«Ես և կերպարս տարբեր մարդիկ ենք, քանի որ ես չէի կարող սիրահարվել ինձանից 20 տարով մեծ կնոջը». Արման Խաչատրյանը՝ նոր սիթքոմի, կերպարի և Լուիզա Ներսիսյանի հետ խաղի մասին

18:33 • 25.11.22

Օրեր առաջ Գրիգոր Դանիելյանը և Գարիկ Սեփխանյանը լսարանին են ներկայացրել նոր՝ «Սյուրպրիզ» սիթքոմը, որի շրջանակներում երիտասարդ դերասան Արման Խաչատրյանն առաջին անգամ է նկարահանվում հումորային և սիթքոմային ձևաչափում: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանը պատմել է այս ձևաչափով նկարահանումների, Գրիգոր Դանիելյանի և Լուիզա Ներսիսյանի հետ համագործակցության և կերպպարի մասին:

«Այս ձևաչափն ինձ համար լիովին նոր է, քանի որ սիթքոմում նկարահանվում եմ առաջին անգամ և գլխավոր դերակատարներից մեկն եմ: Նկարահանող և նկարահանվող անձնակազմը պրոֆեսիոնալ է սիթքոմային փորձում և վստահ եմ՝ նախագիծը հաջողելու է անկասկած: Մենք ինտենսիվ կերպով աշխատում ենք ամեն տեսարանի վրա, փորձառու դերասաններն օգնում են ինձ և կարողանում ենք որակյալ աշխատանք տալ»,- ասաց դերասանը:

Արման Խաչատրյանի խոսքով՝ իր մարմնավորած կերպարը և ինքը չունեն որևէ առնչություն:

«Ես և Վահեն չունենք նմանություններ, բայց դա հետաքրքրացնում է կերպար կերտելը: Անգամ սյուժետային տեսանկյունից ես չէի կարող սիրահարվել 20 տարով ինձնից մեծ կնոջը, չնայած չունեմ կարծրատիպեր այդ հարցում և կարծում եմ՝ սերը տարիք չի հարցնում, բայց չափի մեջ»,- ասաց Արման Խաչատրյանը:

Խոսելով Լուիզա Ներսիսյանի հետ խաղի մասին նշեց, որ գործընկերները միմիայն օգնում են աշխատանքին: 

«Ես չեմ զգում իմ և Լուիզայի միջև տարիքային տարբերությունը և կարող եմ ասել, որ բոլորիցս շատ ավելի երիտասարդ է: Հետաքրքիր է նրա հետ աշխատելն ու կերպար կերտելը, ես կարողանում եմ շատ բան սովորել և շատ մեծ է ոգևորությունս»,- նշեց 

Խոսելով Գրիգոր Դանիելյանի նախագծերի մասին Արման Խաչատրյանը նաև նշեց, որ դերասանները, որոնք նկարահանվել են նմանօրինակ նախագծերում սիրված են և ունեն հայտնիություն: 

«Հենց առաջին սերիայի դուրս գալուց հետո բոլորը հետաքրքրվում էին՝ ինչպիսին էր արձագանքը հանդիսատեսի կողմից, և ես կարող եմ ասել, որ հանդիսատեսի ակտիվությունը կրկնապատկվել է և վստահ եմ, որ հաջորդող սերիաների հետ զուգահեռ դա շարունակվելու է,- ասաց դերասանը:

Խոսելով աստեղային հիվանդության մասին՝ դերասանը ծիծաղելով նշեց՝ իրեն դա չի սպառնում: 

Հեղինակ՝ Թերեզա Հովհաննիսյան 

«Ես և կերպարս տարբեր մարդիկ ենք, քանի որ ես չէի կարող սիրահարվել ինձանից 20 տարով մեծ կնոջը». Արման Խաչատրյանը՝ նոր սիթքոմի, կերպարի և Լուիզա Ներսիսյանի հետ խաղի մասին