«Չորացած պառավ գեշոն ջերմ ողջույններ է ուղարկում բոլոր ջահել-ջիվան գեղեցկուհիներին»․ 48–ամյա Արմինկայի սարկազմով գրառումը

14:29 • 25.10.21

Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած երգչուհի Արմինկան Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և սարկազմով գրառում արել։

«Չորացած (կամ չիրացած) պառավ գեշոն ջերմ ու սրտագին ողջույններ է ուղարկում բոլոր ջահել-ջիվան գեղեցկուհիներին»,– գրել է 48–ամյա երգչուհին՝ ակնարկելով երբեմն գռեհկության սահմանն անցնող մեկնաբանությունները։

Լուսանկարի մեկնաբանությունների դաշտում շատերը նկատել են, որ Արմինկայի տեսքից ենթադրել անգամ հնարավոր չէ իր տարիքը։