Երակների վարիկոզ լայնացման հիմնական ախտանշաններն ու կանխարգելման միջոցները
Երակների վարիկոզ լայնացումը շատ տարածված ու վտանգավոր հիվանդություն է, որը կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Սա է պատճառը, որ հարկավոր է անպայման իմանալ այս խնդրի ախտանշանները՝ բուժումը ժամանակին սկսելու և տհաճ հետևանքներից խուսափելու համար:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երակների վարիկոզ լայնացման մասին վկայող 6 արտասովոր ախտանշան, որոնց դեպքում անհրաժեշտ է անպայման դիմել բժշկին:
1. Սրունքների ու կոճերի քոր
Սա երակների վարիկոզ լայնացման մասին վկայող ամենատարածված ախտանշաններից է մեկն, որը մարդիկ շատ հաճախ անտեսում են: Այս դեպքում քորը պայմանավորված է լինում անոթներում տեղի ունեցող փոփոխություններով: Սա կարող է անվնաս ախտանշան թվալ, սակայն հենց այն էլ վկայում է հիվանդության զարգացման մասին: Սա է պատճառը, որ սրունքների ու կոճերի քորը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել, քանի որ այն կարող են լուրջ բարդություններ առաջացման պատճառ:
Այս ախտանշանի դեպքում մասնագետները սովորաբար նշանակում են հակահիստամինային դեղամիջոցներ, որոնք նվազեցնում են հյուսվածքների այտուցվածությունն ու ազատում են սպազմներից: Բացի այդ, նշանակվում են նաև նյարդային համակարգը հանգստացնող ու քունը կարգավորող միջոցներ, ինչպես նաև հակաբակտերիալ բուժիչ քսուքներ, որոնք խոնավեցնում են մաշկն ու կանխում են վարակի տարածումը:
2. Ջղաձգումներ
Ստորին վերջույթների երակների վարիկոզ լայնացումը կարող է դրսևորվել ամենատարբեր ախտանշաններով, որոնցից ամենատարածվածը գիշերային ջղաձգումներն են: Բանն այն է, որ արյան լճացման հետևանքով խանգարվում է արյան շրջանառությունը, բարձրանում է հյուսվածքների վրա գործադրվող ճնշումը և գրգռվում են նյարդային վերջավորությունները, ինչն էլ հանգեցնում է ջղաձգումների: Բացի այդ, նյութափախանակության խանգարման հետևանքով մկանները չեն ստանում անհրաժեշտ թթվածինը, ինչը նույնպես կարող է դառնալ ջղաձգումների առաջացման պատճառ:
3. Մաշկի գույնի փոփոխություն
Արյան ու ավշի շրջանառության վատացումը կարող է դառնալ նաև ախտահարված երակի հատվածում մաշկի գույնի փոփոխության պատճառ: Այդ հատվածում կարող են նկատվել սպիտակ կամ մուգ հետքեր, որոնք սկզբնական շրջանում չեն անհանգստացնում, սակայն որոշ ժամանակ անց կարմրում են, պնդանում և առաջացնում քոր ու տհաճ զգացողություններ: Այս ախտանշանի առկայության դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ անուշադրության մատնելու դեպքում այն կարող է լուրջ խնդիրների պատճառ դառնալ:
4. Ցավոտ զգացողություններ երկար ժամանակ անշարժ լինելուց հետո
Եթե երկար ժամանակ անշարժ լինելուց հետո ոտքերը սկսում են ցավել, ապա հարկավոր է անհապաղ բուժզննում անցնել: Հիվանդության վաղ փուլերում ցավը գրեթե աննկատ է լինում և անհետանում է ոտքերը վեր բարձրացնելուց կամ մի փոքր մերսելուց հետո, սակայն ավելի լուրջ դեպքերում տհաճ զգացողություններն ուժեղանում են: Սա պայմանավորված է լինում արյան շրջանառության խանգարմամբ, ինչը կարող է շատ վտանգավոր լինել, ուստի ոչ մի դեպքում չի կարելի այս ախտանշանն անտեսել:
5. Թմրածություն ու ծակծկոց
Ոտնաթաթերի պարբերաբար նկատվող կարճաժամկետ թմրածությունը կարող է վկայել երակների վարիկոզ լայնացման սկզբնական փուլերի մասին: Եթե այս խնդիրը հազվադեպ է ի հայտ գալիս, ապա անհանստանալու պատճառ չկա, սակայն պարբերաբար անհանգստացնող թմրածության ու ծակծկոցի դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետին, քանի որ սա բավական վտանգավոր ախտանշան է:
6. Այտուցներ
Հյուսվածքների այտուցվածությունը պայմանավորված է լինում միջբջջային տարածությունում հեղուկի կուտակմամբ, ինչը տեղի է ունենում, երբ երակների փականները սխալ են աշխատում: Երակների վարիկոզ լայնացման դեպքում նման այտուցները սովորաբար ի հայտ են գալիս երեկոյան ժամերին կամ շոգ եղանակին: Այս դեպքում խանգարումը հայտնաբերելու համար բժիշկները խորհուրդ են տալիս առավոտյան ու երեկոյան ստուգել կոճի գրկաչափը (обхват лодыжки) և համեմատել ցուցանիշները: Եթե երեկոյան այն ավել է մեկ սանտիմետրով, ապա հարկավոր է անհապաղ դիմել բժշկին:
Ինչպես կանխարգելել երակների վարիկոզ լայնացումը
Երակների վարիկոզ լայնացումը կանխելու համար մասնագետներն առաջին հերթին խորհուրդ են տալիս լինել ֆիզիկապես ակտիվ, քանի որ ֆիզիկական ակտիվությունը բարելավում է արյան շրջանառությունը և բարենպաստ ազդեցություն է ունենում երակների առողջական վիճակի վրա: Երակների համար ամենաօգտակար մարզաձևերի շարքին են դասվում լողը, ձգումները, հեծանվավազքը, յոգան, զբոսանքները և սկանդինավյան քայլքը:
Շատ մեծ նշանակություն ունի նաև հարմարավետ կոշիկ կրելը: Մասնագետները խորհուրդ են տալիս կրել ցածրակրունկ կոշիկ, քանի որ դրանք բարելավում են սրունքի մկանների տոնուսը՝ նպաստելով արյան շրջանառության բարելավմանը: Բացի այդ, գոյություն ունեն նաև հատուկ հակավարիկոզային զուգագուլպաներ, որոնք օրվա ընթացքում ձիգ են պահում ոտքերը՝ նպաստելով երակների վարիկոզ լայնացման բուժմանը:
Պետք չէ մոռանալ նաև բավարար քանակությամբ հեղուկ խմելու մասին: Այս կերպ կարելի է բարելավել աղիների աշխատանքը՝ դրանով իսկ նվազեցնելով ոտքերի երակների վրա գործադրվող ճնշումն ու թութքի առաջացման հավանականությունը: Ջուրը հատկապես կարևոր է երկարատև (4 ժամից ավել) չվերթների ժամանակ, քանի որ այդ ժամանակ բարձրանում է արյան լճացման և խորանիստ երակների թրոմբոզի առաջացման հավանականությունը:
Հարկ է հիշել, որ երակների վարիկոզային լայնացման առաջացման հավանականությունն ավելի բարձր է լինում ավելորդ քաշի դեպքում, ուստի հարկավոր է կարգի բերել սննդակարգը, պարբերաբար մարզվել և նվազեցնել քաշը՝ երակների վրա գործադրվող ճնշումը հնարավորինս նվազեցնելու համար:
Բացի այդ, մասնագետները նշում են, որ ոտքերի վրա գործադրվող ճնշումը նվազեցնելու ամենապարզ եղանակը պառկած ժամանակ ոտքերը փոքր ինչ բարձր տեղ դնելն է: Օրինակ՝ կարելի է քնելիս ոտքերի տակ բարձ դնել, ինչը կօգնի խուսափել հիվանդության զարգացումից ու տհաճ ախտանշաններից:
Նաև շատ կարևոր է երակների առողջությունն ամպապնդելը: Այս հարցում շատ արդյունավետ կարող են լինել բնական միջոցները: Գոյություն ունեն տարատեսակ խոտաբույսեր, թուրմեր ու ոգեթուրմեր, որոնք կօգնեն արդյունավետ կերպով բուժել երակների վարիկոզ լայնացումը, սակայն դրանք օգտագործելուց առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել մասնագետի հետ:
Նյութի աղբյուրը՝ healthinfo.ua
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հիվանդություններ 12:41 • 28/03 Որ դեպքերում հերպեսը կարող է կյանքի համար վտանգավոր լինել Հերպեսի վիրուսները բավական տարածված են մարդկանց շրջանում, սակայն ամենատարածվածներն են առաջին և երկրորդ տիպի հասարակ հերպեսի վիրուսները (ՀՀՎ-1 և ՀՀՎ-2), որոնցով կարելի է վարակվել տեսանելի ախտանշաններ ունեցող հիվանդի հետ սերտ շփման դեպքում։
-
Նորություններ 12:49 • 26/03 Արտասովոր ախտանշան, որը կարող է վկայել օրգանիզմում վիտամին D-ի պակասի մասին Բացի այդ, այս սննդային բաղադրիչի անբավարարության մասին վկայող այլ ախտանշանների թվին են դասվում գլխի, մկանների, ոսկորների և հոդերի հատվածի ցավը, ինչպես նաև ձեռքերում և ոտքերում ծակծկոցի զգացողությունը։
-
Նորություններ 14:51 • 22/03 Շուրջ 900 դեղամիջոց չի ներառվելու էլեկտրոնային դեղատոմսերով բաց թողնվող դեղերի ցանկում Հայաստանում մարտի 1-ից հակաբիոտիկների նշանակումը իրականացվում է էլեկտրոնային դեղատոմսով: Համաձայ նոր կարգի՝ դեղատները պետք է համապատասխան դեղորայքը տրամադրեն միայն էլեկտրոնային դեղատոմսի առկայության դեպքում:
-
Հիվանդություններ 12:41 • 28/03 Որ դեպքերում հերպեսը կարող է կյանքի համար վտանգավոր լինել Հերպեսի վիրուսները բավական տարածված են մարդկանց շրջանում, սակայն ամենատարածվածներն են առաջին և երկրորդ տիպի հասարակ հերպեսի վիրուսները (ՀՀՎ-1 և ՀՀՎ-2), որոնցով կարելի է վարակվել տեսանելի ախտանշաններ ունեցող հիվանդի հետ սերտ շփման դեպքում։
-
Հիվանդություններ 14:25 • 25/03 Որ դեպքերում է մեջքի ցավը հուշում շտապ բուժզննում անցնելու անհրաժեշտության մասին Եթե ցավն ուղեկցվում է բարձր ջերմությամբ, տեղակայված է մի հատվածում ու չի մեղմվում, ի հատ է գալիս քնած ժամանակ, չի մեղմվում պառկած դիրք ընդունելիս, ուղեկցվում է թմրածությամբ, մկանների լարվածությամբ կամ վերջույթների թուլության զգացողությամբ, ապա հարկավոր է անհապաղ դիմել մասնագետի։
-
Հետազոտություն 14:29 • 26/03 Քաշի տատանումները կարող են վտանգավոր հետևանքների հանգեցնել․ հետազոտություն Հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են Million Veteran Program խմբից 92,363 մարդու առողջական վիճակի մասին տվյալները և ևս 65,047 մարդու տվյալները, որոնք տրամադրել էր Մեծ Բրիտանիայի կենսաբանկը:
-
Հիվանդություններ 14:51 • 27/03 Որոնք են երիկամների քաղցկեղի մասին հուշող ախտանշաններն ու հիվանդության զարգացմանը նպաստող գործոնները Ինչպես ընդգծել է մասնագետը, հիվանդության զարգացման հետ մեկտեղ հիվանդի մոտ նկատվում է քաշի անբացատրելի կորուստ, ինչպես նաև քրոնիկ հոգնածություն, առատ քրտնարտադրություն ու տենդ։
Մանկան խնամք
-
14:44 • 14.06.23 Ինչպիսին պետք է լինի երեխայի սննդակարգը փորկապության դեպքում
Գեղեցկություն
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը
-
09:15 • 31.05.23 Մասնագետը նշել է՝ ինչը կարող է դառնալ մաշկի չորության պատճառ