«Ներկա եմ եղել ծննդաբերությանը, ես եմ կտրել աղջկաս պորտալարը». Հրաչ Մուրադյանը՝ դստեր ծննդի, անվան ընտրության և կնոջ հետ ամրացած հարաբերությունների մասին
Հաղորդավար Հրաչ Մուրադյանն օրեր առաջ հայր է դարձել։ Կինը՝ Անաշեն, նրան դուստր է պարգևել։ 37–ամյա հաղորդավարը դստեր մասին խոսում է մեծագույն քնքշանքով։ Ասում է՝ այնքան նուրբ է նրա հետ կապված ամեն բան։
Բալիկի ծննդից հետո առաջին հարցազրույցը Հրաչը վստահել է Tert.am Life–ին։ Հաղորդավարի հետ զրուցեցինք, երբ դստեր հետ առավոտյան զբոսանքի էր դուրս եկել։ Նա նկատեց, որ հիմա իր գրաֆիկի մենեջերը 1 շաբաթական Միան է։
Հրաչը պատմեց, որ դստեր ծննդի շրջանում պատասխանատվության մեծ վախ է հաղթահարել, այնպիսին, որպիսին կյանքի 37 տարվա ընթացքում երբևէ չի զգացել։
«Դու հասկանում ես, որ ինչ-որ մեկի կյանքի համար պատասխանատու ես։ Որքան էլ տարօրինակ է՝ աղջիկս ամեն ինչ ինքն է որոշել․ ժամանակից ուշ ծնվեց, ժամանակն ինքն է կառավարում՝ ոչինչ հաշվի չառնելով,– ասաց նորաթուխ հայրիկը, ապա պատմեց, որ ներկա է եղել կնոջ ծննդաբերության ընթացքին։ –Այն, ինչ հիմա պատմում եմ, միայն շատ մտերիմ մարդիկ գիտեն։ Ծննդաբերության վերջին րոպեներին որոշեցին, որ պետք է կեսարյան հատում անեն։ Կինս անակնկալի եկավ, հոգեբանորեն աշխատում էի իր հետ, որպեսզի իր համար հեշտ լինի։ Իր հետ եղել եմ նաև վիրահատարանում։ Ես եմ կտրել աղջկաս պորտալարը։ Աննկարագրելի զգացողություն է․ ես ահավոր վախենում եմ արյունից, ոչ թե վախենում եմ, այլ ուշագնաց եմ լինում։ Մեր ընկերներն ասում էին, որ շատ հաճելի ավանդույթ է, երբ պորտալարն ինքդ ես կտրում, չէի կարողանում բացատրել, որ արյունից ուղղակի կարող եմ ուշագնաց լինել և Youtube–ի հերոս դառնալ, որովհետև կինս հերոսի պես պայքարեց, իսկ ես ուշագնաց եղա։ Կինս զգուշացրել էր բժշկին վախիս մասին, բայց երբ բժիշկը հարցրեց՝ ուզո՞ւմ եմ կտրել աղջկաս պորտալարը, ահռելի ուժ իջավ վրաս։ Ինձ ամենակարող էի զգում, կարծես, նախկին կյանքիցս ոչինչ մնացած չլիներ, և ես արեցի դա»։
Հաղորդավարը պատմեց, որ հաջորդիվ սկսվել է հաճելի փորձության երկրորդ փուլը, երբ նորածին բալիկը 3 ժամ մնացել է իր խնամքին։
«Մամային տարան, երեխային 3 ժամ թողեցին ինձ մոտ։ Չէի պատկերացնում՝ ինչ եմ անելու: Կինս շատ մեծ գրականություն է կարդացել երեխայի խնամքի մասին, շատ տեղեկացված է, պատրաստ էր դրան, բայց կյանքի առաջին ժամերին Միան մնաց իմ խնամքին։ Ոտքերս աշխարհից կտրված ստանձնեցի խնամքը։ Ինձ հետ էր բուժքույրը, որի հետ առաջին անգամ լողացրեցինք աղջկաս։ Չգիտեմ՝ Հայաստանում ինչպես է, ինչ-որ բաներ գուցե տարբեր են, ինձ ասացին՝ ճկույթդ պիտի մտցնես երեխայի բերանը, քանի որ նա մարդու մաշկ է ուզում է զգալ։ Չէի հասկանում ուրախանա՞մ, թե՞ պահի պատասխանատվությունը գիտակցեմ»,– պատմեց նա ու հիշեց, որ դա իրենց առաջին հանդիպումն էր, քանի որ COVID-19-ով պայմանավորված իրեն նույնիսկ ուլտրաձայնային ստուգումներին թույլ չէին տվել ներկա լինել։
Հրաչը նկատեց, որ բալիկի ծնունդն իր հետ հաճելի պարտավորությունների շարք է բերում, որոնց պետք է պատրաստ լինել։
«Մի բան եմ հասկացել, որ բոլոր զույգերը, որոնք պայքարում են, բոլոր զույգերը, որոնք կասկածում են, պիտի գիտակցեն, որ սա շատ լուրջ փորձություն է հարաբերությունների համար․ կամ ավելի ուժեղ են դառնում, կամ կարող են խնդիրներ առաջ գալ։ Պետք է գիտակցված մոտենալ այս հարցին: Մենք երեխա ունենալու որոշում կայացրեցինք համատեղ կյանքից 3 տարի անց։ Երեխան ուղղակի երեխա ունենալու համար չէ»,– ասաց Հրաչը և նկատեց, որ կնոջ հետ քննարկել են՝ հանրայնացնե՞լ այս ամենը, թե՞ ոչ և հասկացել են, որ կարող են օրինակ ծառայել, օրինակ, երիտասարդ զույգերին, որոնք իրենց պես միայնակ են հաղթահարում այս փորձությունները։
«Ես շատ զուսպ եմ եղել անձնականի հետ կապված հարցերում, հարկ չեմ համարել խոսել այդ մասին, բայց հիմա, երբ ինքնուրույն անցնում ենք դժվարության, բայց և հաճելի պարտականության ճանապարհով, ուզում եմ կիսվել մարդկանց հետ, որոնք, գուցե, անցնում են նույն ճանապարհով և ունեն դրա կարիքը։ Դա որքան էլ բարդ է, միաժամանակ մեծագույն վայելք է, նույնիսկ երեխայի լացը հաճելի է: Այնպես ստացվեց, որ ո՛չ իմ, ո՛չ Անաշեի մաման մեզ հետ չէին։ Սա ընտանեկան փորձություն էր, քանի որ շատ մանրուքներ կան, որոնք չէինք հասկանում, մեզ համար նոր էր, բայց պատվով հաղթահարում ենք ամեն բան՝ սկսած փոքր հարցերից՝ երեխային լողացնել, հերթապահություն սահմանել, ով է քնում, ով է փոքրիկի կողքին նստելու: Միան ավելի ամուր է դարձրել մամայի ու պապայի հարաբերությունները»,– ասաց նա ու հպարտությամբ նշեց, որ բոլոր հարցերից շատ լավ գլուխ է հանում, միայն երեխային կերակրել չի կարող, որովհետև արհեստական կերեր չեն տալիս նրան։
Հաղորդավարը հիշեց, որ «Կիսաբաց լուսամուտներից» հետո իրեն հաճախ էին ասում՝ այս տղան երբեք չի ամուսնանա, առավել ևս, երեխա չի ունենա, բայց ընդհակառակը, ինքն ավելի էր հակված ամուր ընտանիք ստեղծելուն․ «Ես միշտ տեսնում եմ, որ բաժակը կիսով չափ լիքն է։ Պետք է կազմել ընտանիք, ունենալ երեխաներ: Դա լինելու է առողջ հասարակության սերունդ, որովհետև դրանով է պայմանավորված մեր վաղվա օրը։ Վաղը մեր երեխեքն են կառավարելու մեր երկիրը, հաջողություններ ունենալու, տարբեր ոլորտներ զարգացնելու»։
Հրաչը նկատեց, որ հիմա իր հարաբերություններն է կառուցում դստեր հետ․ «Ես զրուցում եմ իր հետ։ Հենց այս զբոսանքի ժամանակ էլ մի անշոշափելի կապ կա մեր միջև, որը ոչ միայն ես եմ զգում, այլև ինքը։ Վստահ եմ՝ նույնն իր ու մայրիկի միջև է։ Բացի ինձնից ու մամայից որևէ մեկին դեռ չի տեսել, շատ զգուշավոր ենք, հատկապես, կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված»։
Հրաչի խոսքով՝ այս տարիքից փորձում է դստերը դաստիարակել որպես ինքուրույն բալիկ, երբեմն կնոջ հետ բանավիճում են խնամքի, գրկին չսովորեցնելու հետ կապված հարցերի շուրջ․ «Ասում եմ՝ պիտի ինքնուրույն լինի, Անաշեն ասում է՝ ուզում ես միանգամից ակադեմիկոս դառնա։) Այո, ես դրան դեմ չեմ, ուզում եմ ինքնուրույն աղջիկ մեծանա»։
Անդրադառնալով փոքրիկի անվան ընտրությանը՝ Միա, Հրաչը նկատեց, որ անվան 2 տարբերակ ունեին, երրորդ տարբերակի համար դիմել էին իր հետևորդներին. մոտ 5400 առաջարկ ստացել էին Ինստագրամում, 7800-ը՝ Ֆեյսբուքում:
«Որոշել էինք վերջնական ընտրություն անել, երբ կտեսնենք իրեն: Միան մեր երկու տարբերակից մեկն էր, նաև շատ էր հանդիպում առաջարկներում (երգչուհի Սիլվա Հակոբյանը ևս այդ տարբերակն էր առաջարկել, հեղ.): Իր ծննդից մեկ օր անց ընտրեցինք անունը՝ կանգ առնելով Միա տարբերակի վրա»,- պատմեց Հրաչը:
Դստերն ԱՄՆ-ում մեծացնելու հետ կապված հաղորդավարն ասաց, որ ապագայում աղջիկը գնալու է հայկական դպրոց, հայկական մշակույթի կրող է լինելու: Ըստ նրա՝ Սփյուռքում ավելի կապված են Հայաստանի հետ:
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
12:50 • 27.03.24 «Ես քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանի շնորհավորանքը՝ հայրիկին
Photographer
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից
TV, կինո
-
14:15 • 22.03.24 HBO-ն թողարկել է «Վիշապի տան» երկրորդ սեզոնի թրեյլերները