«Հայրս սիրտը կանգնեցնում էր, շտապ օգնությունը մահ էր գրանցում, հետո իրեն հետ էր բերում». Ավետ Բարսեղյանը՝ ապագան գուշակելու, հոգեբուժարանում հայտնվելու քննարկումների, հոր մահվան հանգամանքների մասին

19:45 • 27.11.21

Tert.am Life-ի LIFEROOM նախագծի շրջանակում հյուրընկալել ենք հաղորդավար, բանաստեղծ Ավետ Բարսեղյանին: Ավետն անկեղծացել է իր կյանքի պատմության, 2008 թվականին ունեցած հոգեբանական խնդիրների մասին, որի ժամանակ նույնիսկ իր ընկերներից ու գործընկերներից շատերը քննարկում էին, որ գժվել է: Այդ շրջանում շատ էին խոսակցությունները, որ Ավետը հայտնվել է հոգեբուժարանում:

Ավետն անկեղծացել է նաև հոր պակասի, նրա մահվան հանգամանքների մասին և պատմել, որ նա էքստարսենսի հմտություններ ուներ, որը ժառանգել է նաև ինքը:

«Հայրս կարողանում էր իր սիրտը կանգնեցնել, շտապ օգնությունը մահ էր գրանցում, հետո նա իրեն հետ էր բերում: Երբ մահացավ, երկար ժամանակ սպասում էի, որ դա էլ խաղ է»,- անկեղծացել է հաղորդավարը, որի կյանքում դա եղել է ամենամեծ տրավման:

Հագուստը՝ @White_Store_Armenia-ի

Դիմահարդարումը` Ագա իմիջ ստուդիոյի

Վարսահարդարումը` Ագա իմիջ ստուդիոյի

Նկարահանումները կայանցել են El Chillout–ում