Երբ ուժն ու թուլությունը հողն ու սերն են. Նազենի Հովհաննիսյանը և Խորեն Լևոնյանը՝ «Հոթել Գրանդ»-ի նոր եթերաշրջանում
EXCLUSIVE
Գոշ Հակոբյան և Իննա Խոջամիրյան պրոդյուսերական տանդեմն ամիսներ առաջ վստահեցնում էր, որ կկարողանա նորարարություն բերել մեդիա ոլորտ: Դեռևս ամիսներ առաջ էկրաններ բարձրացավ «Հոթել Գրանդ» հեռուստանովելը՝ 2 եթերաշրջանով: Հոկտեմբերի 16-ին նրանք կներկայացնեն հեռուստանովելի նոր եթերաշրջանը, որտեղ գլխավոր հերոսներին մարմնավորելու են Նազենի Հովհաննիսյանը և Խորեն Լևոնյանը: «Հոթել Գրանդ»-ի 3-րդ եթերաշրջանի նկարահանումներն ավարտվել են դեռևս ամռանը: Նկարահանումներն անցել են Ամբերդում, Ձորաղբյուրում, որտեղ էլ ծավալվում են հիմնական գործողությունները: Նկարահանումներից մեկին ներկա է եղել Tert.am Life-ը, որին վստահվել են նախագծի առաջին մանրամասները:
«Մենք հանգեցինք այն գաղափարին, որ նախորդ պատմությունը պետք է ավարտվի, բայց չավարտվի հենց «Հոթել Գրանդ»-ը: Այս եթերաշրջանում ևս լինելու է խնդիր, պայքար, սեր, ինչն էլ դառնալու է նախագծի առանցքը: Հյուրանոցի տնօրենին նոր հող է անհրաժեշտ հյուրանոցի ընդարձակման աշխատանքների համար: Նա փորձում է գումարով լուծել խնդիրները, գնել հողը, բայց Խորեն Լևոնյանի հերոսի համար դա պարզապես հողակտոր չէ, որը կարելի է գնել գումարով: Հենց այստեղից էլ սկսվում է պատմությունն իր խնդիրներով»,- պատմել է նախագծի ռեժիսոր Գոշ Հակոբյանը:
Նազենի Հովհաննիսյան և Խորեն Լևոնյան հեռուստատեսային զույգը սիրված է հեռուստադիտողի կողմից, և տևական դադարից հետո հեռուստադիտողը նրանց նորից տեսնելու է գլխավոր հերոսների դերում:
Նախագծի պրոդյուսեր Իննա Խոջամիրյանը նշել է, որ Նազենի Հովհաննիսյանին և Խորեն Լևոնյանին նախագծում ներգրավվելը եղել է ինքնաբուխ:
«Նրանք շատ վաղուց միասին չեն եղել հեռուստաէկրաններին և վստահենք՝ զույգին հասցրել են կարոտել: Ուզում եմ շեշտել, որ նրանք աշխատել են նույն ուժով, թարմությամբ՝ լցնելով կադրն ու տեսարանը: Նախագիծը սկսելիս ունեցել ենք մտավախություններ, բայց կարծում եմ՝ հենց այդ մտավախությունների շնորհիվ է, որ այսօր ունենք «Հոթել Գրանդ 3»՝ նման անձնակազմով: Ամեն նոր եթերաշրջանի և հետագայում նոր նախագծերի մեջ նույնչափ վախ, հուզմունք, սեր, մանրակրկիտ աշխատանք ու մեծ սպասում պետք է լինի»,- մանրամասնել է Իննա Խոջամիրյանը:
Ինչպես նշեցինք նկարահանումներն ընթացել են Ձորաղբյուրում, Ամբերդում: Ձորաղբյուրում նկարահանումներն անցել են գյուղական միջավայրում՝ նաև կենդանիների մասնակցությամբ: Նկարահանող անձնակազմը մի քանի օրվա ընթացքում հասցրել է ընտելանալ պայմաններին, գյուղական միջավայրին և եղանակային պայմաններին: Նկարահանման օրը, որին ներկա է եղել նաև Tert.am Life-ը, տեսարանները եղել են գիշերը, գլխավոր դերասանների հետ հարցազրույցները՝ ևս: Գլխավոր հերոսուհուն՝ Ադելին, մարմնավորում է հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը, որը մեզ հետ զրույցում նշել է՝ որքան էլ նախագծերին ընտրողաբար է մոտենում, միշտ կա վախ, չէ՞ որ թիմային աշխատանքում ամեն առանձին անդամի ներկայությունն ու աշխատանքն է որակն ապահովում.մի անձի գործ չէ:
«Ինձ միշտ հիմնավոր կերպով ոգևորում է մարդը. իհարկե երբեք չգիտես նախագիծն իր ավարտին ինչ տեսք կամ որակ կունենա, ու միշտ կա ռիսկ, որ չես հաջողի, որ չեք կարողանա, բայց Իննայի անհավանական ոգևորությունը, նպատակասլացությունը՝ մտնելու ավելի ծանր, որակապես այլ գործընթացի մեջ, երբ կարող էր հեշտորեն անել ամեն բան, նրա ընդգծված վստահությունը մեր նկատմամբ՝ ինձ համար համոզիչ էր ու թանկ: Գոշը՝ որպես երիտասարդ ռեժիսոր, ամբողջ երիտասարդ թիմը, որն անհոգնել աշխատում էր նախագծի վրա,յուրաքանչյուրի պատասխանատու և սրտացավ վերաբերմունքն իսկապես ոգևորիչ էր: Շնորհակալությունս պոստֆակտում թե՜ նկահարանման ամբողջ կազմին, և թե՜ մեր դիտողներին ու հավատացողներին՝ նախապես:Այս հեռուստաֆիլմն իր տեսակով հաստատ տարբերվելու է մեր՝ ոչ այդքան մեծ հեռուստաշուկայում ներկայումս եղող նախագծերից: Ի վերջո թեթև ժանրն էլ իր տեղն ու դերն ունի: Բայց կարելի է անել հումոր՝ առանց գռեհկանալու, խոսել պարզ լեզվով՝ առանց փողոցային խոսույթի, լինել պայմանական իրավիճակում, բայց անկեղծ»,- ասաց Նազենի Հովհաննիսյանը:
Նա նաև պատմել է իր և Խորեն Լևոնյանի համագործակցության, հեռուստատեսային զույգի և նոր կերպարի մասին:
«Խորեն Լևոնյանի հետ խաղալը միշտ է հաճույք, գերագույն հաճույք, իսկ նրա պես տաղանդավոր մարդիկ ծնվում են տասնամյակը մեկ: Նա կարողանում է ամեն նոր կերպարում նոր հրավառություն առաջացնել:Հերոսուհուս մասին խոսելիս ասեմ... իմ անձից շատ տարբեր է, բայց աշխատանքին նվիրվածությամբ՝ շատ նման: Պատրաստ է խոչընդոտները հաղթահարել՝ հանուն լավ արդյունքի ու աշխատանքի լավ որակի, բայց ոչ երբեք մարդկային ճակատագրերի հաշվին: Թվացյալ ուժի տակ թաքնված է հուզական, ապրումակցող, ու հողի գինն ու արժեքն իմացող մարդը, որը գիտի, թե սերն ու նվիրվածությունն ինչ զորեղ ուժ են: Ու վերջում, երբ Ադելը՝ հերոսուհիս, «զիջում» է իր դիրքը ի վնաս իրեն՝ իբրև մասնագետի, հաստատ անում է հանուն Մարդու և իր ունեցած արժեքային համակարգի:Հաղթում է Խորենի կերպարի՝ հողին ամուր կանգնած հայ մարդու սերը: Սերն ու իր հողին ապրելու ցանկությունը. սա է կարևորագույնը»,- նշեց դերասանուհին:
Նկարահանման ընդմիջումների ժամանակ, երբ դերասանական անձնակազմը հանգստանում էր, Խորեն Լևոնյանը դիտում էր «Արիս»- «Արարատ- Արմենիա» ֆուտբոլային հանդիպումը և մեզ հետ զրույցում նշեց, որ տեսարանների դադարների ժամանակ հասցնում է հետևել ֆուտբոլային զարգացումներին: Այս հեռուստանովելում Խորեն Լևոնյանը մարմնավորելու է Ադամ անունով ագարակատիրոջը, որն ամուր կառչած է հողին և փորձում է պահել այդ հողը:
«Այս տեսակի առաջարկ ստացել եմ առաջին անգամ, որ ներգրավվեմ նման ժանրում, բայց ինձ համար առաջնահերթություն է կերպարի ասելիքը: Ես համաձայնել եմ մարմնավորել կերպար, որը պայքարում է իր հողի համար, իսկ այսօր ես ուզում եմ խոսել այդ թեմայից և ասել՝ հողը կարևոր է և հողի համար պետք է պայքարել: Խոսելու եմ, որ պետք չէ թողել և գնալ, պետք չէ հողն անտեր թողել, պետք է պայքարել, կռիվ տալ հողի համար, որը քոնն է և քեզ համար հարազատ է և այս դեպքում պարզապես հողակտոր չէ»,- պատմել է Խորեն Լևոնյանը:
Դերասանը նշել է, որ այդ կերպարում շատ չի հեռվացել իր մտածելակերպից և ժանրից:
«Հեռուստադիտողը տեսնելու է իմ մտքերն ու վերաբերմունքը: Մենք նաև ունենք հումորային տեսարաններ, հետաքրքիր զրույցներ, զարգացումներ, բայց ամեն բան հավասարակշռված է: Արվեստագետի գլխավոր նպատակն է անել մի բան, որը մարդու մեջ որևէ փոփոխության կհանգեցնի: Սա աշխատանք է, որը մարդիկ միայն ժամանացի համար չեն նայելու, նաև սովորելու բան կգտնեն»,- եզրափակել է դերասանը:
Լուսանկարները՝ Վերոնիկա Բադալյան
Տեսանյութեր

Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»

Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»

Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»

Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»

Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»

Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»

Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»

Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»

Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»

Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»

Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»

Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem

Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»

«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»

Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»

Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »

Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը

Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»

Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»

Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»

Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »

Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»

Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»

Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»

Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից
-
15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
-
12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
-
12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
-
14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
-
13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
-
17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
-
16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
-
14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
-
14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
-
19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
-
16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
-
13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
-
13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
-
12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
-
14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
-
17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
-
17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
-
13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
-
17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
-
09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
-
10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
-
13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
-
10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
-
19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
-
15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
-
13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
-
16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
-
15:08 • 30.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»
-
14:41 • 29.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»
-
10:38 • 25.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»
-
13:16 • 17.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»
-
17:51 • 16.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»
-
12:52 • 13.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »
-
22:02 • 10.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»
-
19:07 • 06.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»
-
13:05 • 05.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»
-
12:47 • 05.06.22 Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»
-
12:07 • 03.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»
-
14:24 • 31.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»
-
21:57 • 28.05.22 Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 18:15 • 04/12 Տարվա աստղային և երաժշտական ամփոփումը, կարմիր գորգն ու հայ հայտնիները. կայացավ «Տարվա երգ» ամենամյա մրցանակաբաշխությունը (լուսանկարներ) Այս տարվա երաժշտական ամփոփումը կայացել է երեկ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ կայացավ «Տարվա երգ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի հոբելյանական էր՝ նվիրված լինելով «Արմենիա TV»-ի 25-ամյակին։
-
Շոուբիզնես 16:06 • 01/12 «Նրանք արդեն միասին չէին ապրում». Վիկտորյա Լոպիրյովան պատմել է Սամվել Կարապետյանի նախկին փեսային «ընտանիքից տանելու» մասին Ռուս հայտնի սպորտային հաղորդավարուհի, «Միսս Ռուսաստան 2003» մրցույթի դափնեկիր և 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության դեսպան Վիկտորյա Լոպիրյովան տևական դադարից հետո հարցազրույցի ընթացքում անկեղծացել է՝ պատմելով անձնական կյանքի մասին:
-
Շոուբիզնես 18:15 • 04/12 Տարվա աստղային և երաժշտական ամփոփումը, կարմիր գորգն ու հայ հայտնիները. կայացավ «Տարվա երգ» ամենամյա մրցանակաբաշխությունը (լուսանկարներ) Այս տարվա երաժշտական ամփոփումը կայացել է երեկ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ կայացավ «Տարվա երգ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի հոբելյանական էր՝ նվիրված լինելով «Արմենիա TV»-ի 25-ամյակին։
Նորաձևություն
-
15:10 • 13.11.23 Հայաստանում անցկացվում է մանկապատենական գեղեցկության մրցույթ
-
12:59 • 19.09.23 Գողացել են Փարիզի առաջիկա նորաձևության շաբաթվա Balmain-ի հագուստները
-
13:21 • 21.08.23 Իրինա Այվազյանի կտրուկ արտաքին փոփոխությունը (տեսանյութ)
Photographer
-
11:33 • 02.12.23 Ժաննա Բուտուլյանի նոր ֆոտոշարքը
-
11:47 • 02.11.23 Արևիկ Ուդումյանի շնորհավորանքն ամուսնուն՝ Արամ Վարդևանյանին