«Ցանկությունս մեծ էր հայ աղջիկներին սովորեցնել ազատ ու անկաշկանդ լինել». պար բարձրակրունկների վրա. Մարի Հունանյանը Հայաստանում կոտրել է կարծրատիպերը
Պար բարձրակրունկների վրա. Մարի Հունանյանն առաջինն էր, ով Հայաստանում տարածեց ու զարգացրեց պարի այս տեսակը, երբ հասկացավ, որ պարը ոչ միայն օգնում է ավելի ազատ ու վստահ լինել, այլ նաև օգնում է գտնել քո թաքնված կողմերը։ Tert.am Life-ը զրուցել է HighHeels-ի, Մարիի անցած բարդ ճանապարհի, այս կրքոտ ու անկաշկանդ պարն ընկալելու, կարծրատիպերը կոտրելու ու երազանքի հետևից մինչև վերջ գնալու մասին:
-Դուք Հայաստանում HighHeels-ի հիմադիրն եք, չափազանց բարդ ու պատասխանատու որոշում, ինչպե՞ս գնացիք դրան, հաշվի առնելով նաև, որ Հայաստանում քննադատվելու հավանականությունը մեծ էր:
-Նախ, ուզում եմ նշել, որ դեռ 15 տարեկանից երազել եմ HighHeels-ին տիրապետել։ Այդ մտքին եկա այն ժամանակ, երբ սկսեցի նկատել, որ հայ կանայք կարծես թե շատ փակ են ու կաշկանդված, կարծես անվստահ են քայլում բարձրակրունք կոշիկներով և առահասարակ կեցվածքի ու ազատ շարժվելու խնդիր ունեն։ Դրանից հետո ցանկություն առաջացավ սովորել և նույնիսկ դասավանդել HighHeels Հայաստանում։ Նպատակս սկբիզ հենց այդպիսի կանանց օգնելն էր, որպեսզի նրանք ավելի ազատ զգան իրենց, զգան իրենց մարմնի գեղեցկությունն ու յուրահատկությունը։ Ընթացքում հասկացա, որ HighHeels-ը ինձ համար դարձավ ավելի քան ուղղակի պար։ Հասկացա, որ պարը ոչ միայն օգնում է ավելի ազատ ու վստահ լինել, այլ նաև օգնում է գտնել քո թաքնված կողմերը։ Պարելուց հասկանում ես , թե ինչքան տարբեր դու կարող ես լինել։
-Ինչպե՞ս արձագանքեցին Ձեր ծնողները, հարազատները ու նաև շրջապատը:
-Իմ ուժը, վստահությունն ու հավատը եղել է մայրս, ով օգնել է գնալ երազանքիս հետևից անկախ նրանից կստացվի ինձ մոտ, թե ոչ: Ընկերուհիներս էլ են ինձ հուսադրել, և վստահ են եղել, որ ինձ մոտ ամեն ինչ կստացվի: Ընտանիքում եղել են մարդիկ, ովքեր դեմ էին պարի հենց այս տեսակին, բայց 2 տարի անց ամեն ինչ իր տեղն է ընկել:
-Ինչպե՞ս ընդունվեց Հայաստանում: Արդյոք եղան քննադատություններ, ինչ արձագանքներ էիք լսում և՛ լավ, և՛ վատ: Հոգեբանորեն ինչպե՞ս կարողացաք հաղթահարել:
-Հայաստանում շատ դրական է ընդունվել, եթե համեմատեմ լավ և վատ մեկնաբանությունները, 80 տոկոսը դրական էին: Եղել են նաև վատ մեկնաբանություններ սոցհարթակներում, բայց՝ չնչին: Դրանք եղել են տղամարդկանց կողմից, ոչ թե կանանց: Բայց դա ինձ չի հիասթափեցրել, որովհետև ես գիտեմ, թե ինչ եմ մատուցում, և ինչպես եմ մատուցում:
-Դուք մասնագիտությամբ դեղագործ եք, եթե չեմ սխալվում, ինչպե՞ս գնացիք դեպի պարը: Ի՞նչը գրավեց հատկապես այս պարի մեջ:
-Պարի մեջ առաջինը ինձ գրավեց բարձրակրունկները: Այն, ինչ պարում ենք ոտաբոբիկ կամ բոթասներով, կարելի է պարել բարձրակրունկներով: Բնականաբար, բարձրակրունկներով ավելի դժվար է, քան առանց դրա: Հատուկ տեխնիկա կա ինչպես կառավարել տվյալ շարժումները հենց բարձրակրունկների վրա, եթե մի բան այն չանես, կարող ես վնասվածք ստանալ: Ինչ վերաբեվրում է դեղագործի իմ մասնագիտությանը, դա իմ ցանկությամբ չեմ ընտրել: Ավարտելուց հետո չգիտեի ինչով զբաղվել, ընդունվեցի Բժշկական ուսումնարան, բայց փոքրուց երազում էի պարով զբաղվել: 18 տարեկանում արդեն ցանկություն ունեցա HighHeels-ը բերել Հայաստան ու դասավանդել: Դեղատանն աշխատելու տարիներին հասկացա, որ երազանքս չի կատարվում: Գիտեի, որ երբ մի բանի մասին շատ ես երազում, անպայման կատարվում է, բայց դրա համար պետք է գործել: Նստելով, չսիրած աշխատանքն անելով ու միայն երազելով ոչինչ չի լինի: Ես թողեցի աշխատանքս, որոշեցի փոխել ոճս: Ունեի երկար մազեր, որոշեցի կտրել, ստեղծել նոր կերպար: 2 ամիս անց ես կազմակերպեցի վարպետության դաս, աղջիկներն իմացան, որ Հայաստանում սկսում եմ դասավանդել HighHeels: Ես գնացի իմ երազանքի հետևից, չնայած սկզբում վախ կար՝ արդյոք ամեն ինչ ճիշտ եմ անում, բայց հավատը չէր լքում ինձ:
-Այս պարը պահանջում է բավական կրքոտ, ազատ ու անկաշկանդ լինել, հայ աղջիկները, և հատկապես տղաները ինչպե՞ս են ընկալում, և ովքե՞ր են Ձեզ մոտ ընդունվում:
-Այնքան մեծ էր ինձ մոտ ցանկությունը սովորեցնել աղջիկներին լինել ազատ ու անկաշկանդ, ինքնավստահ, հավատալ ինքդ քեզ, և, երբ 1 ամիս անց ես տեսա փոքրիկ արդյունք, դա ինձ այնքան ոգեշնչեց, որ հասկացա՝ ճիշտ ճանապարհին եմ: Ինձ մոտ ընդունվում են 20-ից 50 տարեկան կանայք: Իսկ, թե ինչպես են ընկալում տղամարդիկ, կարող եմ ասել՝ շատ տարբեր և անհատական: Ինչ-որ մեկի համար դա ամոթ է, մեկն ասում է՝ բրավո, պետք է մեր կանանց զարգացնել: Կարծիքները շատ տարբեր են: Այն տղամարդիկ, ովքեր հասկանում են այս պարի փիլիսոփայությունը, կասեմ՝ բրավո նրանց:
-Մի քանի բառով բնութագրեք մարդուն, ով կարող է պարել այս պարը, ինչիսի՞ն պիտի լինի, ինչ հատկանիշներով օժտված:
-Ցանկացած մարդ կարող է սովորել պարել անկախ տարիքից ու մասնագիտությունից, ֆիզիկական տվյալներից, այս կյանքում ամեն ինչ կարելի է սովորել, եթե կա ցանկություն: Պետք է ինքդ քեզ հետ լինես և ուղղակի պարես:
-Խոսենք նաև Ձեր գրանցած հաջողություններից և առաջիկա պլաններից:
-Հունիսի 1-ին Մոսկվայում կայացավ իմ մասշտաբային վարպետաց դասը, որտեղ ես Հայաստանից հրավիրված էի որպես պարուսույց: Դա միջազգային նախագիծ էր, որտեղ հրավիրված էին տարբեր երկրներից հայտնի պարուսույցներ: Հազարավոր մարդկանցից ինձ էին ընտրել: Ինձ համար պատիվ էր ներկայանալ Հայաստանից: Դա ամենամեծ հաջողությունն էր 2 տարում, ցույց տալ, որ այս պարաոճը Հայաստանում զարգանում է և ընդունվում է:
Անկեղծ ասած, ես շատ կուզեի, որ այս պարը դասավանդվեր նաև ուսումնարաններում: Բացի HighHeels-ից ես նաև սովորեցնում եմ պարի տարբեր ոճերը բարձրակրունկների վրա: Պարին զուգահեռ նաև ուզում եմ զարգացնել երաժշտական ինդուստրիան: Ես ինձ ապագայում տեսնում եմ բեմում, ես նաև երգում եմ: Ուզում եմ լինել արտիստ, մարդ, ով կերգի ու կպարի բեմում:
Հեղինակ՝ Անի Մնացականյան
Տեսանյութեր
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 15:23 • 23/10 «Ինչու հրաժարվեցինք «Բոբոյից» ու ընտրեցինք «Մեշոկ պապիին». բացահայտում է Հայկ Մարությանը. «Պետական գաղտնիք» մոնոներկայացումը՝ Tert.am Life-ի օբյեկտիվում Ինչու ժողովուրդը հրաժարվեց «Բոբոյից» ու ընտրեց «Մեշոկ պապիին», ինչպես են շփվում ՔՊ-ական պատգամավորները «ՔՊ Քփերով» չատում, ինչպես Հայկ Մարությանի 4-րդ երեխայի «գենդեր փարթին արժեցավ 15 դրամ»... այս և այլ հարցերի մասին դերասան Հայկ Մարությանը պատմում է իր «Պետական գաղտնիք» մոնոներկայացման ընթացքում:
-
Շոուբիզնես 09:59 • 23/10 «Միայն Աստված գիտի, թե այս հաղթանակին ինչի գնով եմ արժանացել». Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Voice of Turan երգի միջազգային մրցույթում «Հայաստանը հաղթող ճանաչվեց Ղազախատանի Հանրապետության Թուրքեստան քաղաքում անցկացվող՝ «Voice of Turan» երգի միջազգային մրցույթում»,- գրել է Սյուզաննա Մելքոնյանը:
-
Շոուբիզնես 14:23 • 22/10 «Հայրենիքում հանդես գալը մեծ պատասխանատվություն է». Տիգրան Ժամկոչյանը՝ 27 տարի անց հայ բեմում ներկայանալու մասին Ամերիկաբնակ երաժիշտ, երգիչ Տիգրան Ժամկոչյանը, ում երգերը տարիներ շարունակ ոգևորում են երկրպագուներին, 27 տարվա ընդմիջումից հետո Հայաստանում հանդես եկավ մի քանի համերգով:
-
Մշակույթ 14:53 • 22/10 Փարաջանովի մասին վավերագրական ֆիլմն օրերս էկրաններ բարձրացավ նաև Բելգիայում Փարաջանովին նվիրված ֆիլմը հոկտեմբերի 14-18 մասնակցել է հեղինակավոր «Film Fest Gent»-ին: Հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել ֆիլմի ցուցադրությունը, որին ներկա են եղել ռեժիսոր Զառա Ջյանը և պրոդյուսեր Շուշանիկ Միրզախանյանը:
-
Ժամանց 11:16 • 21/10 «Համարձակ, անվախ և անմոռանալի». Լիմասոլում կայացել է «Drama Queen» շոուի պրեմիերան, որտեղ Արսեն Գրիգորյանը հանդես է եկել որպես հաղորդավար Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կայացավ «Drama Queen» կաբարե շոուի պրեմիերան, որտեղ դերասան, երգիչ և հաղորդավար Արսեն Գրիգորյանը հանդես եկավ որպես հաղորդավար:
-
Հարցազրույց 15:23 • 23/10 «Ինչու հրաժարվեցինք «Բոբոյից» ու ընտրեցինք «Մեշոկ պապիին». բացահայտում է Հայկ Մարությանը. «Պետական գաղտնիք» մոնոներկայացումը՝ Tert.am Life-ի օբյեկտիվում Ինչու ժողովուրդը հրաժարվեց «Բոբոյից» ու ընտրեց «Մեշոկ պապիին», ինչպես են շփվում ՔՊ-ական պատգամավորները «ՔՊ Քփերով» չատում, ինչպես Հայկ Մարությանի 4-րդ երեխայի «գենդեր փարթին արժեցավ 15 դրամ»... այս և այլ հարցերի մասին դերասան Հայկ Մարությանը պատմում է իր «Պետական գաղտնիք» մոնոներկայացման ընթացքում:
-
TV, կինո 16:05 • 19/10 «Բացմոցից ընկա ու վնшսվшծք ստացա». հնդիկ դերասանը «Ջիմի Ջիմի» սիթքոմի նկարահանման ընթացքից մանրամասներ է պատմում «Սա իմ առաջին փորձը չէ: Հումորի լիգայում և «Մեծից փոքր» ֆիլմում եմ նկարահանվել: 2008թ-ին եմ եկել Հայաստան՝ որպես Բժշկական համալսարանի ուսանող: Մոտ 17 տարի է ապրում եմ Հայաստանում»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց Սեթիր Ահուն:
-
Շոուբիզնես 09:59 • 23/10 «Միայն Աստված գիտի, թե այս հաղթանակին ինչի գնով եմ արժանացել». Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Voice of Turan երգի միջազգային մրցույթում «Հայաստանը հաղթող ճանաչվեց Ղազախատանի Հանրապետության Թուրքեստան քաղաքում անցկացվող՝ «Voice of Turan» երգի միջազգային մրցույթում»,- գրել է Սյուզաննա Մելքոնյանը:
Նորաձևություն
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
10:17 • 23.10.24 «Արդեն 36». Սիլվա Հակոբյանը նշում է ծննդյան տարեդարձը
-
12:07 • 21.10.24 Մերին և Գոռը Կիպրոսի փողոցներում հանդիպել են Ալլա Պուգաչովային
Photographer
-
16:15 • 22.10.24 «Ակտիվորեն աշխատում եմ մի քանի մեծ նախագծերի շուրջ». Անահիտ Հակոբյան
-
16:02 • 21.10.24 Դերասանուհի Սոնա Մաթևոսյանի աշնանային կերպարը
-
10:14 • 21.10.24 Աննա Դովլաթյանի աշնանային ֆոտոշարքը