Թատերախումբը հրաշալի է. դժվարանում եմ Ջուլիետ ընտրել. Օլեգ Վինոգրադովը՝ Երևանի օպերային թատրոնում «Ռոմեո և Ջուլիետ»-ի բեմադրական աշխատանքների մասին
Լեգենդար բալետմայստեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր Օլեգ Վինոգրադովն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բեմադրում է Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետը: Առաջնախաղը նախատեսվում է Վինոգրադովի 85-ամյակին, որը լրանում է օգոստոսի 1-ին:
Ականավոր բալետմայստերը 1970 թվականին է Երևանի օպերային թատրոնում բեմադրել «Ռոմեո և Ջուլիետ»-ը: Նա վստահեցնում է, որ այսօր ևս թատրոնի բալետային խումբը հրաշալի մարզավիճակում է, պարողները ոգևորված են ու սիրով են աշխատում:
«Արմենպրես»-ի թղթակիցն ու լուսանկարիչը ներկա են եղել բեմադրության փորձին ու զրուցել Վինոգրադովի հետ: Նա խոստովանել է՝ չափազանց ուրախ է, որ 52 տարի անց վերադարձել է Հայաստան, հրաշալի երկիր, զարմանալի Երևան, որը շատ տոնական է:
«Այստեղ հանդիպեցի էլեգանտ հագնված հանդիսատեսի: Շքեղ քաղաքի փողոցները երաժշտությամբ են շնչում, լի են բարի մարդկանցով: Այստեղ մարդիկ բարձրակարգ արվեստով են զբաղված՝ բալետով, երաժշտությամբ: Օրերս կայացան «Տրավիատա» օպերայի, «Ալեկո» բալետի առաջնախաղերը: Հիմա պատրաստում ենք «Ռոմեո և Ջուլիետը»: Թատրոնն ապրում է այնպիսի կյանքով, որին կարող է նախանձել աշխարհի յուրաքանչյուր թատերախումբ»,-նշում է Վինոգրադովը:
Նրա խոսքով՝ այդ գործում մեծ է թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, դիրիժոր Կարեն Դուրգարյանի դերը, որի հետ բալետմայստերն աշխատել է Սանկտ Պետերբուրգում, Նովոսիբիրսկում: Վինոգրադովի բնորոշմամբ՝ Դուրգարյանը բարձրակարգ երաժիշտ է, որի հետ հաճույքով է համագործակցում:
«Նա չի պատկանում այն դիրիժորների շարքին, որոնք աչքը չեն հեռացնում պարտիտուրից ու չեն նայում բեմին, չեն տեսնում, թե ինչ է այնտեղ կատարվում: Կարենն ապրում է բեմով, ապրում է այն ամենով, ինչ կատարվում է բեմում: Նա պրոֆեսիոնալ է, ապրում է թատրոնով, երաժշտությամբ: Ես հույս ունեմ, որ մեր հանդիպումը պատահական չէ. մենք թատերախմբի զարգացման ծրագրեր ենք կազմել: Այս թատերախումբը բարձրակարգ է և կարող է դառնալ լավագույններից մեկը: Այն ունի պոտենցիալ: Վաղուց այսքան առաջնակարգ տղամարդ պարողների չեմ հանդիպել: Նրանցով կարելի է հպարտանալ: Թատերախմբում կան երիտասարդ աղջիկներ, որոնք ընդամենը մեկ տարի է՝ աշխատում են այստեղ: Նրանք զարմանալի կառուցվածք ու գեղեցկություն ունեն, դեմքի իտալական ձև, իրական Ջուլիետներ, մադոննաներ են: Ես ամեն անգամ փորձի եմ գնում, ինչպես տոնի»,-պատմում է բալետմայստերն ու խոստովանում, որ դժվարանում Է Ջուլիետի կերպարը կերտող պարուհուն ընտրել:
Օպերային թատրոնի թատերախմբին ծանոթանալու նպատակով Օլեգ Վինոգրադովն ամիսներ առաջ էր Երևանում: Նա տարբեր տեսանյութեր է ցույց տվել պարողներին, թեմատիկ զրույցներ վարել նրանց հետ, ինչն օգնել է թատերախմբին: Վինոգրադովը կարծում է՝ յուրաքանչյուր պարող պետք է իմանա, որ պարողները զարմանալի, սակայն, ֆիզիկական առումով, չափազանց բարդ կյանքով են ապրում, և հաջողությունը չափազանց ծանր աշխատանք է պահանջում:
Այժմ Վինոգրադովը պարողների հետ ոչ միայն բալետից, այլև համաշխարհային մշակույթից է խոսում: Նա ասելու շատ բան ունի, քանի որ աշխատում է բազմաթիվ թատրոններում: Նրա «Ռոմեո և Ջուլիետ» բալետը հիսուն տարվա ընթացքում շրջել է աշխարհի տարբեր բեմերում, բեմադրվել է Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում, Տոկիոյում, Սեուլում և այլուր: Յուրաքանչյուր բեմադրություն անելիս բալետմայստերն ինչ-որ բան կատարելագործում է, չի սիրում կրկնօրինակել ներկայացումները: Երևանյան ներկայացումը ևս տարբեր կլինի: Շեքսպիրի տեքստը մեկնաբանում է յուրովի, մեծ ուշադրություն է դարձնում թատերախմբի առանձնահատկություններին, պարողների անհատականությանը:
«Այս բալետն արտիստներին հնարավորություն է տալիս նորովի բացահայտել իրենց: Եթե դերասանն ապրում է տեքստով, բառով, դրամատուրգիայով, ապա մենք ապրում ենք պլաստիկայով, պարով ու տեխնիկայով: Սիրում եմ բարդ բեմադրություններ, արտահայտչաձևեր, որոնք արտիստներին հասունացնում են: Որքան բարդ է խնդիրը, այնքան ավելին է արտիստը հաղթահարում: Դասական բալետն անհավանական գեղեցկություն է: Գեղեցկությունն ամենակարևոր բանն է բալետային արվեստում, հատկապես կանացի գեղեցկությունը, և ամբողջ բալետային արվեստը նվիրված է կնոջը»,-հավաստիացնում է Օլեգ Վինոգրադովը:
Նա կարծում է, որ «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումը լիարժեք պատրաստ կլինի երկու կամ երեք առաջնախաղից հետո, երբ «կհանդիպեն» բալետն ու հանդիսատեսը:
«Բալետը կինո չէ: Կինոյի դեպքում մենք էկրանի վրա չենք ազդում, իսկ կենդանի արտիստների վրա ազդում ենք և վարակվում ենք նրանցով»,-շեշտում է Վինոգրադովը:
Բալետմայստերին անհանգստացնում են մեր օրերում բալետային արվեստի զարգացումները: Նրա խոսքով՝ բալետը ճգնաժամ է ապրում: Հիշեցնում է՝ երբ հիսուն տարի առաջ աշխատել է Հայաստանում, ԽՍՀՄ-ում եղել է 15 հանրապետություն, 55 բալետային թատրոն, 14 բալետի դպրոց:
«Հիմա գրեթե ոչինչ չի մնացել. կա հինգ կամ յոթ թատրոն, դպրոցները մատերի վրա է հնարավոր հաշվել: Շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունում պահպանվում են բալետի ավանդույթները, խաղացանկն ու դպրոցը: Փառք Աստծո, Կառավարությունը ևս դա հասկանում է և սուբսիդիա է տրամադրում, սակայն ամբողջ աշխարհում անհասկանալի է, թե ինչ է կատարվում: Հատկապես պսևդոմոդեռնի մուտքն ասպարեզ քաոս է ստեղծում, անաստվածություն ու անկրթություն է տարածում: Մարդիկ, որոնք արմավենու ծառից են իջել ու ցանկանում են շարժվել, հանկարծ իրենց խորեոգրաֆ են երևակայում և պրոֆեսիոնալ թատերախմբին ստիպում են սարսափելի բաներ անել, ինչին հնարավոր չէ նայել: Ամեն բան զուրկ է գեղագիտությունից: Խաբեբաներ են…Անգամ Մարիինյան թատրոնում, որն աշխարհում առաջատարներից է, համաշխարհային բալետի մայրաքաղաքում է գտնվում, որտեղ վաթսուն տարի պարել է հանճարեղ Մարիուս Պետիպան և ստեղծել է այնպիսի հզոր ներկայացումներ, ինչպիսիք են «Քնած դշխուհին», «Կարապի լիճը» և այլ բալետներ, որոնցով ապրում է համաշխարհային բալետը՝ հրավիրվում են թատերախմբերի, որոնք մերկ են պարում: Դա սարսափելի է, անընդունելի է»,-իր վրդովմունքն է արտահայտում Օլեգ Վինոգրադովը:
Վերադառնալով երևանյան ներկայացմանը՝ բալետմայստերը կրկնում է՝ մեծ ուրախությամբ է մասնակցում փորձերին և զարմանում գրանցած հաջողություններով:
Խոստովանում է՝ երիտասարդ չէ և իր համար բավականին դժվար է շարժվելը, սակայն ոգևորված է, որ իր 85-ամյա հոբելյանը տոնելու է ներկայացման առաջնախաղին:
Վինոգրադովի ծննդյան օրը՝ օգոստոսի 1-ին, «Կուլտուրա» հեռուստաալիքով տեղի կունենա Օլեգ Վինոգրադովի կյանքին ու գործունեությանը նվիրված ֆիլմի պրեմիերան:
Տեսանյութեր

Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»

«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»

Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»

Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »

Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը

Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»

Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»

Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»

Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »

Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»

Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»

Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»

Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից

Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»

Երգի պրեմիերա․ Սրբուկ «Սիրո ռիթմ»

Պրեմիերա. Մարտին Մկրտչյան- «Օդի պես ինձ պետք ես»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո – «Կյանքի ընկեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մերի Հակոբյան և Ավո Ադամյան– «Գնա»

Տեսահոլովակի պրեմիերա. Ռուբեն Հախվերդյան- «Սարերի քամի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Գրիգոր Դանիելյան և Հռիփսիմե Ելինյան – «Սիրո բառարան»

Տեսահոլովակի պրեմիերա․PROJECT LA- «Տուն»

Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինի ելույթը կիսաեզրափակչում

Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե «Իմ Շուշի»

Երգի պրեմիերա․Գոռ Հակոբյան «Ռետրո դիսկո»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի Մխեյան «Էլ պիտի չլռեք»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արման Հովհաննիսյան & Ավրահամ Ռուսսո - «Հանինա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Նանուլ - «Play Tur»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սևակ Խանաղյան- «Քեզ պահիր»

Անժելա Սարգսյանը՝ պոռնո սկանդալի, Հայ Առաքելական եկեղեցուց շեղվելու մասին

Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան - «Կխոսենք»

Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան - «Հակաթույն»

Տեսահոկովակի պրեմիերա․ Արթուր Խաչենց և Ափօ Սահակեան․«Կյասս Քիսս»
-
13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
-
10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
-
19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
-
15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
-
13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
-
16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
-
15:08 • 30.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»
-
14:41 • 29.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»
-
10:38 • 25.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»
-
13:16 • 17.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»
-
17:51 • 16.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»
-
12:52 • 13.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »
-
22:02 • 10.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»
-
19:07 • 06.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»
-
13:05 • 05.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»
-
12:47 • 05.06.22 Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»
-
12:07 • 03.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»
-
14:24 • 31.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»
-
21:57 • 28.05.22 Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից
-
12:43 • 27.05.22 Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»
-
10:45 • 26.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»
-
13:51 • 25.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»
-
12:11 • 24.05.22 Երգի պրեմիերա․ Սրբուկ «Սիրո ռիթմ»
-
20:23 • 23.05.22 Պրեմիերա. Մարտին Մկրտչյան- «Օդի պես ինձ պետք ես»
-
23:43 • 19.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո – «Կյանքի ընկեր»
-
11:39 • 19.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մերի Հակոբյան և Ավո Ադամյան– «Գնա»
-
14:51 • 18.05.22 Տեսահոլովակի պրեմիերա. Ռուբեն Հախվերդյան- «Սարերի քամի»
-
16:00 • 16.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Գրիգոր Դանիելյան և Հռիփսիմե Ելինյան – «Սիրո բառարան»
-
11:10 • 12.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․PROJECT LA- «Տուն»
-
00:55 • 11.05.22 Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինի ելույթը կիսաեզրափակչում
-
20:45 • 08.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե «Իմ Շուշի»
-
10:25 • 05.05.22 Երգի պրեմիերա․Գոռ Հակոբյան «Ռետրո դիսկո»
-
14:09 • 04.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի Մխեյան «Էլ պիտի չլռեք»
-
10:16 • 04.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արման Հովհաննիսյան & Ավրահամ Ռուսսո - «Հանինա»
-
15:27 • 02.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Նանուլ - «Play Tur»
-
14:41 • 29.04.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սևակ Խանաղյան- «Քեզ պահիր»
-
18:35 • 11.04.22 Անժելա Սարգսյանը՝ պոռնո սկանդալի, Հայ Առաքելական եկեղեցուց շեղվելու մասին
-
16:23 • 11.04.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան - «Կխոսենք»
-
15:06 • 11.04.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան - «Հակաթույն»
-
14:06 • 10.04.22 Տեսահոկովակի պրեմիերա․ Արթուր Խաչենց և Ափօ Սահակեան․«Կյասս Քիսս»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Ժամանց 14:01 • 09/08 «Իմ կյանքի ամենամեծ օրհնությունը քո սիրով և իմաստությամբ շրջապատված լինելն է». Լևոն Արոնյանի շնորհավորանքը մոր՝ 75-ամյակի կապակցությամբ Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը հանդես է գալիս ԱՄՆ հավաքականի կազմում Ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մայրիկի լուսանկարը՝ շնորհավորելով նրան․
-
Ժամանց 14:01 • 09/08 «Իմ կյանքի ամենամեծ օրհնությունը քո սիրով և իմաստությամբ շրջապատված լինելն է». Լևոն Արոնյանի շնորհավորանքը մոր՝ 75-ամյակի կապակցությամբ Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը հանդես է գալիս ԱՄՆ հավաքականի կազմում Ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մայրիկի լուսանկարը՝ շնորհավորելով նրան․
Նորաձևություն
-
13:14 • 04.05.22 Անի Խաչիկյանը նոր լուսանկարներ է հրապարակել
-
11:25 • 03.05.22 Լիքը ես, լիքը դու. Եվա Զոհրաբյանը լուսանկարներ է հրապարակել
-
16:51 • 02.05.22 Մարինկա Խաչատրյանը փոխել է սանրվածքը
Շոուբիզնես
-
16:19 • 08.08.22 Այսօր Էրիկ Կարապետյանի հարսանիքն է
Ժամանց
-
16:03 • 09.08.22 Ուիթնի Հյուսթոնն այսօր կդառնար 59 տարեկան
Photographer
-
11:42 • 10.08.22 Իննա Խոջամիրյանը հրապարակել է նոր ֆոտոշարք ջրահարսի կերպարում
-
13:43 • 08.08.22 Անի Խաչիկյանը որդու հետ մեկնել է հանգստի Շվեդիա (լուսանկարներ)
-
12:23 • 05.08.22 Մագա Հարությունյանը հրապարակել է նոր ֆոտոշարք