Ինչը կարող է դառնալ սրտխփոցի գիշերային նոպաների պատճառ և ինչ է հարկավոր անել այս խնդրից ազատվելու համար
Սրտխփոցի գիշերային նոպաները, որոնք ուղեկցվում են սրտի զարկերի արագացմամբ, որպես կանոն չեն լինում վտանգավոր և անցնում են առանց միջամտության, սակայն որոշ դեպքերում դրանք կարող են նախազգուշացնել վտանգավոր հիվանդությունների մասին, ինչը չի կարելի անտեսել։
Մասնագետների խոսքով՝ հաճախ նման խնդրի պատճառ են դառնում սթրեսն ու անհանգստությունը, ինչպես նաև խթանող նյութերի գործածությունը, սակայն երբեմն խնդիրը կարող է շատ ավելի վտանգավոր լինել։ Այնուամենայնիվ պարբերաբար սրտի ռիթմի կտրուկ արագացման հետևանքով քնից արթնանալն այդքան էլ հաճելի չէ, ուստի հարկավոր է փորձել հնարավորինս խուսափել դրանից։
Steady Health պորտալը ներկայացրել է այն գործոնները, որոնք կարող են դառնալ սրտխփոցի գիշերային նոպաների պատճառ։
Անհանգստություն, սթրես ու խուճապային գրոհ
Սաստիկ անհանգստությունը հանգեցնում է օրգանիզմում կորտիզոլ հորմոնի մակարդակի բարձրացման, իսկ այս հորմոնը նպաստում է զարկերակային ճնշման ու սրտի կծկումների հաճախականության բարձրացմանը։ Բացի այդ, գիշերն անհանգստացնող սրտխփոցն ու սրտի ռիթմի արագացումը կարող են պայմանավորված լինել խուճապի նոպայով կամ սաստիկ վախով։
Ալկոհոլի չարաշահում
Ալկոհոլի չարաշահումը կարող է հանգեցնել օրգանիզմի ջրազրկման, իսկ ջրազրկումը թույլ չի տալիս սրտամկանի մկանային հյուսվածքներին ինչպես հարկն է աշխատել, ինչն էլ հանգեցնում է հաճախասրտության։
Մեծ քանակությամբ կոֆեինի գործածություն
Մարդը կարող է չգիտակցել, որ օրվա ընթացքում չափազանց շատ կոֆեին է օգտագործում, մինչդեռ այս տարրը բնական խթանիչ միջոց է։ Այն պարունակվում է սուրճի, թեյի, կակաոյի, գազարվորված ըմպելիքների, էներգետիկ բատոնների ու ըմպելիքների մեջ։ Մեծ քանակությամբ կոֆեինի գործածությունը կարող է դառնալ սրտի զարկերի արագացման պատճառ ու դարձնել մարդուն անհանգիստ ու նյարդային։
Քնելուց առաջ շաքարի ու ածխաջրերի գործածություն
Քնելուց առաջ մեծ քանակությամբ շաքարի ու ածխաջրերի գործածությունը կարող է դառնալ արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման պատճառ, ինչին օրգանիզմը կարձագանքի ինսուլինի մակարդակի կտրուկ բարձրացմամբ։ Այս գործընթացն օրգանիզմն ընկալում է որպես սթրես, ինչի հետևանքով արտազատվում են նյութեր, որոնք արագացնում են սրտի աշխատանքը։ Բացի այդ, արյան մեջ շաքարի բարձր մակադակը կարող է դառնալ նաև առատ քրտնարտադրության ու գլխացավերի պատճառ։
Որոշակի դեղորայքի ընդունում
Առանց դեղատոմսի վաճառվող որոշ դեղամիջոցներ (օրինակ՝ հազի կամ մրսածության բուժման համար կիրառվող դեղորայքը) պարունակում են բաղադրիչներ, որոնք օժտված են խթանող ազդեցությամբ և կարող են ազդել սրտամկանի աշխատանքի վրա։ Բացի այդ, ասթմայի, հիպոթիրեոզի, ուշադրության պակասի ու հիպերակտիվության համախտանիշի դեպքում կիրառվող որոշ դեղամիջոցներ ևս կարող են դառնալ սրտի ռիթմի խանգարման պատճառ։
Կանանց օրգանիզմի առանձնահատկություններ
Կանանց դեպքում սրտխփոցի գիշերային նոպաների պատճառ կարող են դառնալ նաև նրանց օրգանիզմին բնորոշ առանձնահատկությունները։ Բանն այն է, որ դաշտանադադարը, հղիությունը, ինչպես նաև դաշտանային ցիկլի որոշակի փուլերը կարող են հանգեցնել կանանց օրգանիզմում որոշ հորմոնների մակարդակի բարձրացման, ինչի հետևանքով կարող է նկատվել սրտի ռիթմի արագացում։
Սրտի հիվանդություններ
Որոշ դեպքերում սրտխփոցի գիշերային նոպաները կամ սրտի ռիթմի անկայունությունը պայմանավորված են լինում ոչ թե այլ խնդիրներով, այլ սրտամկանի ախտաբանություններով, ինչը կարող է բավական վտանգավոր լինել։ Նման սրտխփոցի պատճառ կարող են դառնալ շողացող առիթմիան, սրտային անբավարարությունը, սրտի փականների հիվանդություննները և այլն։ Նման խանգարումների դեպքում բարձր է լուրջ բարդությունների, այդ թվում՝ սրտամկանի ինֆարկտի ու գլխուղեղի կաթվածի հավանականությունը, ուստի այս ախտանշանի դեպքում հարկավոր է անպայման դիմել բժշկին, բուժզննում անցնել ու անհրաժեշտության դեպքում սկսել բուժումը։
Որ դեպքերում է հարկավոր անհապաղ դիմել մասնագետին
Որպես կանոն սրտխփոցը պայմանավորված չի լինում շատ լուրջ խնդիրներով, սակայն այնուամենայնիվ հարկավոր է շատ ուշադիր լինել ու չանտեսել այն հնարավոր ախտանշանները, որոնցով այն կարող է ուղեկցվել։ Եթե սրտխփոցի հետ մեկտեղ նկատվում է նաև հևոց, գլխապտույտ, նախաուշագնացային վիճակ, ինչպես նաև ցավեր կրծքավանդակի հատվածում, ապա հարկավոր է անհապաղ շտապօգնություն կանչել, քանի որ խնդիրը կարող է շատ վտանգավոր լինել։
Ինչպես ազատվել այս խնդրից
Սրտխփոցի ու սրտի ռիթմի արագացման գիշերային նոպաների դեպքում լուրջ բուժման կարիք կարող է չլինել, քանի որ կենսակերպում որոշ պարզ փոփոխություններ անելն ու ռիսկային գործոններից խուսափելը կարող է բավական լինել խնդրից ազատվելու համար, սակայն եթե անգամ վնասակար սովորություններից հրաժարվելուց և սթրեսի մակարդկը նվազեցնելուց հետո չի հաջողվում խուսափել նոպաներից, ապա հարկավոր է դիմել բժշկին ու հետևել նրա խորհուրդներին։ Նման դեպքերում մասնագետը կարող է նշանակել որոշակի դեղամիջոցներ, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել սրտխփոցից։
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հետազոտություն 14:47 • 18/03 Գիտնականները նշել են՝ որ ըմպելիքներն են բարձրացնում գլխուղեղի կաթվածի ու սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը Հետազոտության ընթացքում գիտնականները գնահատել են ավելի քան 100 հազար մարդու սննդային սովորությունները։ Նրանք ուսումնասիրել են մասնակիցների սննդակարգն ու վերլուծել նրանց սննդակարգ և մասնավորապես, 206 տեսակի սննդից ու 32 տեսակի ըմպելիքից ստացած ածխաջրերը։
-
Հետազոտություն 14:47 • 18/03 Գիտնականները նշել են՝ որ ըմպելիքներն են բարձրացնում գլխուղեղի կաթվածի ու սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը Հետազոտության ընթացքում գիտնականները գնահատել են ավելի քան 100 հազար մարդու սննդային սովորությունները։ Նրանք ուսումնասիրել են մասնակիցների սննդակարգն ու վերլուծել նրանց սննդակարգ և մասնավորապես, 206 տեսակի սննդից ու 32 տեսակի ըմպելիքից ստացած ածխաջրերը։
-
Նորություններ 14:34 • 14/03 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյանը՝ առանց էլեկտրոնային դեղատոմսի բուժառուին դեղ չվաճառելու մասին (տեսանյութ) 90 հազարից ավելի դեղատոմս է դուրս գրվել, ինչը խոսում է այն մասին, որ համակարգը շատ ակտիվ աշխատում է: Մի քանի օրից շատ ավելի հեշտ կլինի։
-
Հետազոտություն 14:47 • 18/03 Գիտնականները նշել են՝ որ ըմպելիքներն են բարձրացնում գլխուղեղի կաթվածի ու սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը Հետազոտության ընթացքում գիտնականները գնահատել են ավելի քան 100 հազար մարդու սննդային սովորությունները։ Նրանք ուսումնասիրել են մասնակիցների սննդակարգն ու վերլուծել նրանց սննդակարգ և մասնավորապես, 206 տեսակի սննդից ու 32 տեսակի ըմպելիքից ստացած ածխաջրերը։
-
Հիվանդություններ 13:47 • 14/03 Մասնագետը ներկայացրել է՝ որոնք են երիկամներում քարերի առկայության մասին հուշող ախտանշանները «Երբեմն գոյացած քարը տարիներով մնում է երիկամներում և չի մեծանում։ Այն կարող է ցավ պատճառել միայն այն դեպքում, երբ խոչընդոտում է մեզի արտահոսքին, այսինքն՝ փակում է միզածորանը։ Այս դեպքում երիկամն ուռչում է և ի հայտ է գալիս երիկամային կոլիկ»,- բացատրում է բժիշկը։
Մանկան խնամք
-
14:44 • 14.06.23 Ինչպիսին պետք է լինի երեխայի սննդակարգը փորկապության դեպքում
Գեղեցկություն
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը
-
09:15 • 31.05.23 Մասնագետը նշել է՝ ինչը կարող է դառնալ մաշկի չորության պատճառ
Հիվանդություններ
-
12:01 • 04.03.24 Նյարդաբանը նշել է՝ որոնք են թուլամտության ամենավաղ ախտանշանները
-
14:40 • 01.03.24 Որոնք են տագնապային խանգարման տեսակներն ու ախտանշանները