց հետո Գոշը որևէ օր չի վերադարձել Երևան։ «Իմ կարծիքով՝ ճիշտ է գալ և մնալ, որպեսզի իսկապես հայտնվես գյուղի մարդու ամպլուայի մեջ, դիտողն էլ հասկանա, որ դու իրոք գյուղի մեջ ես, ոչ թե կես ժամ առաջ ես եկել, նկարահանվել»։
Գյուղում ապրող մարդու ամպլուայի մեջ է լիարժեք հայտնվել նաև Բեն Ավետիսյանը՝ արևից այրված մաշկով ու փոքր–ինչ երկարած մազերով։ Կինը՝ Դիանա Տոնոյանը, որը 3 օրով այցելել էր ամուսնուն, մեզ հետ զրույցում նկատեց, որ Բենը մազերը կտրում է 3 օրը մեկ, 10 օրը նրա համար չափազանց երկար է։
Կենցաղային անհարմարություններից դերասանը մի քիչ նեղվում է, միաժամանակ նկատում, որ դա նպաստել է իսկապես դառնալ այն կերպարը, որը պիտի խաղար։ Առավոտյան վաղ արթնացող, գիշերը շատ ուշ աշխատանքն ավարտող մյուս դերասանը Բենն է՝ Իննայի խաղընկերը։
«Եթե մի օր ժամը 9-ին կամ 11–ին եմ արթնանում, դա շատ ուշ է համարվում։ Առավոտից ուշ գիշեր նկարահանվում ենք։ Կենցաղս գլխիվայր փոխվել է։ Դա ինձ օգնեց կերպարի առումով, լիարժեք մտա գյուղական կենցաղի մեջ, բայց անհարմարություններ կան,– ասաց դերասանն ու ինքն էլ մատնանշեց մազերի երկարելը,– քաղաքի նկարահանումների պայմանները չունես, հանգստի ժամ չունես, ուտում ես ինչ կա»։
Նկարահանող անձնակազմից իմացանք համատեղ կյանքի երրորդ օրը Բենը չի դիմացել ու խնդրել է ամեն օր տապակած կարտոֆիլ պատրաստել, քանի որ դա և՛ շատ համեղ է, և՛ հագեցնող։
«Ես միշտ տապակած կարտոֆիլ եմ պահանջում, դա այն ուտելիքն է, որից երբեք չեմ հրաժարվի,– ծիծաղելով ասաց դերասանը, ապա ավելացրեց,– Այսինքն՝ անգամ դա կարող է խնդիր լինել՝ ես սա չեմ սիրում, ես այն չեմ սիրում, բայց արդեն պատրաստի ուտեստ կա, պիտի ուտես, թե չէ սոված ես մնալու։ Կենցաղը կիսում ենք 20 հոգու հետ։ Ամեն մեկս փորձում ենք այնպես անել, որ դա բացասական չազդի մեզ վրա, անգամ, երբ մեկը բաղնիքում երկար է լողանում։ Հասկանում ենք, որ եկել ենք աշխատանքի, պիտի հագուստն էլ պիտի լվանք, արդուկենք։ Դիանան 3 օրով եկել էր, շատ օգնեց ինձ, բայց արդեն գնում է»։
Բենը շեշտեց, որ իրեն շատ են դուր եկել գյուղը, մարդիկ․ «Բոլորին այնպես ջերմ ենք բարևում, կարծես, ես այստեղ եմ ծնվել, մեծացել, իրենք էլ գիտեն՝ ում թոռն եմ»։
Ի դեպ, Բենն ամենակարգապահն է, օգնում է, որպեսզի բոլորը պահեն կարգուկանոնը․ այս փաստը մեզ հետ զրույցում ընդգծեց Ջուլիա Եղշատյանը։ Իսկ ահա զավեշտը, ըստ նրա, Գոգա Գալստյանն է, որը ներկայանում է «Բիձա» կեղծանունով։
«Բոլորս էլ խոստովանում ենք, որ Գոգան մեր խմբի ուրախությունն է։ Երբ ինչ-որ բանից տխրում կամ նեղվում ենք, ինքը միանգամից ցրում է մթնոլորտը, հումորներ անում»,– ասաց Ջուլիան, «Բիձան» էլ նկատեց․«Եթե ես այս խմբում չլինեմ, բոլորը կքնեն էներգիայի պակասից»։
Նա նաև շեշտեց, որ ապահովում է խմբի համար սննդի բազմազանությունը, հարևանների տանը կարտոֆիլի պլեճ պատրաստում, լավ «մեյնու» ապահովում։
«Մենք բոլորս իրար գիտեինք ոլորտից, բայց մեծ մասս անձամբ այստեղ ծանոթացավ։ Ի զարմանս մեզ՝ բոլորս շատ հեշտ մերվեցինք իրար հետ։ Եթե ինչ-որ խնդիր է լինում, միայն կենցաղային, օրինակ, երեկ բողոքում էին, որ ես երկար եմ լողանում»,– ասաց «Բիձան»։
Այս պայմաններից հետո քաղաքային կյանքը կարոտել է նաև Ջուլիան, բայց ընթացքում Երևան վերադառնալ չի շտապում։ «Ինձ համար ամենաբարդը նկարահանման առաջին օրն էր․ 3 ժամ ճանապարհ գալուց հետո հոգնած էի, բայց հասա ու ամբողջ օրը նկարահանվեցի մինչև ուշ գիշեր։ Այդպիսի օր այլևս չեմ ունեցել»,– ասաց նա։
Դերասանուհի Ալինա Ավետիսյանը մեր գնացած օրն ավագն էր նկարահանման հրապարակում, բայց իր խորհուրդներով գործընկերներին «խեղդել» չի ուզում։ Նա նկատեց, որ իրար խորհուրդներ չեն տալիս, բայց փորձում են ձեռք մեկնել և օգտակար լինել։
«Գլոբալ ինտրիգներ, որոնք կազդեն բոլորի տրամադրության վրա, չեն եղել։ Աշխատանքն էլ, կենցաղն էլ անցկացնում ենք բարձր տրամադրությամբ, հետաքրքիր քննարկումներով։ Մարդ ցանկացած իրավիճակում պետք է փորձի գտնել իրեն, ընտելանալ կարճաժամկետ իրավիճակին։ Նման դեպքերում է մարդը որոշակի կյանքի փորձ ձեռք բերում և ավելի հասունանում»,– ասաց դերասանուհին։
Մեր գնացած օրը նկարահանման հրապարակում չէր դերասանուհի Լիա Զախարյանը։ Պարզվում է՝ Երևանից ամենաշատը նա չի կարողանում կտրվել, ինչը պայմանավորված է նրա մյուս աշխատանքով՝ երեխաներին դերասանի վարպետություն է դասավանդում։
Իննան 1 անգամ է լքել նկարահանման հրապարակը՝ քանի որ ներկայացում ուներ։ Բենը, Գոշը, Իրինան, Ջուլիան, Կարենը, Ալինան եկել են և մնացել Քարինջում։
Լուսանկարները՝ Աննա Արզանյանի
Տեսանյութեր

Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»

Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»

Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»

Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»

Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»

Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»

Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem

Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»

«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»

Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»

Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »

Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը

Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»

Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»

Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»

Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »

Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»

Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»

Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»

Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից

Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»

Երգի պրեմիերա․ Սրբուկ «Սիրո ռիթմ»

Պրեմիերա. Մարտին Մկրտչյան- «Օդի պես ինձ պետք ես»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո – «Կյանքի ընկեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մերի Հակոբյան և Ավո Ադամյան– «Գնա»
-
14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
-
14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
-
19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
-
16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
-
13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
-
13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
-
12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
-
14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
-
17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
-
17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
-
13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
-
17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
-
09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
-
10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
-
13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
-
10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
-
19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
-
15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
-
13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
-
16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
-
15:08 • 30.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»
-
14:41 • 29.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»
-
10:38 • 25.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»
-
13:16 • 17.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»
-
17:51 • 16.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»
-
12:52 • 13.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »
-
22:02 • 10.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»
-
19:07 • 06.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»
-
13:05 • 05.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»
-
12:47 • 05.06.22 Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»
-
12:07 • 03.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»
-
14:24 • 31.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»
-
21:57 • 28.05.22 Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից
-
12:43 • 27.05.22 Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»
-
10:45 • 26.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»
-
13:51 • 25.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»
-
12:11 • 24.05.22 Երգի պրեմիերա․ Սրբուկ «Սիրո ռիթմ»
-
20:23 • 23.05.22 Պրեմիերա. Մարտին Մկրտչյան- «Օդի պես ինձ պետք ես»
-
23:43 • 19.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո – «Կյանքի ընկեր»
-
11:39 • 19.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մերի Հակոբյան և Ավո Ադամյան– «Գնա»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 21:54 • 24/03 «Հայկոն կյանքից հեռանալուց մեկ ամիս առաջ ինձ ասաց՝ «ինձ թվում է՝ ինձ էլ չեն սիրում»․ Մենչը՝ Հայկոյի հետ ընկերության, նոր նախագծերի և ԱՄՆ–ում բնակության մասին TalkTime հաղորդաշարի այս շաբաթվա հյուրն է պրոդյուսեր, սցենարիստ և դերասան Արմեն Պետրոսյանը, նույն ինքը՝ Մենչը, որը հաղորդման ընթացքում անդրադարձել է մի շարք թեմաների, նաև խոսել և իր Հայկոյի ընկերության մասին։
-
TV, կինո 11:50 • 25/03 «Հանդիսատեսը դահլիճը լքեց թաց աչքերով». կայացել է «Նունիկ» ֆիլմի երևանյան պրեմիերան, որին ներկա էին մի շարք հայտնի հյուրեր (լուսանկարներ) Երեկ կայացել է ռեժիսոր Ելենա Արշակյանի «Նունիկ» ֆիլմի երևանյան պրիմերիան։ Տարբեր միջազգային փառատոններում մրցանակների արժանացած ֆիլմի հիմքում աուտիզմ ունեցող երեխաների նկատմամբ հասարակության վերաբերմունք է և փոքրիկ աղջնակի պայքարը կարծրատիպերի դեմ։
-
Հարցազրույց 21:54 • 24/03 «Հայկոն կյանքից հեռանալուց մեկ ամիս առաջ ինձ ասաց՝ «ինձ թվում է՝ ինձ էլ չեն սիրում»․ Մենչը՝ Հայկոյի հետ ընկերության, նոր նախագծերի և ԱՄՆ–ում բնակության մասին TalkTime հաղորդաշարի այս շաբաթվա հյուրն է պրոդյուսեր, սցենարիստ և դերասան Արմեն Պետրոսյանը, նույն ինքը՝ Մենչը, որը հաղորդման ընթացքում անդրադարձել է մի շարք թեմաների, նաև խոսել և իր Հայկոյի ընկերության մասին։
-
Ժամանց 11:52 • 24/03 Ռոզա Լինը Lollapalooza-ում ելույթ կունենա Բիլլի Այլիշի, Լանա Դել Ռեյի Ջեսի Ռեյեսի և այլ հայտնիների հետ «Եվրատեսիլ 2022»-ին Հայաստանը ներկայացրած երիտասարդ երգչուհի Ռոզա Լինը նախորդ տարվա ընթացքում կարողացել է գրավել մի շարք երաժշտական բարձունքներ և սա դեռ ամենը չէ: Երգչուհին ելույթ է ունենալու Lollapalooza-ում:
-
Շոուբիզնես 10:55 • 21/03 «Ես երբեք չեմ վարժվի այն փաստին, որ այլևս չեմ կարող գրկել քեզ». Էթերի Ոսկանյանի շնորհավորանքը լուսահոգի հայրիկին Դերասանուհի Էթերի Ոսկանյանը, որն այս շրջանում նկարահանվում է «Երեք նամակ Բելլայից» հեռուստասերիալում, ինստագրամյան իր էջում հրապարակել է ընտանեկան արխիվային լուսանկարներ՝ շնորհավորելով լուսահոգի հայրիկի ծնունդը:
-
Հարցազրույց 15:22 • 23/03 «9 տարի շարունակ չէի եղել Հայաստանում, իսկ այժմ ամեն բան շատ է փոխվել». Մհեր Բաղդասարյանը՝ եվրատեսիլյան նախագծի, Անի Երանյանի, Սիրուշոյի հետ հարցազրույցի և հետագա նախագծերի մասին Հաղորդավար, լրագրող Մհեր Բաղդասարյանն այս շրջանում Հայաստանում է և Հանրային հեռուստաընկերությունից հրավեր ստանալով՝ Մհերն այս շրջանում եվրատեսիլյան թիմի հետ մեկնարկել է «Մենք Եվրատեսիլում» նախագիծը:
-
Սոցցանցեր 11:41 • 20/03 «Եվրատեսիլ 2023»-ի Հայաստանի պատվիրակի երգը մրցույթի պաշտոնական ալիքում արդեն 2 մլն դիտում ունի «Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Բրյունետի «Future Lover» երգը, որը հրապարակվել է մարտի 15-ին, «Եվրատեսիլ»-ի պաշտոնական ալիքում արդեն 2 մլն դիտում ունի:
-
Հարցազրույց 21:54 • 24/03 «Հայկոն կյանքից հեռանալուց մեկ ամիս առաջ ինձ ասաց՝ «ինձ թվում է՝ ինձ էլ չեն սիրում»․ Մենչը՝ Հայկոյի հետ ընկերության, նոր նախագծերի և ԱՄՆ–ում բնակության մասին TalkTime հաղորդաշարի այս շաբաթվա հյուրն է պրոդյուսեր, սցենարիստ և դերասան Արմեն Պետրոսյանը, նույն ինքը՝ Մենչը, որը հաղորդման ընթացքում անդրադարձել է մի շարք թեմաների, նաև խոսել և իր Հայկոյի ընկերության մասին։
-
Սոցցանցեր 14:38 • 20/03 «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի, «Հայաստանի ձայնը» նախագծի հաղթող երգչուհին Անա Խանչալյանն ամուսնացել է «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի և «Հայաստանի ձայնը» 2-րդ եթերաշրջանի նախագծերի հաղթող վրացահայ երգչուհի Անա Խանչալյանն ամուսնացել է։ Երգչուհին ինստագրամյան իր էջում հրապարակել է հոլովակ՝ հայտնելով ամուսնության մասին, որը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ մարտի 17-ին։
-
Հարցազրույց 14:05 • 18/03 «Այժմ միայն ցավում եմ մորս համար, որ չտեսավ այս գեղեցիկ կյանքը և հորս, որը մեծացրեց մեզ միայնակ». Արաքսյա Մելիքյանը՝ մանկության, ընտանիքի, կերտած կերպարների և ամուսնու մասին Tert.am Life-ի «TalkTime» հաղորդաշարի այս շաբաթվա հյուրն է դերասանուհի Արաքսյա Մելիքյանը, որը հայտնի է իր մի շարք կերպարներով, թե՛ թատրոնում, թե՛ ֆիլմերում:
-
Ժամանց 15:56 • 21/03 Բրյունետի հոլովակն իր դիտումներով յութուբում այս պահին առաջատարների շարքում է Օրեր առաջ Եվրատեսիլի պաշտոնական յութուբյան էջում հրապարակվեց Հայաստանի պատվիրակի՝ Բրյունետի «Future lover» երգը և տեսահոլովակը, որը հաշված օրերի ընթացքում հատեց 2մլն դիտումների շեմը:Երգչուհու տեսահոլովակի դիտումները յութուբում առաջատարի շարքում է:
-
Ժամանց 11:52 • 24/03 Ռոզա Լինը Lollapalooza-ում ելույթ կունենա Բիլլի Այլիշի, Լանա Դել Ռեյի Ջեսի Ռեյեսի և այլ հայտնիների հետ «Եվրատեսիլ 2022»-ին Հայաստանը ներկայացրած երիտասարդ երգչուհի Ռոզա Լինը նախորդ տարվա ընթացքում կարողացել է գրավել մի շարք երաժշտական բարձունքներ և սա դեռ ամենը չէ: Երգչուհին ելույթ է ունենալու Lollapalooza-ում:
-
TV, կինո 11:50 • 25/03 «Հանդիսատեսը դահլիճը լքեց թաց աչքերով». կայացել է «Նունիկ» ֆիլմի երևանյան պրեմիերան, որին ներկա էին մի շարք հայտնի հյուրեր (լուսանկարներ) Երեկ կայացել է ռեժիսոր Ելենա Արշակյանի «Նունիկ» ֆիլմի երևանյան պրիմերիան։ Տարբեր միջազգային փառատոններում մրցանակների արժանացած ֆիլմի հիմքում աուտիզմ ունեցող երեխաների նկատմամբ հասարակության վերաբերմունք է և փոքրիկ աղջնակի պայքարը կարծրատիպերի դեմ։
Photographer
-
12:57 • 21.03.23 Սաթենիկ Հազարյանի նոր ֆոտոշարքը
-
15:26 • 17.03.23 Մարիամ Ալեքսանյանի նոր ֆոտոշարքը
-
11:29 • 15.03.23 «Հրաշքին սպասելով». Զեփյուռ Բրուտյանի լուսանկարը հղի կարգավիճակում
TV, կինո
-
11:10 • 14.03.23 «4 երազանք» նոր եթերաշրջանի սաունդրեքը