«Մեր ծնողներն ասում են՝ սովետական ֆիլմերը նայեք, այս ֆիլմը չի զիջելու». Զառա Սահակյանը՝ «Նոր տարվա կինո» ֆիլմում մարմնավորում է վհnւկի

13:01 • 02.09.24

«Երբ Ելենան առաջարկեց նկարվել ու պատմեց ֆիլմի գաղափարը, ինձ արդեն շատ հոգեհարազատ բաներ գտա ֆիլմում, իսկ սցենարը կարդալուց հետո՝ նախ ինքն էր արտասվում, հետո զուգահեռ մենք ՝ դերասաններս: Կարծես անսամբլ լիներ»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց դերասանուհի Զառա Սահակյանն, ով ևս նկարահանվել է ռեժիսոր Ելենա Արշակյանի «Նոր տարվա կինո» գեղարվեստական ֆիլմում:

Դերասանուհու խոսքով՝ բացի ձևից ֆիլմը մեծ բովանդակություն ունի:

«Ես շատ ուրախ եմ, որ մեր ժամանակներում նկարվում է բովանդակությամբ հարուստ ֆիլմ: Շատ անգամներ մեր ծնողներն ասում են՝ մեր սովետական մուլտերն ու ֆիլմերը նայեք, որովհետև այն ժամանակ բովանդակությունը գերակշռող էր: Հուսամ, այս ֆիլմը ոչնչով չի զիջելու բովանդակային իմաստով»,-նշեց Զառա Սահակյանն ու հավելեց, որ  իր կերպարը շատ է հավանել:

«Ֆիլմում վհուկի դերակատարմամբ եմ հանդես գալու, չեմ ուզում շատ չակերտներ բացել, բայց ռեժիսորը՝ նկարիչների հետ միասին, շատ հեքիաթային վիճակներ է տվել այդ ամենին: Շատ չեմ պատմի, ուղղակի խորհուրդ կտամ անպայման դիտել ֆիլմը»,- ամփոփեց Զառա Սահակյանը:

Հիշեցնենք, որ «Նոր տարվա կինո» գեղարվեստական ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա աշնանը:

 Հեղինակ՝ Անի Մնացականյան