Ծնվել է Էվելինա Շահիրյանի և Հովհաննես Ղազարյանի առաջնեկը

16:52 • 04.10.24

Ծնվել է դերասանուհի Էվելինա Շահիրյանի և ռեժիսոր Հովհաննես Ղազարյանի առաջնեկը՝ Դանիելը:

Այս մասին տեղեկանում ենք նրանց ինստագրամյան էջերից: Նշենք նաև, որ այսօր Հովհաննես Ղազարյանի ծննդյան տարեդարձն է:

Ավելի վաղ, Tert.am Life-ի հետ զրույցում Էվելինան նշել էր. «Երկուսիս համար էլ էական տարբերություն չկար երեխան աղջիկ կլինի, թե տղա: Մենք այդ ավանդական մտածելակերպը չունենք, որ առաջնեկը պարտադիր պետք է տղա լինի, ես առհասարակ աղջիկ երեխաներին շատ եմ սիրում, բայց զգում էի, որ տղա է»: