«Վերցնում են դասականների գործեր, սերիալային տեքստեր ավելացնում․ եղածն ինձ դուր չի եկել»․ Արծրուն Չոբանյանը՝ սերիալներում միայն մեծ գումարով խաղալու որոշման և «Իշխանություն» ֆիլմում իր դերի մասին
Մհեր Մկրտչյանի անվան թատրոնի դերասան Արծրուն Չոբանյանը ֆիլմերում և հեռուստանախագծերում հաճախ չի ներկայանում։ Թատրոնից դուրս լսարանը նրան կհիշի «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց», «Լյուդվիգ անունով ոզնին», «Իշխանություն» ֆիլմերից, որոնցում, ի դեպ, նույն կերպարն է խաղում։
Tert.am Life–ն Արծրունի հետ զրուցել է իր մասնակցությամբ վերջին ֆիլմի՝ «Իշխանության», Մհեր Մկրտչյանից բացի այլ ռեժիսորներից առաջարկներ հազվադեպ ստանալու, սերիալներում չխաղալու սկզբունքային որոշման և եկամտի կողմնակի աղբյուր ունենալու մասին։
Դերասանը նշեց, որ «Իշխանություն» ֆիլմում խաղալու Մհերի առաջարկը միանգամից է ընդունել, որովհետև նրա հետ հարաբերություններն են այդպիսին, վստահում է որպես ռեժիսոր։
Դիտարկմանը, որ նրա խաղացած կերպարը հիշեցնում էր «Կյանք ու կռիվ 2»–ում մարմնավորած կերպարը, ինչո՞ւ էր նույն գծերով ներկայացրել կերպարը, Արծրունն ասաց, որ իրականում որոշել են նույն կերպարը ներկայացնել։
«Իրականում դա նույն կերպարն է։ Եթե այլ մարդ լիներ, այլ կերպ կխաղայի։ Հատուկ արված քայլ է, որը եղել է Մհերի որոշումը։ Իմ կարծիքով՝ դա խորհրդանշական խնդիր է, քանի որ նախորդ ֆիլմում էլ ապրիլյան պատերազմն էր։ Այն ժամանակ էլ կերպարս առաջնագծում էր։ Այստեղ նաև զինվորականի հեղինակությունը բարձր պահելու խնդիր կար»,– ասաց նա ու հավելեց, որ ոչ բոլորն են նկատել, որ սա նույն նախորդ կերպարն է, 2-3 մարդ է իրեն ասել այդ մասին։
Հարցին, թե ինչ սկզբունքով է ընտրում իրեն առաջարկված կերպարները, Արծրունը պատասխանեց․ «Դերասանը շատ փոքր անձ է, որ ինչ-որ բան որոշի։ Գրվում է պիեսը, դերասանին ընտրում են հետո, երբ պատմությունն արդեն կա։ Իհարկե, եթե պատմությունը դուրդ չգա, չես նկարահանվի։ Ֆիլմում քեզ կարող ես նման բան թույլ տալ, թատրոնում այդպես չէ, չես կարող հրաժարվել, դա հաստատված է նաև պայմանագրով»։
Արծրունը հիմնականում Մհեր Մկրտչյանի մոտ է խաղացել, այլ ռեժիսորների մոտ փոքրիկ դերակատարումներ է ունեցել։ Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչն է պատճառը, որ այլ ռեժիսորների հետ մեծ դերակատարմամբ չի համագործակցել․«Չեմ կարող ասել։ Տարբեր ռեժիսորների հետ խոսել եմ այդ թեմայով, եղել է պատասխան, որ ենթադրում են, որ ես միայն Մհերի հետ եմ աշխատում։ Իրականում այդպես չէ։ Ես չունեմ այդ խնդիրը, եթե համար առաջարկներ լինեն, կաշխատեմ, ես պատրաստ եմ։ Թատերական ասպարեզում այլ ռեժիսորների հետ ավելի շատ եմ աշխատել, քան կինոասպարեզում»։
Դերասանը նշեց, որ եղել են նաև առաջարկներ, որոնք մերժել է․«Ես այդպես հեշտ միանգամից չեմ նկարահանվում, առաջարկներն էլ քիչ են։ Ամեն դեպքում ես մասնակցում եմ քասթինգի, անցնում եմ կամ ոչ։ Լինում է՝ գնում եմ քասթինգի, չեմ անցնում, դա բնական բան է։ Եղել է նաև, երբ քասթինգն անցել եմ, փոքր դեր եմ խաղացել»։
Ըստ Արծրունի՝ մասնագիտական առումով իրեն ռեալիզացված է զգում թատրոնում աշխատանքի շնորհիվ։ «Ինձ մասնագիտությանս մեջ լիարժեք եմ զգում։ Զբաղված եմ և՛ իմ մասնագիտությամբ, և՛ այլ աշխատանքով,– ասաց նա ու հավելեց, որ մյուս աշխատանքը բացարձակ կապ չունի դերասանական ոլորտի հետ, սակայն չցանկացավ բացահայտել, թե ինչ աշխատանք է անում։ –Թող դա գաղտնի մնա։ Ես այդ աշխատանքն էլ եմ սիրում, այն մարդկանցից եմ, որ եթե մի բան անում եմ, պիտի հաճույքով անեմ։ Սակայն եթե դերասանական աշխատանքով կարողանայի լուծել իմ ֆինանսական խնդիրը, այլ աշխատանքով չէի զբաղվի»։
Արծրունի խոսքով՝ սերիալներում խաղալու առաջարկներ ունենում է, բայց չի նկարահանվում վճարի պատճառով։ Դիտարկմանը, որ շատ դերասաններ ասում են, որ հենց սերիալների միջոցով են կարողանում գումար վաստակել, նա պատասխանեց․ «Իրականում շատ քիչ են առաջարկում։ Այսինքն՝ հեռուստատեսության չափորոշիչներով դա միջին է, բայց ես չեմ ուզում այդ միջինի համար գնալ, ամբողջ էներգիաս ծախսել։ Նախընտրում եմ ուրիշ գործով զբաղվել և իմ մասնագիտությունն ավելի շատ հարգել։ Իմ կարծիքով՝ հատկապես երկարաժամկետ նախագծում, որտեղ «սպառվում» ես, պիտի համապատասխան վճարեն։ Եթե սերիալները լինեն այն մակարդակի, որ ես հավանեմ և գումարի համար չգնամ նկարահանվելու, մոտեցումս այլ կլինի»։
Վերջին շրջանում շատերն առանձնացնում են Առաջին ալիքի սերիալները։ Արծրունը դրանք էլ մեծ առավելությամբ չի դիտարկում։ Նա նշեց, որ մյուսների համեմատ որակը մի փոքր բարձր է, բայց դա այն որակը չէ, որով կարելի է ներկայանալ, պարզապես համեմատության մեջ են լավ։
Դիտարկմանը, որ ժամանակին ինքն էլ է խաղացել Առաջին ալիքի սերիալում, որի ռեժիսորը Մհեր Մկրտչյանն էր, դերասանը պատասխանեց․ «Այդ սերիալում սցենար էր գրվում, ոչ թե հավերժ կարող էիր խաղալ։ Հիմա վերցնում են դասականների գործեր, սկսում են մեջը տեքստեր ավելացնել, իսկ դրանք լինում են սերիալային տեքստեր։ Եթե դասականի տեքստի կողքին սերիալ ես գրում, ավելի լավ է ինքդ գրես։ Հնարավոր է՝ լինի շատ լավ ադապտացիա, սակայն դրա համար պետք է ժամանակ տրամադրես։ Այն, ինչ եղել է, ինձ դուր չի եկել»։
Արծրունից հետաքրքրվեցինք՝ արդյոք լսարանն իրեն ճանաչում է՝ հաշվի առնելով, որ քիչ նախագծերում է ներկայացնել, լսարանն էլ որքան արագ ճանաչում, նույնքան արագ էլ մոռանում է դերասաններին։ «Կան մարդիկ, որ ինձ ճանաչում են, կան մարդիկ՝ ոչ։ Բայց ես որպես մարդ չունեմ խնդիր ճանաչված լինելու։ Եթե ճանաչում են, ժպտում են, ես էլ եմ ժպտում, բայց այնպես չէ, որ անցնում եմ, բոլորն ինձ են նայում»,– եզրափակեց նա։
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
12:50 • 27.03.24 «Ես քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանի շնորհավորանքը՝ հայրիկին
TV, կինո
-
12:53 • 19.03.24 Բրյուս Ուիլիսի դուստրն առաջին անգամ հայտնել է, որ աուտիզմ ունի