էսթետիկ բժշկությունն այլևս հասանելի է միջին եկամուտ ունեցող հայուհուն. «Յուվենտա» էսթետիկ բժշկության կենտրոն
էսթետիկ բժշկություն՝ հասանելի, միջազգային ստանդարտներին համապատասխան և բարձրորակ, այս ամենը մեկտեղվել է Կորյունի 3 հասցեում, «Յուվենտա» էսթետիկ բժշկության կենտրոնում: Բժշկության կենտրոն, որտեղ աշխատում են բացառապես մաշկաբան-կոսմետոլոգներ:
«էսթետիկ բժշկությունն արագ զարգացող ճյուղ է և ես ուզում եմ իմ ներդրումն ունենալ այդ զարգացման մեջ Հայաստանում:
Մեր բժշկության կենտրոնում մատուցվում են բացառապես բարձրորակ ծառայություններ՝ բժիշկ-կոսմետոլոգների կողմից: Առաջին հերթին ես բժիշկ եմ, հետո՝ գործարար: Պետք է հարգել և լինել ազնիվ մարդկանց՝ ում հետ և ում համար աշխատում ես:
Էսթետիկ բժշկությունը Հայաստանում մատչելի չէ: Իսկ ինձ համար, կլինիկան հիմնադրելիս, մեր հայուհիների համար խնամքը և էսթետիկ բժշկությունն, առհասարակ, հասանելի դարձնելն է եղել գերխնդիրը: Ես որոշեցի մեկտեղել որակը և պահպանել հասանելիությունը, որպեսզի բոլորը, օրինակ՝ ուսանողները, տնային տնտեսուհիները կարողանան օգտվել ծառայություններից»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց «Յուվենտա» էսթետիկ բժշկության կենտրոնի հիմնադիր Զառա Արոյանը:
Որակյալը նույնպես կարող է լինել հասանելի: «Յուվենտա»-ում ապահովում են երիտասարդություն և գեղեցկություն, ամենակարևորը՝ պահպանելով պրոֆեսիոնալիզմը և սանիտարահիգիենիկ պայմանները: Կլինիկան առաջարկում է մատչելի, արդյունավետ, պրոֆեսիոնալ լուծումներ մարմնի և դեմքի մաշկի համար: Ինչպես նշում է հիմնադիրը՝ նպատակը Հայաստանում էսթետիկ բժշկությունն ավելի հասանելի դարձնելն է:
«Իտալական, իսպանական և գերմանական սարքավորումները բերել եմ ինքս՝ Գերմանիայից։ Գեղեցկության և երիտասարդության պահպանման միջոցների փնտրտուքները, եվրոպական ամենատարբեր տեխնոլոգիաների, սարքավորումների լավը-վատը սեփական փորձով ճանաչելն ինձ թույլ է տվել ընտրել միայն լավագույնը հայ կանանց առաջարկելու համար: Հայաստանում սխալ են հետևում մաշկին, բոլոր թերությունները փորձելով քողարկել շպարի հաստ շերտի տակ: Պետք է բուժել մաշկը և քիչ քանակությամբ շպարով ընդգծել բնական գեղեցկությունը:
Եվս մի խնդիր, որը նկատել եմ, անհատականության բացակայությունն է: «Յուվենտա» -ում, անկախ միջամտությունից, պահպանում ենք անհատականությունը, լինի դա շուրթերի ծավալի մեծացում, թե՝ մաշկի ձգում: Մենք երբեք չենք լինի նույն դեմքերն ստեղծող կենտրոն»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց «Յուվենտա» էսթետիկ բժշկության կենտրոնի հիմնադիր Զառա Արոյանը:
Լինելով 2 երեխաների մայր, հաջողած մասնագետ և գործարար՝ Զառա Արոյանը նշում է՝ ամեն ինչի հիմքում դրական տրամադրվածությունն է: «Երիտասարդության հիմքում բարությունն է, սերը և դրական ընկալումները: Անկախ տարիքից և գործունեությունից՝ կինը չպետք է մոռանա իր մասին. արդարացված էգոիզմ, սա է պետք հայ կնոջը: Հոգալ ներքին ներդաշնակության ապահովումը, իսկ արտաքին թերությունները վստահել ճիշտ մասնագետներին»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց «Յուվենտա» էսթետիկ բժշկության կենտրոնի հիմնադիր Զառա Արոյանը:
Գերազանցությամբ ավարտելով Մոսկվայի Պիրոգովի անվան բժշկական համալսարանը՝ Զառա Արոյանը երկար տարիներ մասնագիտական գործունեություն է ծավալել Գերմանիայում ՝ Բեռնում, Ցյուրիխում և Ֆրանկֆուրտում, Շվեյցարիայում, Իտալիայում, Մոսկվայում և գիտելիքների ահռելի պաշարով վերադարձել հայրենիք:
«Յուվենտա»-ն առաջարկում է մարմնի և դեմքի խնամքի միջամտությունների միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ:
«Չի կարելի շփոթել գեղեցկության սրահը կոսմետոլոգի սենյակի և մաշկի բուժման պրոֆեսիոնալիզմի հետ: Գեղեցկության սրահի սենյակում աշխատող կոսմետոլոգը չի կարող ամբողջությամբ տիրապետել մասնագիտական նրբություններին, որոնք մաշկաբանը սովորում է համալսարանում՝ 6 տարվա ընթացքում:
Հայաստանում ջուրը չորացնում է մաշկը, քամու առկայությունն ու արևն էլ ամրապնդում են բացասական ազդեցությունների շարանը: Այդ պատճառով խնամքը պարզապես անհրաժեշտ է, սակայն պետք է 100 անգամ վերանայել կոսմետոլոգների ցանկը, նոր դիմել՝ ընտրելով բացառապես որակավորված մասնագետի, մանավանդ՝ եթե խոսքը ներարկումների մասին է, ինչն առանձին խնդրահարույց թեմա է»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց «Յուվենտա» էսթետիկ բժշկության կենտրոնի հիմնադիր Զառա Արոյանը:
«Յուվենտա» էսթետիկ բժշկության կենտրոնում հիմքը դրվում է անհատականության, առողջության, գեղեցիկի և պրոֆեսիոնալ մոտեցման վրա: Խնամված, երիտասարդ, հաջողակ գործարար կին, լավ ընտանիքի մայր, բարձր որակավորում ունեցող բժիշկ Զառա Արոյանն արդեն երկու ամիս է՝ նոր շունչ է հաղորդել հայկական էսթետիկ բժշկությանը: Երևանում, վստահաբար կա մեկ վայր, որտեղ էսթետիկ բժշկությունը հասանելի է բոլորին:
Զառան Իսպանիայից Հայաստան այս անգամ ժամանել է մենակ, սակայն վստահ է` ընտանիքը մինչև հունիս կվերամիավորվի:
Լրագրող՝ Լուսինե Զարայելյան
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Նորություններ 15:06 • 18/04 Հնարավոր է արդյոք կանխել տղամարդու վարակումը չպաշտպանված սեռական ակտից հետո ախտահանիչ լուծույթներով լվացումներ կատարելու դեպքում․ պատասխանում է բժիշկը Անտիսեպտիկ լուծույթներով արտաքին լվացումները գործնականում չեն խոչընդոտում ինֆեկցիայի ներդրմանը միզուկում, և հիմնականում լինում են ոչ արդյունավետ, իսկ ներմիզուկային լվացումները կարող են նպաստել վերընթաց տարածմանը:
Նորություններ
-
12:52 • 22.04.24 Պանրի գործածությունը պաշտպանում է կարիեսի զարգացումից
Մանկան խնամք
-
14:44 • 14.06.23 Ինչպիսին պետք է լինի երեխայի սննդակարգը փորկապության դեպքում
Գեղեցկություն
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը
-
09:15 • 31.05.23 Մասնագետը նշել է՝ ինչը կարող է դառնալ մաշկի չորության պատճառ