Հրապարակվել են «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի 2-րդ բեմական փորձի ելույթներից հատվածներ (տեսանյութ)
Հանրային հեռուստաընկերությունն ու Եվրատեսիլի պաշտոնական կայքը հրապարակել են «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի 2-րդ բեմական փորձի ելույթներից հատվածներ:
«Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում նոյեմբերի 16-ին՝ «Ծաղկենք» խորագրով:
Հայաստանը կներկայացնի Լեո Մկրտչյանը «Cosmic Friend» երգով:
«Մանկական Եվրատեսիլում Հայաստանից ակնկալիքները շատ մեծ են, քանի որ մի քանի տարի շարունակ մենք լավագույն եռյակում ենք եղել,- նշել է Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը։







