Միհրանն ու Արփին մկրտում են իրենց որդուն 1-ամյակի օրը

15:46 • 04.07.21

Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի որդին` Ռոբերտը, այսօր դառնում է 1 տարեկան։

Tert.am Life-ին հայտնի է դարձել, որ փոքրիկի տարեդարձի առթիվ ծնողները որոշել են մկրտել նրան։

Ռոբերտի մկրտությունը կկայանա Էջմիածնի Շողակաթ եկեղեցում, որտեղ պսակադրվել են Միհրանն ու Արփին։

Այնուհետև նրանք խնջույք են կազմակերպել Երևանի երաժշտական ակումբներից մեկում։