Սննդամթերքի տեսակներ, որոնք քայքայում են ատամների էմալն ու վնասում ատամները
Մարդիկ բոլորն էլ ունեն որոշակի սննդային նախասիրություններ, սակայն երբեմն դրանք այդքան էլ օգտակար չեն լինում և կարող են լուրջ վնաս հասցնել օրգանիզմի այս կամ այն համակարգին, այդ թվում նաև ատամների էմալին։
Մասնագետների խոսքով՝ գոյություն ունեն սննդամթերքի տեսակներ, որոնք քայքայում են ատամների էմալը՝ հանգեցնելով մի շարք խնդիրների զարգացման։ MedikForum.ru կայքը ներկայացրել է ատամների համար ամենավնասակար մթերքը, որոնց գործածությունը հարկավոր է բացառել կամ պահել խիստ վերահսկողության տակ։
Ցիտրուսային մրգեր ու թթու մթերք
Ցիտրուսային մրգերը շատ օգտակար են օրգանիզմի համար, սակայն կարող են լուրջ վնաս հասցնել ատամների էմալին՝ առաջացնելով էրոզիաներ և ախտահարելով պինդ հյուսվածքները։ Թթու մթերքը կամ ըմպելիքները քայքայում են ատամների հյուսվածքները և վնասում են ոչ միայն էմալը, այլև դենտինը։ Էրոզիան դրսևորվում է բավական վառ ախտանշաններով, որոնք չի կարելի անտեսել. ատամների մաշվածության, գույնի փոփոխության (ատամները դեղնաշագանակագույն երանգ են ստանում), գերզգայունության և եզրերի թափանցիկության դեպքում հարկավոր է դիմել մասնագետին և հատուկ պրոցեդուրաներ անցնել ատամների էմալը վերականգնելու համար։ Չափազանց մեծ ախտահարումների դեպքում արդեն հարկավոր է բժշկական լուրջ միջամտություն, քանի որ կարող է լինել ատամնալիցքի, շապիկի կամ անգամ իմպլանտի անհրաժեշտություն։
Շաքար չպարունակող քաղցր ըմպելիքներ
Դիետիկ ըմպելիքները շատ տարածված են, քանի որ շաքարի բացակայության պատճառով մարդիկ դրանք ավելի քիչ վնասակար են համարում օրգանիզմի և ատամների համար, սակայն իրականում դրանցում շաքարի բացակայությունը խիստ բացասաբար է անդրադառնում ատամների վրա։ Բանն այն է, որ համի բարելավման համար նման գազավորված ըմպելիքները պարունակում են բավական վնասակար թթուներ, որոնք նույնպես կարող են հանգեցնել էրոզիաների։ Մասնագետների խոսքով՝ լավագույն ըմպելիքը ջուրն է, սակայն խիստ ցանկության դեպքում կարելի է նաև գազավորված քաղցր ըմպելիքներ խմել։ Պարզապես հարկավոր է անմիջապես նման ըմպելիքներ խմելուց հետո ողողել բերանի խոռոչը մաքուր ջրով։ Հարկ է հիշել, որ գազավորված քաղցր ըմպելիքներից հետո չի կարելի մաքրել ատամները խոզանակով, քանի որ թթուները փափեցնում են ատամների էմալը և խոզանակը կարող է վնասել այն։
Ածխաջրերով հարուստ մթերք
Թքի ֆերմենտները տարրալուծում են ածխաջրերը՝ ձևավորելով օրգանական թթուներ, որոնք վնասակար են ատամների համար։ Այս գործընթացը շատ ավելի արագ է տեղի ունենում հեշտ յուրացվող ածխաջրերի՝ շաքարի, գլյուկոզայի և ֆրուկտոզայի օգտագործման դեպքում։ Երբ դրանք երկար ժամանակ մնում են բերանի խոռոչում, աճում է այն բակտերիաների թիվը, որոնք թթուներ են արտազատում ու քայքայում են ատամների էմալը։ Ածխաջրերից հնարավոր չէ հրաժարվել, սակայն հարկավոր է ուտել ավելի քիչ աղանդերներ ու տարատեսակ սնեքեր։ Բացի այդ, հարկավոր է օգտագործել ատամների մաքրման համար նախատեսված թելեր ու հաճախ ողողել բերանը մաքուր ջրով կամ հատուկ լուծույթներով։
Պաղպաղակ
Պաղպաղակը ոչ միայն հարուստ է շաքարով, այլև շատ սառը մթերք է, ինչը նույնպես վնասակար է էմալի համար և կարող է դառնալ ատամների գերզգայունության պատճառ, ինչպես նաև բացասաբար անդրադառնալ լնդերի ու լորձաթաղանթների վրա։ Ավելին՝ այս մթերքն էլ ավելի վնասակար է սուրճի կամ տաք ըմպելիքների հետ օգտագործելու դեպքում, քանի որ ջերմաստիճանի տատանումները վնասակար են ատամների էմալի համար։
Հանքանյութերով ու վիտամիններով հարուստ մթերքի դեֆիցիտ
հանքանյութերն ու վիտամիններն անմիջականորեն ազդում են ատամների էմալի վրա, իսկ դրանց դեֆիցիտը հանգեցնում է ատամների գերզգայունության ու բարձրացնում է կարիեսի զարգացման հավանականությունը։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ոչ միայն ուշադրություն դարձնել սննդակարգին, այլև կիրառել հանքանյութեր պարունակող խնամքի միջոցներ։ Դրանք կօգնեն ամրապնդել ատամները, կգունաբացեն դրանք և կառողջացնեն։
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Նորություններ 14:54 • 03/05 Բժիշկը նշել է՝ ինչպես կարելի է խուսափել շաքարի քաղցկեղածին ազդեցությունից «Մեկ գդալ շաքարավազից վախենալ պետք չէ, պետք է վախենալ ճարպակալումից։ Այսինքն՝ եթե առավոտյան նուշով համեղ կրուասան եք կերել, բայց միաժամանակ ակտիվ կենսակերպ եք վարում և կալորիաների ավելցուկ չունեք, ապա պետք չէ վախենալ շաքարից»,- եզրափակել է բժիշկը։
Նորություններ
-
14:45 • 02.05.24 Օրվա որ ժամերին է հարկավոր ընդունել վիտամինային հավելումները
-
13:56 • 01.05.24 Ինչպես ազատվել փորափքանքից առանց դեղորայքի․ խորհուրդներ մասնագետից
-
12:20 • 30.04.24 Մասնագետը նշել է՝ որն է ամենավնասակար բանջարեղենը
Մանկան խնամք
-
14:44 • 14.06.23 Ինչպիսին պետք է լինի երեխայի սննդակարգը փորկապության դեպքում
Գեղեցկություն
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը
-
09:15 • 31.05.23 Մասնագետը նշել է՝ ինչը կարող է դառնալ մաշկի չորության պատճառ
Հիվանդություններ
-
17:03 • 08.04.24 2024-ին Հայաստանում կարմրուկի 276 դեպք է գրանցվել
-
12:41 • 28.03.24 Որ դեպքերում հերպեսը կարող է կյանքի համար վտանգավոր լինել