Կանանց «թաքնված» ու «ակնհայտ» սեռավարակները, դրանց ախտանշաններն ու բուժման եղանակները

Ինտիմ հարաբերությունները մարդու կյանքում շատ կարևոր նշանակություն ունեն: Դրանք հաճույք են պատճառում, ամրապնդում են ամուսնական կապերը, ավելի վառ գույներ ու թարմություն են հաղորդում զուգընկերների հարաբերություններին: Սակայն երբեմն այս հարաբերությունները, դրական զգացողություններից բացի, պատճառում են նաև անախորժություններ՝ սեռավարակների և սեռական հարաբերությունների հետևանքով միզասեռական համակարգն ախտահարող այլ հիվանդությունների տեսքով: Բորբոքումներով, ցավով ու այրոցով ուղեկցվող այս վարակների ի հայտ գալը կարող է շատ տհաճ անակնկալ լինել զուգընկերների համար և փչացնել հարաբերությունները՝ կասկածներ սերմանելով: Սակայն հաճախ այդ հիվանդություններից շատերը կարող են տարիներ շարունակ «քնած» լինել և ոչ մի կերպ չարտահայտվել՝ դառնալով «թաքնված վարակ»:
Այս հիվանդությունները շարունակում են տարածվել նույնիսկ զարգացած տեխնոլոգիաների ու բժշկական հայտնագործությունների դարում: Ընդ որում՝ դրանց բուժմամբ այժմ զբաղվում են ոչ միայն ուրոլոգներն ու գինեկոլոգները, այլև մանկաբույժները, քանի որ հաճախ հիվանդ մայրերը վարակում են նաև իրենց փոքրիկներին:
Սուր բորբոքումն ու դրա դրսևորումները
«Կանանց» վարակը կարելի է բաժանել երկու մեծ խմբի՝ «թաքնված» և «ակնհայտ» ախտաբանություններ: «Ակնհայտ» ախտանաբանությունները սովորաբար արտահայտվում են վարակվելուց գրեթե անմիջապես հետո և դրսևորվում են մի շարք ախտանշաններով (սիֆիլիս, գոնորեա, տրիխոմոնիազ, կանդիդոզ): Դրանք դրսևորվում են.
· սեռական օրգանների հատվածում բորբոքումներով, ցավով, գրգռվածությամբ ու այրոցով,
· շեքի հատվածում տարատեսակ ցանով,
· տհաճ հոտ ու գույն ունեցող արտադրությամբ,
· դաշտանային ցիկլի խանգարումներով և ցավոտ միզարձակությամբ,
· ցայլքի կամ շեքի հատվածում մղկտուն կամ ձգող ցավով,
· այլ ցավոտ ախտանշաններով:
Ինչ վտանգ կարող են ներկայացնել «թաքնված» վարակները
«Թաքնված» վարակների դեպքում ամեն ինչ շատ ավելի բարդ է, քանի որ դրանք կարող են տարիներ շարունակ աննկատ մնալ և հայտնաբերվել միայն գինեկոլոգիական ստուգման ժամանակ: Այս վարակները չեն դրսևորվում ո՛չ ցավով, ո՛չ բորբոքումներով, ո՛չ էլ արտադրությամբ, սակայն կարող են լրջորեն վնասել կանանց առողջությանը:
Նման հիվանդությունները կարող են դառնալ անպտղության, պտղի մոտ արատների ձևավորման, հղիության ընդհատման և հղիության հետ կապված այլ խնդիրների առաջացման պատճառ: Ներկայում ամենատարածված «թաքնված» վարակներն են գարդներելյոզը, միզասեռական միկոպլազմոզը, խլամիդիոզը, ուրեապլազմոզը, ցիտոմեգալովիրուսային վարակը, հերպեսային վարակը, մարդու պապիլոմավիրուսը:
Առանց ցավի ու դրսևորման, սակայն ծանր բարդություններով
«Թաքնաված» վարակներ առաջացնող միկրոօրգանիզմները հաճախ ապրում են բջիջների մեջ, ուստի անհասանելի են իմունային համակարգի համար: Դրանք կարող են դրսևորվել սթրեսի, դեպրեսիաներ, ինչպես նաև հղիության ժամանակ:
Օրգանիզմում հայտնվելով՝ այդ վարակներն ախտահարում են հեշտոցն ու արգանդի վզիկի հատվածը, իսկ արգանդի վզիկի էրոզիայի դեպքում սկսում են նաև ակտիվորեն բազմանալ: Դրանք կարող են ախտահարել նաև միզուկը: Այնուհետև այս վարակներն ախտահարում են արգանդն ու դրա կցորդները՝ առաջացնելով բորբոքումներ, կպումներ և լորձաթաղանթի կառուցվածքի խանգարումներ: Այս ամենի հետևանքով կարող է առաջանալ անպտղություն, քանի որ ձվաբջիջը նորմալ չի զարգանում, ի հայտ են գալիս խնդիրներ՝ կապված բեղմնավորման հետ, բարձր է լինում հղիության ընդհատման վտանգը:
Բացի այդ, ակտիվ վարակը հղիության վաղ փուլերում կարող է դառնալ պտղի մոտ արատների զարգացման, նրա մահվան կամ այլ բարդությունների ի հայտ գալու պատճառ:
Նման դեպքերում հղիության արհեստական ընդհատումը կարող է հանգեցնել էնդոմետրիտի և կցորդների հատվածում դանդաղ ընթացող բորբոքման առաջացման, ինչն էլ կուղեկցվի երկրորդային տիպի անպտղությամբ:
Հիվանդությունների ախտորոշումը
«Թաքնված» սեռավարակների ախտորոշման համար հարկավոր է մանրակրկիտ բուժզննում անցնել և մի շարք անալիզներ հանձնել՝ հիվանդության հարուցիչը որոշելու համար: Հատկապես կարևոր է բուժզննումն ու բուժումը հղիության պլանավորման ընթացքում:
Մեկ կամ ավել հարուցիչի հայտնաբերման դեպքում հարկավոր է շտապ բուժում սկսել՝ նույնիսկ, եթե հիվանդությունը ոչ մի տհաճ ախտանշան չի առաջացնում:
Նման հիվանդությունների բուժման ժամանակ կիրառվում է.
· տեղային կամ համակարգային ազդեցություն հարուցիչի վրա,
· իմունախթանում՝ օրգանիզմի սեփական ուժերն ակտիվացնելու և հարուցիչը բջիջներից դուրս բերելու համար,
· հեշտոցի միկրոբիոցենոզի վերականգնում:
Հարկ է հիշել, որ սեռավարակների հարուցիչների դեմ պայքարում անհրաժեշտ է անմիջական ազդեցություն գործադրել հարուցիչի վրա, իսկ եղամիջոցն ընտրելիս՝ հաշվի առնել կնոջ ընդհանուր վիճակը (հղիություն, առողջական խնդիրներ և այլն):
Հղիության ընթացքում նմանատիպ հիվանդությունները վտանգավոր են, քանի որ կարող են բացասաբար ազդել պտղի զարգացման վրա, ուստի այս դեպքում կիրառվում է տեղային համակցված թերապիա մի քանի փուլով: Ընդ որում՝ բուժումն իրականացվում է միայն մասնագետի հսկողության ներքո:
Նաև հարկ է հիշել, որ բուժման կուրսը ոչ մի դեպքում չի կարելի ընդհատել, իսկ բուժումից 2-4 շաբաթ անց հարկավոր է կրկին բուժզննում անցնել և հանձնել անհրաժեշտ անալիզները:
Նյութի աղբյուրը՝ medaboutme.ru
Տեսանյութեր

«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին

Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու

Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա

Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ

Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը

Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար

Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին

Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով

Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում

Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային

Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան

Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը

Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը

Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար

Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով

Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից

Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը

2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով

Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում

Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում

Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը

Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը

Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով

Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)

15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից

Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան

Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին

Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ

4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան

ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ

Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)

Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս

Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը

Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան

Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում

Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին

Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը

ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում

«Կոչումով բժիշկ»

ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 09.12.2015 Առողջապահական ԾԻԳ-ի սկրինինգային ծրագիրը
-
21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
-
22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
-
22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
-
14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
-
19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
-
11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
-
13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
-
17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
-
22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
-
13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
-
19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
-
21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
-
12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
-
11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
-
16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
-
17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
-
22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
-
19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
-
16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
-
14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
-
15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
-
14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
-
12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
-
20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
-
22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
-
15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
-
19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
-
17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
-
16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
-
12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
-
10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
-
17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
-
14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
-
13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
-
17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
-
20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
-
17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
-
13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
-
11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
-
13:55 • 12.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 09.12.2015 Առողջապահական ԾԻԳ-ի սկրինինգային ծրագիրը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Նորություններ 11:47 • 09/12 Որոնք են սննդամթերքի լավագույն տեսակները փորափքանքից ազատվելու համար Փորափքանքը կարող է պայմանավորված լինել ամենատարբեր պատճառներով, սակայն որպես կանոն այն կապված է լինում սննդակարգի հետ: Մասնագետները ներկայացրել են սննդամթերքի այն տեսակները, որոնք կօգնեն ազատվել այս տհաճ խնդրից:
-
Հետազոտություն 18:29 • 02/12 Գիտնականները ներկայացրել են տարածված ու համեղ մթերք, որը կօգնի նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը Շաքարային դիաբետը ներկայում ամենատարածված ու վտանգավոր հիվանդություններից մեկն է, որի դեմ պայքարում են հազարավոր մարդիկ, սակայն մասնագետները ներկայացրել են մի շատ տարածված ու համեղ մթերք, որը կօգնի կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը։
-
Նորություններ 17:16 • 07/12 Սրտաբանը ներկայացրել է 4 պարզ խորհուրդ, որոնք կօգնեն բարելավել քնի որակը Գերմանացի սրտաբան Մարտին Հալլեն պնդում է, որ անառողջ քունը հանգեցնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման, սակայն մասնագետը վստահ է, որ կան շատ պարզ կանոններ, որոնց հետևելը կօգնի զգալիորեն բարելավել քնի որակը
-
Գեղեցկություն 21:24 • 05/12 Դիետա «Աստիճան». տոներին ընդառաջ կազմվածքը կարգի բերելու լավագույն միջոցը Ավելորդ քաշն ու ճարպակալումը ներկայում մարդկության մեծագույն խնդիրներից են, քանի որ զգալիորեն բարձրացնում են մի շարք վտանգավոր հիվանդությունների, այդ թվում նաև սրտանոթային համակարգի հիվանդությունների և քաղցկեղի զարգացման հավանականությունը:
-
Հետազոտություն 11:16 • 03/12 Գիտնականները պարզել են՝ որ մթերքն է բարձրացնում շագանակագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը Կանադացի գիտնականները հետազոտության արդյունքում եկել են այն եզրահանգման, որ հագեցած ճարպերը բարձրացնում են տղամարդկանց մոտ շագանակագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը մի քանի անգամ:
-
Բաղադրատոմսեր 20:30 • 03/12 3 բաղադրատոմս արթրիտով ախտահարված հոդերի ցավը մեղմելու ու բորբոքումների մակարդակը նվազեցնելու համար Արթրիտները հոդերի բորբոքային հիվանդություններ են, որոնք դրսևորվում են սաստիկ հոդացավերով ու այլ տհաճ ախտանշաններով, սակայն կան շատ արդյունավետ բնական դեղամիջոցներ, որոնք կօգնեն մեղմել արթրիտով ախտահարված հոդերի ցավն ու նվազեցնել բորբոքումների մակարդակը:
-
Նորություններ 18:15 • 06/12 Մասնագետները նշել են՝ որ բանջարեղենն է պաշտպանում քաղցկեղից և բարելավում մարսողությունը Բրոկոլին ամենաօգտակար ու համեղ բանջարեղեններից մեկն է, սակայն շատերն անտեսում են այս մթերքը՝ հաշվի չառնելով դրա օգտակարությունը: Պարզվում է՝ բրոկոլին ունի մի շարք առավելություններ, որոնց շնորհիվ պետք է ներառվի ամենօրյա սննդակարգում:
-
Գեղեցկություն 14:04 • 07/12 Գիտնականները ներկայացրել են մեթոդ, որը կօգնի բարելավել ինքնազգացողությունն ու ազատվել ավելորդ քաշից առանց սննդակարգերի ու մարզումների Ավելորդ քաշից ազատվելու համար մասնագետները մշակել են տարբեր սննդակարգեր, սակայն ամերիկացի գիտնականներն այժմ առաջարկում են մեթոդ, որը կօգնի նիհարել առանց դիետաների ու մարզումների:
-
Նորություններ 15:14 • 02/12 Մասնագետը նշել է՝ որոնք են քթային արյունահոսության տեսակները և ինչ է հարկավոր անել նման դեպքերում Քթային արյունահոսությունը բավական տարածված երևույթ է, որը կարող է լինել ինչպես որոշ հիվանդությունների, այնպես էլ վնասվածքների ախտանշան, և պայմանավորված է լինում զարկերակային բարձր ճնշմամբ կամ արյունատար անոթի վնասմամբ:
-
Հետազոտություն 19:58 • 04/12 Գիտնականները նշել են՝ առողջական ինչ խնդիրներից է պաշտպանում սուրճը ԱՄՆ-ից, Բրազիլիայից և Եվրոպայից մի խումբ գիտնականներ գիտափորձերի արդյունքում եկել են այն եզրահանգման, որ կոֆեինն օգնում է պաշտպանել գլխուղեղը նեյրոդեգեներատիվ գործընթացների հետ կապված տարիքային խնդիրներից:
-
Գեղեցկություն 20:58 • 04/12 Ինչպես ազատվել անցանկալի մազերից. 3 պարզ ու արդյունավետ բնական միջոց Անցանկալի մազերը կարող են լուրջ խնդիր դառնալ յուրաքանչյուր կնոջ համար, մինչդեռ դրանց դեմ պայքարում են միլիոնավոր կանայք: Ներկայում գոյություն ունեն մազահեռացման տարբեր միջոցներ, սակայն դրանք կամ շատ ցավոտ են, կամ անարդյունավետ են, կամ՝ բավական թանկարժեք:
-
Հիվանդություններ 15:04 • 06/12 Գերմանացի գիտնականները նշել են՝ որոնք են աչքի քաղցկեղի մասին հուշող ախտնշանները Աչքի քաղցկեղն այս հիվանդության ամենահազվադեպ հանդիպող տեսակներից մեկն է, սակայն այն շատ վտանգավոր է, ուստի գերմանացի բժիշկները ներկայացրել են այն փոփոխությունները, որոնք թույլ կտան ժամնակին հայտնաբերել աչքի այս չարորակ հիվանդությունը:
-
Բաղադրատոմսեր 20:23 • 02/12 Ինչպես պայքարել վիտիլիգոյի դեմ. լավագույն ժողովրդական միջոցներն այս խանգարումից ազատվելու համար Վիտիլիգոն մաշկային հիվանդություն է, որը բնորոշվում է մաշկի պիգմենտացիայի խանգարմամբ: Այս հիվանդությունը, որպես կանոն, պայմանավորված է լինում նյարդային ու էնդոկրին (ներզատական) համակարգերի ֆոնկցիոնալ հիվանդություններով, ինչպես նաև
Նորություններ
-
12:27 • 07.12.19 Որոնք են քաղցկեղի բոլոր տեսակներին բնորոշ ախտանշանները
Բաղադրատոմսեր
-
18:06 • 30.11.19 Երեք ժողովրդական միջոց խոցային հիվանդության բուժման համար
Հիվանդություններ
-
17:41 • 05.12.19 Մասնագետները նշել են՝ որոնք են արյան վարակման ախտանշանները
-
16:58 • 03.12.19 Ինչ վտանգավոր պատճառներով կարող է պայմանավորված լինել ոտքերի դողը