«Չեք պատկերացնի ինչքան հուզված եմ». Լոս Անջելեսում կայացել է «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան

16:46 • 15.10.24

Լոս Անջելեսում կայացել է «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան: Այդ մասին տեղեկանում ենք դերասանուհի, ռեժիսոր Աննա Մաքսիմի ինստագրամյան էջից: Նա սթորի բաժնում ասել է, որ ԱՄՆ-ում րոպեներ անց կլինի ֆիլմի պրեմիերան և շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այս ընթացքում խոսել ու կիսվել են ֆիլմի մասին նյութերով:

«Չեք պատկերացնի ինչքան հուզված եմ: Այս ընթացքում անընդհատ ուզել եմ ասել, թե յուրաքանչյուրիդ նամակներից, խոսքից, ֆիլմի մասին նյութերով կիսվելուց, դրվագներից, որ համացանցում տեղադրում եք, ինչքան հուզիչ է և ուրախալի: Անչափ շնորհակալ եմ ձեզ ու ամբողջ բարդ ճանապարհը, որ ես անցել եմ, համարում եմ, որ իսկապես արժեր»,- ասել է Աննան:  

Ավելի վաղ, Tert.am Life-ն անդրադարձել էր ֆիլմի երևանյան պրեմիերային:

«Չեք պատկերացնի ինչքան հուզված եմ». Լոս Անջելեսում կայացել է «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան