Ամենաարդյունավետ բնական միջոցները գլխամաշկի թեփից ազատվելու համար. 10 բաղադրատոմս
Գլխամաշկի թեփը բավական տարածված ու տհաճ խնդիր է, որը կարող է դառնալ լուրջ բարդույթների զարգացման պատճառ։ Այս խնդրից ազատվելու համար սովորաբար կիրառվում են հատուկ դեղամիջոցներ, կոնդիցիոներներ ու շամպուններ, սակայն դրանք ոչ միշտ են բավական արդյունավետ լինում, իսկ երբեմն էլ իրենց քիմիական ագրեսիվ բաղադրության պատճառով էլ ավելի են վատթարացնում վիճակը։ Սա է պատճառը, որ մասնագետները խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ բուժման բնական միջոցներին, որոնք ոչ միայն արդյունավետ են, այլև շատ ավելի հասանելի ու անվնաս, քանի որ պատրաստվում են բացառապես բնական բաղադրիչներից և չեն առաջացնում ալերգիկ ռեակցիաներ ու կողմնակի բարդություններ։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի բնական միջոցի բաղադրատոմս, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել այս տհաճ խնդրից։
- 1 ճաշի գդալ կաղնու չոր կեղևներին ավելացնել մի բաժակ ջուր, դնել կրակին ու 10 րոպե եռացնել, այնուհետև ավելացնել 1 թեյի գդալ մեղր ու խառնել մինչև այն լուծվի։ Ստացված թուրմը հարկավոր է քսել մազարմատներին, մի փոքր մերսել, թողնել մեկ ժամ, որից հետո լվանալ գլուխը։ Այս բաղադրատոմսը հարմար է բոլոր տեսակի մազերի ու մաշկի համար։
- 1 ճաշի գդալ կարմիր արոսենու հատապտուղներին ավելացնել մի բաժակ եռման ջուր ու թրմել երկու ժամ, այնուհետև քամել և ստացված թուրմն օգտագործել գլուխը լվանալուց հետո մազերը մաքրաջրելու համար։ Այս բաղադրատոմսը նույնպես հարմար է բոլոր տեսակի մազերի ու մաշկի համար։
- Վաղենակի դեղատնային թուրմը քսել գլխամաշկին, մի փոքր մերսել, այնուհետև փաթաթել գլուխը տաք սրբիչով, թողնել կես ժամ և լվանալ գլուխը։ Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել շաբաթական 2-3 անգամ։ Այս բաղադրատոմսը հարմար է յուղոտ մազեր ունեցողների համար։
- 1 ճաշի գդալ չորացրած ու մանրացրած եղինջին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել մինչև հեղուկը սառչի, այնուհետև քամել։ Ստացված թուրմը հարկավոր է քսել մազերին ու գլխամաշկին, մի փոքր մերսել, թողնել 20 րոպե, որից հետո լվանալ գլուխը։ Այս բաղադրատոմսը ևս հարմար է յուղոտ մազեր ունեցողների համար։
- 4 ճաշի գդալ ձիթապտղի յուղը տաք գոլորշու վրա մի փոքր տաքացնել, այնուհետև ավելացնել կես կիտրոնի հյութ ու լավ խառնել։ Ստացված խառնուրդը քսել մազերին ու գլխամաշկին, մի փոքր մերսել, թողնել կես ժամ, որից հետո լվանալ գլուխը շամպունով։Այս բաղադրատոմսը հարմար է չոր և նորմալ վարսեր ունեցողների համար։
- Մեկ ձվի դեղնուցին ավելացնել 1 թեյի գդալ կռատուկի յուղ և 30 կաթիլ թեյի ծառի յուղ (վաճառվում է դեղատներում), լավ խառնել, այնուհետև ստացված խառնուրդը քսել մազերին ու գլխամաշկին, մի փոքր մերսել, թողնել կես ժամ և լվանալ գլուխը շամպունով։ Գլուխը լվանալուց հետո հարկավոր է մազերը մաքրաջրել խնձորի քացախի լուծույթով, որը պատրաստելու համար պարզապես անհրաժեշտ է 3 ճաշի գդալ քացախը լուծել մի բաժակ ջրում։
- Մեկական ճաշի գդալ երիցուկի ծաղիկներին ու եղեսպակի խոտին ավելացնել մի բաժակ եռման ջուր, 20 րոպե թրմել, այնուհետև քամել։Ստացված թուրմն օգտագործել գլուխը լվանալուց հետո մազերը մաքրաջրելու համար։
- Շատ արդյունավետ է նաև թարմ եղինջի թուրմը։ Հարկավոր է 2 ճաշի գդալ թարմ եղինջի տերևներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, 45 րոպե թրմել, այնուհետև քամել։Ստացված թուրմն օգտագործել գլուխը լվանալուց հետո մազերը մաքրաջրելու համար։
- Երկուական ճաշի գդալ տատրակի չորացրած խոտին ու եղինջի չորացրած ծաղիկներին ավելացնել մի լիտր ջուր, դնել կրակին ու եռացնել, այնուհետև տարան փաթաթել տաք կտորով ու թրմել ևս 15-20 րոպե։ Ստացված թուրմն օգտագործել գլուխը լվանալուց հետո մազերը մաքրաջրելու համար։
- 2 ճաշի գդալ վաղենակի չորացրած ծաղիկներին ու 1 թեյի գդալ կռատուկի արմատներին ավելացնել մի լիտր ջուր, դնել կրակին ու եռացնել, այնուհետև շարունակել եփել ևս 20 րոպե։ Ստացված գոլ եփուկը հարկավոր օգտագործել գլուխը լվանալուց հետո մազերը մաքրաջրելու համար։ Բացի այդ, այն հարկավոր է նաև քսել գլխամաշկին ու մի փոքր մերսել, որպեսզի հնարավորինս լավ ներծծվի։
Այս բնական միջոցները շատ արդյունավետ են ու հասանելի, սակայն հարկ է հիշել, որ որոշ դեպքերում գլխամաշկի թեփը չի լինում զուտ կոսմետիկ խնդիր, այլ պայմանավորված են լինում բավական լուրջ առողջական խնդիրներով։ Սա է պատճառը, որ նման միջոցների գործածությունից առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ, քանի որ միայն հիմնական պատճառից ազատվելուց հետո հնարավոր կլինի ազատվել նաև թեփից։
Հարկ է հիշել, որ առողջական խնդիրների դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ այն կարող է շատ վտանգավոր լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:
Նյութի աղբյուրը՝ Aif.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Նորություններ 15:06 • 18/04 Հնարավոր է արդյոք կանխել տղամարդու վարակումը չպաշտպանված սեռական ակտից հետո ախտահանիչ լուծույթներով լվացումներ կատարելու դեպքում․ պատասխանում է բժիշկը Անտիսեպտիկ լուծույթներով արտաքին լվացումները գործնականում չեն խոչընդոտում ինֆեկցիայի ներդրմանը միզուկում, և հիմնականում լինում են ոչ արդյունավետ, իսկ ներմիզուկային լվացումները կարող են նպաստել վերընթաց տարածմանը:
Նորություններ
-
12:52 • 22.04.24 Պանրի գործածությունը պաշտպանում է կարիեսի զարգացումից
Մանկան խնամք
-
14:44 • 14.06.23 Ինչպիսին պետք է լինի երեխայի սննդակարգը փորկապության դեպքում
Գեղեցկություն
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը
-
09:15 • 31.05.23 Մասնագետը նշել է՝ ինչը կարող է դառնալ մաշկի չորության պատճառ