Ինձ համար անչափ տխուր էր տեսնել, թե հայ կանանց շրջանում որքան տարածված է վագինիզմը. գինեկոլոգ Աստղիկ Մելքոնյան

Tert.am Med-ը գինեկոլոգ Աստղիկ Մելքոնյանի հետ զրուցել է հայ կանանց մոտ հաճախ հանդիպող գինեկոլոգիական խնդիրների, դրանց պատճառների, բժշկի չդիմելու, և հայ կանանց առողջության վերաբերյալ այլ հարցերի շուրջ:
- Երկար տարիներ Սանկտ Պետերբուրգում սովորել, աշխատելուց հետո տեղափոխվեցիք հայրենիք ու արդեն որոշ ժամանակ է՝ աշխատում եք Երևանում: Որպես պացիենտներ՝ ինչպիսին են հայ կանայք:
- Ճիշտ նշեցիք, որ երկար տարիներ դրսում աշխատելուց հետո հիմա որոշել եմ մասնագիտական գործունեությունս ծավալել Հայաստանում: Վստահ եմ, որ օգտակար կլինեմ մեր կանանց, քանի որ տալու շատ բան ունեմ։ Երևի թե ամենանկատելի առանձնահատկությունն այն է, որ մեր կանանց մոտ դեռ չկա գինեկոլոգին այցելելու ձևավորված մշակութ։ Սանկտ Պետերբուրգում աղջիկները, թերևս, ավելի ուշադիր են իրենց առողջությանը վերաբերող հարցերում, տարին մեկ անգամ աշխատում են ժամանակ տրամադրել պրոֆիլակտիկ ստուգումներին, թեթև բողոքի դեպքում անմիջապես դիմում են բժշկի։ Շատ կուզենայի, որ մեր կանայք նույնպես գիտակցեն պրոֆիլակտիկ ստուգումների կարևորությունն ու անհրաժեշտությունը, գինեկոլոգին չընդունեին որպես «հղիության ու վիրահատության» բժիշկ, ում պետք է այցելել միայն այն ժամանակ, երբ, ժողովրդի ասած, «դանակը ոսկորին է հասել» կամ բալիկը հիմա ուր որ է կծնվի (ծիծաղում է)։ Ասել, որ մեր աղջիկները չեն մտածում իրենց մասին, չեն խնամում իրեց՝ բացարձակ սուտ կլինի։ Բոլորն իրենց հնարավորության սահմաններում շատ խնամված են, գեղեցիկ հագնված են, բոլորն ունեն իրենց վարսահարդարը, մատնահարդարը, դիմահարդարն ու կոսմետոլոգը։ Այդ պրոցեդուրաների վրա բավականին գումար ու ժամանակ են ծախսում։ Շատ կուզենայի, որ նրանք գիտակցեին, որ արտաքին գեղեցկությունից զատ՝ անհրաժեշտ է նույն եռանդով զբաղվել իրենց առողջությամբ, քանի որ ցանկացած հիվանդություն շատ ավելի հեշտ է բուժել սկզբնական փուլում, իսկ ավելի լավ է ընդհանրապես կանխել։
- Իսկ կնոջ տարիքը կապ ունի՞, կա՞ որոշակի տարիք, երբ խորհուրդ է տրվում այցելել գինեկոլոգին։
- Որպեսզի շատ մանրամասնությունների գիրկը չընկնեմ, այսպես պատասխանեմ հարցին՝ առաջին դաշտանից սկսած աղջիկը մեր պացիենտն է մինչև անսահմանություն։ Պարզապես տարբեր տարիքում, կյանքի տարբեր փուլերում գինեկոլոգի ուշադրության «առարկան» տարբեր է։ Դեռահասության շրջանում բավարար է այցելել դաշտանի հաստատվելուց հետո մեկ անգամ և ըստ բողոքների՝ ցավոտ դաշտան, անկանոն դաշտան, դաշտանից դուրս արյունահոսություններ։ Սեռահասուն տարիքում կինը պետք է այցելի գինեկոլոգին տարին մեկ անգամ՝ անկախ սեռական կյանքի առկայությունից։ Աստեղ մենք արդել լուծում ենք այդ շրջանին բնորոշ մի շարք հարցեր՝ սկսած ցիկլի կարգավորումից, հղիության պլանավորումից, վերջացրած հակաբեղմնավորիչի ընտրությամբ ու սեռական կյանքի կոմֆորտի ու որակի բարձրացմամբ։ Անչափ կարևոր են նաև կլիմակտերիկ շրջանի պրոֆիլակտիկ այցերը, որտեղ մենք կարող ենք շտկել հիպոէստրոգենային վիճակի հետ կապված բարդությունները և հետևել, որ կնոջ կյանքի որակը մնա բարձր, իսկ առողջությունը՝ գերազանց։ Սանկտ Պետերբուրգում մի պացիենտ ունեի, շատ ինտիլիգենտ, խնամված տիկին էր, ով ինձ մոտ եկել ավագ կոլեգայիս հետ երկար տարիներ աշխատելուց հետո։ Նա տարին մեկ անգամ պարտաճանաչ գալիս էր ստուգումների՝ լինելով հետկլիմակտերիկ տարիքում։ Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով նախորդ տարվա այցը բաց էր թողել, երբ մոտեցավ հերթական խորհրդատվության, սովորականի նման սկսեցի անամնեզ հավաքել․ ոչ մի բողոք։ Զննման ժամանակ հասկացա, որ որոշ սիմպտոմներ դուրս չեն գալիս։ Կասկածներս հաստատեց ուլտրաձայնային հետազոտությունը։ 2 տարվա ընթացքում հասցրել էր ձևավորվել չարորակ հիվանդություն։ Զրուցեցինք, հոգեբանորեն դժվար վիճակը փորձեցի մեղմել։ Այժմ նա բուժում է ստանում։ Փառք Աստծո, հիվանդությունը չէր հասցրել տարածվել լիմֆոտիկ հանգույցներով։
Սա պարզապես օրինակ, թե ինչքան կարևոր են պրոֆիլակտիկ ստուգումները, երբ նոր զարգացած ցանկացած հիվանդություն կարելի է ժամանակին տեսնել ու համապատասխան բուժում անել՝ չթողնելով, որ զարգանա, տարածվի։
- Եթե հիմնվենք այստեղ աշխատելու ընթացքում Ձեզ առնչված խնդիրների վիճակագրության վրա, գինեկոլոգիական ո՞ր խնդիրներն են Հայաստանում ամենատարածվածը:
- Ինձ համար անչափ տխուր էր տեսնել, թե ինչքան տարածված է վագինիզմն աղջիկների մոտ։ Դա կոնքի հատակի մկանների անկառավարելի սպազմն է, լարվածությունը, ինչը դարձնում է սեռական ակտն անհնար և/կամ շատ ցավոտ։ Կարծում եմ դրա հիմնական պառճառը ադեկվատ սեռական դաստիարակության բացակությունն է թե՛ տղաների, թե՛ աղջիկների։ Սեքսի մասին թեման դեռևս մնում է տաբու շատերի մոտ, ամոթ, արդյունքում դեռահասը (ինչու չէ՝ նաև հասուն տարիքում կինը կամ տղամարդը), ինֆորմացիա ստանալով հնարավոր տարբեր աղբյուրներից, բնականաբար շատ խեղաթյուրված, ունենում է առաջին սեռական հարաբերությունը՝ ֆիզիկապես և հոգեբանորեն չլինելով դրան պատրաստ։ Սա էլ բերում է առաջնային վագինիզմի ձևավորմանը, որի թեթև ձևերի դեպքում, ինչպես նաև հոգատար զուգընկերոջ օգնությամբ որոշ ժամանակ հետո խնդիրը կարող է անցնել, իսկ ծանր դեպքերում և ավելի հաճախ՝ դառնում է խնդիր՝ լիարժեք սեռական կյանքով ապրելու համար, որի մասին, այնուամենայնիվ, ամոթ է խոսել թե՛ զուգընկերոջ, թե՛ բժշկի հետ։ Բավական զարմացրեց նաև այն փաստը, որ շատ բժիշկներ զննման ժամանակ նույնիսկ ուշադրություն չեն դարձնում սիմպտոմներին, իսկ գանգատն արտահայտելու ժամանակ նշում են՝ ոչինչ, ծննդաբերես, կանցնի։
Ուզում եմ ընդգծել, որ վագինիզմը հիվանդություն է, որն ունի բուժման կարիք, այն երբեմն կարող է պահանջել մուլտիդիսցիպլինար մոտեցում։
Եվ ինչպես տեսանք, անչափ կարևոր է սեռական դաստիարակությունը ճիշտ տարիքում և ճիշտ քանակությամբ։
- Հետաքրքիր ի՞նչ նորություն եք բերել Սանկտ Պետերբուրգից, ինչո՞վ կարող եք ուրախացնել Ձեր հայ պացիենտներին։
- Չէի ասի նորություն, բայց անպայման կուզնայի նշել աուտոպլազմոթերապիայի և գինեկոլոգիայում օգտագործվող լազերային թերապիայի մասին։ Աուտոպլազմոթերապիան օգնում է շտկել մի շարք խնդիրներ՝ սկսած թեթև աստիճանի անմիզապահությունից, վերջացրած չորությունով ու կրկնվող կանդիդոզներով ու բակ վագինոզներով։
Հետծննդաբերական սպիները, որոնք կարող են ցավ ու դիսկոմֆորտ պատճառել սեռական կյանքի ժամանակ, չորությունը հեշտոցում նույն հետծննդաբերական ու կլիմակտերիկ շրջանում, որն այնքան իջեցնում է սեռական կյանքի և ընդհանրապես կնոջ կյանքի որակը, կարելի է շտկել սեփական պլազմայով, ինչը առավելագույնս անվնաս է, էֆեկտիվ և չի պահանջում երկար վերականգնողական փուլ։ Պետերբուրգում շատ եմ կիրառել այդ մեթոդները, ունեցել եմ մի շարք գոհ պացիենտներ, որոնց խոսքերով կյանքը բաժանվել է մինչև այդ պրոցեդուրան և դրանից հետո։ Շատ եմ ուզում, որ մեր կանայք էլ զգան այդ կոմֆորտը, կարողանան ապրել լիարժեք կյանքով, քանի որ, ի վերջո, սեռական առողջությունը մեր կյանքի անբաժան ու կարևորագույն մասն է։
- Եվ մեր հարցազրույցը ցանկանում եմ եզրապակել մի այսպիսի հարցով. ինչո՞վ եք Դուք տարբերվում այլ գինեկոլոգներից, ո՞րն է Ձեր յուրահատուկ մոտեցումը:
- Հետաքրքիր հարց էր...Ես մեծ տեղ եմ հատկացնում անամնեզին՝ հիվանդության պատմությանը, առաջին այցն իմ մոտ միշտ տևում է բավականին երկար, քանի որ ես փորձում եմ ֆիքսել կնոջ առողջության հետ կապված յուրաքնաչյուր մանրուք։ Տարիների փորձը ցույց է տվել, որ որքան բժիշկն ուշադիր է այդ մանրուքներին, այնքան ավելի հեշտ ու արագ է դրվում ախտորոշումն ու այդքան ավելի էֆեկտիվ է լինում բուժումը։ Բացի նեղ գինեկոլոգիական խնդիրներից՝ ես փորձում եմ կնոջն ուղղորդել նաև որպես ընդհանուր պրակտիկայի բժիշկ, մեծ տեղ եմ տալիս կանխարգելիչ բժշկությանը՝ վստահ լինելով, որ շատ խնիրներ կարելի է լուծել առողջ ապրելակերպի և ճիշտ վիտամինաթերապիայի միջոցով: Գինեկոլոգը պետք է լինի կնոջ լավագույն ընկերը, խորհրդատուն, օգնականը, ում մոտ չպետք է ամաչել գնալ կամ առավել ևս վախենալ։
որպես վերջաբան
Եվ վերջում, հաշվի առնելով մոտեցող միամսյակը, ուզում եմ շնորհավորել մեր աղջիկներին ու կանանց, մաղթել նրանց ամուր առողջություն և անամպ երկինք։ Սիրե՛ք Ձեզ, գնահատե՛ք Ձեզ, հոգացե՛ք Ձեր մասին, քանի որ Ձեր կյանքի ամենակարևոր մարդը հենց Դուք եք և Ձեզանից է կախված Ձեզ շրջապատողների երջանկությունն ու բարեկեցությունը։
Տեսանյութեր

«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին

Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու

Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա

Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ

Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը

Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար

Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին

Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով

Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում

Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային

Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան

Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը

Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը

Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար

Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով

Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից

Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը

2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով

Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում

Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում

Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը

Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը

Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով

Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)

15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից

Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան

Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին

Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ

4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան

ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ

Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)

Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս

Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը

Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան

Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում

Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին

Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը

ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում

«Կոչումով բժիշկ»

ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 09.12.2015 Առողջապահական ԾԻԳ-ի սկրինինգային ծրագիրը
-
21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
-
22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
-
22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
-
14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
-
19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
-
11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
-
13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
-
17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
-
22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
-
13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
-
19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
-
21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
-
12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
-
11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
-
16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
-
17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
-
22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
-
19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
-
16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
-
14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
-
15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
-
14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
-
12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
-
20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
-
22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
-
15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
-
19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
-
17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
-
16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
-
12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
-
10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
-
17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
-
14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
-
13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
-
17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
-
20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
-
17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
-
13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
-
11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
-
13:55 • 12.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 09.12.2015 Առողջապահական ԾԻԳ-ի սկրինինգային ծրագիրը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Նորություններ 09:13 • 21/03 Մասնագետը նախազգուշացրել է վիտամինների չարաշահման հնարավոր հետևանքների մասին Վիտամինները շատ կարևոր են օրգանիզմի առողջության համար, սակայն դրանք ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել։ Այս մասին Sputnik ռադիոկայանի հետ զրույցում ասել է լյարդաբան Սերգեյ Վյալովը՝ ներկայացնելով դրանց չարաշահման հնարավոր հետևանքները։
-
Նորություններ 15:26 • 16/03 Մասնագետները հայտնել են՝ որն է գորտնուկներից ազատվելու լավագույն միջոցը Գորտնուկների դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը կրիոդեստրուկցիան է՝ հեղուկ ազոտի միջոցով մաշկի ախտահարված հատվածների վիրահատական բուժումը։ Այս մասին «Ամենակարևորի մասին» հաղորդաշարի եթերում ասել են մաշկաբան Իրինա Գոստևան և հանրահայտ բժիշկ և հաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը։
-
Նորություններ 20:57 • 18/03 Որքան պետք է լինի քնի տևողությունն ավելորդ քաշի կուտակումից խուսափելու համար Ավելորդ քաշի կուտակումից խուսափելու համար մեծահասակները պետք է քնեն առնվազն վեց ժամ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Իտալիայի Sacro Cuore գիտահետազոտական կլինիկական ինստիտուտի նյարդաբան Ջանլուկա Ռոսատոն:
-
Հիվանդություններ 08:59 • 17/03 Ինչ է կատաղությունը, որոնք են վարակի փոխանցման մեխանիզմները և հիվանդության բուժման ու կանխարգելման միջոցները Կատաղությունը (հիդրոֆոբիա) - վիրուսային վարակիչ (զոոնոզ) հիվանդություն է: Մարդու մոտ հիվանդությունն արտահայտվում է հիմնականում կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմամբ, ուղեկցվում շարժիչ կենտրոնների սուր գրգռվածությամբ, շնչառական ու կլման մկանների ջղաձգումներով:
-
Նորություններ 09:13 • 21/03 Մասնագետը նախազգուշացրել է վիտամինների չարաշահման հնարավոր հետևանքների մասին Վիտամինները շատ կարևոր են օրգանիզմի առողջության համար, սակայն դրանք ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել։ Այս մասին Sputnik ռադիոկայանի հետ զրույցում ասել է լյարդաբան Սերգեյ Վյալովը՝ ներկայացնելով դրանց չարաշահման հնարավոր հետևանքները։
-
Նորություններ 16:29 • 16/03 Հայաստանի տարբեր մարզերում իրականացվում են մեծահասակների առողջությանն ուղղված սքրինինգներ 2022 թվականի հունիսից «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունը սկսեց համագործակցել Հայկական ակնաբուժության նախագծի հետ եւ ընդլայնել Ալցհայմերի հիվանդություն ունեցող անձանց համար նախատեսված ծրագրերի շրջանակը։
Մանկան խնամք
-
15:44 • 02.03.23 Որ դեպքերում չի կարելի նվազեցնել երեխայի բարձր ջերմությունը
-
17:52 • 14.02.23 Որ մարզաձևերն են օգնում ամրապնդել երեխաների իմունային համակարգը
-
08:23 • 25.01.23 Ինչը կարող է դառնալ երեխաների մոտ շաքարային դիաբետի զարգացման պատճառ
Գեղեցկություն
-
15:36 • 16.02.23 6 բնական միջոց մաշկի պիգմենտային հետքերից ազատվելու համար
-
12:58 • 10.02.23 Որ դեպքերում է սխտորն օգնում նիհարել
-
19:34 • 25.01.23 Ինչպես ձմռանը խուսափել քաշի ավելացումից․ խորհուրդներ մասնագետից
Հիվանդություններ
-
16:23 • 12.03.23 Ինչ քայլեր է հարկավոր ձեռնարկել հարբուխի առաջին ախտանշանների դեպքում
-
12:44 • 12.03.23 Առողջական ինչ խնդիրների կարող է հանգեցնել յոդի դեֆիցիտը