«Տարիներ անց կրկին կտեսնեմ մայրիկիս»․ Մոնիկա Գրիգորյանը՝ արտագնա աշխատանքի մեկնած մայրիկի վերադարձի, ԱՄՆ տեղափոխվելու քննարկումների և իր հաջողության մասին
Գեղեցկուհու տիտղոսը նրա համար մանկության երազանք չի եղել, բայց դարձավ թագակիր ու ներկայացրեց Հայաստանը «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթում․ 21–ամյա Մոնիկա Գրիգորյանը մրցույթից հետո մեկ ամիս ապրեց ԱՄՆ–ում, հիմա արդեն Հայաստանում է։
Tert.am Life-ը նրա հետ զրուցել է մրցութային շրջանի, այս փուլում ունեցած առաջարկների, ԱՄՆ տեղափոխվելու հեռանկարի մասին։ Գեղեցկուհու տիտղոսակրի կյանքում այս ամիսը նշանակալի է․ 4 տարվա բաժանումից հետո մայրը կթողնի արտագնա աշխատանքն ու կվերադառնա Հայաստան՝ իր երեխաների մոտ։ Ընտանիքի վերամիավորումը երազանք էր Մոնիկայի համար։ Նա նաև լուսանկարնե է տրամադրել ընտանեկան արխիվից։
Մտածում էի՝ այլևս չեմ մասնակցի Գեղեցկության ազգային մրցույթի
2019–ին Մոնիկան մասնակցում էր «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթին և ընդամենը 1 քայլ հետ մնաց հաղթանակից՝ այն զիջելով Լիանա Ոսկերչյանին և զբաղեցնելով երկրորդ տեղը։
«Մտածում էի՝ այլևս չեմ մասնակցի ազգային մրցույթի, քանի որ միայն մեկ քայլ ունեմ առաջ գնալու․ 2–րդ տեղից հետո եթե չհաղթեի կամ ավելի ցածր տեղ զբաղեցնեի, հետքայլ կլիներ։ Քանի որ այս տարի ազգային մրցույթ չկայացավ, Գոհար Հարությունյանն ինձ առաջարկեց ներկայացնել Հայաստանը «Միսս Տիեզերքում»՝ որպես նախորդ տարվա «Վիցե միսս»։ Սիրով ընդունվեցի այն։ Թեև հասկանում էի, որ ժամանակը քիչ է, դժվար է լինելու, բայց կարևոր էր զգացողությունս, որ արդեն պատրաստ եմ մասնակցելու։ Օրինակ՝ նախորդ տարի չէի մասնակցի, ինքս պատրաստ չէի»,– ասաց նա ու հավելեց, որ մրցույթն իրեն ճանաչում է բերել թե՛ Հայաստանի և Սփյուռքի հայերի, թե՛ օտարերկրացիների շրջանում։
Մոնիկան խոստովանում է, որ ավելի ինքնավստահ է դարձել։ Թեև 2019–ին շատ մոտ էր հաղթանակին, իր խոսքով, պատրաստ չէր հաղթանակի․ «Երբ ես ու Լիանան կանգնած էինք բեմում ու պիտի հնչեր հաղթողի անունը, տեսանյութում երևում է, որ ես կամաց–կամաց հետ եմ քայլում, որպեսզի հանկարծ իմ անունը չտան։ Ես չէի գիտակցում, որ եթե իմ անունը հնչի, հետ գնալով ոչինչ չեմ փոխի, բայց ես պատրաստ չէի։ Չէի սրտնեղել, որ չհաղթեցի։ Ես ժյուրիի հետ համամիտ էի ընտրության հարցում, Լիանան, իսկապես, արժանի էր»։
Մոնիկայի կյանքում պատահականությունները շատ են։ Միշտ մտածել է՝ ավելի լավ է՝ մասնակցի «Միսս աշխարհ»–ին, ազգային մրցույթի ժամանակ էլ միայն «Միսս աշխարհ Արմենիա»–ի ընտրությանն է մասնակցել, սակայն հանգամանքները նրան տարան «Միսս տիեզերք»․ «Ինձ թվում էր՝ «Միսս Տիեզերք»–ում պետք է գլամուրային կերպար ունենաս, որն իմը չէ, բայց այդպես չէր։ «Միսս տիեզերքն» ավելի հետաքրքիր է իր ձևաչափով։ Դու պետք է ոչ թե գլամուրային լինես, այլ ուժեղ։ Այդ մրցույթն ուժեղ կնոջ մասին է»։
Գեղեցկուհու տիտղոսակրի համար նախամրցութային շրջանն էլ շատ կարևոր էր, քանի որ Մինչև «Միսս Տիեզերք» հասնելը Նյու Յորքում վերապատրաստում է անցել․ «Վերջինիայից մի մարդ հավանել էր ինձ և հրավիրել 1-շաբաթյա դասընթացի Նյու Յորքում։ Դա ինձ շատ օգնեց։ Իմ կյանքի ամենալավ փուլն էր, կարծես կինոյում լինեի։ Ինքս էի մարդկանց հետ հարցազրույցներ անում, սովորում՝ ինչպես ճիշտ ներկայանալ։ Այն, ինչ տեղի ունեցավ ինձ հետ այս ամիսների ընթացքում մեծ երազանքի իրականցում էր, կարծես, հեքիաթում լինեի, որտեղ իրադարձությունները շատ արագ էին զարգանում։ Հետ եմ նայում ու մտածում՝ այս ամենն ինձ հե՞տ է կատարվել․ ինձ համար դա շոկ էր»։
Ճակատագրական լուսանկարը
Ազգային մրցույթի շրջանակում Մոնիկային սկզբում «ընտրեց» հանրությունը, հետո նա հայտնվեց ժյուրիի ուշադրության կենտրոնում։ Մինչև բուն մրցույթը Tert.am Life-ը հրապարակեց մասնակիցների լուսանկարները, և Մոնիկան, կարելի է ասել, գլխապտույտ հաջողություն ունեցավ մի լուսանկարով։ Հարյուրավոր մեկնաբանություններ հայտնվեցին նրա օգտին։ Նրա խոսքով՝ թեև հաջողությունն այդ էտապում շոկային ու անսպասելի էր, իր տեսակի վրա չի անդրադարձել, միայն ավելի ինքնավստահ է դարձել։
«Դա իմ կյանքի առաջին պրոֆեսիոնալ լուսանկարն էր և ճակատագրական դարձավ, ընդ որում, ինձ նկարել էին ընդամենը 1 կադր։ Շոկ էի ապրում, որ ինձ ճանաչում են։ Սկզբում ամաչում էի հասարակական վայրերում հայտնվել, հետո հասկացա, որ հաճելի է, երբ մարդիկ այդքան դրական կարծիքներ են ասում իմ մասին»,– ասաց նա՝ շեշտելով, որ իր համար ամենակարևորը ժողովրդի սերը վայելելն էր։
Սերիալներում նկարահանվելու առաջարկներ կան
Հիմա նա նոր առաջարկներ ունի։ Ինչպես ասպարեզում հայտնվող, գրեթե, ամեն մարդու, Մոնիկային էլ չի շրջանցել սերիալում նկարահանվելու առաջարկը։ «Սերիալներում նկարահանվելու առաջարկներ կան, բայց ես դեռ ինձ չեմ պատկերացնում որպես դերասանուհի։ Ապագայում գուցե ինչ-որ բան փոխվի։ Սիրում եմ ինչ-որ բան կամ լավ անել, կամ չանել։ Ես դեռ պատրաստ չեմ դրան, ինչպես ժամանակին պատրաստ չէի մեկնել մրցույթի»։
Մոնիկան այժմ աշխատում է Երևանի ընկերություններից մեկում։ Թե ինչ է անում, չի բացահայտում, միայն ասում է, որ զուգահեռ զբաղվում է նաև մոդելինգով։
ԱՄՆ տեղափոխվել այս փուլում չեմ ուզում
«Միսս Տիեզերքի» ավարտից հետո Մոնիկան ավելի երկար մնաց ԱՄՆ–ում, ինչը քննարկումների տեղիք տվեց, որ փորձում է տարբերակներ հասկանալ Միացյալ Նահանգներ տեղափոխվելու համար։
«Մրցույթից հետո 15 օր մնացի Մայամիում իմ բարեկամների տանը, հետո որոշեցի իմ միջոցներով մի քիչ էլ Կալիֆոռնիայում մնալ։ Երբ հասնում ես այնտեղ, մտածում ես՝ օգտագործեմ հնարավորությունս, գուցե, այլևս հնարավորություն չունենամ այս ամենը տեսնելու։ Ինձ ասում են՝ արի, ԱՄՆ–ում կաշխատես, լավ կլինի, բայց ես գիտակցում եմ, որ այդքան էլ հեշտ չէ, այնտեղ 0-ից ինչ-որ բան ստեղծելը։ Գուցե օրերից մի օր որոշեմ մեկնել, որովհետև հասկանում եմ, որ այնտեղ կան լավ հնարավորություններ, ապագա, բայց դեռ պատրաստ չեմ։ Դա հիմա չի լինի, որովհետև Հայաստանում դեռ շատ բան ունեմ անելու»,– ասաց նա։
Մտածում էի՝ ֆինանսապես դուրս չեմ գա այդ ամենի տակից
ԱՄՆ–ում մոտ մեկ ամիս ապրելը նաև ֆինանսական միջոցներ է ենթադրում։ Այս ընթացքում, պատմելով իր մասին, Մոնիկան անկեղծացել է, որ ապահոված ընտանիքից չէ․ հայրը մահացել է, երբ ինքը փոքր էր, մայրը մեկնել է արտագնա աշխատանքի, որպեսզի կարողանա ապահովել իրեն, քրոջն ու եղբորը։ Մոնիկայից հետաքրքրվեցինք, թե ինչպես կարողացավ հոգալ այս շրջանի ծախսերը։
«Մրցույթի նախապատրաստական փուլում բավականին մեծ գումար եմ ծախսել․ երբ մեկնում ես, ձեռքիդ պետք է բավականին մեծ գումար լինի։ Բայց ես գիտակցում էի՝ ուր եմ գնում և որքան բարդ է լինելու առանց հովանավորի։ Ես իմ աշխատավարձով, մայրիկիս օգնությամբ արեցի դա։ Կար պահ, երբ մտածում էի, որ ֆինանսապես այդ ամենի տակից դուրս չեմ գա, բայց հասկանում էի, որ միևնույն է՝ պետք է անեմ, չեմ կարող կես ճանապարհից հետ կանգնել։ Ամեն ինչ արեցի, որպեսզի կարողանամ հավուր պատշաճի ներկայանալ։ Աղջիկներն այնտեղ օրական 3-4 look էին փոխվում, ես փորձում էի օրը 1-2 look–ով ներկայանալ։ Երբ արդեն Լոս Անջելեսում էի, գովազդների առաջարկներ եղան, որոնք լրացրեցին այդ փուլի ֆինանսական ծախսերս, քանի որ ԱՄՆ–ում Ինստագրամի գովազդն այնքան մատչելի չէ, որքան Հայաստանում։ Կարող ես քեզ թույլ տալ ապրել դրանով,– պատմեց Մոնիկան, ով սոցցանցերում հաճախ ցույց էր տալիս իր գնումները։ –Ինձ շատ էին հարցնում՝ ինչպես եմ կարողանում այդքան շոփինգ անել։ Իրականում այդ մի քանի գովազդն ինձ բավարար էին, որպեսզի մեկ ամիս հանգիստ ապրեի այնտեղ»։
«Միսս Տիեզերքում» Մոնիկայի զգեստապահարանն այնքան մեծ չէր, որքան մյուս աղջիկներինը, բայց փորձում էր հետ չմնալ։ Նորաձևության աշխարհում, որտեղ մեծ մասամբ օգտվում են բրենդներից, Մոնիկան ամենաթանկ հագնվողներից էլ չէ։ Ասում է՝ առհասարակ բրենդամոլ չէ․ «Ես սիրում եմ ունենալ լավ պայուսակ ու կոշիկ։ Միշտ է այդպես եղել, նախընտրում եմ ունենալ մեկը, բայց լավը։ Իսկ զգեստս կարող է հասարակ լինել։ Ես դեռ չեմ հասել նրան, որ ինձ թույլ տամ թանկ բրենդներից օգտվել, բայց կհասնեմ»։
4 տարի անց ընտանիքը կվերամիավորվի
4 տարի առաջ Մոնիկայի մայրը մեկնել է արտագնա աշխատանքի, քանի որ 3 երեխայի պետք է ապահովեր։ Գեղեցկուհու տիտղոսակիրը ոգևորությամբ նշեց, որ հասել են մի կետի, որ մայրը կվերադառնա և իրենց ընտանիքը կվերամիավորվի։ Երևանում վարձով են ապրում, բայց չեն սրտնեղում, քանի որ ընտանիքում որևէ մեկն աշխատանքից չի խուսափում։
«Մայրս աշխատանքի հստակ հեռանկարով չի վերադառնում, բայց վստահ եմ՝ եթե միասին լինենք, աշխատանք հաստատ կգտնվի։ 4 տարի իրարից հեռու ապրելը բոլորիս համար շատ դժվար էր, հատկապես, մայրիկիս, որովհետև մենք գոնե իրար հետ ենք՝ երեքով, մայրիկս մենակ է։ Այս տարիների ընթացքում մեզնից ոչ ոք չի սովորել կարոտին ու հեռավորությանը։ Իհարկե, հիմա լավ է, տեսազանգերի շնորհիվ ամեն րոպե կապի մեջ ենք մայրիկի հետ, սակայն այդպես էլ չենք սովորել հեռավորությանը։ Անհամբեր եմ, թե երբ ենք տեսնելու իրար, տարիներ անց կտեսնեմ մայրիկիս»,–ասաց նա։
Մոնիկան պատմեց, որ ԱՄՆ–ում անցկացրած ժամանակահատվածն իր ամենաերկար բաժանումն էր քրոջից և եղբորից։ Շատ կարոտած էր վերադարձել․ «Իրենց համար շատ ավելի բարդ էր, քան իմ, քանի որ Միացյալ Նահանգներում իմ առօրյան շատ հագեցած էր, իրենք այստեղ ավելի սուր էին զգում իմ պակասը»։
Խոսելով քույրիկի մասին՝ նա ասաց, որ իրենց շատ են նմանեցնում։ Արտաքին տվյալներով քույրն էլ կարող էր մոդել դառնալ, բայց շատ հեռու է այս ամենից․ «Ես իր թեթև ձեռքով եմ հայտնվել այս ամենի մեջ։ Երբ իմացա, որ ինձ համար հայտ է ուղարկել, ասացի՝ ինչո՞ւ քո հայտը չուղարկեցիր, ասաց, որովհետև սա քոնն է, իմը չէ»։
Երկրպագուները թող սպասեն:)
Մոնիկայի խոսքով՝ իր սիրտն այժմ ազատ է, ճանաչելիություն ձեռք բերելուց հետո երկրպագուները շատացել են, սակայն քանի դեռ իրեն հետաքրքիր չէ, չի կենտրոնանում այդ ամենի վրա։
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Սոցցանցեր 16:30 • 15/03 Լուիզա Ներսիսյանը հրապարակել է տեսանյութ Հրանտ Թոխատյանի հետ՝ հերքելով սոց. հարթակներում տարածվող լուրերը Այս շրջանում ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը գտնվում է արտերկրում, որտեղ ստանում է բուժում: Վերջին օրերին մի շարք կեղծ սոցիալական էջեր տարածում էին կեղծ տեղեկություններ Հրանտ Թոխատյանի մահվան մասին:
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Photographer 11:36 • 15/03 «Լադանիվա»-ի յուրօրինակ և միջմշակութային արվեստը ներկայացված է փարաջանովյան շնչով. կադրեր նկարահանման հրապարակից «Լադանիվա»-ի «Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են։ «Jako»-ն Ժակլինի մականունն է: Երգում նա վերահաստատում է ազատ լինելու և մտածելու իր իրավունքը: «Փոքր ժամանակ ինձ Ժակո էին ասում։
-
Մշակույթ 15:47 • 14/03 Վարդգես Սուրենյանցի «Սալոմե»-ն վերականգնված կվերադառնա Հայաստանի ազգային պատկերասրահ Երկար դադարից հետո Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցադրություն է վերադառնում հայ և համաշխարհային կերպարվեստի գանձերից մեկը՝ ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» հանրահայտ ստեղծագործությունը։
Նորաձևություն
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
11:46 • 13.03.24 78-ամյա Եվգենի Պետրոսյանը 3-րդ անգամ հայր է դարձել
-
14:04 • 12.03.24 Էլեն Ասատրյանը՝ «Կույր աշխարհ»-ում իր դերի և անձնականի մասին
-
12:50 • 11.03.24 Գուրգեն և Իննա Դաբաղյանների ընտանեկան ֆոտոշարքը՝ հայկական տարազներով