«Ամեն վատ մեկնաբանությունից չեմ հուզվում». Էվելինա Խանոյան

14:49 • 27.05.24

Tert.am Life-ի բլից հարցերին այս անգամ պատասխանել է բլոգեր Էվելինա Խանոյանը:

- Ո՞ր ժամին եք արթնանում ու ինչպե՞ս եք սկսում օրը

- Սովորոբար արթնանում եմ ժամը 10.00-ին, օրը սկսում եմ նախաճաշով, լավ երաժշտությամբ և դիմահարդարմամբ

- Փոքր ժամանակ ի՞նչ էիք երազում դառնալ

- Անկեղծ չեմ հիշում, որ ինչ որ բան երազել եմ, մինչև վերջ չեմ կողմնորոշվել ինչ եմ ուզում դառնալ

- Ինչ փոխեց ձեր կյանքում հայտնի դառնալը

- Կարողացա կազմակերպել այն կյանքը, ինչը ուզում եմ: Ոչ մի բացասական բան չեմ նկատել, մի քիչ անձնական տարածքի խնդիր կա, քանի որ Հայաստանը փոքր է բոլորս իրար ճանաչում ենք:

- Հայաստանում պահանջված բլոգեր դառնալու համար ի՞նչ է պետք, խե՞լք, աշխատասիրությո՞ւն, վիրահատած շուրթե՞ր

- Իմ օրինակով կարող եք տեսնել, ինձ էլ էին ժամանակին ասում, ինչ որ մի հարցում պետք է ռիսկի գնաս, որովհետև չի լինի ուղղակի... բայց, ինչպես տեսնում եք պարտադիր չէ: Ուղղակի պետք է առաջարկել հետաքրքիր ու տարբերվող կոնտենտ

- Ձեր բնավորության ո՞ր գիծը կփոխեիք հնարավորության դեպքում

- Վերջերս փորձում եմ այդքան բարի չլինել, որովհետև շատ շուտ եմ մոռանում ուրիշի արած վատությունը: Չեմ ասում հիշաչար դառնամ, բայց մի քիչ հստակ սահմաններ կարողանամ դնել ու բոլորին չներեմ

- Փո՞ղ, թե՞ փառք

- Ոչ մեկը, ոչ մյուսը: Երկուսն էլ անցողիկ են: Ես այն արժեհամակարգով եմ ապրում, որ մեզ հետ ոչինչ չենք տանելու: Ուզում եմ վայելել կյանքն ու իմ աշխատանքից հաճույք ստանալ

- Վատ մեկնաբանություններին ինչպե՞ս եք վերաբերվում

- Մեծամասամբ անտեսում եմ: Ժամանակի ընթացքում իմունիտեստ ես ձեռք բերում, ամեն վատ մեկնաբանությունից չեմ հուզվում, էմոցիոնալ ռեակցիաներ չեն լինում, հակառակը, փորձում եմ տվյալ մարդուն իմ դրական արձագանքով հեյթերից դարձնել ինձ սիրող հետևորդ

- Ինչի՞ մասին եք երազում

- Իմ առանձին ու մեծ տունն ունենալու

- Ի՞նչը կփոխեիք հայկական բլոգինգում

- Մի քիչ ավելի անմիջական կթողնեի բլոգինգի ոլորտը: Մեր տանը, մեր միջավայրում, մարդկանց ի սկզբանե հենց դա է գրավել, բոլորս մնանք բնականի մեջ

Հեղինակ Անի Մնացականյան