Կան բաներ, որ ուղղակի չեմ ընկալում, բայց չկենտրոնանանք միայն մեր հասարակության վրա, աշխարհն է այսօր այդ վիճակում․ Սամվել Թոփալյանը՝ դերերի, հանդիսատեսի, նախասիրությունների մասին
Թատրոնի և կինոյի դերասան Սամել Թոփալյանը միաժամանակ երկու թատրոններում է աշխատում, բայց նաև ժամանակ է գտնում ընտանիքի, ընկերների, սիրած զբաղմունքների՝ ձկնորսության եւ որսորդության համար: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում դերասանն ասում է՝ կցանկանար նկարահանվել այնպիսի ֆիլմում, որի առանցքում կլիներ մարդը, իր հոգեբանական ապրումներով ու խնդիրներով:
-Սամվել, Դուք միաժամանակ երկու թատրոնում եք աշխատում՝ «Գոյ» եւ «Մալյան», ի՞նչ նոր ներկայացումներ կան:
- Աշնանը սպասվում են պրեմիերաներ, բայց չեմ կարող նախապես ասել, թե ինչ ներկայացումներ են: Չարենցին նվիրված միջոցառում ունենք Գյումրիում եւ Վանաձորում հուլիսի 18-19-ին, Երեւանում արդեն խաղացել ենք: Ձայնագրություններ, թատրոնում փորձեր, առօրյաս բավականին հագեցած է:
-Թատերական կյանքը ակտի՞վ է, հանդիսատես ունե՞ք, կորոնավիրուսից հետո ծանր վիճակ էր թատրոններում:
-Կարծում եմ, որ արդեն կա: Իսկապես կորոնավիրուսը, հետո նաեւ պատերազմը թատերական կյանքը մի քիչ հետ էին մղել: Մարդիկ ցանկություն, հավես չունեին գալ թատրոն: Հիմա ակտիվ է, համենայնդեպս չենք դժգոհում:
-Կա՞ն ներկայացումներ, որոնցում կուզեիք դերակատարում ունենալ:
-Ես երկու թատրոնում եմ աշխատում, ինչպես արդեն նշեցիք, եւ շատ ներկայացումներում եմ խաղում, այդքանը կարծում եմ բավական է: Մեկ ամսվա մեջ մոտ 20 ներկայացում եմ խաղում եւ սա մեծ թիվ է, դրանից ավել պետք էլ չէ: «Առաքելը» ներկայացումը ամսվա մեջ մոտ 4 անգամ խաղացել եմ, մի խոսքով՝ ակտիվ վիճակ է:
-Հանդիսատեսի թվով եթե գնահատեք, ապա ո՞ր ներկայացումն է եղել, որը բուռն ծափերի է արժանացել, շատ հանդիսատես հավաքել:
-Նման դիտարկում չեմ արել անկեղծ ասաց, բայց կարող եմ ասել, որ Մալյան Թատրոնում Թումանյանի հեքիաթները բեմից չեն իջնում, հանդիսատեսի պակաս չունեն: Մի քանի տարի առաջ նույն թատրոնում «Ատամնաբույժն արեւելյանը» բեմադրվեց, որը լեփ-լեցուն դահլիճ էր ունենում: Ամսվա մեջ մի քանի անգամ խաղում ենք: Իսկապես կան ներկայացումներ, որ ունեն իրենց հանդիսատեսը եւ չեն սպառվում:
-Ի՞նչ եք կարծում դասականների գործերն են ավելի շատ սիրվում, թե՞ ժամանակակից գրողներինը: Կարծիքներ կան, որ դասականների ստեղծագործությունները ավելի շատ են հանդիսական ունենում:
-Միանշանակ չի կարելի դատել: Դա պայմանավորված է նրանով, թե ի՞նչ սյուժե է, ի՞նչ խնդիրներ են արծարծվում, այս պարագայում կապ չունի դասական է, թե նոր գրված գործ: Խնդիրը նյութն է, թե ի՞նչ ես տալիս հանդիսատեսին եւ ինչպե՞ս: Ձեւի եւ բովանդակության հետ նաեւ ներդաշնակություն պետք է լինի, որ ասելիք ունենա, մտածողություն, ճաշակ, լեզու: Նույն «Առաքելը» մեկ ամսվա մեջ 14-15 անգամ խաղացել ենք:
-Կա՞ն դասականների այնպիսի գործեր, որոնք կուզեիք բեմ բարձրանային, եւ Դուք մասնակցություն ունենայիք:
-Ես երազներով ապրող մարդ չեմ, շատ ավելի ռեալիստ եմ: Այն ռեպերտուարը, որը կա, ինձ բավականություն է պատճառում եւ շատ ուրախ եմ, որ այդ ներկայացումներում կամ:
-Ո՞վ է եղել Ձեր մասնագիտական առաջին ուսուցիչը:
-Արմեն Մազմանյանը, ոչ միայն մասնագիտական: Նա ինձ շատ բան է տվել:
-Դերերը, որ կերտում եք, Ձեզ տալի՞ս են լիարժեք ինքնադրսեւորվելու հնարավորություն:
-Շատ մասնագիտական հարց է: Ես որպես Սամվել պիտի չլինեմ այն կերպարներում, որտեղ խաղում եմ. բեմում պիտի մի օր ծաղրածու լինեմ, մի օր թագավոր: Իհարկե, դու ես ներկայացնում այդ ամենը, բայց այն չպիտի լինի քո ֆիզիկան, ներվը, ժեստը, խոսքը:
-Ինչպիսի ֆիլմերում կցանկանայիք նկարահանվե՞լ:
-Ես կցանկանայի թեման մարդու մասին լիներ, մարդկային հարաբերությունների, մարդու հույզերի, որովհետեւ պետք է հասկանանք, թե ում համար է արվում այդ ամենը, իսկ դա արվում է մարդու համար, ուստի հենց նրա մասին էլ պիտի լինի: Ցավոք, հիմա մարդուն հանում են սյուժեներից ու հնարած ինչ-որ բաներ են մատուցում, որը չի ընկալվում: Ես կուզեի պատմություն լիներ մարդու մասին, մարդու համար, որի կենտրոնում կլիներ հենց մարդը:
-Մարդը, որի մասին խոսում եք ինչպիսի՞ն պիտի լինի, ի՞նչ արատներ կան մեր հասարակության մեջ, որ բուժել է պետք:
-Շատ բարդ է ասել, թե մարդն ինչպիսին պետք է լինի, որովհետեւ տարբեր խառնվածքի եւ բնավորության անձեր կան: Երբ ասում եմ մարդու մասին, նկատի չունեմ, որ թեման պիտի դաստիարակչական բնույթ ունենա, այլ իսկական լինի, արհեսատական չլինի, մարդկային հույզեր լինեն այդտեղ: Առհասարակ, ես նկատել եմ, որ դաստիարակչական, հրապարակախոսական ճառերը մեծ հաշվով արդյունք չեն տալիս, եթե խոսում ես հասարակության արատները բուժելու մասին: Պիտի խոսես գեղեցիկի մասին, ցույց տաս այն, ցույց տաս իսկականը, ճշմարիտը, այդ դեպքում ավելի զգայուն վիճակ է առաջանում մարդու մոտ, քան, երբ փորձում ես նրան դաստիարակել:
-Հե՞շտ եք ապրում մարդկանց հետ, կարծես հիասթափված եք:
-Չգիտեմ, իսկապես չգիտեմ, բաներ կան, որ ուղղակի չեմ ընկալում, չեմ հասկանում, փորձում եմ բացատրություն գտնել, հետո անիմաստ եմ համարում գնալ այդ բացատրության հետեւից: Բայց չկենտրոնանանք միայն մեր հասարակության վրա, աշխարհն է այսօր այդ վիճակում:
-Մարդու խնդիրը ո՞րն է ձեր նշած հասարակությունների մեջ:
-Մարդ մնալն է, բնության մի մասնիկ լինելը: Ծառը ո՞նց է աճում՝ կողքի ծառին չվնասելով, մարդը պիտի բնության մի մասնիկը լինի: Բնությունից շատ ենք կտրված. արատավոր երեւույթների մասին, որ խոսում ենք, դրա հետեւանքն է: Չենք ուզում նկատել գեղեցիկը, կտրված ենք իրականությունից, ճշմարտությունից, բնությունից, Աստծուց հեռու ենք:
-Ո՞ր ստեղծագործություններն է պետք կարդալ Ձեր նշած մարդ տեսակից չհեռանալու համար:
-Եկեք Սարոյան կարդանք, ամենահումանիստական, ամենամարդկային հեղինակներից մեկը ինձ համար: Սարոյանի խոսքը, ձեւակերպումը մարդու մասին ինձ համար ավելի հարազատ է:
-Թատրոնից դուրս ինչպե՞ս եք ապրում, ի՞նչ հետաքրքրություններ ունեք:
-Ես, իմ ընտանիքը, իմ երեխաները: Իհարկե, շատ քիչ ժամանակ եմ ունենում, բայց կարողանում եմ շփվել ընկերներիս հետ, ընտանիքիս հետ: Սիրում եմ զբաղվել ձկնորսությամբ, որսորդությամբ, սիրում եմ սար բարձրանալ:
Տեսանյութեր

Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»

«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»

Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»

Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »

Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը

Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»

Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»

Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»

Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »

Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»

Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»

Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»

Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից

Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»

Երգի պրեմիերա․ Սրբուկ «Սիրո ռիթմ»

Պրեմիերա. Մարտին Մկրտչյան- «Օդի պես ինձ պետք ես»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո – «Կյանքի ընկեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մերի Հակոբյան և Ավո Ադամյան– «Գնա»

Տեսահոլովակի պրեմիերա. Ռուբեն Հախվերդյան- «Սարերի քամի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Գրիգոր Դանիելյան և Հռիփսիմե Ելինյան – «Սիրո բառարան»

Տեսահոլովակի պրեմիերա․PROJECT LA- «Տուն»

Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինի ելույթը կիսաեզրափակչում

Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե «Իմ Շուշի»

Երգի պրեմիերա․Գոռ Հակոբյան «Ռետրո դիսկո»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի Մխեյան «Էլ պիտի չլռեք»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արման Հովհաննիսյան & Ավրահամ Ռուսսո - «Հանինա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Նանուլ - «Play Tur»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սևակ Խանաղյան- «Քեզ պահիր»

Անժելա Սարգսյանը՝ պոռնո սկանդալի, Հայ Առաքելական եկեղեցուց շեղվելու մասին

Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան - «Կխոսենք»

Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան - «Հակաթույն»

Տեսահոկովակի պրեմիերա․ Արթուր Խաչենց և Ափօ Սահակեան․«Կյասս Քիսս»
-
13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
-
10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
-
19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
-
15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
-
13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
-
16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
-
15:08 • 30.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»
-
14:41 • 29.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»
-
10:38 • 25.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»
-
13:16 • 17.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»
-
17:51 • 16.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»
-
12:52 • 13.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »
-
22:02 • 10.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»
-
19:07 • 06.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»
-
13:05 • 05.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»
-
12:47 • 05.06.22 Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»
-
12:07 • 03.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»
-
14:24 • 31.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»
-
21:57 • 28.05.22 Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից
-
12:43 • 27.05.22 Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»
-
10:45 • 26.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»
-
13:51 • 25.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»
-
12:11 • 24.05.22 Երգի պրեմիերա․ Սրբուկ «Սիրո ռիթմ»
-
20:23 • 23.05.22 Պրեմիերա. Մարտին Մկրտչյան- «Օդի պես ինձ պետք ես»
-
23:43 • 19.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո – «Կյանքի ընկեր»
-
11:39 • 19.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մերի Հակոբյան և Ավո Ադամյան– «Գնա»
-
14:51 • 18.05.22 Տեսահոլովակի պրեմիերա. Ռուբեն Հախվերդյան- «Սարերի քամի»
-
16:00 • 16.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Գրիգոր Դանիելյան և Հռիփսիմե Ելինյան – «Սիրո բառարան»
-
11:10 • 12.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․PROJECT LA- «Տուն»
-
00:55 • 11.05.22 Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինի ելույթը կիսաեզրափակչում
-
20:45 • 08.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե «Իմ Շուշի»
-
10:25 • 05.05.22 Երգի պրեմիերա․Գոռ Հակոբյան «Ռետրո դիսկո»
-
14:09 • 04.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի Մխեյան «Էլ պիտի չլռեք»
-
10:16 • 04.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արման Հովհաննիսյան & Ավրահամ Ռուսսո - «Հանինա»
-
15:27 • 02.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Նանուլ - «Play Tur»
-
14:41 • 29.04.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սևակ Խանաղյան- «Քեզ պահիր»
-
18:35 • 11.04.22 Անժելա Սարգսյանը՝ պոռնո սկանդալի, Հայ Առաքելական եկեղեցուց շեղվելու մասին
-
16:23 • 11.04.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան - «Կխոսենք»
-
15:06 • 11.04.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան - «Հակաթույն»
-
14:06 • 10.04.22 Տեսահոկովակի պրեմիերա․ Արթուր Խաչենց և Ափօ Սահակեան․«Կյասս Քիսս»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Ժամանց 12:40 • 12/08 «Իմ կյանքի ամենասիրուն առավոտներից էր այսօր». Արմինկան հրապարակել է նոր լուսանկարներ ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Արմինկան հրապարակել է լուսանկարներ Կալիֆորնիայից, որոնց կից գրել է. «Իմ կյանքի ամենասիրուն առավոտներից էր այսօր: Առավոտյան 6:12 դիմավորում էինք արևածագը՝թռչնի բարձրությունից»:
-
Ժամանց 14:01 • 09/08 «Իմ կյանքի ամենամեծ օրհնությունը քո սիրով և իմաստությամբ շրջապատված լինելն է». Լևոն Արոնյանի շնորհավորանքը մոր 75-ամյակի կապակցությամբ Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը հանդես է գալիս ԱՄՆ հավաքականի կազմում Ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մայրիկի լուսանկարը՝ շնորհավորելով նրան․
Նորաձևություն
-
13:14 • 04.05.22 Անի Խաչիկյանը նոր լուսանկարներ է հրապարակել
-
11:25 • 03.05.22 Լիքը ես, լիքը դու. Եվա Զոհրաբյանը լուսանկարներ է հրապարակել
-
16:51 • 02.05.22 Մարինկա Խաչատրյանը փոխել է սանրվածքը
Շոուբիզնես
-
11:48 • 12.08.22 «Զաբել». Հրաչյա Հարությունյանը հրապարակել է լուսանկար թոռնուհու հետ
-
13:05 • 11.08.22 Մենչի դուստրն անդրադարձել է նշանը հետ տալու լուրերին
Photographer
-
11:42 • 10.08.22 Իննա Խոջամիրյանը հրապարակել է նոր ֆոտոշարք ջրահարսի կերպարում
-
13:43 • 08.08.22 Անի Խաչիկյանը որդու հետ մեկնել է հանգստի Շվեդիա (լուսանկարներ)
-
12:23 • 05.08.22 Մագա Հարությունյանը հրապարակել է նոր ֆոտոշարք