Ինչպես մեկընդմիշտ թողնել ծխելը. օգտակար խորհուրդներ մասնագետներից
Բոլորն էլ գիտեն ծխախոտի վնասակար ազդեցության մասին, սակայն քչերին է հաջողվում ազատվել այդ սովորությունից: Ավելին՝ հաճախ ծխելը թողնել չի հաջողվում անգամ սպորտով ու յոգայով զբաղվելու դեպքում: Այնուամենայնիվ, med2.ru կայքը ներկայացրել է օգտակար խորհուրդներ, որոնք կօգնեն մեկընդմիշտ ազատվել այս վտանգավոր սովորությունից:
Կազմել «ինչո՞ւ» հարցի պատասխանների ցանկը
Ծխելը թողնելու առաջին քայլը դրա անհրաժեշտությունը գիտակցելն է: Հարկավոր է մաքուր թղթի վրա կազմել երկու ցանկ, որոնցից առաջինում նշված կլինի, թե ինչ կտա մարդուն ծխախոտից հրաժարվելը, իսկ երկրորդում՝ ինչ է այժմ տալիս ծխախոտի գործածությունը: Այս ցանկը հարկավոր է պահել աչքի առաջ և ամեն անգամ ծխելու ցանկության առաջացման դեպքում կարդալ ծխելը թողնելու դրական կողմերը:
Հաշվել ծախսերը
Մարդիկ հսկայական գումարներ են վատնում ծխախոտ գնելու համար և չեն նկատում դա: Օրվա կտրվածքով դա կարող է աննշան թվալ, սակայն ամսական ու տարեկան ծախսերը հաշվելու դեպքում ստացվում է բավական մեծ գումար: Կարելի է սկսել ամեն օր ծխախոտի համար նախատեսված գումարը կուտակել և հետագայում օգտագործել այն ավելի կարևոր ծախսերի համար:
Ձեռքի տակ մրգեր ունենալ
Շատերն անհանգստանում են, որ ծխելը թողնելուց հետո կսկսեն ավելորդ քաշ կուտակել, սակայն անգամ այս խնդրից կարելի է հեշտությամբ խուսափել: Այս վնասակար սովորությունից հրաժարվելուց հետո մարդիկ դրան փոխարինող որևէ միջոց են փնտրում և սովորաբար սկսում են ավելի շատ ուտել, ինչն էլ հանգեցնում է քաշի ավելացման: Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ձեռքի տակ միշտ թարմ մրգեր ու բանջարեղեն ունենալ, ինչը և՛ շատ ավելի առողջարար է, քան չիպսերն ու բլիթները, և՛ չի նպաստում քաշի ավելացմանը:
Մաստակ ծամել կամ սառնաշաքար ուտել
Առանց շաքարավազի մաստակը կամ սառնաշաքարը նույնպես կօգնեն հաղթահարել ծխելու ցանկությունը: Դրանք իհարկե առողջարար չեն, սակայն շատ արդյունավետ են, հատկապես, եթե խոսքը անանուխի համով մաստակների մասին է: Այնուամենայնիվ հարկ է հիշել, որ ծխելը վերջնականապես թողնելուց հետո այս սովորությունից նույնպես հարկավոր է ազատվել:
Հրաժարվել սուրճից
Շատերը սուրճ ըմպելիս սիրում են ծխախոտ ծխել, ուստի ծխելը հեշտությամբ թողնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հրաժարվել նաև սուրճից: Բանն այն է, որ սուրճի համն ամեն անգամ հիշեցնելու է ծխախոտի մասին, ուստի ծխելու ցանկությունը չի նվազելու: Որպես այլընտրանքային տարբերակ կարելի է խմել եղերդակի թուրմ, բուսական թեյեր, կոճապղպեղով թեյ ու թարմ քամած հյութեր:
Մարզվել
Մարզումներն օգնում են բարելավել շնչառությունն ու մտածել որևէ այլ բանի մասին, սակայն դրական արդյունքի հասնելու համար մարզվելիս հարկավոր է առավելագույնս ջանք գործադրել: Սա կօգնի ոչ միայն թողնել ծխելը, այլև կարգի բերել կազմվածքն ու բարելավել ինքնազգացողությունը:
Նոր սովորություններ ձեռք բերել
Որևէ վատ սովորությունից հրաժարվելուց հետո շատ օգտակար կարող է լինել որևէ նոր ու օգտակար սովորություն ձեռք բերելը: Մասագետները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել ցանկություններին և ընտրել որևէ նոր զբաղմունք:
Հաճելի բույրեր կիրառել
Երբ տանը որևէ մեկը ծխում է, ծխախոտի հոտը տարածվում է բոլոր սենյակներում: Նման դեպքերում ծխելու ցանկությունից ազատվելու համար հարկավոր է հաճելի բույրեր կիրառել: Կարելի է գնել արոմալամպ կամ կիրառել հոտավետ այլ միջոցներ: Շատ արդյունավետ կլինեն անգամ եթերայուղերն ու թարմ բուրավետ ծաղիկները:
Մեդիտացիա անել
Ճիշտ մեդիտացիա անելն այդքան էլ հեշտ չէ, սակայն այն թույլ է տալիս զատել մտքերից ու գիտակցությունից այն ամենը, ինչը մարդու իրական «Ես»-ի մասը չի կազմում: Ընդ որում, արդյունավետ կարող է լինել անգամ պարզապես լռության մեջ նստելը, մաքուր օդին երաժշտություն լսելը և ճիշտ շնչառությանը հետևելը: Սա կօգնի հեշտությամբ հաղթահարել ծխելը թողնելու բարդ շրջանն ու այլևս չվերադառնալ այդ վնասակար սովորությանը:
Նյութի աղբյուրը՝ med2.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հիվանդություններ 12:41 • 28/03 Որ դեպքերում հերպեսը կարող է կյանքի համար վտանգավոր լինել Հերպեսի վիրուսները բավական տարածված են մարդկանց շրջանում, սակայն ամենատարածվածներն են առաջին և երկրորդ տիպի հասարակ հերպեսի վիրուսները (ՀՀՎ-1 և ՀՀՎ-2), որոնցով կարելի է վարակվել տեսանելի ախտանշաններ ունեցող հիվանդի հետ սերտ շփման դեպքում։
-
Հիվանդություններ 12:41 • 28/03 Որ դեպքերում հերպեսը կարող է կյանքի համար վտանգավոր լինել Հերպեսի վիրուսները բավական տարածված են մարդկանց շրջանում, սակայն ամենատարածվածներն են առաջին և երկրորդ տիպի հասարակ հերպեսի վիրուսները (ՀՀՎ-1 և ՀՀՎ-2), որոնցով կարելի է վարակվել տեսանելի ախտանշաններ ունեցող հիվանդի հետ սերտ շփման դեպքում։
-
Նորություններ 12:49 • 26/03 Արտասովոր ախտանշան, որը կարող է վկայել օրգանիզմում վիտամին D-ի պակասի մասին Բացի այդ, այս սննդային բաղադրիչի անբավարարության մասին վկայող այլ ախտանշանների թվին են դասվում գլխի, մկանների, ոսկորների և հոդերի հատվածի ցավը, ինչպես նաև ձեռքերում և ոտքերում ծակծկոցի զգացողությունը։
-
Նորություններ 14:51 • 22/03 Շուրջ 900 դեղամիջոց չի ներառվելու էլեկտրոնային դեղատոմսերով բաց թողնվող դեղերի ցանկում Հայաստանում մարտի 1-ից հակաբիոտիկների նշանակումը իրականացվում է էլեկտրոնային դեղատոմսով: Համաձայ նոր կարգի՝ դեղատները պետք է համապատասխան դեղորայքը տրամադրեն միայն էլեկտրոնային դեղատոմսի առկայության դեպքում:
-
Հիվանդություններ 12:41 • 28/03 Որ դեպքերում հերպեսը կարող է կյանքի համար վտանգավոր լինել Հերպեսի վիրուսները բավական տարածված են մարդկանց շրջանում, սակայն ամենատարածվածներն են առաջին և երկրորդ տիպի հասարակ հերպեսի վիրուսները (ՀՀՎ-1 և ՀՀՎ-2), որոնցով կարելի է վարակվել տեսանելի ախտանշաններ ունեցող հիվանդի հետ սերտ շփման դեպքում։
-
Հիվանդություններ 14:25 • 25/03 Որ դեպքերում է մեջքի ցավը հուշում շտապ բուժզննում անցնելու անհրաժեշտության մասին Եթե ցավն ուղեկցվում է բարձր ջերմությամբ, տեղակայված է մի հատվածում ու չի մեղմվում, ի հատ է գալիս քնած ժամանակ, չի մեղմվում պառկած դիրք ընդունելիս, ուղեկցվում է թմրածությամբ, մկանների լարվածությամբ կամ վերջույթների թուլության զգացողությամբ, ապա հարկավոր է անհապաղ դիմել մասնագետի։
-
Հետազոտություն 14:29 • 26/03 Քաշի տատանումները կարող են վտանգավոր հետևանքների հանգեցնել․ հետազոտություն Հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են Million Veteran Program խմբից 92,363 մարդու առողջական վիճակի մասին տվյալները և ևս 65,047 մարդու տվյալները, որոնք տրամադրել էր Մեծ Բրիտանիայի կենսաբանկը:
-
Հիվանդություններ 14:51 • 27/03 Որոնք են երիկամների քաղցկեղի մասին հուշող ախտանշաններն ու հիվանդության զարգացմանը նպաստող գործոնները Ինչպես ընդգծել է մասնագետը, հիվանդության զարգացման հետ մեկտեղ հիվանդի մոտ նկատվում է քաշի անբացատրելի կորուստ, ինչպես նաև քրոնիկ հոգնածություն, առատ քրտնարտադրություն ու տենդ։
Մանկան խնամք
-
14:44 • 14.06.23 Ինչպիսին պետք է լինի երեխայի սննդակարգը փորկապության դեպքում
Գեղեցկություն
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը
-
09:15 • 31.05.23 Մասնագետը նշել է՝ ինչը կարող է դառնալ մաշկի չորության պատճառ