«Պերմանենտ դիմահարդարումը թույլ է տալիս մարդկանց գեղեցիկ և կոկիկ տեսքով արթնանալ». Նանոր Թանգուկյանը՝ պերմանենտ դիմահարդարման մասին (լուսանկարներ)
Կոկիկ և խնամված տեսքի կարևոր բաղադրիչներից է դիմահարդարումը: Ժամանակակից գեղեցկության ծառայությունները թույլ են տալիս 24/7 ռեժիմով ունենալ այնպիսի տեսք, ասես հենց նոր ես դուրս եկել գեղեցկության սրահից։ Նմանօրինակ հնարավորությունն ընձեռնում է պերմանենտ (երկարաժամկետ) դիմահարդարումը: Վերջին տարիների ընթացքում պերմանենտ դիմահարդարումը պահանջված է դարձել նաև Հայաստանում, որտեղ դիմահարդարման այս տարբերակի հիմքը դրել է տարիներ առաջ Սիրիայից Հայաստան տեղափոխված Նանոր Թանգուկյանը: Գործունեության ընթացքում Նանորը ոչ միայն մատուցել է նմանօրինակ ծառայություններ, այլև հիմնադրել է իր մասնագիտացված սրահը՝ Nanor Tangoukian PMU Academy-ն, որի շրջանակներում պերմանենտ ծառայություններ մատուցելուց զատ նաև վարել է անհատական դասընթացներ սկսնակ մասնագետների և փորձառու պերմանենտ մեյք ափի մասնագետների հետ:
Tert.am Life-ի հետ զրույցում Նանոր Թանգուկյանը պատմել է պերմանենտ դիմահարդարման, սպասվող դասընթացների, ծառայությունների և Հայաստան վերադառնալու մասին:
-Ինչպե՞ս որոշեցիք զբաղվել այս մասնագիտությամբ
-Առաջին մասնագիտությամբ ես գրաֆիկ դիզայներ եմ և ի սկզբանե ունեցել եմ պատկերացումներ գունատեսության, կոմպոզիցիայի և առհասարակ գեղեցիկի մասին, բայց անկեղծ կլինեմ և կասեմ, որ համակարգչի հետ աշխատանքն ինձ այդքան էլ դուր չի գալիս, քանի որ մարդկանց հետ աշխատելն ավելի հետաքրքիր է և գրավիչ ինձ համար: Դիմահարդարումն ինքնին շատ եմ սիրում, և որոշեցի պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվել այս գործով ու գնացի Լիբանանում դասընթացների բարձրակարգ մասնագետի մոտ, որն էլ նկատեց իմ ձեռագիրը՝ ասելով, որ մանրակրկիտ աշխատանքն ինձ մոտ լավ է ստացվում և պետք է փորձեմ պերմանենտ դիմահարդարում սովորել: Սկսեցի սովորել ու հասկացա, որ իսկապես այս դետալային և մանրակրկիտ աշխատանքն ինձ դուր է գալիս և ինչն ամենակարևորն է՝ բավականին լավ է ստացվում: Ես ձգտում եմ լինել լավագույնն ու որակյալ աշխատանք մատուցել, սկսեցի մասնակցել միջազգային կոնֆերանսների, տարվա ընթացքում մի քանի անգամ վերապատրաստվում եմ լավագույն մասնագետների մոտ:
-Ի՞նչ է իրենից ենթադրում պերմանենտ դիմահարդարումը և ի՞նչ նյութերով է այն իրականացվում
-Պերմանենտ նշանակում է երկարաժամկետ և հետևաբար նման դիմահարդարման հիմքը դաջվածքն է, որի արդյունքում համապատասխան ներկը ներարկվում է մաշկի վերին շերտ, իսկ արդյունքը պահպանվում է երկարաժամկետ: Պերմանենտ դիմահարդարումն այժմ ունի մեծ պահանջարկ, ոլորտը շատ է զարգացել: Նախկին դաջվածք ասվածը մնում էր ամբողջ կյանքում, իսկ ճիշտ նյութերով արված պերմանենտ դիմահարդարումը 1-2 տարի: Պերմանենտ դիմահարդարման պարագայում պետք է աշխատել միներալ նյութերով, որոնք վնաս չեն հասցնում մաշկին և օրգանիզմին, երբ օգտագործվում են սինթետիկ նյութեր, ներկի գույնը տարիների հետ փոփոխվում է՝ կարմրում կամ կանաչում: Մենք հումքը ներմուծում ենք Գերմանիայից, արտադրում ենք նաև մեր ներկերը, որոնք արդեն շատ պահանջված են Հայաստանում:
-Ինչո՞ւ է ներկը պահպանվում առավելագույնը 2 տարի
-Միներալ նյութերն «ինտեգրվում են» մաշկին, քանի որ հումքն ամբողջությամբ բնական է և կախված օրգանիզմից՝ 1-2 տարվա ընթացքում «մաքրվու», իսկ սինթետիկ նյութերի պարագայում նյութը մնում է, գույնը փոխվում է՝ դառնալով անբնական: Այս դիմահարդարման առավելություններից է հենց բնական տեսքի պահպանումն ու գեղեցկության ընդգծումը՝ հնարավորություն տալով մարդկանց գեղեցիկ արթնանալ և անգամ լողավազանում ունենալ ընդգծված հոնքեր և շրթունքներ:
-Այս պրոցեդուրայում կա՞ն տարիքային սահմանափակումներ, ովքե՞ր են ձեր հիմնական հաճախորդները
-Պերմանենտ դիմահարդարումը չունի տարիքային սահմանափակումներ, բայց հիմնական այցելուները 30+ կանայք են, քանի որ տարիքի հետ, օրինակ, խունանում են շրթունքներն ու թուլանում է պիգմենտացիան, մենք ընդգծում ենք այն, շատ պահանջված է հոնքերի պերմանենտ դիմահարդարումը և մենք համապատասխան տեխնիկայի օգնությամբ կարողանում ենք կոկիկ և բնական տեսք ստանալ: Մենք նաև հեռացնում ենք նյութերը հատուկ տեխնիկայով և պետք է նշեմ, որ միներալ նյութեր հեռացնելը ևս ավելի հեշտ է: Երիտասարդներ ևս դիմում են հիմնականում ֆորմաների շտկման նպատակով, բացի այդ մենք նաև ունենք հոնքերի և թարթիչների լամինացիա, ինչն այժմ ևս մեծ պահանջարկ է վայելում:
-Ի՞նչ ծառայություններ կան ձեր գեղեցկության սրահում
-Արդեն 3 տարի է, ինչ կա հենց այս կենտրոնը, որի հիմնական ուղղվածությունը պերմանենտ դիմահարդարումն է. Այն իրենից ենթադրում է հոնքերի, շուրթերի, գլխի, թարթիչների և բժշկական դաջվածք, թարթիչների և հոնքերի լամինացիա, նաև՝ լիցք: Պերմանենտ դիմահարդարման շնորհիվ մենք նաև կարողանում ենք վերացնել, քողարկել սպիները: Ունենք տղամարդ հաճախորդներ, որոնք ունեն մազաթափություն և հատուկ տեխնիկայի շնորհիվ կարողանում ենք խիտ տեսք տալ մազերին: Կարևոր գործառույթներից է մեր կենտրոնում արեոլայի տեսքի վերականգնումը, երբ կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանց մոտ հեռացվում է այդ հատվածը, իսկ մենք հետագայում վիզուալ կերպով կարողանում ենք վերականգնել արտաքին տեսքը:
-Որքա՞ն արժեն նմանօրինակ ծառայությունները
-Մենք ստեղծել ենք այնպիսի գնային սանդղակ, որ հասարակության տարբեր շերտերի մարդիկ կարողանան օգտվել մեր ծառայություններից: Հաճախորդն ինքն է ընտրում, թե ինչ փորձառությամբ մասնագետի մոտ կարող է գնալ: Ինձ մոտ, օրինակ, հոնքերի պերմանենտ դիմահարդարումն իրականացվում է 60.000 դրամով, և մեր կենտրոնում կորեկցիայի գումարը ներառված է այս արժեքի մեջ: Պետք է նշեմ, որ պերմանենտ դիմահարդարումը իրականացվում է երկփուլ և մենք ի սկզբանե նշում ենք ամբողջական ծառայության գինը:
-Նշեցիք, որ նաև իրականացնում եք դասընթացներ, կպատմե՞ք մի փոքր նաև այդ մասին
-Մենք իրականացնում ենք պերմանենտ դիմահարդարման ուսուցում և ունենք դասընթացների մի քանի տարբերակներ. բազային կուրս, որը ստեղծված է սկսնակների համար և աշակերտները զրոյից սովորում են, հետագայում ես անձամբ տրամադրում եմ նրանց հարթակ, որտեղ նրանք կարող են հրավիրել մոդելների և աշխատել, թրծվել և վարժվել այս ոլորտում: Ուզում եմ նշել, որ հունվարից մեկնարկում է բազային դասընթացների շարքը:
Ունենք նաև վերապատրաստման դասընթացներ, որոնք ավելի կարճաժամկետ են և մեզ մոտ գալիս են մասնագետներ, որոնք աշխատում են, բայց ուզում են վերապատրաստվել: Այս ամենից զատ մենք նաև կազմակերպում ենք ամենամյա կոնֆերանսներ՝ հրավիրելով արտասահմանից պրոֆեսիոնալ և բարձրակարգ մասնագետների, որոնք այս ոլորտում առաջատար են, իսկ ներկաները կարողանում են իրականացնել փորձի փոխանակում և բարելավվել իրենց աշխատանքը: Մեր առաջիկա կոնֆերանսը՝ PMU Stars-ը նախատեսվում է իրականացնել 2023-ի մայիսի 16-19-ին:
Հեղինակ՝ Թերեզա Հովհաննիսյան
Տեսանյութեր

Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»

Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»

Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»

Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»

Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»

Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»

Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»

Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»

Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»

Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»

Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»

Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»

Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem

Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»

«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»

Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»

Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »

Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը

Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»

Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»

Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»

Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »

Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»

Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»

Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»
-
13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
-
15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
-
12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
-
12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
-
14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
-
13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
-
17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
-
16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
-
14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
-
14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
-
19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
-
16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
-
13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
-
13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
-
12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
-
14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
-
17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
-
17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
-
13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
-
17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
-
09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
-
10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
-
13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
-
10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
-
19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
-
15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
-
13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
-
16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
-
15:08 • 30.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»
-
14:41 • 29.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»
-
10:38 • 25.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»
-
13:16 • 17.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»
-
17:51 • 16.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»
-
12:52 • 13.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »
-
22:02 • 10.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»
-
19:07 • 06.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»
-
13:05 • 05.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»
-
12:47 • 05.06.22 Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»
-
12:07 • 03.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»
-
14:24 • 31.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 12:10 • 06/12 Մարտին Մկրտչյանը որդիների հետ երգում և շնորհավորում է Հռիփսիմե Հակոբյանին (տեսանյութ) ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը տոնել է ծննդյան 37-ամյակը, որի կապակցությամբ Մարտին Մկրտչյանն անակնկալ ձևաչափով որդիների հետ երգել է և շնորհավորել Հռիփսիմե Հակոբյանին տարեդարձի կապակցությամբ:
-
Շոուբիզնես 18:15 • 04/12 Տարվա աստղային և երաժշտական ամփոփումը, կարմիր գորգն ու հայ հայտնիները. կայացավ «Տարվա երգ» ամենամյա մրցանակաբաշխությունը (լուսանկարներ) Այս տարվա երաժշտական ամփոփումը կայացել է երեկ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ կայացավ «Տարվա երգ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի հոբելյանական էր՝ նվիրված լինելով «Արմենիա TV»-ի 25-ամյակին։
-
Մշակույթ 19:27 • 07/12 Հայ ժամանակակից նկարիչ Ռաֆայել Մեգալի ինքնանկարը ներառվել է Իտալիայի «Ուֆֆիցի» պատկերասրահի հավաքածուում Հայ գեղանկարիչ Ռաֆայել Մեգալի ինքնանկարը ներառվել է իտալական «Ուֆֆիցի» հանրահռչակ պատկերասրահի հավաքածուում: Այս մասին Tert.am Life-ը տեղեկանում է գեղանկարչի ֆեյսբուքյան էջից:
Նորաձևություն
-
15:10 • 13.11.23 Հայաստանում անցկացվում է մանկապատենական գեղեցկության մրցույթ
-
12:59 • 19.09.23 Գողացել են Փարիզի առաջիկա նորաձևության շաբաթվա Balmain-ի հագուստները
Շոուբիզնես
-
11:33 • 06.12.23 Հայաստանը հաստատել է մասնակցությունը «Եվրատեսիլ 2024»-ին
-
12:41 • 05.12.23 Անի Քրիստին հրապարակել է հղիության շրջանից լուսանկարներ
Photographer
-
14:45 • 06.12.23 Լուսինե Թովմասյանի լուսանկարները Մալիբուից
-
14:14 • 05.12.23 Դալիթա Ավանեսյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 02.12.23 Ժաննա Բուտուլյանի նոր ֆոտոշարքը