Օգտակար համարվող սննդամթերքի տեսակներ, որոնք իրականում խիստ վնասակար են
Առողջ սննդակարգը շատ կարևոր նշանակություն ունի առողջության պահպանման համար, քանի որ ապահովում է օրգանիզմն անհրաժեշտ բոլոր սննդարար նյութերով, ուստի զարմանալի չէ, որ մասնագետները հաճախ են խոսում ճիշտ սնվելու և վնասակար մթերքից խուսափելու կարևորության մասին։ Այս խորհրդին շատերն են հետևում, սակայն ոչ բոլորին է հայտնի, որ կան հաճախ սննդակարգում ներառվող ու օգտակար և առողջարար համարվող սննդամթերքի տեսակներ, որոնք իրականում կարող են շատ վտանգավոր լինել՝ դառնալով առողջական մի շարք խնդիրների զարգացման պատճառ։
Սննդաբանները ներկայացրել են օգտակար համարվող սննդամթերքի այն տեսակները, որոնք իրականում ոչ միայն օգտակար չեն, այլև կարող են խիստ վնասակար լինել։ Մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել սննդամթերի այդ տեսակներից, քանի որ դրանց հաճախակի գործածությունը կարող է առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ։
Սուրճ
Սուրճն ամենատարածված ըմպելիքներից մեկն է, որը հայտնի է իր օգտակար հատկություններով։ Այս ըմպելիքը թարմացնում ու էներգիա է հաղորդում, սակայն այն հարկավոր է խիստ չափավոր օգտագործել, քանի որ չարաշահումը կարող է վնասել օրգանիզմին։ Բանն այն է, որ չափազանց մեծ քանակությամբ սուրճ օգտագործելը հանգեցնում է կալցիումի կորստին, իսկ այս հանքանյութի ցածր մակարդակը կործանարար ազդեցություն է ունենում ոսկորների վրա՝ բարձրացնելով օստեոպորոզի զարգացման հավանականությունը։
Բրնձի հացիկներ
Շատ տարածված են նաև բրնձի հացիկները, որոնք մարդիկ կիրառում են հասարակ հացի փոխարեն որպես ավելի օգտակար մթերք, մինչդեռ դրանց գործածությունը կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ օրգանիզմի համար։ Բանն այն է, որ բրնձի հացիկները պարունակում են հսկայական քանակությամբ ածխաջրեր, ինչը նշանակում է, որ դրանք ունեն բավական բարձր գլիկեմիկ ցուցանիշ։ Նման մթերքի գործածությունը հանգեցնում է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ տատանումների, իսկ գլյուկոզայի մակարդակի կտրուկ բարձրացումն ու նույնքան կտրուկ անկումը խիստ բացասաբար է անդրադառնում նյութափոխանակության գործընթացների վրա, խթանում է ախորժակն ու հանգեցնում է քաշի ավելացմանը։
Պատրաստի մյուսլի
Մյուսլիները համարվում են օգտակար մթերք և հաճախ կիրառվում են որպես լիարժեք նախաճաշ, մինչդեռ իրականում մի ոչ մեծ բաժակ մյուսլին պարունակում է գրեթե 600 կալորիա, 30 գրամ ճարպ ու 24 գրամ շաքար։ Մասնագետները հորդորում են չսկսել օրը նման մթերքով, քանի որ այն նույնքան վնասակար է, որքան տորթը։ Նման նախաճաշը կարող է լուրջ վնաս հասցնել ենթաստամոքսային գեղձին, ուստի դրանից հարկավոր է խուսափել։
Սոյայի կաթ
Սոյայի կաթը կենդանական կաթին փոխարինող հիանալի միջոց է, որը հաճախ են կիրառում բուսակերները, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ առաջին հայացքից անվնաս թվացող այս մթերքը կարող է շատ վտանգավոր լինել։ Բանն այն է, որ սոյան պարունակում է կանանց սեռական հորմոնին՝ էստրոգենին նման նյութ, որը կարող է ակտիվացնել այս հորմոնի ընկալիչներն օրգանիզմում։
Թարմ թխուկներ
Մասնագետները խորհուրդ չեն տալիս օգտագործել նաև թարմ թխուկներ, քանի որ դրանք ևս կարող են վնասակար լինել։ Բանն այն է, որ սննդի կետերում թխուկների պատրաստման ընթացքում կիրառվում են հիդրոգենիզացված կամ մասամբ հիդրոգենիզացված յուղեր՝ տրանսճարպեր (օրինակ՝ մարգարին), որոնց գործածությունը բարձրացնում է օրգանիզմում «վատ» խոլեստերինի մակարդակն ու մեծացնում սրտի նոպայի և գլխուղեղի կաթվածի վտանգը։
Նյութի աղբյուրը՝ MSN պորտալ
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Նորություններ
-
12:52 • 22.04.24 Պանրի գործածությունը պաշտպանում է կարիեսի զարգացումից
Մանկան խնամք
-
14:44 • 14.06.23 Ինչպիսին պետք է լինի երեխայի սննդակարգը փորկապության դեպքում
Գեղեցկություն
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը
-
09:15 • 31.05.23 Մասնագետը նշել է՝ ինչը կարող է դառնալ մաշկի չորության պատճառ