«Կուզես» հիթի շարունակությունը՝ «Կհամոզեմ»․ Արամ MP3–ն՝ նկարահանման ժամանակ սառը ցնցուղ ընդունելու դաժանության և երջանիկ սիրո մասին
Երգիչ Արամ MP3–ն երեկ ներկայացրեց իր նոր՝ «Կհամոզեմ» երգը, որը «Կուզես»–ի տրամաբանական շարունակությունն է։ Tert.am Life–ի հետ զրույցում Արամը պատմել է երգի ստեղծման պատմության, բարդ նկարահանումների և այն եռագրություն դարձնելու մասին։
«Քանի որ «Կուզես»–ը շատ ստացված էր, 2 տարվա դադարից հետո ուզում էի կրկին բալլադային երգ թողարկել, բայց մտավախություն կար։ Առհասարակ, ստացված գործից հետո միշտ կա վախ, որ գուցե հաջորդը լավ չլինի։ Ի սկզբանե գաղափար չի եղել շարունակելու «Կուզես»–ի թեման, սակայն ընթացքում ստեղծվեց հենց այդպիսի երգ։ Այն 10 ամսվա պատմություն ունի։ Նույն թիմով ենք աշխատել, երաժշտությունը կրկին գրել են Կարենն ու Սևակը, Ավետը ջանք ու եռանդ չխնայեց բառերի համար։ Ընթացքում հասկացանք, որ թեմայի շարունակություն է ստացվում, գուցե, որովհետև թիմը նույնն էր՝ ԿարենՍևակի մեղեդին, Ավետի ձեռագիրը, իմ երգելը։ Մեր մոտեցումը զգացմունքին նույնն էր, ինքնաբերաբար ստացվեց եռագրության երկրորդ մաս»,– պատմեց Արամն ու հավելեց, որ գուցե երրորդ մաս էլ լինի։
««Կուզես»–ը սիրո ստեղծման փուլի մասին էր, երբ տղան առաջարկում է իր սերը, իսկ այստեղ արդեն ապրում են իրար հետ, ոչ մի խնդիր, հարց–պատասխան չունեն։ Ցանկացած զույգի մոտ գալիս է լռության պահ, երբ իրար լիարժեք հասկացած են։ Հարաբերություններն իդեալական են, պակասում է միայն ժամանակը բառիս բուն իմաստով, ուղղակի ուզում ես հետ տալ ժամանակը, որպեսզի գիշերը երկարի, չլուսանա, որովհետև գիշերն ավելի ռոմանտիկ ու զգացմունքային է»,– նկատեց երգիչը։
Տեսահոլովակի ռեժիսորն Արամայիս Հայրապետյանն է։ Արամը պատմեց, որ նկարահանումներն իրականացրել են «Մեր բակի» խաչմերուկում՝ Թումանյան–Սպենդիարյան փողոցների հատման կետում։
«Նախապես դիմել էինք Ոստիկանություն, փակել էինք փողոցը, քանի որ ահավոր բանուկ է։ Նկարահանումներն անցան երևանյան միջավայրում։ Հարևանները նայում էին, նկարում։ Մենք մինչև ժամը 12–ը ժամանակ ունեինք, քանի որ 12–ից հետո աղմուկ անել չի կարելի։ Մի կադրով ենք նկարահանել, իհարկե, փորձել էինք արել, բայց մոտ 20 դուբլից ստացվեց։ 12։15 հասցրեցինք ավարտել։ Հարևանները նայում էին, նկարում, ասում, մի հատ էլ նկարահանեք։ Հայկական ջան–ջիգյարով, երևանյան կոլորիտով անցան նկարահանումները,– պատմեց երգիչ ու հավելեց, որ ավելի վաղ որոշել էր այլևս չնկարահանվել արհեստական անձրևի տեսարանում, քանի որ դա շատ դաժան է։ –Ես որոշել էի էլ երբեք արհեստական սառը ցնցուղի տակ չմտնել, քանի որ դառը փորձ ունեմ, դա սարսափելի բան է։ Այդ անգամ ինձ փրկեց լողորդների համար նախատեսված կոստյումը, որը թույլ չտվեց, որ մարմինս սառչի, կարողացա նույնիսկ նվագել։ Սակայն պարողների դեպքում դա հնարավոր չէր։ Մի բան չէր ստացվում, արագ–արագ չորանում էին ու նորից նկարահանում։ Եթե մինչև այդ հարևաններն ասում էին՝ էլի նկարեք, հենց ջրցան մեքենայից «անձրևը» եկավ, սկսեցին խղճալ մեզ»։
Երգչի խոսքով՝ իր համար ռիսկային էր այս ժանրում ներկայանալը, հատկապես, «Կուզեսի» հաջողությունից հետո, սակայն փորձը ցույց է տալիս, որ լսարանն իրեն ընդունում է այս կերպարում։
«Ինձ ռիթմիկ երգերի հետ են ասոցացնում։ 2 տարվա ընդմիջումը նորմալ էր, որպեսզի ինձ մարսեին էս ժանրում, որից շատ վախենում էի, մտածելով, որ պարային երգերից հետո բարդ կլինի ինձ ընկալել բալլադի մեջ։ Միաժամանակ ինձ շատ են ասում՝ մենակ այսպիսի երգեր կատարիր։ Ինքս էլ եմ հասկանում, որ այսպիսի երգերով կարողանում ես ցույց տալ ձայնիդ դիապազոնը, տեմբրդ, ռիթմիկ երգերի մեջ կենտրոնանում ես բիթի վրա, սակայն կարծում եմ այսպիսի ընդմիջումը լավ է։ Ինձ ուրախացնում է, որ ինձ այս ժանրում էլ են ընկալում։ Վերջերս Սոնայի հետ զուգերգ թողարկեցինք, որը ևս շատ սիրվեց»,– ասաց երգիչը։
Արամը նաև նկատեց, որ շատ կարևոր է, որպեսզի երգն իր հոգուն դիպչի․ «Մի քանի անգամ է՝ համոզվում եմ, եթե երգը քեզ հուզում է, հուզում է նաև հանդիսատեսին։ Իհարկե, իմ մոտեցումն իմ երգերին այլ է։ Ես դրանք չեմ լսում մի պարզ պատճառով․ մինչև ձայնագրումը այնքան եմ լսել, որ էլ չեմ կարողանում, բայց երբ լսում ես ու մի պահ փշաքաղվում, քեզ հուզում է, ոչ թե մեխանիկորեն երգում ես, հասնում է նաև հանդիսատեսին։ Այս երգն ինձ հուզեց և առաջին արձագանքներն Ինստագրամից, սոցցանցերից արդեն շատ ոգևորող են»։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 10:23 • 12/04 «Ես ամուսնացել եմ. լուր, որին ժողովուրդը սպասում էր 30 տարի». Տոմա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը, հայտնի հյուրերն ու հետաքրքիր դրվագները Երեկ Բոհեմ թատրոնում կայացել է դերասանուհի Թամարա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը՝ «Տարան-տարան», որի ընթացքում դերասանուհին պատմում էր սիրելիի հետ ծանոթության, ամուսնության և հարսանիքի մասին:
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից