«Մայրս Էդգարից հետո երբեք չի անդրադարձել ո՛չ նկարներին, ո՛չ գրքին, բարդ ու էմոցիոնալ ընթացք էր, ամեն ինչ հիշեցնում էր նրան». Լիլի և Աննա Էլբակյանները Էդգար Էլբակյան կրտսերի գործերը կյանքի են կոչել
«Գծից այն կողմ» ներկայացումը բերմադրելը Աննա և Լիլի Էլբակյանների համար շատ բարդ էր, որովհետև անընդհատ, ամեն ինչ հիշեցնում էր Էդգարին: Ներկայացման մեջ հնչում են Էդգարի երգերը: «Ես էլ, մայրս էլ էմոցիոնալ ենք և 2-ով էինք աշխատում բեմադրության վրա: Մայրս Էդգարից հետո ընդհանրապես չի անդրադարձել ո՛չ նկարներին, ո՛չ գրքին: Այդ ամենը նորից փորփրել, խորանալ այդ ամեն մեջ, լսել նրա խորհուրդները, ապրել դրանով... շատ-շատ բարդ ընթացք ենք ունեցել և շատ երկար են տևել փորձերը»,- դերասանուհի, ռեժիսոր Լիլի Էլբակյանը Tert.am Life-ին է վստահել ներկայացման ստղեծման բարդ ճանապարհի մանրամասները:
Ես ուզում էի Էդգարի գործերը կյանքի կոչել, բայց էմոցիոնալ վիճակն անընդհատ խանգարում էր
Ներկայացումը բեմադրվել է անցյալ տարի, նվիրված է Էդգարի 40-ամյակին, ուզում էինք նրա տարեդարձն անպայման տոնել: Նա հանրությանը ծանոթ է միայն «Լուսին» երգով, ավելի ճանաչելի դարձնել երիտասարդությանը: Թատերական ինստիտուտում ու տարբեր վայրերում Էդգարի երգերը լսում են և շատ հաճախ նույնիսկ չգիտեն, թե ով է հեղինակը:
Իսկ նա մեծ ժառանգությհուն է թողել, չնայած երիտասարդ է մահացել՝ 17 տարեկանում, բայց գրել է 1 պիես և բազմաթիվ պատմվածքներ ու բանաստեղծություններ, 30-ից ավելի երգեր: Գիրքը տպագրվել է փոքր տպաքանակով և այդքան էլ ծանոթ չէր հանդիսատեսին, ես անպայման ուզում էի նրա գործերը կյանքի կոչել, բայց էմոցիոնալ վիճակն անընդհատ խանգարում էր Էդգարի գործերին դիպչել:
Էդգարի համար ընկերությունն ամենակարևորն էր և հենց հանուն ընկերության ինքը մահացավ
Ինձ մոտ միտք առաջացավ 3 պատմվածք հավաքել, ի մի բերել մեկ սյուժեի մեջ, որպեսզի հանդիսատեսի համար միտքը չլինի կտրտված, այլ՝ ամբողջական: Հորինեցի իրավիճակ, պատմվածքի հերոսներից կերպարներ ստացա: Ներկայացումը մի ռեժիսոր տղայի մասին է, ով պիտի ավարտի թատերական ինստիտուտը և իրեն հանձնարարել են նյութ գտնել պիեսի համար և նա պատահաբար բախվում է Էդգարի գրքի հետ: Երիտասարդ հիվանդապահուհին, ով չոր ու կոպիտ աղջիկ է, հերոսի հիվանդ մոր համար անընդհատ ընթերցում է Էդգարի գործերը: Տղան, լսելով այս գործերը, որոշում է ֆիլմ նկարել: Ներկայացման ընթացքում 2 ընկերներ ֆիլմ են նկարում այս գործերի հիման վրա: Ներկայացումը մի քանի իմաստ ունի. նախ ընկերության մասին է, Էդգարի համար էլ ընկերությունն ամենակարևորն էր և հենց հանուն ընկերության ինքը մահացավ:
2-ը սիրում են մի աղջկա և 3-րդն ավելորդ է ու պիտի գնա գծից այն կողմ
Ներկայացումը սկսվում է հետևյալ տողերով. «Եթե մեկին այս ճահճից ես փրկել կարողանամ, ուրեմն ես կհաղթեմ և հանգիստ կհեռանամ...»:
Սա ներկայացման հիմնական գաղափարն է: Այստեղ նաև սիրային գիծ կա, մեր հերոսը հետո սիրահարվում է այդ չոր ու կոպիտ աղջկան, ով կարծես գալիս է այդ տուն մորը խնամելու, բայց իրենց մեջ սեր է ծնվում: Հենց այդ աղջիկն էլ խաղում է այդ ֆիլմում հերոսուհի, որի ընթացքում էլ սիրո կրակ է վառվում:
Ներկայացումը կոչվում է «Գծից այն կողմ», որը մի պատմվածքի վերնագիրն է, և ֆիլմի վերջին հատվածը: 3 հոգու մասին է, 3-ը՝ մի նավակում: 2-ը սիրում են մի աղջկա և 3-րդն ավելորդ է: Եվ 3-րդը պիտի գնա գծից այն կողմ, որտեղ չկա սահման ու գիծ, մեղավոր ու անմեղ: Այսպիսի տեքստեր կան պիեսում, որոնք շատ պոետիկ են, բայց շատ հուզիչ ու դիպչում են սրտին:
Կարծես գրքից պոկված կերպարներ լինեն
Դերասանական կազմը ամբողջությամբ փոխվեց, որովհետև մեզ պետք էին մարդիկ, ովքեր իսկապես Էդգարի գաղափարներն իրենց մեջ կրում են: Ներկայացման մեջ աղջկա՝ Արևայի կերպարը, որը հերոսուհու ընկերուհին է, ռոք երգչուհի է և երգում է Հյուսիսային պողոտայում, մարմնավորում է Էվա Ոսկանյանը՝ Էդգարի մորաքրոջ աղջիկը: Նա ներկայացման մեջ երգում է Էդգարի երգերը: Հերոսը, լսելով այդ երգը, վերցնում է այն ու դարձնում սաունդթրեկ: 5-6 երգ օգտագործված է, այդ թվում՝ «Լուսին»-ը:
Դերասանական կազմում հիմնականաում Խամաճիկների թատրոնի դերասաններն են՝ Էմմի Սարդարյանը, Հակոբ Հակոբյանը, Մեսրոպ Աբտոյանը, Հասմիկ Տեր-Կարապետյանը, ում հետ միշտ համագործակցում ենք, Էվա Ոսկանյանը: Կան էպիզոդիկ դերեր, որոնցից ամեն մեկը մի գույն է բերում ներկայացմանը, և, եթե նրանցից մեկին հանենք, ներկայացումը չի կայանա, որովհետև շատ գունավոր և կարծես գրքից պոկված կերպարներ լինեն:
Եթե Էդգարը կենդանի լիներ, գուցե այս գործերը երբեք չբեմադրվեին
Ներկայացումն իր ֆորմատով շատ յուրահատուկ է, որովհետև ֆիլմ-ներկայացում է, կարծես բեմի վրա տեսնենք, թե ինչպես են հերոսները ֆիլմ նկարում: Ոչ թե միայն էկրանն է օգտագործված, այլ ողջ ընթացքում բեմի վրա ֆիլմ է նկարվում և իրական բեմի վրա տեսնում ենք, թե ինչպես այսօրվա լեզվով խոսող ու այսօրվա խնդիրներով ապրող երիտասարդները սկսում են ապրել հեղինակի մտքերով ու խնդիրներով:
Բացի այն, որ ներկայացումն իր գաղափարներն ունի. սիրո, Աստծուն հավատալու, ընկերասիրության, այս աշխարհին ուրիշ հայացքով նայելու, ամեն պատմվածք իր ասելիքն ունի:
Հեղինակի ձայնը Արմեն Էլբակյանի ձայնով է, և բեմադրության ընթացքում այդ ֆիլմի ձայնը Էդգարի մտքերով ու ոգով ուղարդում է ամբողջ ներկայացումը:
Ամեն հեղինակ իր գործը յուրովի է տեսնում, և, եթե Էդգարը լիներ, գուցե կարիքը չլիներ, որ մենք բեմադրեինք այս գործերը, գուցե այս գործերը երբևէ չբեմադրվեին: Բայց մի բան վստահ գիտեմ, որ, եթե Էդգարը էստեղ լիներ, կասեր, որ իր գործերից շատ չենք հեռացել: Ամենակարևորը իր լուսավոր ուղերձն է պահպանված, և այն, ինչ ինքը ցանկացել է փոխանցել ընթերցողին:
Եթե ուզում եք հուզվել և ծիծաղել, սա հենց այդ ներկայացումն է
Ներկայացումը մեծահասակների համար է: Հանդիսատեսը սովոր է, որ Խամաճիկների թատրոն գա մանկական ներկայացում դիտելու:
Այս ներկայացումը բարձրացնում է երեկվա և այսօրա խնդիրներ: Դերասանական կազմը շատ մեծ սիրով է աշխատում: Աննա Էլբակյանը շատ մեծ ներդրում ունի այս ներկայացման մեջ, նա հրաշալի աշխատել է դերասանների հետ, բոլորս ներգրավված ենք եղել, Արմեն Էլբակյանն էլ իր ձայնով: Եղել է բարդ, բայց և հետաքրքիր, ու դա իր որակն է տվել:
«Գծից այն կողմ» ներկայացումը բեմում կլինի սեպտեմբերի 25-ին, Խամաճիկների պետական թատրոնում, ներկայացումը դեռ քիչ ենք խաղացել, դրա համար համարում եմ, որ պրեմիերա է: Եթե ուզում եք գալ, մտածել, հուզվել և ծիծաղել, սա հենց այդ ներկայացումն է:Հեղինակ՝ Անի Մնացականյան
Տեսանյութեր
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Ժամանց 13:42 • 02/10 «Մենք ԱՄՆ-ում ենք, ես վաճառել եմ իմ բոլոր բիզնեսները Հայաստանում, Արմանն այստեղ դպրոց է գնում». Անահիտ Սիմոնյան «Մենք Միացյալ նահանգներում ենք, ես վաճառել եմ իմ բոլոր բիզնեսները Հայաստանում, և ընդհանրապես չեմ փոշմանում: Մենք այստեղ արդեն հարմարվել ենք: Արմանը գնում է դպրոց: Շատ լավ, հայկական դպրոց է գնում: Արդեն ունի ընկերներ, մի խոսքով՝ մեզ այստեղ շատ լավ է»:
-
Մշակույթ 13:18 • 01/10 «Մի անգամ առանց գնդակ բարձրացա տուն, հայրս ասաց՝ առանց գնդակ տուն չգաս ու դուռը դանդաղ փակեց, 4 ժամ հետո վերադարձա». Սոս Ջանիբեկյան «Մի անգամ, երբ ես առանց գնդակ բարձրացա տուն, հայրս ասաց՝ ու՞ր է գնդակդ, ասացի՝ կողքի բակից վերցրել են, կտան: Ստեցի: Ասաց՝ առանց գնդակ տուն չգաս ու դուռը դանդաղ փակեց: Երևի 10-12 տարեկան էի»:
-
TV, կինո 12:02 • 04/10 «8-ից գիշերվա 12-ը նկարում, ասում էին, ուռա, այսօր 2 րոպե նկարեցինք». «Դեպի ճամբար-հատուկ ջոկատ» ֆիլմի բարդ ընթացքը, պրեմիերան, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը՝ Tert.am Life-ի օբյեկտիվում «Կինոմոսկվա»- ում երեկ՝ հոկտեմբերի 3-ին կայացավ ֆիլմի պրեմիերան: Կարմիր գորգի արարողությունն ու հայտնի հյուրերը Tert.am Life-ի օբյեկտիվում են:
-
Հարցազրույց 14:40 • 30/09 «Առանց փոխադարձ անկեղծության, ինչքան էլ քարը քարին դնես` մի օր փուլ կգա». Իննա Խոջամիրյանը՝ սիրո, 29-ամյակի և երազանքի նախագծի մասին Tert.am Life-ի զրուցակիցը դերասանուհի Իննա Խոջամիրյանն է, ով, մեր ընթերցողին է վստահել վերջերս 29-ամյակը յուրահատուկ նշելու, ներկա փուլում իր զբաղվածության ու սիրո մեջ առողջ հարաբերությունների մասին մանրամասները:
-
Մշակույթ 10:23 • 03/10 «Մոսկվա» կինոթատրոնն այսուհետ կկոչվի «Կինոմոսկվա». վերաբացման հանդիսավոր արարողությունը, հայտնի հյուրերն ու «Ջոկեր»-ի փակ նախադիտումը ««Մոսկվա» կինոթատրոնն այսուհետ պաշտոնապես կկոչվի «Կինոմոսկվա», այնպես, ինչպես մեզ արդեն տարիներ շարունակ կոչում են մեր այցելուները։ Մեր նոր կարգախոսը՝ «Արի կինոյի աշխարհ»:
-
Շոուբիզնես 14:32 • 02/10 «Տղաներս բացարձակ չեն երգում, երգն իրենցը չէ, Զաբելը՝ դեռ կտեսնենք». Սիրուշո «Տղաներս բացարձակ չեն երգում: Պետք է կարողանալ սթափ ծնող լինել և հասկանալ, որ չեն երգում: Զաբելը դեռ չգիտեմ, որովհետև փոքրիկ է, դեռ կտեսնենք: Տղաներս սիրում են երաժշտություն, սիրում են պարել, բայց երգն իրենցը չէ»:
-
Հարցազրույց 14:51 • 01/10 «Երբեք չեմ դիմել որևէ պլաստիկ միջամտության ու չեմ էլ դիմի, հաճախ ասում են՝ երբեք չվիրահատված դերասանուհին». Անահիտ Կիրակոսյան «Երբեք չեմ դիմել որևէ պլաստիկ միջամտության ու չեմ էլ դիմի: 17 տարեկանից ասպարեզում եմ և ինձ ճանաչում են նաև այդպես՝ երբեք չվիրահատված դերասանուհին», -Tert.am Life-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ու ևս 1 գաղտնիք բացեց:
Նորաձևություն
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Շոուբիզնես
-
12:00 • 05.10.24 Պրեմիերա. Ռազմիկ Ամյան-«Знаю»
-
14:37 • 04.10.24 Սյուզաննա Մելքոնյանը ներկայացրել է Սելին Դիոնի «I Love You» երգը
Ժամանց
-
16:52 • 04.10.24 Ծնվել է Էվելինա Շահիրյանի և Հովհաննես Ղազարյանի առաջնեկը
-
15:06 • 04.10.24 Էմինեմը հայտնել է, որ պապիկ է դառնալու (տեսանյութ)
Photographer
-
12:28 • 25.09.24 «Կինը կարմիր զգեստով». Հոլի Բերին նոր ֆոտոշարք է ներկայացրել
-
15:30 • 24.09.24 Բեյոնսեն նոր ֆոտոշարք է ներկայացրել
-
16:26 • 23.09.24 Գևորգ Մկրտչյանի և Քրիստինե Հովհաննիսյանի ֆոտոշարքը Տավուշից