«ֆիլմի գլխավոր հերոսը վրшերթի է ենթարկում հնդիկ առաքիչին ու սկսվում է պատմությունը». «Ջիմի Ջիմի» նոր սերիալը շուտով կլինի Արմենիա TV-ի եթերում
Շուտով Արմենիա TV-ի եթերում հեռուստադիտողը հնարավորություն կունենա դիտելու նոր հեռուստանախագիծ՝ «Ջիմի Ջիմի» 16 մասից բաղկացած սերիալը, որտեղ հայ հայտնի դերասաններից բացի ներգրավված են նաև հնդիկներ: Նախագծի պրդյուսերներն են Ռաֆայել Երանոսյանն ու Վահան Թովմասյանը, դերասանական կազմում են Ռաֆայել Երնոսյանը, Արմուշը, Լևոն Հարությունյանը, Ժաննա Բուտուլյանը, Վահան Թովմասյանը և այլք:
Tert.am Life-ը ներկա է եղել հեռուստասերիալի նկարահանումների ընթացքին, զրուցել դերասանների ու ստեղծագործական թիմի հետ:
«Ես սիրում եմ բարդություններ, այս նախագիծը շատ բարդություններով է առաջ գնում, դա երբեմն նյարադայնացնում, բայց նաև հաճույք է պատճառում: Ես հերթական անգամ հիմարի եմ մարմնավորում, կոնցեռնի տիրոջ տղան եմ, անհաջողակ, ում մոտ ոչինչ չի ստացվում:
Իրականում բարդ դեր է, հուսով եմ կարդարացնեմ: Հնդիկների հետ աշխատելը շատ հետաքրքիր է, մենթալիտետով մեզ շատ նման են, մաքսիմում թեթև ու հաճելի է նրանց հետ»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց հեռուստանախագծի պրոդյուսեր և դերասան Վահան Թովմասյանը:
Նախագծի սցենարի հեղինակներեն են Արմեն Վարդանյանը, Գևորգ Սահակյանը և Գոշ Ենոքյանը: Սցենարի հեղինակները չցանականալով շատ չակերտները բացել, նշեցին, որ ֆիլմի գլխավոր հերոսը վրաերթի է ենթարկում հնդիկ առաքիչին, որից հետո ստիպված պետք է նրան լավ «նայի», որովհետև նա հեռախոսով ձայանգրել է Ռաֆայել Երանոսյանի և Արմուշի կերպարների խոսակցությունը, որի մասին ոչ ոք չպետք է իմանա: 
«Վերջերս հնդիկները շատացել են մեր երկրում և մեր հասարակության մեջ ինտեգրման առաջին փուլն է, իսկ ամբողջ աշխարհում, որտեղ 2 տարբեր ազգերի ինտեգրում կա, այդտեղ կան նաև կենցաղային բախումներ, հետաքրքիր իրավիճակներ»,- պատմեց սցենարիստ Արմեն Վարդանյանը:
Սցենարի հեղինակներից Գևորգ Սահակյանն էլ փաստեց՝ նախագիծը շատ հումորային է ստացվելու:
«Հնդիկ հերոսը Ռաուլն է, ով ապրում է Երևանում, մասնագիտությամբ բժիշկ է, ամուսնացած է հայ կնոջ հետ, շատ է սիրում հայերին ու մեր մշակույթը: Շատ լավ է մարմանվորում իր դերը ու նա մեծ բացահայտում է լինելու հումորի ասպարեզում»,- պատմեց:




Հեղինակ՝ Անի Մնացականյան







