«Մանկական Եվրատեսիլ 2024»-ի մեր պատվիրակությունը մեկնել է Մադրիդ

12:10 • 09.11.24

«Մանկական Եվրատեսիլ 2024»-ի մեր պատվիրակությունը մեկնել է Մադրիդ։ 

Այս մասին տեղեկացնում է Հանրային հեռուստաընկերությունը:

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը: Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել: 

Հիշեցնենք՝ «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Իսպանայի մայրաքաղաք Մադրիդում նոյեմբերի 16-ին՝ «Ծաղկենք» խորագրի ներքո: