Հաջորդը Սոնա Ռուբենյանի հարսանիքն է․ ինչպես է երգչուհին ուրախանում հարսի ծաղկեփունջը բռնելիս

15:13 • 02.09.21

Tert.am Life–ն իր ընթերցողներին պատմել է, որ երեկ կայացել է երգչուհի Մարի Ավանեսյանի հարսանիքը։ Նա բացօթյա մեծ խնջույք է կազմակերպել Ալավերդիում։ Արարողությանը ներկա են եղել նաև մի շարք հայտնի մարդիկ։

Սոնա Ռուբենյանն ու նշանածը՝ Էմիլը, ևս ներկա են եղել հարսանիքին։ Սոնան բռնել է հարսի ծաղկեփունջը,ինչը, ըստ ավանդույթի նշանակում է, որ հաջորդը պետք է լինի Սոնայի հարսանիքը։

Ծաղիկը բռնելուց հետո  նա և հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը հումորային տեսանյութ են նկարահանվել Սոնայի ուրախության և Մանեի զարմանքի մասին։

Սոնան նաև խնդրել է Մարիին ձեռքը դնել իր գլխին, հետո կիսվել է այդ տեսանյութով Ինստագրամում։

 

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sona Rubenyan (@sonarubenyan)