«Բոլոր նրանք, ովքեր հեղափոխության մասնակիցներին մեղադրում են 5000 տղաների կորստյան համար, թող խորը մտածեն». Հայկ Պետրոսյան

15:12 • 01.04.23

TalkTime-ի եթերում դերասան, հումորիստ Հայկ Պետրոսյանն էր, որը հարցազրույցի ընթացքում պատմեց նոր նախագծի, պատերազմի, հեղափոխության, ընտանիքի և ծնողների ամուսնալուծության մասին:

Հայկ Պետրոսյանը 2018 թվականին մասնակցել է հեղափոխությանը և զրույցի ընթացքում շեշտել է, որ հայրենիքի մասին մտածելով, հայրենիքի համար լավագույնը տեսնելով՝ մասնակցել է հեղափոխությանը:

«Հեռատեսության խնդիր կար, իսկ այժմ ես չեմ մասնակցի որևէ հեղափոխության, քանի որ փոխվել են մոտեցումներս: Այնուամենայնիվ, մի տենդենց կա, որ հեղափոխության մասնակիցներին, իսկ դրանք հազարավոր մարդիկ էին, մեղադրում են 5000 զոհի համար՝ ասելով, որ նրանց մահը հենց մասնակիցների խղճին է, ուզում եմ՝ մարդիկ խորը մտածեն և հասկանան, որ դա այդպես չէ»,- ասաց Հայկ Պետրոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: 

«Բոլոր նրանք, ովքեր հեղափոխության մասնակիցներին մեղադրում են 5000 տղաների կորստյան համար, թող խորը մտածեն». Հայկ Պետրոսյան