Տարածված սննդամթերքի տեսակներ, որոնք պարունակում են քաղցկեղածին նյութեր
Քաղցկեղը շատ վտանգավոր ախտաբանություն է, որը դասվում է այն հիվանդությունների շարքին, որոնց կանխարգելումն ու բուժումը վաղ փուլերում շատ ավելի հեշտ է, քան հետագայում դրա պատճառով զարգացած մի շարք կողմնակի բարդությունների դեմ պայքարելը։ Քաղցկեղի զարգացմանը նպաստող գործոնները տարբեր են լինում և որոշ դեպքերում մարդու սննդակարգը կարող է դրանցից մեկը լինել, քանի որ հաճախ մարդիկ սննդակարգում օգտագործում են սննդամթերքի տեսակներ, որոնք պարունակում են տարատեսակ քաղցկեղածին տարրեր։
Մասնագետները ներկայացրել են առօրյայում հաճախ կիրառվող սննդամթերքի այն տեսակները, որոնք կարող են հանգեցնել քաղցկեղի զարգացման։
Վերամշակում անցած միս
Շատերն են լսել երշիկեղենի ու խոզապուխտի վնասակարության մասին, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ դրանք միակը չեն, որոնցից հարկավոր է խուսափել, քանի որ վնասակար կարող է լինել մերամշակում անցած ցանկացած մսամթերք։ Նման մթերքի գործածությունը կարող է բարձրացնել աղիների քաղցկեղի զարգացման հավանականությունը, ուստի այս վտանգավոր հիվանդությունից խուսափելու համար մասնագետները հորդորում են սահմանափակել նման մսի գործածությունն ու ուտել այն խիստ հազվադեպ։
Կարտոֆիլ ֆրի, թխվածքաբլիթներ, հացիկներ ու սուրճ
Նման մթերքը պարունակում է քաղցկեղածին ազդեցությամբ օժտված քիմիական նյութ՝ ակրիլամիդ, որն առաջանում է ածխաջրերը տապակելիս կամ ջեռոցում պատրաստելիս։ Կենդանիների վրա անցկացված գիտափորձերը ցույց են տվել, որ ակրիլամիդը քաղցկեղածին նյութ է, իսկ դրա մեծ չափաբաժինը կարող է նաև նյարդային համակարգի վնասման պատճառ դառնալ։
Ծովամթերք
Ծովամթերքը հաճախ աղտոտված է լինում արտաքին միջավայրի վնասակար տոքսիններով, ուստի դրա գործածությունը սննդի մեջ կարող է անվտանգ չլինել։ Հատկապես վտանգավոր են պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածինները, որոնք հանգեցնում են քաղցկեղի պատճառ հանդիսացող բորբոքումների զարգացման։ Պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածինները կուտակվում են ջրում, որտեղից էլ հայտնվում են ծովամթերքի մեջ։
Բրինձ
Բրինձը համարվում է մի շարք ազգությունների մշտական սննդակարգի անբաժանելի մասը, մինչդեռ քչերին է հայտնի, որ այս տարածված մթերքը կարող է պարունակել մկնդեղ, որը մեծ չափաբաժնով սաստիկ թունավոր է և կարող է դառնալ քաղցկեղի զարգացման պատճառ անգամ փոքր քանակությամբ օգտագործելու դեպքում։ Մկնդեղը պարունակվում է հողի ու ջրի մեջ, իսկ բրինձն արմատների միջոցով կլանում է այն ու կուտակում սննդի մեջ կիրառվող հատիկներում։
Ընկույզներ ու համեմունքներ
Տարատեսակ ընկույզներն ու համեմունքները համարվում են շատ օգտակար առողջության համար, սակայն պահպանման կանոններին չհետևելու դեպքում դրանք կարող են լուրջ խնդիրներ առաջացնել։ Բանն այն է, որ ընկույզներն ու համեմունքները կարող են պատվել բորբոսով, որի սպորները մթերքի վրա են հայտնվում օդի միջոցով և սխալ պահելու հետևանքով շատ արագ բազմանում են։ Բորբոսի առաջացրած թույնը համարվում է քաղցկեղածին տարր։ Բացի այդ, այն կարող է վնասել լյարդն ու երիկամները, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել ու հետևել նման մթերքի պահպանման պայմաններին։
Ձուկ
Ձուկը հարուստ է սպիտակուցներով ու օրգանիզմի համար շատ կարևոր ճարպաթթուներով, սակայն երբեմն այս մթերքը պարունակում է նաև սնդիկ։ Այս ծանր մետաղն արդյունաբերական օբյեկտներից հայտնվում է բնական ջրամբարներում և կուտակվում ջրում՝ հայտնվելով նաև դրա «բնակիչների» օրգանիզմում։ Ընդ որում՝ գիշատիչ ձկները, այդ թվում՝ թյունոսը, առավել շատ են աղտոտված լինում սնդիկով, ուստի դրանց գործածությունը սննդի մեջ կարող է շատ վտանգավոր լինել առողջության համար։ Սնդիկը շատ վտանգավոր է կենտրոնական նյարդային համակարգի ու երիկամների համար, իսկ քաղցկեղ առաջացնելու դրա ունակությունն ապացուցվել է կենդանիների վրա անցկացված ուսումնասիրությունների արդյունքում, ուստի նման ձկնատեսակներից հարկավոր է հնարավորինս խուսափել։
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հետազոտություն 14:47 • 18/03 Գիտնականները նշել են՝ որ ըմպելիքներն են բարձրացնում գլխուղեղի կաթվածի ու սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը Հետազոտության ընթացքում գիտնականները գնահատել են ավելի քան 100 հազար մարդու սննդային սովորությունները։ Նրանք ուսումնասիրել են մասնակիցների սննդակարգն ու վերլուծել նրանց սննդակարգ և մասնավորապես, 206 տեսակի սննդից ու 32 տեսակի ըմպելիքից ստացած ածխաջրերը։
-
Հետազոտություն 14:47 • 18/03 Գիտնականները նշել են՝ որ ըմպելիքներն են բարձրացնում գլխուղեղի կաթվածի ու սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը Հետազոտության ընթացքում գիտնականները գնահատել են ավելի քան 100 հազար մարդու սննդային սովորությունները։ Նրանք ուսումնասիրել են մասնակիցների սննդակարգն ու վերլուծել նրանց սննդակարգ և մասնավորապես, 206 տեսակի սննդից ու 32 տեսակի ըմպելիքից ստացած ածխաջրերը։
-
Նորություններ 14:34 • 14/03 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյանը՝ առանց էլեկտրոնային դեղատոմսի բուժառուին դեղ չվաճառելու մասին (տեսանյութ) 90 հազարից ավելի դեղատոմս է դուրս գրվել, ինչը խոսում է այն մասին, որ համակարգը շատ ակտիվ աշխատում է: Մի քանի օրից շատ ավելի հեշտ կլինի։
-
Հետազոտություն 14:47 • 18/03 Գիտնականները նշել են՝ որ ըմպելիքներն են բարձրացնում գլխուղեղի կաթվածի ու սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը Հետազոտության ընթացքում գիտնականները գնահատել են ավելի քան 100 հազար մարդու սննդային սովորությունները։ Նրանք ուսումնասիրել են մասնակիցների սննդակարգն ու վերլուծել նրանց սննդակարգ և մասնավորապես, 206 տեսակի սննդից ու 32 տեսակի ըմպելիքից ստացած ածխաջրերը։
-
Հիվանդություններ 13:47 • 14/03 Մասնագետը ներկայացրել է՝ որոնք են երիկամներում քարերի առկայության մասին հուշող ախտանշանները «Երբեմն գոյացած քարը տարիներով մնում է երիկամներում և չի մեծանում։ Այն կարող է ցավ պատճառել միայն այն դեպքում, երբ խոչընդոտում է մեզի արտահոսքին, այսինքն՝ փակում է միզածորանը։ Այս դեպքում երիկամն ուռչում է և ի հայտ է գալիս երիկամային կոլիկ»,- բացատրում է բժիշկը։
Մանկան խնամք
-
14:44 • 14.06.23 Ինչպիսին պետք է լինի երեխայի սննդակարգը փորկապության դեպքում
Գեղեցկություն
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը
-
09:15 • 31.05.23 Մասնագետը նշել է՝ ինչը կարող է դառնալ մաշկի չորության պատճառ
Հիվանդություններ
-
12:01 • 04.03.24 Նյարդաբանը նշել է՝ որոնք են թուլամտության ամենավաղ ախտանշանները
-
14:40 • 01.03.24 Որոնք են տագնապային խանգարման տեսակներն ու ախտանշանները