Այսօր Ընտանիքի միջազգային օրն է․ Կայուն ընտանիքն առողջ պետության գրավականն է․ Վրեժ Շահրամանյան
Մայիսի 15-ին Հայաստանում և աշխարհի մի շարք այլ երկրներում նշվում է Ընտանիքի միջազգային օրը, որը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևով հռչակվել է 1993 թվականին և միտված է հանրության ուշադրությունն ընտանիքի խնդիրներին հրավիրելուն։ Հայաստանյան իրականությունում ընտանիքը շատ մեծ նշանակություն ունի, իսկ զույգերի ներընտանեկան հարաբերություններում շատ մեծ դեր է խաղում սեռական առողջության գործոնը, ուստի Tert.am Medicine-ը զրուցել է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վրեժ Շահրամանյանի հետ՝ անդրադառնալով հայ ընտանիքներում հաճախ հանդիպող սեռական խնդիրներին։
- Սեռական առողջությունն ընդհանուր առողջության անբաժանելի մասն է: Որքանո՞վ են հայերը հետևում իրենց սեռական առողջությանը: Ավելացե՞լ է արդյոք սեքսոպաթոլոգին դիմողների թիվը:
- Տարիներ առաջ դիմելիությունը համեմատաբար քիչ էր, պատճառները տարբեր էին` սեքսուալ կուլտուրայի առանձնահատկությունները, բժիշկ-սեքսոպաթոլոգի մասին սխալ պատկերացումները և այլն: Ժամանակի ընթացքում մարդիկ սկսեցին հասկանալ, որ սեքսոպաթոլոգը մարդու սեռական առողջության բժիշկն է, ով բուժում և կանխարգելում է սեռական խանգարումները:
Դիմելիությունը սեքսոպաթոլոգին այսօր բավականին առաջընթաց է ապրում համեմատած նախորդ տարիներին, ինչը ողջունելի է: Այսինքն՝ այն պատնեշը, որը կար բժիշկ-հիվանդ հարաբերություններում շնոորհիվ ինտենսիվ և ակտիվ գործունեության ծավալման, հանրամատչելի հոդվածների և էլեկտրոնային նամակագրությունների հասցվել է նվազագույնի: Տեղեկատվական նման հարթակները թույլ են տալիս և ինչու չէ նաև օգնում են մարդկանց ազատ և անկաշկանդ բարձրաձայնել իրենց սեռական առողջության վերաբերյալ հարցերը: Դրանք այն խնդիրներն են, որոնք տարիներ շարունակ արմատացել են և լռության մատնվել. լռել են ընտանիքներում, լռել են զույգերի միջանձնային հարաբերություններում։ Արդյունքում դրանք կարծրացել են և հասցրել տրամաբանական հանգուցալուծման` ընտանեկան աններդաշնակությունների, ամուսնալուծությունների, սեռական ցանկության նվազման կամ իսպառ բացակայության, պոտենցիայի խանգարման, ցավերով և վախով ուղեկցվող սեռական հարաբերությունների, կանանց մոտ ավելի շատ` հեշտանքի խանգարումների և, ի վերջո, անպտղության։ Որպես կանոն, սեռականին վերաբերվող հարցերը չենք դիտում իբրև մեկ անձի խնդիր, դրանք համարվում են զույգային խնդիրներ:
Շատ հաճախ զանգահարում են կամ գրում՝ խնդրելով ասել այս կամ այն դեղի անվանում, որը կօգնի լուծել իրենց սեռական խնդիրները: Այս դեպքում պետք է չափազանց զգույշ և ուշադիր լինել։ Մինչ որևէ դեղ նշանակելը հարկավոր է իմանալ խնդրի առաջացման պատճառները, քանի որ սեռական խնդիրներին վերաբերող պատճառները տարաբնույթ են և բազմազան։ Այս դեպքում իրավիճակին ճիշտ գնահատական տալու համար անհրաժեշտ անցնել սեքսոլոգիական խորհրդատվությունը: Ճիշտ և գրագետ խորհրդատվության արդյունքները համարվում են խնդրի լուծման կեսը: Մանրամասն խորհրդատվությունից հետո հարկ եղած դեպքում բժշկի ցուցումով կատարվում են հավելյալ հետազոտություններ։
Պետք է փաստել, որ վերջերս, բարեբախտաբար, երիտասարդ զույգերը մինչ ամուսնանալը սկսել են ավելի հաճախ մեզ դիմել: Ինչ խոսք՝ նախաամուսնական խորհրդատվությունը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև հետազոտությունը ողջունելի են, քանի որ լինում են սեռական որոշ խնդիրներ, որոնք մինչ ամուսնանալն ավելի հեշտ է լինում ախտորոշել և բուժել:
- Կա՞ արդյոք դիմելիության ցուցանիշի փոփոխություն։
- Դիմելիության պատկերն այժմն փոխվել է․ հիմա սկսել են ավելի շատ դիմել: Մեր կլինիկա դիմող այցելուների պատկերը մոտավորապես հետևյալն է. 50 տոկոս տղամարդիկ են, 25 տոկոս՝ կանայք և 25 տոկոս՝ ամուսնական զույգեր:
Հաճախում են զույգեր, որ որևէ խնդիր չունեն, բայց դիմում են՝ հետագա բարդություններից խուսափելու համար: Սեռական կյանքի հարցերի վերաբերյալ հասարակության տեղեկացվածության բարձրացումը նպաստում է նրան, որ մարդիկ սկսել են ավելի քննադատորեն մոտենալ իրենց սեռական կյանքի այս կամ այն դրսևորմանը: Անչափ կարևոր է այն փաստը, որ ամուսինները փորձում են ավելի հագեցած, ավելի բազմաբովանդակ և ներդաշնակ դարձնել իրենց սեռական կյանքը:
- Հիմնականում ո՞ր տարիքային խմբերն են դիմում սեքսոպաթոլոգին և ի՞նչ խնդիրներով:
- Մեզ այցելում են տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչները՝ դեռահասները, պատանիները, երիտասարդները, հասուն մարդիկ, ինչպես նաև ավագ սերնդի ներկայացուցիչները: Դիմում են այն խնդիրներով, որոնք վերաբերում են սեռական առողջությանը: Եվ այդ առումով սեքսոպաթոլոգը հիրավի համարվում է սեռական առողջության պաշտպանը։ Տղամարդիկ առավել հաճախ դիմում են սեռական հետևյալ խնդիրներով՝ էրեկցիայի (պոտենցիայի) խանգարում կամ ժողովրդական լեզվով ասած իմպոտենցիա (սեռական թուլություն), վաղաժամ և ուշացած սերմնաժայթքում, սեռական ցանկության նվազում կամ բացակայություն, անպտղություն, սեռավարակներով, պրոստատիտով (շագանակագեղձի բորբոքում), նևրոզով և այլ խնդիրներով պայմանավորված սեռական խանգարումներ, սեռական աններդաշնակության հարցեր և այլն: Կանայք՝ անօրգազմիա, սեռական բավարարվածության բացակայություն, վագինիզմ, սեռական ցանկության նվազում կամ բացակայություն, ցավոտ սեռահարաբերություն, զզվանք սեռական հարաբերությունից, ցավ սեռական հարաբերության ժամանակ, սեռական աններդաշնակություն և այլն:
- Ազդե՞լ է արդյոք կորոնավիրուսի համավարակը զույգերի սեռական կյանքի և ամուսնալուծությունների թվի վրա։
-Կորոնավիրուսը մարդկանց կյանքում շատ բան փոխեց, իսկ կարանտինը բազմաթիվ վատ հետևանքներ ունեցավ։ Դրանցից մեկը ամուսնալուծությունների թվի աճն է, ինչը բացատրվում է տևական մեկուսացմամբ և չորս պատի մեջ մնալով։
Դժվար իրավիճակում, որում հայտնվել են ընտանիքները համավարակի և սահմանափակումների պատճառով (որպես հետևանք` գործազրկություն և ֆինանսական դժվարություններ), ամուսնական կոնֆլիկտները ավելի են շատացել։ Վիճակագրության համաձայն` առավել հաճախ ամուսնալուծվում են երիտասարդները, քանի որ ամուսնական հարաբերություններում ճգնաժամ և տարաձայնություններ են սկսվում ամուսնության երկրորդ–երրորդ տարում։ Որպես կանոն դա պայմանավորված է այն հանգամանքով, որ սպասումներն ու իրականությունը չեն համընկնում, ինչպես նաև ի հայտ են գալիս կենցաղային խնդիրներ, որոնց շատերը պատրաստ չեն լինում։
Մի տհաճ երևույթ էլ է նկատվում։ Վերջերս սկսել են շատ դիմել սեռական աններդաշնակության խնդիրներով ամուսնական զույգեր, որոնց կոնֆլիկտների մեխը, որքան էլ որ տարօրինակ թվա, քաղաքական սուր տարաձայնություններն են։ Մեր հանրությունը, ցավոք, արհեստականորեն շատ է քաղաքականացվել, մարդկանց անմտորեն բաժանել են սևերի սպիտակների, նախկինների և ներկաների, լավերի ու վատերի, ինչի հետևանքով ընտանիքներում սկսել է աճել կոնֆլիկտայնությունը՝ հաճախ հանգեցնելով ընտանեկան-սեռական աններդաշնակությունների։ Սա մերժելի երևույթ է, որը պետք է անպայման կասեցնել։ Կայուն ընտանիքն առողջ պետության գրավականն է: Ընտանիքը` որպես հասարակության հիմնական տարր, եղել և մնում է մարդկային արժեքների և մշակույթի պահապան, կայունության և զարգացման գրավական: Ընտանիքի շնորհիվ ամրանում և զարգանում է պետությունը, բարգավաճում ժողովուրդը: Ամուր պահեք ընտանիքը։
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հիվանդություններ 12:41 • 28/03 Որ դեպքերում հերպեսը կարող է կյանքի համար վտանգավոր լինել Հերպեսի վիրուսները բավական տարածված են մարդկանց շրջանում, սակայն ամենատարածվածներն են առաջին և երկրորդ տիպի հասարակ հերպեսի վիրուսները (ՀՀՎ-1 և ՀՀՎ-2), որոնցով կարելի է վարակվել տեսանելի ախտանշաններ ունեցող հիվանդի հետ սերտ շփման դեպքում։
-
Հիվանդություններ 12:41 • 28/03 Որ դեպքերում հերպեսը կարող է կյանքի համար վտանգավոր լինել Հերպեսի վիրուսները բավական տարածված են մարդկանց շրջանում, սակայն ամենատարածվածներն են առաջին և երկրորդ տիպի հասարակ հերպեսի վիրուսները (ՀՀՎ-1 և ՀՀՎ-2), որոնցով կարելի է վարակվել տեսանելի ախտանշաններ ունեցող հիվանդի հետ սերտ շփման դեպքում։
-
Նորություններ 12:49 • 26/03 Արտասովոր ախտանշան, որը կարող է վկայել օրգանիզմում վիտամին D-ի պակասի մասին Բացի այդ, այս սննդային բաղադրիչի անբավարարության մասին վկայող այլ ախտանշանների թվին են դասվում գլխի, մկանների, ոսկորների և հոդերի հատվածի ցավը, ինչպես նաև ձեռքերում և ոտքերում ծակծկոցի զգացողությունը։
-
Նորություններ 14:51 • 22/03 Շուրջ 900 դեղամիջոց չի ներառվելու էլեկտրոնային դեղատոմսերով բաց թողնվող դեղերի ցանկում Հայաստանում մարտի 1-ից հակաբիոտիկների նշանակումը իրականացվում է էլեկտրոնային դեղատոմսով: Համաձայ նոր կարգի՝ դեղատները պետք է համապատասխան դեղորայքը տրամադրեն միայն էլեկտրոնային դեղատոմսի առկայության դեպքում:
-
Հիվանդություններ 12:41 • 28/03 Որ դեպքերում հերպեսը կարող է կյանքի համար վտանգավոր լինել Հերպեսի վիրուսները բավական տարածված են մարդկանց շրջանում, սակայն ամենատարածվածներն են առաջին և երկրորդ տիպի հասարակ հերպեսի վիրուսները (ՀՀՎ-1 և ՀՀՎ-2), որոնցով կարելի է վարակվել տեսանելի ախտանշաններ ունեցող հիվանդի հետ սերտ շփման դեպքում։
-
Հիվանդություններ 14:25 • 25/03 Որ դեպքերում է մեջքի ցավը հուշում շտապ բուժզննում անցնելու անհրաժեշտության մասին Եթե ցավն ուղեկցվում է բարձր ջերմությամբ, տեղակայված է մի հատվածում ու չի մեղմվում, ի հատ է գալիս քնած ժամանակ, չի մեղմվում պառկած դիրք ընդունելիս, ուղեկցվում է թմրածությամբ, մկանների լարվածությամբ կամ վերջույթների թուլության զգացողությամբ, ապա հարկավոր է անհապաղ դիմել մասնագետի։
-
Հետազոտություն 14:29 • 26/03 Քաշի տատանումները կարող են վտանգավոր հետևանքների հանգեցնել․ հետազոտություն Հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են Million Veteran Program խմբից 92,363 մարդու առողջական վիճակի մասին տվյալները և ևս 65,047 մարդու տվյալները, որոնք տրամադրել էր Մեծ Բրիտանիայի կենսաբանկը:
-
Հիվանդություններ 14:51 • 27/03 Որոնք են երիկամների քաղցկեղի մասին հուշող ախտանշաններն ու հիվանդության զարգացմանը նպաստող գործոնները Ինչպես ընդգծել է մասնագետը, հիվանդության զարգացման հետ մեկտեղ հիվանդի մոտ նկատվում է քաշի անբացատրելի կորուստ, ինչպես նաև քրոնիկ հոգնածություն, առատ քրտնարտադրություն ու տենդ։
Մանկան խնամք
-
14:44 • 14.06.23 Ինչպիսին պետք է լինի երեխայի սննդակարգը փորկապության դեպքում
Գեղեցկություն
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը
-
09:15 • 31.05.23 Մասնագետը նշել է՝ ինչը կարող է դառնալ մաշկի չորության պատճառ