6 սովորություն, որոնք բարձրացնում են զարկերակային գերճնշման զարգացման հավանականությունը
Զարկերակային բարձր ճնշումը շատ վտանգավոր խնդիր է, որը բարձրացնում է մի շարք լուրջ հիվանդությունների զարգացման հավանականությունը, ուստի զարմանալի չէ, որ մասնագետները հորդորում են վերահսկողության տակ պահել ճնշման ցուցանիշներն ու անմիջապես կարգավորել այն լուրջ տատանումների դեպքում։ Այս ցուցանիշների վրա բացասաբար են անդրադառնում ամենատարբեր գործոնները, որոնց շարքին կարող են դասվել նաև որոշակի սովորությունները։ Ընդ որում՝ երբեմն այդ գործոնները համակցված են լինում, ինչն էլ ավելի է վատթարացնում մարդու առողջական վիճակը։
Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները ներկայացրել են 6 տարածված սովորություն, որոնք նպաստում են զարկերակային գերճնշման զարգացմանը։
Պատրաստի մթերքի հաճախակի գործածություն
Բոլորին էլ հայտնի է, որ նատրիումի չարաշահումը հանգեցնում է զարկերակային ճնշման բարձրացման, քանի որ այս տարրը դուրս է բերում ջուրը հյուսվածքներից ու մեծացնում է արյան ծավալը, ինչն էլ ճնշում է գործադրում անոթների պատերի վրա։ Այնուամենայնիվ, ոչ բոլորն են գիտակցում, թե իրականում որքան աղ են օգտագործում օրվա ընթացքում, քանի որ երբեմն այն «թաքնված» է լինում անվնաս թվասող սննդամթերքի տեսակներում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ օրվա ընթացքում մարդու օգտագործած նատրիումի ավելի քան 70%-ն օրգանիզմն ստանում է վերամշակում անցած մթերքից ու ռեստորանային սննդից, ինչպես նաև հացաբուլկեղենից, չոր նախաճաշերից, տարատեսակ չիպսերից ու կրեկերներից, պիցցայից, պահածոյացված մթերքից, կիսաֆաբրիկատներից ու պատրաստի սոուսներից։ Որքան շատ է լինում նման մթերքի քանակությունը սննդակարգում, այնքան բարձր է լինում զարկերակային գերճնշման զարգացումը, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել սննդամթերքի ընտրության հարցում։
Օրական ավելի քան մեկ բաժին ալկոհոլի գործածություն
Ալկոհոլի չարաշահումն ասոցացվում է աթերոսկլերոզի զարգացման բարձր հավանականության հետ, իսկ այս անոթային ախտաբանությունը դրսևորվում է զարկերակներում խոլեստերինային վահանիկների կուտակմամբ և բարձրացնում է սրտի նոպաների ու գլխուղեղի կաթվածի զարգացման հավանականությունը։ Նման խնդիրներից, ինչպես նաև զարկերակային գերճնշումից խուսափելու համար հարկավոր է խիստ սահմանափակել ալկոհոլի գործածությունը։ Ինչպես նշում են մասնագետները, զարկերակային գերճնշման զարգացմանը նպաստում է օրական ավելի քան մեկ բաժին ալկոհոլի գործածությունը, ինչը համարժեք է 300 մլ գարեջրին, 150 մլ գինուն կամ 40-45 մլ օղուն կամ որևէ այլ թունդ ալկոհոլային ըմպելիքին։ Այս չափաբաժնի գերազանցումը կարող է լուրջ խնդիրների պատճառ դառնալ, ուստի հարկավոր է զգոն լինել։
Նստակյաց կենսակերպ
Օրգանիզմի վրա խիստ բացասաբար է անդրադառնում նաև նստակյաց կենսակերպը։ Բանն այն է, որ աերոբային ակտիվությունն օգնում է պահպանել նորմալ զարկերակային ճնշումը՝ պահպանելով արյունատար անոթների առաձգականությունն ու ճկունությունը և նվազեցնելով դրանց զգայունությունը հորմոնալ ներգործության նկատմամբ։ Ֆիզիկական ակտիվության պակասն, իր հերթին, արագացնում է զարկերակների կարծրացման գործընթացը՝ ստիպելով սրտամկանին ու անոթային համակարգին աշխատել ավելի ինտենսիվ ու ծանրաբեռնված։ Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են լինել ֆիզիկապես ակտիվ ու խուսափել նստակյաց կենսակերպից։
Խնդիրների դեպքում խուճապի մատնվելու սովորություն
Կյանքում տեղի ունեցող բարդ իրավիճակներում հաճախ խուճապի մատնվելու և վատատեսորեն տրամադրվելու սովորությունը ևս կարող է կործանարար լինել։ Այս սովորությունը նպաստում է արյան մեջ սթրեսի հորմոնների՝ կորտիզոլի ու ադրենալինի մակարդակների բարձրացմանը, մինչդեռ այս հորմոնների ազդեցության տակ անոթազարկն արագանում է, իսկ արյունատար անոթները նեղանում են, ինչն էլ նպաստում է զարկերակային ճնշման բարձրացմանը։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է սովորել վերահսկողության տակ պահել սթրեսն ու հնարավորինս շուտ ազատվել դրանից։
Մարդկանց հետ քիչ շփվելու սովորություն
Այս սովորությունը ևս կարող է սթրեսային լինել, ինչն էլ բացասաբար կանդրադառնա ճնշման ցուցանիշների վրա։ Բանն այն է, որ միայնակ կամ սոցիալական մեկուսացման պայմաններում ապրող մարդու օրգանիզմում սթրեսի հորմոնները բավական մեծ քանակությամբ են արտազատվում, ինչն էլ վատթարացնում է անոթների վիճակն ու հանգեցնում է զարկերակային ճնշման կտրուկ տատանումների։ Սա է պատճառը, որ զարկերակային գերճնշման զարգացումից խուսափելու համար հարկավոր է հրաժարվել միայնակ ու մեկուսացված ապրելու սովորությունից ու ավելի շատ շփվել մարդկանց հետ։
Խռմփոց ու քնի վատ որակ
Զարկերակային ճնշման ցուցանիշների վրա բացասաբար կարող են անդրադառնալ նաև քնի պակասը կամ քնի վատ որակը, ինչը պայմանավորված է նրանով, որ նման դեպքերում մարդու օրգանիզմում բարձրանում է սթրեսի հորմոնների մակարդակը և մեծանում է ավելորդ քաշի պատճառ հանդիսացող անառողջ սնունդ ուտելու ցանկությունը։ Սակայն օրգանիզմի վրա առավել վնասակար ազդեցություն է ունենում քնի օբստրուկտիվ ապնոէն, որը շատ հաճախ է հանգեցնում զարկերակային գերճնշման զարգացման։ Այս խանգարումը բնորոշվում է քնի ընթացքում շնչառության կարճատև դադարներով, ինչը հանգեցնում է օրգանիզմում թթվածնի մակարդակի նվազման։ Արդյունքում նման փոփոխություններին օրգանիզմն արձագանքում է զարկերակային ճնշման բարձրացմամբ, ինչն էլ հաճախակի կրկնության դեպքում կարող է վերածվել զարկերակային գերճնշման։ Վիճակագրական տվյալներով՝ զարկերակային գերճնշում ունեցող յուրաքանչյուր երկրորդ հիվանդի մոտ նկատվել է խռմփոց, որը համարվում է քնի օբստրուկտիվ ապնոէի հիմնական ախտանշաններից մեկը, ուստի խռմփոցի առկայության դեպքում հարկավոր է վերահսկողության տակ պահել զարկերակային ճնշումը հնարավոր բարդություններից ու ինքնազգացողության վատթարացումից խուսափելու համար։
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Նորություններ 15:06 • 18/04 Հնարավոր է արդյոք կանխել տղամարդու վարակումը չպաշտպանված սեռական ակտից հետո ախտահանիչ լուծույթներով լվացումներ կատարելու դեպքում․ պատասխանում է բժիշկը Անտիսեպտիկ լուծույթներով արտաքին լվացումները գործնականում չեն խոչընդոտում ինֆեկցիայի ներդրմանը միզուկում, և հիմնականում լինում են ոչ արդյունավետ, իսկ ներմիզուկային լվացումները կարող են նպաստել վերընթաց տարածմանը:
-
Նորություններ 12:24 • 17/04 Գիտնականները ներկայացրել են պարզ միջոցներ գլխուղեղի կաթվածի կանխարգելման համար Հետազոտության ընթացքում կամավորների շրջանում գրանցվել է իշեմիկ ինսուլտի, հեմոռագիկ ինսուլտի և ենթաոստայնային արյունազեղման 6983 դեպք: Գործոնների համակցված վերլուծությունը ցույց է տվել, որ ֆիզիկական ակտիվության դեպքում գլխուղեղի կաթվածի վտանգը 17%-ով ցածր է լինում:
-
Նորություններ 15:10 • 17/04 Բուսական ծագման մսի գործածությունը կարող է բարձրացնել շաքարային դիաբետի ու սրտի հիվանդությունների զարգացման հավանականությունը Ավելի վաղ անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ սննդակարգում բուսական ծագման սննդամթերքի քանակի ավելացումը կարող է նվազեցնել շաքարային դիաբետի զարգացման վտանգը 25%-ով։
-
Նորություններ 12:59 • 16/04 Ինչպես է առաջանում «երջանկության հորմոնը»․ պարզաբանում է բժիշկը Մեր սերոտոնինի 70% արտադրվում է աղեստամոքսային տրակտում: Այն գործընթացները, որոնք հանգեցնում են սերոտոնինի սինթեզի խանգարման, կարող են վնասել մեր տրամադրությունը՝ հանգեցնելով դեպրեսիայի, տագնապի, ուշադրության կորստի:
-
Նորություններ 14:48 • 15/04 Չորս գործոն, որոնք հանգեցնում են տեսողության վատթարացման Երկար ժամանակ համակարգչով աշխատելը կամ սմարթֆոնի էկրանին նայելը տեսողության վրա բացասաբար անդրադարձող ամենահայտնի գործոններն են, բայց իրականում կա առնվազն չորս այլ գործոն, որոնք կարող են հանգեցնել ոչ միայն տեսողության վատթարացման, այլև անգամ դրա ամբողջական կորստի։
-
Նորություններ 12:24 • 17/04 Գիտնականները ներկայացրել են պարզ միջոցներ գլխուղեղի կաթվածի կանխարգելման համար Հետազոտության ընթացքում կամավորների շրջանում գրանցվել է իշեմիկ ինսուլտի, հեմոռագիկ ինսուլտի և ենթաոստայնային արյունազեղման 6983 դեպք: Գործոնների համակցված վերլուծությունը ցույց է տվել, որ ֆիզիկական ակտիվության դեպքում գլխուղեղի կաթվածի վտանգը 17%-ով ցածր է լինում:
-
Նորություններ 15:10 • 17/04 Բուսական ծագման մսի գործածությունը կարող է բարձրացնել շաքարային դիաբետի ու սրտի հիվանդությունների զարգացման հավանականությունը Ավելի վաղ անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ սննդակարգում բուսական ծագման սննդամթերքի քանակի ավելացումը կարող է նվազեցնել շաքարային դիաբետի զարգացման վտանգը 25%-ով։
-
Նորություններ 14:01 • 12/04 Հայաստանի կառավարությունը նախատեսում է բժշկական կենտրոններից մեկում ստեղծել սիմուլյացիոն կրթական կենտրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կստեղծվեն անվտանգ պայմաններ սովորելու, այդ ընթացքում նաև սխալվելու, նույն վիրահատական միջամտությունը բազմիցս կրկնելու, ծրագրային լուծումների շնորհիվ օբյեկտիվ գնահատվելու համար:
-
Նորություններ 15:06 • 18/04 Հնարավոր է արդյոք կանխել տղամարդու վարակումը չպաշտպանված սեռական ակտից հետո ախտահանիչ լուծույթներով լվացումներ կատարելու դեպքում․ պատասխանում է բժիշկը Անտիսեպտիկ լուծույթներով արտաքին լվացումները գործնականում չեն խոչընդոտում ինֆեկցիայի ներդրմանը միզուկում, և հիմնականում լինում են ոչ արդյունավետ, իսկ ներմիզուկային լվացումները կարող են նպաստել վերընթաց տարածմանը:
Մանկան խնամք
-
14:44 • 14.06.23 Ինչպիսին պետք է լինի երեխայի սննդակարգը փորկապության դեպքում
Գեղեցկություն
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը
-
09:15 • 31.05.23 Մասնագետը նշել է՝ ինչը կարող է դառնալ մաշկի չորության պատճառ