Արվեստը պետք է ժողովրդի մակարդակից վեր լինի, իսկ այն վեր է բարձրացնում մասնագիտական ազնվությունը. նկարիչ Արմինե Աղայանց
Երիտասարդ նկարչուհի Արմինե Աղայանցի աշխատանքներն արդեն իսկ ցուցադրվել են աշխարհի մի շարք երկրներում (Իտալիա, Ֆրանսիա, Լեհաստան, ԱՄՆ մի քանի քաղաքներ), նրա աշխատանքները ներկայացված են ոչ միայն ցուցասրահներում, այլև անհատական կոլեկցիոներների առանձնատներում: Tert.am Life-ն Արմինե Աղայանցի հետ զրուցել է նրա արվեստի, ոգեշնչումների մասին:
- Արմինե, շնորհակալ ենք մեր հրավերը չմերժելու համար: Սովորաբար նկարիչներն ընտրում են մեկ ուղղություն և նկարում հենց այդ ուղղության շրջանակում, սակայն Ձեր աշխատանքներում կան և՛ քաղաքային միջավայրերի պատկերներ, և՛ դիմանկարներ, և՛ պեյզաժներ, նատյուրմորտեր, նաև քանդակները, որոնք բոլորն էլ մասնագետների բարձր գնահատականն են ստացել: Հիմա ցանկանում եմ հարցազրույցը սկսենք հենց այս հարցից՝ Դուք նկարչական արվեստի ո՞ր ուղղությանն եք պատկանում:
- Միանգամից ասեմ, որ ոչ մի իզմերի չեմ հետևում, սակայն ծանոթ եմ, իհարկե, գեղանկարչության և ոչ միայն գեղանկարչության բոլոր ուղղություններին և հարգում ու գնահատում եմ յուրաքանչյուր ուղղության լավագույն ներկայացուցիչներին: Ամպլուաներ չեմ ընդունում: Օրինակ՝ դեռևս 50-100 տարի առաջ դերասաններին որակավորում էին ամպլուաներով՝ կատակերգու, ողբերգակ և այլն: Այսօր լավագույն դերասաններ են համարվում նրանք, որոնք լավ են մեկնաբանում և խաղում թե՛ դրամատիկ և թե՛ զավեշտական կերպարներ: Համոզված եմ, որ նույնը գեղանկարչության և քանդակագործության ոլորտում է: Հաճախ եմ համեմատություններ անում թատերական արվեստի հետ, սակայն նույն զուգահեռները կարելի է անցկացնել արվեստի այլ ոլորտների հետ: Պետք է աշխատանքդ լավ անես, իսկ լավ աշխատանքները պետք է ցուցադրվեն աշխարհով մեկ, իսկ աշխարհով մեկ ցուցադրվելու համար լճանալ միայն մեկ ուղղության մեջ ճիշտ չէ: Կարևոր է ունենալ յուրովի ոճ՝ քո ոճը:
-Սակայն շատ մեծ նկարիչներ հայտնի են դարձել հենց այդ իզմերի շնորհիվ:
-Ավելի ճիշտ կլինի մեջբերել Պիկասոյի խոսքերը, որովհետև կարծում եմ ավելի ճիշտ բնութագրել հնարավոր չէ: Պիկասոն իր 90-ամյակին ասել է. «Շատերն են պատեհությամբ դառնում նկարիչներ՝ արվեստի հետ քիչ առնչվելով: Հարուստները պահանջում են նորը, օրիգինալը, սկանդալայինը, և ես սկսեցի կուբիզմից, այդ պարոններին զվարճացնում էի աբսուրդներով: Եվ ինչքան քիչ էին հասկանում, այնքան շատ փառք ու փող ունեի: Հիմա ես հայտնի եմ և շատ հարուստ, բայց երբ ինքս ինձ հետ մենակ եմ մնում, համարձակություն չունեմ ինձ տեսնելու մեծ իմաստով Արվեստագետ բառի տիրույթում: Ես պարզապես ժամանակը հասկացող հանրությանը զվարճացնողն եմ: Դա դառը և ցավալի է, բայց դա է ճշմարտությունը»: Եվ սա ասել է մեծն Պիկասոն:
- Խոսենք Ձեր աշխատանքների ստեղծման ընթացքից: Երբ պատրաստվում էի հարցազրույցին, պարզեցի, որ Ձեր աշխատանքները ստեղծում եք շատ կարճ ժամանակահատվածում:
- Հիմա ավելի դանդաղ եմ նկարում, ավելի քննադատաբար եմ մոտենում իմ ստեղծագործություններին, ավելի պահանջկոտ եմ դարձել, զգուշավոր, որովհետև ճշմարիտ գործից մինչև գավառամտություն մեկ քայլ է, մեկ վտանգավոր քայլ, իսկ գավառայնությունից խուսափելու համար պետք է նկարչի ներփակ ու արտաքին աշխարհին անհաղորդ վիճակը դուրս մղել քեզանից: Հենց այս պատճառով է նաև, որ երբ ես արվեստանոցում եմ, արվեստանոցիս դռները չեն փակվում և նույնիսկ երեխայի հետ շփումը կարող է մի նոր գույն, նոր շերտ ավելացնել գործիս: Ստեղծագործական կայուն կենցաղը երբեմն խանգարում է ազատ և անկախ մտածելուն և ազնիվ ու անկեղծ արարելուն:
-Իսկապե՞ս կարծում եք, որ Ձեր գործում ամենակարևորն ազնիվությունն է: Իսկ տաղա՞նդը:
- Նորից պետք է մեծերից մեջբերում անեմ. Վահրամ Փափազյանն ասել է «Յուրաքնչյուր մարդ երկու տոկոս տաղանդ ունի և այն ճիշտ օգտագործելու դեպքում վերածվում է հանճարի»: Արվեստը պետք է ժողովրդի մակարդակից վեր լինի, իսկ այն վեր է բարձրացնում մասնագիտական ազնվությունը: Ցավոք, մենք դա չենք գիտակցում կամ չենք ուզում գիտակցել: Ցավով պետք է արձանագրենք, որ դեռևս Պիղատոսի հարցմանը ժողովուրդը «քվեարկել» էր Բարաբայի՝ մարդասպանի օգտին և մինչև այսօր՝ արդեն երկու հազար տարի, մարդկությունը պայքարում է բարաբաների ու հերոստրատների դեմ: Արդյունքում՝ ունենք աղետալի մարդասպան զենքերի կուտակումներ և ընդամենը մեկ սրբազան մասունք՝ Խաչը՝ նախքան Հիսուսը կիրառվող ամենաահարկու մարդասպան զենքը, ինչը հետո և հիմա դարձել է մարդկության մի մասի համար պաշտանմունքի առարկա և կիրառվում է նաև որպես զարդ: Ինչքան լավ կլիներ, ասենք, տանկն էլ կիրառվեր որպես զարդ, բայց սա սենտիմենտալության դաշտից է, այնպես որ, անցնենք առաջ (ծիծաղում է):
- Վերադառնանք ստեղծագործելու ընթացքին: Ինպե՞ս եք հասցնում և՛ ստեղծագործել, և՛ ցուցադրվել, և՛ վաճառել աշխատանքները: Նաև քանդակների մասին էլ խոսենք, եթե չեմ սխալվում, քանդակագործությունն ավելի թանկ հաճույք է:
-Եթե ինքդ քեզ արվեստագետ ես համարում, ապա ամենակարևորը նախ արվեստն է, հետո՝ փողը: Դե, իհարկե ճիշտ եք՝ նկարիչը չի կարող և՛ նկարել, և՛ ցուցահանդեսներ կազմակերպել ու ցուցադրվել, և՛ նաև վաճառել: Նկարիչը ստեղծողն է, նա չի կարող ինքն իրեն ցուցադրել, առավել և՝ ինքն իր աշխատանքը վաճառել: «Մեդիչիներ» են հարկավոր, որ կարողանան և՛ հովանավորել, և՛ տանել ցուցադրել ու վաճառել: Իսկ «մեդիչիներ» ծնվում են այն հասարակությունում, որտեղ դրա անհրաժեշտությունը կա, իսկ, ինչպես երևում է, մեր հասարակությունը դեռևս դրա կարիքը չունի, ասել է թե «եղունգ ունես՝ գլուխդ քորիր»: Այսինքն՝ ամեն ինչ ինքս եմ անում՝ ամուսնուս հովանավորությամբ ու աջակցությամբ: Ինչ վերաբերվում է քանդակագործությանը, ապա կրկին ճիշտ եք, այն իսկապես թանկարժեք է, սակայն երբ կա մտահղացումներ ու դրան հաջորդող էսքիզները, որոնք հուշում են ապագա լավ աշխատանքի մասին, ապա միանգամից անցնում եմ աշխատանքի: Իսկ եթե պատվեր է, առավել պատասխանատվությամբ եմ աշխատում:
-Արմինե, ճիշտ է՝ Դուք երիտասարդ եք, սակայն նոր չեք ոլորտում: Ի՞նչ խորհուրդ կտաք Ձեր կոլեգաներին:
- Իմ կոլեգաներին կցանկանայի ասել՝ ուզում եք հետևեք իզմերին, ուզում եք հետևեք նոր կամ ժամանակակից արվեստին, ինչպես ուզում եք վարվեք, միայն թե խնդրում եմ արեք այն աշխատանքները, որոնք կատարելու եք միայն ու միայն ազնիվ մղումներով: Իմացեք՝ Հռոմը կործանվեց նաև այն պատճառով, որ երգիչները սկսել էին ոչ թե դաստիարակել այլ զվարճացնել: Հիշեք՝ ձեր յուրաքանչյուր նոր գործերում ոչ միայն արվեստի ճշմարտությունը պետք է լինի, այլև կյանքի: Ամեն նոր գործի մեջ պետք է լինի դաստիարակչական նոր տարր: Իմացեք՝ որքան արվեստը փչանում է, այնքան ճիշտ արվեստն ավելի գնահատելի է դառնում: Կարևոր է նաև, թե ինչպե՞ս կանցնես հետոյի քո ճանապարհը:
-Ձեր պատասխանից հիշեցի Նիցշեյի հետևյալ ձևակերումը՝ «Մեզ տրված է արվեստը, որ չմեռնենք իրականությունից»: Համամի՞տ եք:
-Իհարկե, հատկապես, որ այդ իրականությունն այնքան էլ ոգեշնչող չէ: Այս ասույթը նաև խիստ պարտավորեցնող է հենց արվեստագետներիս համար և եթե իրականությունը ոգեշնչող չէ, դա նաև մեր մեղքն է:
-Շնորհակալ եմ, Արմինե, հարցազրույցի համար:
- Ձեզ ևս շնորհակալություն:
Հեղինակ՝ Մարինե Գասպարյան
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից