Ծնվել է Էդգար Իգիթյանի առաջնեկը. զույգը անվան հետաքրքիր ընտրություն է արել

11:37 • 16.06.21

Այսօր լույս աշխարհ է եկել դերասան Էդգար Իգիթյանի առաջնեկը։ Նրանք պարզել էին երեխայի սեռը, սակայն մինչև վերջին պահը գաղտնի էին պահում այն։

Կինը` Լուսինեն, նրան որդի է պարգևել, որին տվել են Լեոն անունը։

«16.06.21 Ծնունդդ շնորհավոր տղես` Լեոն Իգիթյան: Շնորհակալ եմ քեզ, որ դու եկար իմ կյանք»,- գրել է դերասանը։