Երիտասարդ երգիչ Տիգրան Պետրոսյանի նոր տեսահոլովակն ու համագործակցությունը Գոռ Հակոբյանի, Լիա Զախարյանի հետ
Երիտասարդ երգիչ Տիգրան Պետրոսյանը ներկայացրել է իր երրորդ տեսահոլովակը «Ինձ ու քեզ» երգի հիման վրա։ Տիգրանը մանկուց է երգում, սակայն հիմա նրա առաջին քայլերն են շոու բիզնեսում։
Tert.am Life–ի հետ զրույցում Տիգրանը պատմեց, որ առաջին տեսահոլովակը նկարահանել է բանակից զորացրվելուց 15 օր անց, այն լսարանին ներկայացնելու շրջանը, սակայն, լավագույնը չէր․ պրեմիերայից օրեր անց սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը։
«Առաջին տեսահոլովակիս հերոսուհին Լիա Զախարյանն է։ Կարծում եմ՝ հետաքրքիր աշխատանքն էր, սակայն տեսահոլովակը չհասցրեց տարածում գտնել։ Պատերազմից հետո արդեն ոչ տեսահոլովակի, ոչ էլ այն տարածելու ժամանակն էր։ Բնականաբար, իմ գործունեությունը կանգ առավ, ըստ էության, Հայաստանում ամեն բան ու բոլորիս կյանքը կանգ առավ,– ասաց 21-ամյա երգիչը, որը չի հուսահատվել և ամիսներ անց վերսկսել է աշխատանքը։ –Հետագայում որոշեցի չվերադառնալ այդ աշխատանքին ու տարածել այն, սկսեցի աշխատել նոր երգերի և տեսահոլովակների վրա»։
Գարնանը նա ներկայացրեց իր երկրորդ՝ «Ամենա» երգի տեսահոլովակը, իսկ օրեր առաջ՝ «Ինձ ու քեզ»–ը․ «Վերջին երգս և տեսահոլովակս ավելի տխուր շեշտադրում ունեն։ Երեք երգիս հեղինակն էլ Գոռ Հակոբյանն է, կարծում եմ՝ մեր համագործակցությունը շարունակական կլինի»։
Տիգրանը սովորում է Կոնսերվատորիայում՝ Ժողովրդական երգեցողության բաժնում, երրորդ կուրս է, սակայն լսարանին ներկայանում է պոպուլյար երաժշտությամբ․ «Ժողովրդական երգեցողությանը տիրապետելն օգնում է երգել ժամանակակից երաժշտություն։ Հետագայում գուցե ժողովրդական երգի տարրեր էլ ներառեմ իմ երգերում, սակայն այս պահին ավելի ժամանակակից երաժշտություն եմ ներկայացնում»։
Երիտասարդ երգիչը մտածում է նաև դերասանական կարիերայի մասին։ «Փոքր տարիքից երգել եմ, փորձել եմ դերասանական նմանակումներ անել, սակայն երբ պետք է մասնագիտական ընտրություն անեի, ընտրեցի երգը։ Տեսահոլովակներում դերասանական առաջին քայլերս եմ անում, կարծում եմ՝ սկզբի համար լավ է, չնայած աճելու շատ տեղ կա։ Երեք տեսահոլովակի դեպքում էլ աշխատել եմ ռեժիսոր Տիգրան Ավետիսյանի հետ։ «Ինձ ու քեզ»–ն ավելի խաղարկային տեսահոլովակ էր, ռեժիսորն ինձնից գոհ էր։ Տեսահոլովակ առ տեսահոլովակ թիմի բոլոր անդամներս էլ նկատում ենք աճ, ինչը, կարծում եմ, շատ կարևոր է։ Սակայն վերջնական գնահատականը կտա հանդիսատեսը»,– նշեց նա ու հավելեց, որ ժողովրդի սերը վայելելն իր համար շատ կարևոր է։
Տիգրանի խոսքով՝ ճանապարհի դժվարություններից չի վախենում, քանի որ ոչինչ հեշտ չի տրվում։ «Պատրաստ եմ անցնելու մեծ ճանապարհ՝ հասնելու իմ նպատակին, որն է լինել ժողովիդի կողմից սիրված երգիչ և անկեղծ իմ հանդիսատեսի հետ։ Երազում եմ մենահամերգ ունենալ Մարզահամերգային համալիրում, քաջ գիտակցում եմ, որ դա ենթադրում է մեծ աշխատանք, դրան հենց այնպես, մի երգով չես հասնի։ Ես վստահ եմ, որ հաջողություն եմ ունենալու․ պիտի պատկերացնես ճանապարհիդ վերջնակետը, այլապես հաջողություն չես ունենա»,– ասաց նա։
Երիտասարդ երգիչը պատմեց, որ ներկայիս աշխատանքներն իրականացնում է ընտանիքի ֆինանսավորմամբ։ Իրեն աջակցում և ոգևորում են, թեև ի սկզբանե դեմ էին, որ երաժշտական կարիերա սկսի։
«Ընտանիքիս անդամները մեծ ոգևորությամբ չընդունեցին երգիչ դառնալու որոշումս, քանի որ ինձ բիզնես ոլորտում էին պատկերացնում։ Մեր ընտանիքում երաժիշտներ չկան, սակայն, ի վերջո, ընդունեցին ցանկությունս։ Հիմա նույնիսկ աջակցում են, քանի որ տեսահոլովակների նկարահանումները մեծ ռեսուրսներ են պահանջում։ Ես ընտանեկան միջոցներով եմ նկարահանում տեսահոլովակներս»,– ասաց նա։
Հայտնիությունը որքան հաճելի, նույնքան էլ պարտավորեցնող է։ Շատ հաճախ հայտնի մարդիկ բողոքում են հայտնի լինելու սահմանափակող կողմի մասին։ Տիգրանը, հակառակը, ձգտում է դրան։ Ըստ նրա՝ տեսահոլովակ առ տեսահոլովակ նկատում է, որ սկսում են իրեն ճանաչել։ Ասում է՝ պատրաստ է հայտնիությանը, հույս ունի, որ կլինի սիրված, քանի որ ժողովուրդը գնահատում է անկեղծությունը, իսկ ինքն անկեղծ է։
Տեսանյութեր

Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»

«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»

Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»

Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »

Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը

Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»

Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»

Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»

Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »

Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»

Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»

Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»

Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից

Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»

Երգի պրեմիերա․ Սրբուկ «Սիրո ռիթմ»

Պրեմիերա. Մարտին Մկրտչյան- «Օդի պես ինձ պետք ես»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո – «Կյանքի ընկեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մերի Հակոբյան և Ավո Ադամյան– «Գնա»

Տեսահոլովակի պրեմիերա. Ռուբեն Հախվերդյան- «Սարերի քամի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Գրիգոր Դանիելյան և Հռիփսիմե Ելինյան – «Սիրո բառարան»

Տեսահոլովակի պրեմիերա․PROJECT LA- «Տուն»

Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինի ելույթը կիսաեզրափակչում

Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե «Իմ Շուշի»

Երգի պրեմիերա․Գոռ Հակոբյան «Ռետրո դիսկո»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի Մխեյան «Էլ պիտի չլռեք»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արման Հովհաննիսյան & Ավրահամ Ռուսսո - «Հանինա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Նանուլ - «Play Tur»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սևակ Խանաղյան- «Քեզ պահիր»

Անժելա Սարգսյանը՝ պոռնո սկանդալի, Հայ Առաքելական եկեղեցուց շեղվելու մասին

Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան - «Կխոսենք»

Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան - «Հակաթույն»

Տեսահոկովակի պրեմիերա․ Արթուր Խաչենց և Ափօ Սահակեան․«Կյասս Քիսս»
-
13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
-
10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
-
19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
-
15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
-
13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
-
16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
-
15:08 • 30.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»
-
14:41 • 29.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»
-
10:38 • 25.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»
-
13:16 • 17.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»
-
17:51 • 16.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»
-
12:52 • 13.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »
-
22:02 • 10.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»
-
19:07 • 06.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»
-
13:05 • 05.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»
-
12:47 • 05.06.22 Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»
-
12:07 • 03.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»
-
14:24 • 31.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»
-
21:57 • 28.05.22 Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից
-
12:43 • 27.05.22 Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»
-
10:45 • 26.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»
-
13:51 • 25.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»
-
12:11 • 24.05.22 Երգի պրեմիերա․ Սրբուկ «Սիրո ռիթմ»
-
20:23 • 23.05.22 Պրեմիերա. Մարտին Մկրտչյան- «Օդի պես ինձ պետք ես»
-
23:43 • 19.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո – «Կյանքի ընկեր»
-
11:39 • 19.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մերի Հակոբյան և Ավո Ադամյան– «Գնա»
-
14:51 • 18.05.22 Տեսահոլովակի պրեմիերա. Ռուբեն Հախվերդյան- «Սարերի քամի»
-
16:00 • 16.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Գրիգոր Դանիելյան և Հռիփսիմե Ելինյան – «Սիրո բառարան»
-
11:10 • 12.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․PROJECT LA- «Տուն»
-
00:55 • 11.05.22 Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինի ելույթը կիսաեզրափակչում
-
20:45 • 08.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե «Իմ Շուշի»
-
10:25 • 05.05.22 Երգի պրեմիերա․Գոռ Հակոբյան «Ռետրո դիսկո»
-
14:09 • 04.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի Մխեյան «Էլ պիտի չլռեք»
-
10:16 • 04.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արման Հովհաննիսյան & Ավրահամ Ռուսսո - «Հանինա»
-
15:27 • 02.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Նանուլ - «Play Tur»
-
14:41 • 29.04.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սևակ Խանաղյան- «Քեզ պահիր»
-
18:35 • 11.04.22 Անժելա Սարգսյանը՝ պոռնո սկանդալի, Հայ Առաքելական եկեղեցուց շեղվելու մասին
-
16:23 • 11.04.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան - «Կխոսենք»
-
15:06 • 11.04.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան - «Հակաթույն»
-
14:06 • 10.04.22 Տեսահոկովակի պրեմիերա․ Արթուր Խաչենց և Ափօ Սահակեան․«Կյասս Քիսս»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Ժամանց 12:02 • 03/08 «Եվրատեսիլ 2022»-ում Էստոնիան ներկայացրած Ստեֆան Հայրապետյանը հայտնել է, որ պատրաստվում է հայր դառնալ Հայազգի երգիչ Ստեֆան Հայրապետյանն ով «Եվրատեսիլ 2022»ին ներկայացնում էր Էստոնիան, ինստագրամյան իր էջում լուսանկար է տեղադրել սիրելիի հետ՝ կից գրելով․ «Ընդամենը 6 ամիս մնաց»։ Նշենք
-
Photographer 12:45 • 03/08 «Լուսաբաց»․ Իննա Խոջամիրյանը հրապարակել է նոր լուսանկարներ Տարբեր հեռուստասերիալներում գլխավոր հերոսուհու կերպարը մարմնավորող Իննա Խոջամիրյանն այս փուլում մասնագիտական դադար է վերցրել և շուրջ 3 ամիս է ինչ չի նկարահանվում, բայց ակտիվ հրապարակումներ է անում իր ինստագրամյան էջում։
Նորաձևություն
-
13:14 • 04.05.22 Անի Խաչիկյանը նոր լուսանկարներ է հրապարակել
-
11:25 • 03.05.22 Լիքը ես, լիքը դու. Եվա Զոհրաբյանը լուսանկարներ է հրապարակել
-
16:51 • 02.05.22 Մարինկա Խաչատրյանը փոխել է սանրվածքը
Շոուբիզնես
-
13:04 • 05.08.22 Սիրուշոն տեղեկացրել է Հայաստան վերադարձի մասին
-
13:37 • 03.08.22 Զարուհի Բաբայանը հրապարակել է Անդրեի հետ զուգերգ
Ժամանց
-
10:32 • 06.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Լևոնյան & Ադամյան- «Տիեզերք»
Photographer
-
11:52 • 04.08.22 Անժելա Սարգսյանը հրապարակել է նոր ֆոտոշարք
-
12:45 • 03.08.22 «Լուսաբաց»․ Իննա Խոջամիրյանը հրապարակել է նոր լուսանկարներ
-
13:04 • 28.07.22 45-ամյա Լուիզա Ներսիսյանը ներկայացրել է նոր ֆոտոշարք