Ամուսնության առաջարկություն բեմում, հուզմունք և «Լավագույնը» դարձած դերասանները, դերասանուհիներն ու ներկայացումները. ինչպես է անցել «Արտավազդ» մրցանակաբաշխությունը
Թատրոնի գործիչների համար Թատրոնի միջազգային օրը հատուկ օր է․ ամեն տարի հենց այս օրն է կայանում «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը, որի ժամանակ գնահատվում են նախորդ տարվա թատերական աշխատանքները։
Tert.am Life–ը ներկա է եղել միջոցառմանն ու ներկայացնում է օրվա մանրամասները։
«Հատուկ մրցանակ» ստացավ Կապանի Ա.Շիրվանզադեի անվան թատրոնը, որտեղ, ըստ ժյուրիի, դերասան Իշխան Ղարիբյանի՝ գեղարվեստական ղեկավար նշանակվելուց հետո ակնհայտ փոփոխություններ կան։
Հատուկ մրցանակ շնորհվեց նաև Գյումրու Վարդան Աճեմյանի անվան Դրամատիկական թատրոնի «Մաուգլի» ներկայացման համար, որը ներկայացված էր «Լավագույն ներկայացում» անվանակարգում, ժյուրին համարել էր, որ այն պետք է ներկայացված լիներ «Լավագույն մանկական ներկայացում» անվանակարգում, սակայն, հաշվի առնելով աշխատանքի որակը, որոշել էր շնորհել հատուկ մրցանակ։
Ժյուրիի համար ընտրությունը բարդ էր եղել․ «Լավագույն դերասան», «Լավագույն դերասանուհի», «Լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգերում 2–ական հաղթողներ կային։
.jpg?1648451588843)
Այսպիսով՝ Արտավազդ 2022–ի մրցանակակիրներն են՝
Ավետ Ավետիսյանի անվան հատուկ մրցանակ
ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարության
«Լավագույն մանկական ներկայացում»
«Կոկորդիլոսը» - Հ. Թումանյանի անվ. Տիկնիկային թատրոն, բեմ.` Աղասի Մելքոնյան
«Լավագույն երիտասարդ դերասանուհի»
Էվա Խաչատրյան – (Կին) «Հինգ պատմություն սիրո մասին», Կամերային թատրոն
«Լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգում 2 հաղթող կա
Գոռ Համբարձումյան – (Արգանտ) «Սկապենի արարքները», Կ. Ստանիսլավսկու անվ. Ռուսական թատրոն
Հարություն Սարգսյան – (Մաք) «…և նորից Գարուն», Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոն
«Լավագույն երիտասարդ բեմադրիչ»
Մերի Մարգարյան - «Ճախրող լամպը», Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոն
«Լավագույն երիտասարդական ներկայացում»
«Երեք քույր» - Հ. Թումանյանի անվ. Տիկնիկային թատրոն, բեմ.`Սամսոն Մովսեսյան
«Թատերարվեստին անբասիր ծառայության համար»
ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյան - Գ. Սունդուկյանի անվ. ազգ. ակադեմ. թատրոն
ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Բաբայան - Գ. Սունդուկյանի անվ. ազգ. ակադեմ. թատրոն
ՀՀ վաստակավոր արտիստ Հայկուհի Խուդավերդյան - Հ. Ղափլանյանի անվ. դրամ. թատրոն
Դերասանուհի Տիգրանուհի Տեր-Մարկոսյան - Հ. Պարոնյանի անվ. թատրոն
Հանդերձապահ Սվետլանա Կոնստանտինովա - Մհեր Մկրտչյան արտիստ. թատրոն
«Լավագույն թատերագիտական հոդված»
Քրիստինե Պողոսյան - «Հաջողված թռիչք»
«Լավագույն սցենոգրաֆիա»
Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյան - «…և նորից Գարուն», Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոն
«Երաժշտության լավագույն հեղինակ»
Վահե Գրիգորյան – «Կեսարի խրախճանքը» , Կամերային թատրոն
«Երկրորդ պլանի լավագույն դերասան»
Էդգար Քոչարյան – (Վեստ Սարգիս) «Երկիր հայրենի», Վանաձորի Հ.Աբելյանի անվ. դրամ. թատրոն
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում 2 հաղթող կա
Հասմիկ Սուվարյան – (Բագիրա) «Մաուգլի», Գյումրու Վ. Աճեմյանի անվ. թատրոն
Արմինե Անդրեասյան –(Միսս Մարթա) «…և նորից Գարուն», Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոն
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում 2 հաղթող կա
Մարիամ Ղազանչյան - (Մաշա) «Երեք քույր», Հ. Թումանյանի անվ. Տիկնիկային թատրոն
Ելենա Վարդանյան - (I կին) «Գարդենիա», Հ. Թումանյանի անվ. Տիկնիկային թատրոն
«Լավագույն դերասան» անվանակարգում 2 հաղթող կա
Արթուր Կարապետյան - (Ներոն) «Ներոն և Սենեկա», Հ.Պարոնյանի անվ. թատրոն
Սենիկ Բարսեղյան - (Ներոն) «Կեսարի խրախճանքը», Կամերային թատրոն
«Լավագույն պլաստիկ ներկայացում» անվանակարգում 2 հաղթող կա
«#44» - «Նարեկ» պարային համույթ, խորեոգրաֆներ` Արման Ջուլհակյան և Արա Ասատուրյան
«ՍինSIN» - Մնջախաղի թատրոն, բեմ.` Կարեն Խաչատրյան
«Լավագույն ներկայացում»
«Համլետ» - Կամերային թատրոն, բեմ.` Արա Երնջակյան
«Լավագույն ներկայացում» անվանակարգի հաղթանակից հետո Կամերային թատրոնի կազմը բարձրացավ բեմ, որի ժամանակ թատրոնի դերասան և ռեժիսոր Դավիթ Աբրահամյանն ամուսնության առաջարկություն արեց սիրելիին՝ դերասանուհի Ժաննա Քոչարյանին, որին իր առաջին դերն էր խաղացել թատրոնում՝ ընդգրկվելով «Համլետ» ներկայացման կազմում։
.jpg?1648457329793)



.jpg?1648457430618)
.jpg?1648457439475)
.jpg?1648457337288)











