Դավաճանություն, սուտ, հետաքննություն և ինտրիգներ. կայացել է «B 1427» ներկայացման պրեմիերան, որին ներկա էին մի շարք հայտնիներ (լուսանկարներ)
Երեկ կամերային թատրոնում կայացել է երիտասարդ ռեժիսոր Ժորա Մարտիրոսյանի «B 1427» 18+ դետեկտիվ ժանրի ներկայացման պրեմիերան, որում ներգրավված էին թատրոնի արտիստները, մասնավորապես՝ Սոնա Մաթևոսյանը, Զիրոյանը, Էվա Խաչատրյանը, Վիկտորիա Սահակյանը, Էրմինա Զախարովան, Մոհանան, Նարեկ Ալեքսանյանը, Հովհաննես Դիշչյանը և Մհեր Ալաբեգյանը:
Դետեկտիվ պատմություն, որը համեմված մելոդրամայի, փսիխոդրամայի և թրիլլերի տարրերով։
Ներկայացման ընթացքում բացահայտվում են մարդկային բնավորության ու վարքի ամենամութ կողմերը,նրանց գաղտնի կյանքի ցնցող մանրամասները, իսկ յուրաքանչյուր խնդրի հիմքում սիրո պակասն է։
Tert.am Life-ը ներկա է եղել առաջնախաղին և ներկայացնում է լուսանկարներն ու մանրամասները:
Սպանություն, դավաճանություն, բաց տեսարաններ և ինտրիգներ: Ահա՝ ինչի շուրջ է պտտվում 5 ընկերուհիների պատմությունը, որոնք խրախճանքների և դավաճանությունների էպիկենտրոնից հայտնվում են ոստիկանական բաժանմունքում՝ մեղադրվելով սպանություն գործելու մեջ:
28-ամյա ռեժիսոր Ժորա Մարտիրոսյանը թատրոնի արտիստներից է և ներգրավված է եղել մի շարք ներկայացումներում, բայց որպես ռեժիսոր սա իր առաջին աշխատանքն է:
«Ես ընդունվել եմ թատերական ինստիտուտ, քանի որ ցանկանում էի տեսնել՝ ինչ է կատարվում կադրից այն կողմ, ոչ թե կադրում և ուսանողական, աշխատանքային տարիների ընթացքում տարբեր գաղափարներ կուտակվել էին և պարզապես մի օր որոշեցի թակել տնօրինության դուռն ու առաջարկել, որ բեմադրենք ներկայացումը»,- ասաց դերասանը և հավելեց, որ նաև մարտահրավեր էր նման ժանրում աշխատանք բեմադրելը.«Դետեկտիվ ժանրն ինքնին բարդ է, քանի որ պահանջում է դետալային աշխատանք, լարվածություն, սյուժետային աշխատանք և ինձ շատ է օգնել գործընկերներիս պատրաստակամությունը, քանի որ հաճախ հենց գիշերներն էինք փորձերն անում, մշակումներ իրականացնում»:
Ռեժիսորը պատմեց անվան ընտրության մասին և նշեց, որ սկզբում շատ ավելի բարդ անուններ են եղել ցանկում:
«Ներկայացման անունը հենց այն տան դոմոֆոնի թվերն են, որտեղ զարգանում են ողջ իրադարձությունները: Սկզբում շատ ավելի բարդ անուններ էինք քննարկում, բայց հետագայում կանգ առանք այս տարբերակի վրա: Ներկայացումը շատ է «եփվել», քանի որ սկզբում մտածում էինք, որ պատմությունը պետք է զարգանա տղաների շուրջ, բայց հետագայում հասկացանք, որ շատ ավելի ցայտուն կստացվի, երբ հասարակության համար հակասող իրավիճակները կառուցվեն աղջիկների շուրջ»,- նշեց Ժորա Մարտիրոսյանը:
Էմոցիոնալ աղջիկ հերոսների կողքին, որոնք պահում են ողջ ներկայացման լարվածությունն ու ընթացքը, սթափ և սառը քննիչի դերում է Զիրոյանը, որը նշում է՝ առաջին անգամ է նման ժանրում ներկայանում և այս փորձը հետաքրքիր է:
«Քննիչի դերում շատ գույներ կան և կերպարը գրավիչ է, քանի որ բոլորս էլ տեղյակ ենք, որ քննիչը պետք է կիրառի մանիպուլատիվ հնարքներ, մի հերոսի հետ փաղաքշական, մյուսի հետ շատ ավելի չոր և ճնշող: Փորձել եմ գույներ տալ այդ ամենին: Օրեր շարունակ եղել ենք թատրոնում և այս գործում լիովին վստահել ռեժիսորին, նրա հայացքներին, մոտեցումներին և այս աշխատանքը հետաքրքիր էր: Կարծում եմ՝ հանդիսատեսը կգնահատի մեր աշխատանքը»,- նշեց Զիրոյանը:
Գլխավոր հերոսուհիներից մեկն էլ Վիկտորիա Սահակյանն է, որը ևս «խրախճանքների», դավաճանության և զոհի դերում է:
«Ես և Ժորան համակուրսեցիներ ենք և դեռ ուսանողական տարիներից հիշում եմ, որ մեծ ցանկություն ուներ նման ներկայացում բեմադրելու և ուրախ եմ, որ ես ևս ներգրավված եմ այս ներկայացման մեջ, որն իրականում նորույթ է, քանի որ նման ժանր դեռևս մեր թատրոնում չկա: Նաև հետաքրքիր է, որ սկզբում, երբ կարդում էինք և սկսում աշխատանքը խորթ էր, որ նման գործողությունների կենտրոնում աղջիկներն են, բայց հետագայում մենք լիովին հասկացանք, որ հենց այդ պուլսով և էներգիայով պետք է ներկայացվեր աշխատանքը»,- նշեց Վիկտորիա Սահակյանը:
Առաջնախաղին հրավիրված էին մի շարք հայտնիներ, որոնք եկել էին արտիստների աշխատանքը գնահատելու և շնորհավորելու:
Առաջնախաղի ավարտին էլ թատրոնում տիրում էր բարձր տրամադրություն, շնորհավորանքներ և քննարկումներ՝ ներկայացման շուրջ:
Հեղինակ՝ Թերեզա Հովհաննիսյան
Լուսանկարները՝ Վերոնիկա Բադալյան
Տեսանյութեր

Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»

Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»

Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»

Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»

Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»

Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»

Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem

Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»

«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»

Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»

Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »

Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը

Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»

Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»

Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»

Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »

Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»

Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»

Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»

Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից

Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»

Երգի պրեմիերա․ Սրբուկ «Սիրո ռիթմ»

Պրեմիերա. Մարտին Մկրտչյան- «Օդի պես ինձ պետք ես»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո – «Կյանքի ընկեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մերի Հակոբյան և Ավո Ադամյան– «Գնա»
-
14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
-
14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
-
19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
-
16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
-
13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
-
13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
-
12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
-
14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
-
17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
-
17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
-
13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
-
17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
-
09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
-
10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
-
13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
-
10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
-
19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
-
15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
-
13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
-
16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
-
15:08 • 30.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»
-
14:41 • 29.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»
-
10:38 • 25.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»
-
13:16 • 17.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»
-
17:51 • 16.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»
-
12:52 • 13.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »
-
22:02 • 10.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»
-
19:07 • 06.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»
-
13:05 • 05.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»
-
12:47 • 05.06.22 Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»
-
12:07 • 03.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»
-
14:24 • 31.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»
-
21:57 • 28.05.22 Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից
-
12:43 • 27.05.22 Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»
-
10:45 • 26.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»
-
13:51 • 25.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»
-
12:11 • 24.05.22 Երգի պրեմիերա․ Սրբուկ «Սիրո ռիթմ»
-
20:23 • 23.05.22 Պրեմիերա. Մարտին Մկրտչյան- «Օդի պես ինձ պետք ես»
-
23:43 • 19.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո – «Կյանքի ընկեր»
-
11:39 • 19.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մերի Հակոբյան և Ավո Ադամյան– «Գնա»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 02/06 «13 տարի ասել ենք, որ պարզապես յուրաքանչյուրս գնացինք մեր ճանապարհով, իսկ մեկ անգամ՝ կատակելով ասացի` գումարն էր «32 ատամ»-ի փլուզման պատճառը». Վաչե Թովմասյան Տարիներ առաջ հումորային ամենառեյթինգային շոուներից մեկը փակվեց, իսկ ակումբի անդամները տարիներ շարունակ հարցազրույցներում նշում էին, որ պարզապես անդամները շարունակել են յուրաքանչյուրն իրենց ճանապարհով և այլ պատճառներ չեն եղել:
-
Հարցազրույց 16:39 • 31/05 «Նշանադրությունը կայացել է ընտանեկան միջավայրում». Էվելինա Շահիրյանը՝ նշանադրության, ամուսնության առաջարկության և նոր դերի մասին Մայիսի 6-ին «Լավ էլի» բենդի մենահամերգի ժամանակ ռեժիսոր Հովհաննես Ղազարյանն ամուսնության առաջարկություն է արել սիրելիին՝ երիտասարդ դերասանուհի Էվելինա Շահիրյանին, իսկ օրեր առաջ կայացել է զույգի նշանադրությունը
-
Հարցազրույց 12:32 • 03/06 «Սոս Ջանիբեկյանը չէր պատկերացնում, որ ես կարող եմ մարմնավորել Մարգարիտին». Մանե Մխոյանը՝ դերերի, Հրաչ Քեշիշյանի հետ ծանոթության և կորստի մասին Դերասանուհի և հաղորդավարուհի Մանե Մխոյանը «TalkTime»-ի այս շաբաթվա հյուրն է, որը հարցազրույցի ընթացքում պատմել է Հրաչ Քեշիշյանի հետ ծանոթության, Մարգարիտի դերի և Սոս Ջանիբեկյանի հետ համագործակցության մասին:
-
Հարցազրույց 19:21 • 02/06 TalkTime I Դպրոցական էի, երբ հայրս թողեց մեզ և գնաց. Մանե Մխոյանը՝ հոր, դերերի և Հայկոյի մասին «TalkTime»-ի այս շաբաթվա հյուրն է դերասանուհի և հաղորդավարուհի Մանե Մխոյանը, որը հարցազրույցի ընթացքում պատմել է Հրաչ Քեշիշյանի հետ ծանոթության, թուրքի դերի և արձագանքի, Հայկոյի, ծնողների ամուսնալուծության և պապիկի կորստի մասին:
-
Նորաձևություն 16:17 • 31/05 Luxury Bridal Experience նորաձևության շաբաթի շրջանակում ներկայացվեց նաև հայկական Symphony հարսանեկան զգեստների բրենդը (լուսանկարներ, հոլովակ) Օրեր առաջ Միլանում՝ պատմական Վիսկոնտի պալատում, Luxury Bridal Experience նորաձեության շաբաթի շրջանակներում միջազգային հայտնի բրենդերի՝ Սորջիո Ռոսիի, Սպոզե դի Ջիոյի հետ առաջին
-
TV, կինո 14:55 • 02/06 10 մլրդ դրամ աջակցություն Չինաստանից՝ ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար Հանրային հեռուստաընկերությունում այսօր ստորագրվեց հայ-չինական իրականացման պայմանագիրը, որով նախատեսվում է ավելի քան 10 մլրդ դրամի ներդրում՝ հեռուստաընկերության 8-րդ հեռուստաստուդիայի կառուցման նպատակով:
-
Մշակույթ 11:49 • 01/06 HAUSER-ը շոու ծրագրով հանդես կգա Երևանում Հայաստանն անհամբեր սպասում է հունիսի 17-ին Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում կայանալիք, ազգությամբ խորվաթ, բազմաթիվ հեղինկավոր մրցույթների դափնեկիր, հանրահայտ թավջութակահար HAUSER-ի հայաստանյան առաջին մենահամերգին: